Sunday, May 24, 2020

ԼԱՓԼԱՆԴԻԱ

ԼԱՓԼԱՆԴԻԱ
Դեռ շատ տարիներ առաջ աշխարհի երկրներին նմանեց-նում էի փոթորկոտ ծովում լողացող նավերի հետ։ Մեկը հսկա ռազմանավ էր, մյուսը նման էր առագաստանավի և այլն։ Յուրաքանչյուրն իր նշանակությունն ուներ ու նշանա-կետը։
Մինչև անկախացումը, մենք ևս ինչ-որ նշանակություն ունեինք և նշանակետ՝ իբր փորձում էինք զարգանալ, լավ ապրել և այլն։ Անկախացումը անտերության մատնեց մեզ ու հասցրեց կործանման։ Մենք չգիտենք, թե ուր ենք ըն-թանում, ընթանո՞ւմ ենք ընդհանրապես, թե՞ ոչ։
Պատկերավոր ասած, անկախացումից հետո նավարկելու ո՛չ քարտեզ ունենք, ո՛չ կողմնացույց, ոչ էլ որևէ նշանակետ՝ չգիտենք, թե ուր պետք է նավարկել և ինչպես։ Իրա-կանում նավապետ ևս չենք ունեցել ու դեռ չունենք։ Բոլո-րը ժամանակավոր բախտախնդիրներ և օտարերկրյա դրա-ծոներ են եղել, անձնակազմը՝ ևս։ Իսկ ուղևորները ան-տարբեր ապրում են ու միայն նավից հեռանալու մասին են մտածում, որովհետև ամեն նավապետ նավը կտրատե-լուց և լափելուց բացի ուրրիշ ոչինչ չի արել։
Առաջինը կողոպտել է նավի պահեստները, շարժիչը և ներսի պատերը, երկրորդը կտրատել, կերել կամ օտարնե-րին է հանձնել նավի առագաստները, երրորդը կտրատել ու կերել է նավի համարյա ողջ վերջրյա մասը, իսկ էս վերջինները կլպում են ֆյուզելաժի ներսի կողմը, համարե-լով որ դրսի ճնշումը այնքան էլ վտանգավոր չէ։ Իսկ անձ-նակազմը մշտապես կատարել է նավապետի հրամանները՝ կտրատել ու վերև հասցնել ինչ հնարավոր է, միաժամա-նակ լցնելով սեփական գրպանները։ Դե, իսկ ուղևորները տեսնելով համատարած կողոպուտը և նավի անխուսափելի խորտակումը, որևէ բան ձեռնարկելու փոխարեն, յուրաքանչյուրն իր մակույկն է պատրաստում լքել, հեռանալու և մեկ այլ նավի հասնելու նպատակով։

Եվ այսպես՝ կտրտելով ու լափելով զբաղված, կործանում ենք գնում ու չենք սթափվում։ Սեփական կաշին փրկելու մոլուցքի մեջ չենք նկատում, որ կործանման ենք դատա-պարտում մեր երկիրը։ Այսինքն՝ հասկանում ենք իհարկե, բայց հույս ունենք թե կհասցնենք հեռանալ նախքան նավի խորտակվելը։ Չգիտես ինչու, համոզված ենք, թե ուրիշներն են մնալու խորտակվող նավի մեջ ու չհասցնեն փըր-կըվել։ Ոչ ոք չի մտածում, որ գուցե հենց ի՛նքը չհասցնի ու մնա խորտակվելու նավի հետ միասին։ Ոմանց էլ թվում է, թե նավը երբեք չի խորտակվի, որ անգամ հնարավոր է մագլցել ու հասնել նավապետի պաշտոնին և շարունակել կտրտել ու լափել։

Կտրտել ու լափելը այնքան երկար պատմություն ունի մե-զանում, որ այլևս ուրիշ ոչինչ չենք պատկերացնում։ Նա-վարկելու՝ որևէ քարտեզ կամ կողմնացույց ունենալու, թի-ավարելու և որևէ տեղ հասնելու, փոխարեն կտրտում ենք ու լափում։ Իսկ այն շատ քչերը, ովքեր անկեղծորեն ու անմնացորդ մտահոգված են փրկել նավը, ո՛չ, լծակ ունեն, ո՛չ էլ որրևէ ամբիոն, անմիաբան են ու անկազմակերպ և վախենում են քարկոծվել հենց նույն խորտակվողների կողմից։
©Դավիթ Միրզոյան. 23 Մայիս, 2020 թ.

No comments:

Post a Comment