Friday, January 31, 2020

ՎԵՐՋԻՆ ՈՒՂԵՐՁ


Բարև ձեզ, իմ լավ ազգակիցեր։ Ուրախ եմ, որ արձագան-քել եք մեր հրավերին, մասնակցելու մտքերի փոխանա-կությանը։ Ես Դավիթ Միրզոյանն եմ


Տարիներ շարունակ ինձ մտահոգել է մեր ազգի շարունա-կական դժբախտությունների, հատկապես՝ դավաճանութ-յունների պատմությունն ու ստիպել ինձ մտորել, բացա-հայտելու, ինչպես բժիշկները կասեին, հիվանդության բնույթը, պատճառն ու իհարկե գտնելու բուժամիջոցը։ Իմ երկարատև մտորումները բերեցին ինձ այն համոզման, որ մեր բոլոր դժբախտությունների հիմնական պատճառը ազ-գային ուսմունքի, կամ այլ կերպ ասած՝ մարմնի իմունա-յին համակարգի, բացակայություն է եղել դարեր, անգամ հազարամյակներ շարունակ։ Մեր ազգային ուսմունքի բա-ցակայությունն է եղել մեր մշակույթի քայքայման և մեր պետականության կորստի պատճառը։ Ազգային մշակույթի բացակայությունն է և՛ ներսում, և՛ դրսում մեր ազգի, եր-բեմն թշնամանքի հասնող պառակտվածության, միմյանց հանդեպ անտարբերության, ներազգային գզվռտոցի, ամո-թալի օտարամոլության և անխնա ուծացման պատճառը։

Ժամանակի սղության պատճառով բաց թողնենք մինչ այ-ժըմ տեղի ունեցած իրադարձությունների հսկա նախա-պատմությունն ու սկսենք մեր օրերից։ Հանգամանքների բերումով մեր, համարյա հրաշքով պահպանված, երկիրը անկախացում ստանալուց հետո հայտնվել է երկու հզոր ուժերի միջև պայքարի կիզակետում։ Ավելի պարզ ասած՝ մեզ բոլորովին հաշվի չառնելով, մեր երկրում ազատորեն տիրություն են անում երկու հզոր ուժ, ընդ որում՝ նրան-ցից մեկը ձգտում է պահպանել իր գերիշխանությունը մեր երկրի տնտեսության վրա և ռազմական ոլորտում, իսկ մյուսը անում է ամեն հնարավոր բան ոչնչացնելու մեր տնտեսությունը, մատնելու մեզ անհույս աղքատության, հե-տևաբար՝ անդառնալի արտագաղթի, որպեսզի հասնի իր վաղեմի նպատակին՝ մեր ազգի իսպառ անհետացմանը։

Ստիպված եմ ցավով նկատել, որ մեր դարավոր թշնամին համարյա պարտության է մատնել մեզ՝ մտել ու հաս-տատվել է մեր երկրում տարբեր կուսակցությունների, ՀԿ-ների և տարբեր գաղտնի կազմակերպությունների միջո-ցով, որոնց անդամները, կամ նրանց դրածոները ներթա-փանցել և հիմնավորվել են պետական կառավարման ամե-նաբարձր օղակներում։ Մեր՝ մտավորականներիս, անտեղ-յակության, երբեմն էլ անտարբերության պատճառով մեր թշնամին մտել և ազատորեն քանդում ու քայքայում է մեր մշակույթն ու հակազգային օրենքներ ընդունում։ Այլասեր-վածությունը, լիբերալիզմը, ռելատիվիզմը, մոդեռնիզմն ու պոստմոդեռնիզմը մեր թշնամու ամենասիրած զինատե-սակներից են, որոնք մշտապես կիրառվել են մեր դեմ դեռ խորհրդային տարիներից սկսած։ Մեր անկախացում ստա-նալուց հետո այս ամենին գումարվեցին կապիտալիզմն ու դեմոկրատիան, զինատեսակներ որոնք մշտապես կիրառ-վել ու դեռ շարունակվում են կիրառվել աշխարհի բոլոր ժողովուրդների դեմ, նրանց պառակտելու, միմյանց դեմ թշնամացնելու և, նրանց բոլորին, անհույս աղքատության մատնելու, ստրկացնելու և գաղութացնելու համար։ Մեր դեպքում մեր ոխերիմ թշնամին ավելի ահավոր ծրագրեր ունի։ Ինչպես նշել եմ իմ «Վերածնունդ» վեպում, նրա նպատակն է իսպառ ոչնչացնել մեզ, գրավել մեր ողջ տա-րածքն ու իրենը հայտարարել մեր ազգի պատմամշակու-թային ժառանգությունը, իսկ որպես միջանկյալ նպատակ՝ կողոպտել մեր թանգարաններն ու երկրից դուրս տանել, ինչ հնարավոր է։ Իր նպատակներն իրագործելու համար մեր թշնամին գործի է դրել, այսպես կոչված, հիբրիդային պատերազմների ողջ զինանոցը՝ ուսմունքային, փիլիսոփա-յական, գաղափարախոսական, մշակութային, տեղեկա-տվական, տնտեսական, քաղաքական, գիտատեխնիկական, կրոնական, գեոֆիզիկական, բիոլոգիական, բիոսֆերային՝ էկոլոգիական, բակտերիոլոգիական (վիրուսայինը ներառ-յալ), գենետիկ և էթնիկական (զինատեսակ, որն ազդում է կոնկրետ որևէ էթնոսի կամ ռասայի գենետիկ կոդի վրա), գեոսֆերային, փսիխոսֆերային, փսիխոտրոնային (գլխու-ղեղի և տարբեր օրգանների վրա էլեկտրամագնիսական ալիքներով ազդեցության միջոցով), փսիխոտրոպային (խը-մելու ջրի, սննդի և հատկապես դեղերի մեջ քիմիական միացությունների միջոցով), մարդու ենթագիտակցության վրա նեյրոլինգվիստիկ (խոսքի և վարվեցողության ազդե-ցության միջոցով), վիրտուալ կիբեռնետիկ (հատուկ համա-կարգչային վիրուսների միջոցով), էքստրասենսոր, կախար-դական, տեխնոկախարդական, թաքնագիտական, հոլոգրա-ֆիկ, և այլն։

