Thursday, April 14, 2016

ՄԻԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՄԻԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Թուրքերի վերջին հարձակման նպատակն է եղել հյուսիսում մեր դիրքերը հեռացնել իրենց նավթամուղ գծից, իսկ հարավում` մոտենալ Մեղրիին։ Դրանք դեպի Նախիջևան ճամփա բացելու երազանքներ ունեն։ Մեզ հարկավոր է պաշտպանել հատկապես Մեղրին ու ազատագրել Նախիջևանը։ Այլապես հավերժ կշարունակենք մնալ շրջափակման մեջ։ Հավերժ շրջափակումը շնչահեղձ կանի մեր ազգին ու կսաստկացնի արտագաղթը։ Արգաղթը կբերի մեր իսպառ անհետացմանը։

Նախիջևանը հետևաբար շատ կարևոր է։ Բայց Նախիջևանը ազատագրելու համար հարկավոր է հզորանալ։ Կախարդված շրջան է ստացվում։ Հզորանալու համար հարկավոր է գրավել Նախիջևանը, իսկ Նախիջևանը գրավելու համար հարկավոր է հզորանալ։ Ի՞նչ անել։ Ի՞նչպես դուրս գալ այս կախարդված շրջանից։

Ինչպես բոլոր խնդիրները, այս խնդիրը ևս լուծում ունի։ Բոլոր կախարդված շրջաններից դուրս գալ հնարավոր է աստիճանաբար։ Միանգամից հնարավոր չէ։ Շարժման անկյան փոփոխությունն ի վերջո կբերի կախարդված շրջանից պարուրաձև դուրս գալուն։
Հարկավոր է պարզապես զարթնել միևնույն ուղղությամբ քնած ու անզգա քայլելուց։ Հարկավոր է մի փոքր այլ կերպ մտածել, մի փոքր փոխել մեր արժեքների համակարգը։ Նախ հասկանալ, որ աշխարհում բազում թշնամիներ ունենք, ընդ որում աշխարհի ամենահզորները։ Հասկանալ, որ ոչ ոք մեզ համար իր կյանքն ու ռեսուրսները չի զոհի։ Հասկանալ, որ նույնիսկ մեր դաշնակիցն իր սեփական շահերն ունի, որ ամեն ինչ անելու է մեզ իր շահերի համար օգտագործելու համար։ Վերջապես հարկավոր է ձերբազատվել ուրիշին կթան կովի տեղ դնելուց։ Դա առնվազն վիրավորական է։ Հետևաբար ցայտուն հակակրանք է առաջ բերում մեր նկատմամբ։

Ընդհանրապես ուժեղ լինելու համար հարկավոր է միմյանց միս չուտել ներսում. նաև դրսում, իհարկե։ Միմյանց միս ուտող ազգը չի կարող ուժեղ լինել, չի կարող պատերազմ վարել ու հաղթել։ Միմյանց միս ուտող ազգը չի կարող կասեցնել իր հանդեպ որևէ ոտնձգություն։ Վերջի սրացումը դեռ մեծ ոտնձգություն չէր. ճակատամարտ էր, որը ցույց տվեց մեր անօգնական վիճակը` մեր դաշնակցի անտարբերությունն ու մեր զինված ուժերի ռազմական տեխնիկայի պակասությունը։ Թշնամուն դիմակայել ենք հիմնականում մեր մարդկանց հերոսության ու հնարամտության շնորհիվ։

Ուրեմն, ինչպես նախկինում գրել եմ, դեմոկրատական կառավարմամբ լիբերալ կապիտալիստական երկիրը չի կարող ուժեղ լինել, պատերազմ վարել ու հաղթել։ Հարկավոր է հրաժարվել դեմոկրատիայից ու անցնել միապետության։ Ազգայնացնել տնտեսությունն ու կասեցնել երկրից հարստության արտահոսքը, ուղղելով այն ժողովրդի առողջության, աղետի գոտու, բանակը վերազինելու և նորանոր տեխնոլոգիաների մշակման ուղղությամբ։ Միայն երկրի հիմնական տերը` համայն հայոց արքան, կարող է իրականացնել ազգանվեր ծրագրեր։ Դեմոկրատական կառավարմանը ներհատուկ երկրի ժամանակավոր կառավարիչները միայն սեփական գրպանի մասին են մտահոգված։ Դեմոկրատական կարավարման համակարգը ենթադրում է երկրի ժամանակավոր կառավրիչներ ու դրանով ապահովում կոռուպցիայի առաջացման պայմաններ։

Իհարկե, բարձրարժեք մշակույթ ունեցող ժողովրդին դա ոչ մի վնաս չի տա։ Սակայն ցավոք դա մեզ չի վերաբերում։ Մենք, դեռ բարձրարժեք մշակույթ չունենք։ Մեզ անհրաժեշտ է ունենալ միապետ, որը հոգատար հոր պես կարգ ու կանոն կհաստատի չարաճճի երեխաների մեջ ու կսկսի կրթել նրանց։ Իհարկե սկզբում ոմանց ազատությունը կսահմանափակվի։ Միապետի խիստ ու անաչառ գործունեությունից միշտ դժգոհ են եղել հանցամիտ տարրերը։
Ամեն դեպքում անհրաժեշտ է ազգայնացնել տնտեսությունը, կասեցնել երկրից հարստության արտահոսքը, հետ բերել արդեն կողոպտված ու երկրից դուրս հանված հարստությունը և անցնել կենտրոնացված կառավարման և տնտեսական և կառավարման ոլորտում։ Միայն կենտրոնացված կառավրումն է ունակ արդյունավետ ծախսել երկրի ռեսուրսներն ու երկիրը մարտունակ դարձնել։

Բայց ամենից կարևորը սեփական ուսմունք ունենալն ու սերմանելն է։ Ներկայումս դա է հայ մտավորականության միակ գործը։ Հայ մտավորականությունն ուրիշ անելիք չունի։ Մտավորականն ընդհանրապես ազգի ուսմունքի կերտողն ու սերմնացանն է, մանավանդ երկրի համար ճգնաժամային ժամանակաշրջանում։

Ուսմունքը ազգի գենետիկ կոդից բխող արժեհամակարգի, այդ արժեհամակարգի վրա հիմնված ապրելակերպի ու ապագա անելիքների նկարագրությունն է։ Մեր ազգի գենետիկ կոդից բխում են նահապետական արժեքներ, արարչական ապրելակերպ ու առաքելություն։

Ամեն դեպքում հրատապ է անցնել երկրի կենտրոնացված կառավարման, այլապես չենք դիմանա շրջափակված, ու տանուլ կտանք մշտական պատերազմում։

https://www.facebook.com/tagavorutyun/


©Դավիթ Միրզոյան
14 Ապրիլ, 2016

No comments:

Post a Comment