Wednesday, May 20, 2020

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Սովետական միության անկումից հետո նոր թափով են աշխուժացել ու շատացել մեծ Թուրանի ջատագովներն ու զինյալները։ Նրանց նպատակն է միավորել թրքալեզու ցեղերին և դառնալ թելադրող ուժ տարածաշրջանում։ Նրանց նպատակն է ոչ միայն միավորվել, այլ նաև իրենց ճանապարհից ջնջել որոշ ազգերի և պետությունների։ Հայաստանը մեծ թուրանի ճանապարհի մշտական խոչնդոտն է եղել ու դեռ կա։ Բայց մեծ Թուրանի արևմտյան հովանավորների թիրախը միայն Հայաստանը չէ, այլ նաև Ռուսաստանն ու Իրանը։ Հայաստանը կուլ տալուց հետո, արևմուտքի ուժերը անցնելու են Իրանին և Ռուսաստանին։ Տարածաշրջանում արևմուտքի ուժերի գործիքները թուրքերն են ու ադրբեջանցիները, որոնք արևմուտքի ուղղորդմամբ և ֆինանսավորմամբ մեր դեմ են ուղղել ժամանակակից մարտավարության զինանոցի ողջ ըտրանին։

Հայաստանի բոլոր իշխանությունները, հատկապես ներկայիս իշխանությունը, անլուրջ մոտեցում են ունեցել մեծ Թուրանի խնդրին։ Նրանք չեն հասկացել դրա վտանգի չափը։ Ներկայումս ամեն միջոց, ամեն ջիգ ու ջանք հարկավոր է ներդնել մեծ Թուրանի կազմավորումը թույլ չտալու համար։ Հայաստանի դերն այս հարցում ամենակարևորն է, քանի որ մենք ենք կանգնած ռազմաճակատի առաջին գծում։ Մեր անկումը կբերի մյուս երկրների՝ Իրանի և Ռուսաստանի, կործանմանը։ Հետևաբար բոլոր շահագրգիռ կողմերի շահերից է անմասն չմնալ այս պատերազմում՝ իրենց ողջ զորությամբ սատարել մեզ՝ առաջնագծում մարտնչողներին։

Թուրքին սատարող արևմուտքի ուժերը քայլ առ քայլ առաջ են գալիս։ Հայաստանում իշխանության են բերել իրենց դրածոներին ու ներսից քանդում են երկիրը։ Մեր ժողովուրդը, նախկին բոլորր իշխանություններից զզված ու զայրացած, ակամա օգնեց նրանց իշխանության բերել իրենց դրածոներին։ Հայերի որոշ մասը դեռ հույս ունի, թե լավ է լինելու, սակայն մեծամասնությունն արդեն հասկանում է գործող շխանությունների իրական էությունը, հասկանում է սակայն վերադարձ դեպի նախկին իշխանավորներին կամ նախկինների հետ կապված որևէ մեկին չի պատկերացնում։ Մեր երկրին նոր դեմք է հարկավոր, նոր ուժ, որը հասկանում է մեր երկրի և ողջ տարածաշրջանի գլխին կախված վտանգը, նաև մյուս բոլոր շահագրգիռ կողմերին սպառնացող արհավիրքը։

Այս հարցում կենտրոնական է Արցախի, այսպես կոչված՝ ղարաբաղյան հակամարտությունը։ Թուրանի դեմ մղվող ռազմաճակատի ամենաթեժ կետը Արցախն է։ Եթե Արցախն ընկավ, ապա կընկնի և Հայաստանը։ Իսկ եթե Հայաստանն ընկավ, ապա կուլ կգնա ողջ տարածաշրջանը։ Մեծ թուրանը համաճարակի պես կտարածվի ու իրեն կմիացնի թրքալեզու բոլոր ազգերին ու երկրներին, տարածվելով Բոսֆորից մինչև Ալթայ և ավելու հեռու։

Մեր շարժման նպատակն է ստեղծել հզոր ու մարտունակ Հայաստան։ Հզոր Հայաստան ունենալու համար մենք կառուցելու ենք արդար երկիր, ուր վերջապես կվերադառնան մեր միլիոնավոր հայրենակիցները աշխարհի տարբերր երկրներից։ Արդար երկիր կառուցելու համար հարկավոր է պարզապես չգողանալ։ Մեր երկրում իշխանության կարող են գալ միայն այն ուժերը, որոնց ձեռքերը թաթախված չեն կոռուպցիայի մեջ, ովքեր անգամ մոտ չեն գտնվել և ընդհանրապես չեն առընչվել կոռումպացված տարրերի հետ։ Հայերը նոր առաջնորդող գաղափարի և առաջնորդի կարիքն ունեն։

