Saturday, July 13, 2019

ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Մեր ազգի մեջ քոչվորի՝ առնել-թռնելու, լափել-փախնելու, փչացնել-հեռանալու, օգտագործել ու դեն շպրտելու, ընդ-հանրապես բնության ու միմյանց հանդեպ անխնա ու մի-այն եսասիրական վերաբերմունքը զուտ կենդանական է. միայն կենդանիները չեն մտահոգվում, թե իրենցից հետո (ուտել-կեղտոտելուց հետո), ինչ չափով կվերականգնվի մայր բնությունը. կվերականգնվի՞, թե՞ չի վերականգնվի։

Միայն մարդուն է հատուկ բնության մասին մտահոգվելու՝ սեփական կեղտը կենդանու պես բախտի քմահաճույքին չթողնելու մտահոգությունը։ Քաղաքակրթությունն, ի դեպ, բնորոշվում է հենց մայր բնության հանդեպ հոգատարու-թյամբ ու մտահոգությամբ։ Մյուս բոլոր որակումները՝ կրոն-մրոն, կամ քաղաք-մաղաք, պետականություն-մետա-կանություն և այլն, սնանկ են ու անհիմն։ Այլ կերպ ասած՝ ոչ մի նշանակություն չունի քանի մետրանոց բուր-գեր են կառուցել. եթե չեն մաքրել սեփական կեղտը, ապա քաղաքակիրթ համարվել չեն կարող։ Չէ՞ որ մար-դուն տված առաջին պատվիրանը եղել է՝ խնամել Աստծո ստեղծած պարտեզը՝ չաղտոտել այն՝ սեփական կեղտն ամեն տեղ շաղ տալով։

Հետևաբար՝ ովքեր միայն լափում են ու կեղտոտում, օգտագործում են ու թափում, ոչնչացնում են ու հեռանում, ապա անասունից ոչնչով չեն տարբերվում։ Քաղաքակիրթ են ոչ թե նրանք, ովքեր մտահոգվում են միայն իրենց ու իրենց սերունդների գոյատևման ու երջանկության մասին, այլ նաև՝ մայր բնությունն անաղարտ պահելու ու նրա բարեփոխման մասին։

Քաղաքակիրթ ազգերը չեն աղտոտում բնությունը, չեզո-քացնում են իրենց արտադրած աղբն ու կեղտը, իսկ ամե-նակարևորը՝ զբաղված են մայր բնությունը բարեփոխելով։ Մայր բնությունը բարեփոխելը մարդու առաքելությունն է։ Մարդը չի կարող ապրել անհրապույր, մանավանդ իր իսկ արտադրած աղբով ու կեղտով աղտոտած միջավայրում։ Ի հակադրություն՝ կենդանիները մայր բնությունը բարեփո-խելու առաքելություն չունեն, չեն կաշկանդվում անհրա-պույր միջավայրից ու հանգիստ կարող են ապրել սեփա-կան կեղտի մեջ տապակված։

Աշխարհի նախապատմական քաղաքակրթությունների ամենագլխավոր մտահոգությունը, սեփական երջանկությու-նից բացի, մայր բնությունը մաքուր ու անաղարտ պահելն ու այն բարեփոխելն է եղել. նրանք սարերի ու ձորերի լանջերը դարավանդների են վերածել՝ հողի էրոզիան կան-խելու, խոնավություն հավաքելու ու այգեստաններ հիմնե-լու նպատակով։ Սա է իսկական քաղաքակրթությունը, ոչ թե քաղաքներ կամ ամրոցներ կառուցելն ու որևէ պե-տականություն ունենալը, մանավանդ միմյանց դեմ պատե-րազմելը՝ ուրիշի նյութական բարիքներին տեր դառնալու կամ նրան ստրկացնելու ու շահագործելու համար։

©Դավիթ Միրզոյան. 13 Հուլիսի, 2019 թ.

No comments:

Post a Comment