Friday, November 3, 2023

ՏՀԱՍՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

 ՏՀԱՍՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարդկանց մեծամասնությունը միջակություններ են։ Մնացածի մեծամասնությունը ստորակարգ արարածներ։ Միայն շատ աննկատ փոքրամասնությունն է իմաստուն ի ծնե, իր գենետիկ կոդով։
Իմաստուններն իրենց հեռու են պահում երկրային կայնքի ունայն իրարանցումից, այդ ամենը նույնիսկ վնասակար համարելով։
Առնետների մրցավազքի մեջ են մտնում հիմնականում ստորակարգ արարածներն ու միջակությունները, ոհմակներ կազմած ու գլխապատառ։ Հետևաբար հիմնականում նրանք են հասնում նվաճումների տնտեսական, ֆինանսական ու իշխանական բոլոր ոլորտներում ու աստիճաններում։ Ու զարմանալի չէ, որ արվեստի ոլորտը լի է անճաշակ, հաճախ էլ իմաստազուրկ տհասություններով։ Միանգամայն բացատրելի է, թե ինչու են գումարներ ծախսվում անօգուտ, անկապ ու անկարևոր ծրագրերի վրա, ինչու են բոլոր տնտեսական ու ֆինանսական ձեռնարկումները միայն զզվանք պատճառում, ինչու են կառուցվում անդեմ ու անիմաստ շինություններ, ինչու են «ստեղծվում» նողկանք առաջացնող ֆիլմեր, հեռուստահաղորդումներ և այլն։
Իմաստուն մարդիկ խորը հիասթափությամբ, երբեմն էլ զայրույթով, են հետևում այս ամենին, միանգամայն անկարող փոխել որևէ բան։
Որպեսզի որևէ բան փոխվի դեպի լավը, ապա երկիրը պիտի կառավարեն իմաստունները։ Իշխանությունը գրաված տորակարգ արարածների ոհմակները իրենց միշտ ստորադաս են համարելու դրսի ուժերի հանդեպ ու ենթարկվելու են նրանց թելադրած «ճաշակին», տնտեսական ու ֆինանսական ոլորտի պահանջներին ու դրանով ջնջելու են ու վերացնեն ամեն ազգային։
Հետևաբար ստորակարգ ու միջակ ինտելեկտի տեր արարածների իշխանությունը ազգին տանելու է դեպի անխուսափելի վախճան։
Ցավալիորեն աղմուկ աղաղակն այն աստիճանի բարձր է ու քաոսային, որ նույնիսկ ընդունակ մարդիկ անկարող են նկատել ու ճանաչել իսկապես արժանավոր մեկին։ Կա նաև գոռոզության գործոնն իհարկե։
Ինչևէ, սթափվել է պետք։ Իմաստուն ու արիստոկրատ մարդիկ պետք է համախմբվեն իրենք իրենց ու իրենց սերունդներին, նաև բոլոր տհաս միջակություններին անխուսափելի կործանումից փրկելու համար։
ԴՍ

No comments:

Post a Comment