Saturday, November 3, 2018

ՏՀԱՍՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

ՏՀԱՍՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարդկանց մեծամասնությունը միջակություններ են։ Մնա-ցածի մեծամասնությունը ստորակարգ արարածներ։ Մի-այն շատ աննկատ փոքրամասնությունն է իմաստուն ի ծը-նե՝ իր գենետիկ կոդով։ Իմաստունները իրենց հեռու են պահում երկրային կայնքի ունայն իրարանցումից՝ այդ ամենը նույնիսկ վնասակար համարելով։

Առնետների մրցավազքի մեջ են մտնում հիմնականում ստորակարգ արարածներն ու միջակությունները, ոհմակ-ներ կազմած ու գլխապատառ։ Հետևաբար, հիմնականում նրանք են հասնում նվաճումների տնտեսական, ֆինանսա-կան, քաղաքական և մյուս բոլոր ոլորտներում։ Զարմա-նալի չէ, որ արվեստի ոլորտը ևս լի է անճաշակ, հաճախ էլ իմաստազուրկ տհասություններով, միանգամայն բացա-տրելի է, թե ինչու են գումարներ ծախսվում անօգուտ, անկապ ու անկարևոր ծրագրերի վրա, ինչու են բոլոր տնտեսական ու ֆինանսական ձեռնարկումները միայն զզվանք պատճառում, ինչու են կառուցվում անդեմ ու անիմաստ շինություններ, ինչու են ստեղծվում նողկանք առաջացնող ֆիլմեր, հեռուստահաղորդումներ և այլն։

Իմաստուն մարդիկ խորը հիասթափությամբ, երբեմն էլ զայրույթով են հետևում այս ամենին, միանգամայն անկա-րող փոխել որևէ բան։

Որպեսզի որևէ բան փոխվի դեպի լավը, ապա երկիրը պետք է կառավարեն իմաստունները։ Իշխանությունը գրա-ված տորակարգ արարածների ոհմակները իրենց միշտ ստորադաս են համարելու դրսի ուժերի հանդեպ ու են-թարկվելու են նրանց բոլոր պահանջներին ու դրանով ջնջելու են ու վերացնեն ամեն ազգային։ Ստորակարգ ու միջակ ինտելեկտի տեր արարածների իշխանությունը ազ-գին տանելու է դեպի անխուսափելի կործանում։

Ցավալիորեն՝ աղմուկ աղաղակն այն աստիճանի բարձր է ու քաոսային, որ նույնիսկ ընդունակ մարդիկ անկարող են նկատել ու ճանաչել իսկապես արժանավոր մեկին։ Կա նաև գոռոզության գործոնն, իհարկե։ Ինչևէ, սթափվել է պետք։ Իմաստուն ու ազնվասիրտ մարդիկ պետք է համա-խմբվեն իրենք իրենց ու իրենց սերունդներին, նաև՝ բոլոր տհաս միջակություններին անխուսափելի կործանումից փրկելու համար։

©Դավիթ Միրզոյան (ԴՍ). 3 Նոյեմբեր, 2018 թ.

No comments:

Post a Comment