Նախկին կոռումպացված տարրերը անընդունելի են հայ ժողովրդի համար։ Հայ ժողովրդի կողմից անընդունելի են նաև ռուսական ռազմաբազան հայաստանից դուրս հանելու ծրագրեր ունեցող արևմտամետ ուժերը։ Հայաստանը նոր ուժի է սպասում, որը համագործակցելով մեր դաշնակցի հետ, կհզորացնի երկիրն ու կկասեցնի Թուրանի տարածումը։ Մեր ժողովուրդը կսատարի այն առաջնորդին, ով իր դաշնակցի հետ համագործակցելով կապահովի Արցախի անձեռնմխելիությիունը։

Արևմուտքի ուշադրրությունը հատկապես Արցախի կողմն է, քանի որ Արցախի գոյությունը մեծ վտանգ է դեպի արևմուտք հոսող նավթամուղին ու գազամուղին։ Իրենց նավթն ու գազը ստանալու համար նրանք ազատություն են տվել մեծ թուրանին, չհասկանալով որ արհավիրք են բերում ոչ միայն տարածաշրջանի ժողովուրդների այլ նաև ի վերջո իրենց գլխին։ Չի կարելի թույլ տալ նման բան։

Մենք, հասկանալով այս ամենը, անհրաժեշտ ենք գտնում իշխանության գալ Հայաստանում և լուծել մեր առջև արդեն դարեր շարունակ ծառացած ահագնացող խնդիրը։ Դիմակայելով Թուրանին, մենք լուծելու ենք ոչ միայն մեր, այլ նաև Իրանի և Ռուսաստանի անվտանգության ու հարատևման խնդիրը։ Եթե վերականգնվի Թուրանը, ապա նրան կմիանան Ռուսաստանի տարածքի թրքալեզու ցեղերը։ Այդ շարժումը կօգտագործեն Ռուսաստանին մինչ այժմ թշնամի համարող Հյուսիսային Կովկասի մահմեդական ցեղերը։ Մահմեդականների օղակն արդեն սեղմվում է մեր շուրջը։ Թրքա-մահմեդական կոալիցիան մեծ վտանգ է և՛ մեր, և՛ Ռուսաստանի համար։ Այն վտանգ է նաև Չինաստանի համար, որը թրքալեզու ույգուրների խնդիր ունի ներսում։

Ավելի քան երևէ, ենք ակնկալում ենք մեր դաշնակցից լիակատար սատարում և հավասարը հավասարի հետ փոխհարաբերություններ։ Մենք նաև անհրաժեշտ ենք համարում Հայաստան-Իրան տնտեսական, նաև ռազմական համագործակցությունը։ Մեր ժողովուրդը երկրի ապաշնորհ և կոռումպացված ղեկավարների պատճառով մեծապես կորցրել է իր վարկը մեր հարևան երկրների մոտ։ Այստեղից էլ՝ մեր հանդեպ քամահրական վերաբերմունքը։ Մեր նպատակն է վերականգնել հայ մարդու արժանապատվությունն ու վարկը աշխարհում, հատկապես՝ մեր դաշնակից ժողովուրրդների մոտ։

Իրավիճակը մեր երկրում գնալով դառնում է անկառավարելի։ Ամենաարագ տեմպերով անհրաժեշտ է կասեցնել արևմուտքի ծրագրերը Հայաստանում։ Մենք ենք այն միակ ուժը, որը զերծ է կոռումպացված անցյալի հետքերից և նպատակադրված է կանխել նախկինների և արևմուտքի ուժերի հետ համագործակցող բոլոր խմբերին ու անհատների ավերիչ գորրծունեությունը։ Նախկին իշխանությունների երկերեսանի քաղաքականությունը մեծապես վնասեց ու կործանման հասցրեց մեր երկիրը։ Ներկա իշխանությունների բացահայտ արևմտամետ քաղաքականությունը ողբերգական հետևանքների կարող է բերել։

Մենք ստեղծելու ենք արդար ու հզոր Հայաստան, որը կդառնա արևմուտքի և Թուրանի դեմ մեր հաղթանակների գրավականը։

©Դավիթ Միրզոյան 09 Մայիս, 2020 թ.

No comments:

Post a Comment