Մեր՝ մտավորականներիս, պարտականությունն է իրազե-կել մեր ազգակիցներին՝ ներկայացնել նրանց մեր թշնա-մու ծրագրերն ու բացատրել դրանց ողջ հրեշավորութ-յունը, ներկայացնել մեր թշնամու լրջությունն ու հաստա-տակամությունը, հատկապես այն, որ մեր արտագաղթելն ու որևէ ապահով երկրում ծվարելը, երբեք խնդրի լուծում չի կարող լինել, քանի որ բոլոր երկրները մեր թշնամու ենթակայության տակ են, կամ ավելի պատկերավոր ասած՝ նրա գրպանում, որ հետևաբար մեր բոլոր ազգա-կիցները մեր թշնամու համար, վաղ թե ուշ, դառնալու են տնտեսական նաև ֆիզիկական հետապնդումների թիրախ։ Պարզ ասած՝ արտագաղթելով օտար երկրներ՝ հանձնվում ենք մեր թշնամու քմահաճույքին. նրանք անողոք կերպով բացհայտելու և ոչնչացնելու են իրենց ճամբարներում հայտնված ամեն հայի, մինչև չհասնեն իրենց նպատակին՝ ոչնչացնել մեզ, որտեղ էլ որ լինենք։

Պետք է հասկանանք, որ մեր միակ փրկությունը սեփա-կան ազգային պետություն կառուցելն է, պետություն, որը կլինի ամեն հայի կյանքի, առողջության, պատվի ու արժա-նապատվության պահապանն ու երաշխավորը, պետություն որտեղ կարող ենք ապրել ապահով ու երջանիկ։ Պետք է հասկանանք, որ ազգային պետություն հնարավոր է կա-ռուցել միայն ազգային ուսմունքի հիման վրա, որ ազգա-յին պետություն չեն կառուցում օտար գաղափարախոսու-թյուններով, փիլիսոփայություններով, այլակարծությամբ, լիբերալիզմով, այլասերվածությամբ, տգիտությամբ, մըր-ցակցությամբ, հակամարտությամբ, թշնամությամբ և այլն։ Ընդհանրապես անհնար է կայուն պետություն կառուցել կուսակցություններով կամ սվիններով, կապիտալիզմով, կամ դեմոկրատիայով։ Կապիտալիստական փոխհարաբե-րությունները մրցակցության են մղում ու թշնամացնում մարդկանց և՛ միմյանց հանդեպ աշխատատեղի համար, և՛ կապիտալիստի հանդեպ նրա կողմից անողոք շահագործ-ման պատճառով։ Դեմոկրատական կառավարումը, որքան էլ առաջադեմ համարվի շատերի կողմից, իր մեջ անթիվ-անհամար վտանգներ է պարունակում։ Հասարակությունը պառակտելուց և միմյանց դեմ թշնամացնելուց բացի, դե-մոկրատիան, մեծամասնության իշխանությունը լինելով հանդերձ, արդեն մեծ չարիք է, քանի որ մեծամասնու-թյունը երբեք չի կարող բավարար տեղեկացված լինել և իմաստուն որոշումներ ընդունել։ Իմաստուն լինում են մի-այն եզակիները։ Բացի դրանից՝ ժողովրդին չի կարելի կտրել իր ամենօրյա գործերից և գամել տարբեր մակար-դակների ընտրությունների և իր ընտրյալներին անդադար հսկողության տակ պահելու անվերջանալի շղթային։ Դեմո-կրատական կառավարման համակարգի մեկ այլ թերութ-յուն, եթե չասենք դժբախտություն, այն է, որ դեմոկրա-տիան կոռուպցիայի գլխավոր նախապայմանն է, քանի որ ենթադրում է երկրի ժամանակավոր կառավարիչներ, որոնք էլ պարտադրում են են իրենց ենթականերին կո-ղոպտել երկիրը կողոպուտն իրենց հասցնելու համար, որպեսզի իրենց պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո ձեռնունայն չհեռանան։

Կապիտալիզմը և դեմոկրատիան օտար ուսմունքներ են, անհարիր են մեր ազգի գենետիկ կոդին և պառակտում ու թուլացնում են մեզ։ Ի հակադրություն կապիտալիզմի մրցակցային՝ գազանային, փոխհարաբերություններին, մեր ազգի գենետիկ կոդին բնորոշ է համագործակցութ-յունը։ Համագործակցությունն է բանակի հզորության գրա-վականը։ Նույնը ճիշտ է նաև ողջ ազգի դեպքում։ Հա-մագործակցություն կարող է լինել միայն միասնական ուս-մունքի առկայության պայմաններում, հատկապես երբ չկա մասնավոր սեփականություն և մարդու կողմից մարդու շահագործում։ Մեր ազգային ուսմունքը ենթադրում է ազ-գայնացված տնտեսավարում, երբ խոշոր ձեռնարկություն-ների ողջ եկամուտը մտնում է ազգային գանձարան, որտեղից էլ ֆինանսավորվում են երկրի պաշտպանության, օրինապահ մարմինների, կրթության, առողջապահության ոլորտների աշխատանքը և հեռանկարային ներդրումներ են կատարվում երկրի տնտեսության մեջ։

Ազգայնացված տնտեսավարման դեպքում չի կարելի թույլ տալ դեմոկրատական կառավարում, քանի որ, ինչպես նշվեց վերևում, դեմոկրատիան կոռուպցիայի նախապայ-մանն է։ Ազգայնածված տնտեսավարման դեպքում անհրա-ժեշտ է կիրառել միապետական կառավարում, որը ենթա-դրում է երկրի հիմնական տեր։ Միայն երկրի հիմնական տերը չի կողոպտի երկիրը, ուրիշ ոչ մեկին էլ թույլ չի տա։ Միապետական կառավարումը նույնական է նահապետա-կան կառարավարման հետ։ Ընտանիքի հոր, կամ գերդաս-տանի նահապետի պես, երկրի գերագույն նահապետը իր ժողովրդի կյանքի, առողջության, պատվի ու արժանա-պատվության պահապանն է, նրանց բոլորի երջանկության երաշխավորը։

Մեր ազգի գենետիկ կոդից բխող ուսմունքի հիմնասյունը եղբայրությունն է։ Եղբայրությունից բխում են հավասարու-թյուն և արդարություն ակզբունքները։ Միայն հավասարու-թյուն և արդարություն սկզբունքների կիրառումը կարող է բերել համագործակցության, հետևաբար՝ հզորության, ապահովության, բարեկեցության և երջանկության։ Միայն արդարամիտ ու երջանիկ ազգը կարող է իր անձնական օրինակով բարեփոխել աշխարհի մյուս բոլոր ազգերին ու ժողովուրդներին։ Սա է կատարյալ գենետիկ կոդ ունեցող մեր ազգի համատիեզերական առաքելությունը։

Մեր՝ ազգի մտավորականների, ազգի սերուցքի, առաքե-լությունն է սերմանել մեր ազգային ուսմունքն ու ազնվաց-նել մեր ազգին, անգամ եթե հարկ լինի անել դա նրա կամքին հակառակ։ Չէ՞ որ լավ ծնողները երեխայի լավի համար երբեք չեն ենթարկվում նրա քմահաճույքներին ու ցանկություններին, այլ հաճախ դիմում են ուժային մեթոդ-ների։ Ամեն դեպքում, ինքնահոսի թողած երեխան կամ ժողովուրդը միայն դեգրադացվելու է, հատկապես երբ առ-կա է օտար գաղափարախոսությունների ճնշումը դրսից, նաև՝ ներսից։

Մեր երկրում առկա է ոչ միայն օտարի գաղափարախոսու-թյան ճնշումը, այլև նրա ֆիզիկական ներկայությունն ու կառավարումը։ Օր առաջ հարկավոր է ձերբազատվել ներ-կա իշխանություններից, քանի որ սրանք ավելի վատն են, քան նախկին կլեպտոկռատիկ իշխանությունները։ Այդ անելու համար անհրաժեշտ է բոլոր հայ մտավորականնե-րի համագործակցությունը։ Ժամանակ համարյա չկա։ Իրավիճակն ավելի վատն է, քանի որ երկիրը պառակտ-ված է բազմաթիվ կուսակցությունների, ՀԿ-ների ու շար-ժումների միջև։ Մարդիկ շփոթված են ու կաթվածահար։ Չգիտեն՝ ո՞ւմ հետևել, ի՞նչ անել։ Ոմանք էլ անտեղյակ են կամ գերադասում են անտեղյակ ձևանալ ու երկրի հան-դեպ իրենց ողջ պատասխանատվությունը թողնել ներկա իշխանությունների վրա։ Շատ բարդ ժամանակներ են, բայց ոչինչ չանելը ամենսխալ քայլը կլինի։

©Դավիթ Միրզոյան. 29 Հունվար, 2020 թ.


No comments:

Post a Comment