Wednesday, July 10, 2019

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՑԵՂԱԿՐՈՆԱԿԻՑՆԵՐԻՍ


Իմ որոշ ցեղակրոնակիցներ ճիշտ չէին հասկացել ակնարկս. ստիպված լրացնում եմ այն մեջբերումներով ու լրացուցիչ բացատրություններով

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՑԵՂԱԿՐՈՆԱԿԻՑՆԵՐԻՍ

Ցեղակրոնության երկրորդ հիմնադրույթն ասում է՝ «Ցեղա-կրոնության մեջ ցեղի արյունը աստվածություն է», նշանաբանելով՝ «Ցեղը ամեն բանե վեր»։ Դասել «ամեն բանե վեր» կամ «աստվածացնել» նշանակում է ավելի բարձր ոչինչ չտեսնել, կամ այլ կերպ ասած՝ համարել, որ չկա ոչինչ սեփական ցեղի արյունից ավելի կատարյալ ու գե-րակա։

Նախ՝ «արյուն» ասելով՝ ցեղակրոնությունը նկատի ունի գենետիկ կոդը. մինչև քսաներորդ դարի կեսերը դեռ ոչինչ հայտնի չէր գենետիկ կոդի մասին ու մեր նախնիները գործածում էին «արյուն» եզրույթը՝ մատնանշելու գենետիկ կոդը։ Ազգի փոխարեն «ցեղ» եզրույթը որդեգրելով՝ ցեղա-կրոնությունը հանգել է «ցեղի արյուն» եզրույթին, որն իրականում ազգի գենետիկ կոդն է։

Փաստորեն, ցեղակրոնությունը ազգի գենետիկ կոդն աստվածացնելով, ու դրանից վեր ոչինչ չընդունելով, այն անգերազանցելի է համարում, գերակա ու կատարյալ։ Ցեղա-կրոնության հիմնադիրները ակնհայտորեն մեր ազգի գենետիկ կոդից գերակա ու կատարյալ ուրիշ ոչինչ չեն տեսել աշխարհում, կամ գուցե տեսել են, բայց այնուամենայնիվ մերն են համարել գերակա։ Ամեն դեպքում՝ աստվածացնել նշանակում է համարել ամեն ինչից առավել՝ գերակա, կատարյալ, անգերազանցելի ու անկրկնելի։

Հաշվի առնելով, որ «ցեղակրոնության մեջ պաշտամունքի է ենթակա նաև Ցեղի ճշմարիտ առաջնորդը» (7-րդ հիմնադրույթ), նաև՝ որ հասարակության մեջ առկա է երեք շերտ՝ ցեղի անարատ արյուն կրողները, գորշ ու անտարբեր ժողովուրդն ու տականքը, ապա անառարկելիորեն Ցեղի ճշմարիտ առաջնորդը առաջին խմբի՝ անարատ արյուն կրողների, ամենակատարյալ անհատն է, որին պետք է պաշտել՝ փորձել նմանվեսլ, ամեն դեպքում՝ լսել ու կատարել նրա բոլոր ասածները. կամ գոնե ճանաչել նրան։

Մի կողմ թողնելով այն հարցը՝ կա՞ արդյոք աշխարհում մեր ազգի գենետիկ կոդից գերակա ու կատարյալ, որևէ այլ գենետի կոդ, թէ՞ ոչ (անձամբ ես համոզված եմ, որ չկա), անցնենք ավելի հրատապ խնդրի։

Ցավալիորեն, իմ շատ ցեղակրոնակիցներ հայ ազգի գենետիկ կոդի կատարյալ լինելու մասին Նժդեհի գաղափարը ուսմունք են համարում՝ միաժամանակ հրաժարվելով դրանից բացի ուրիշ որևէ բան լսել։ Բազմիցս ասել եմ, բայց հարկ եմ համարում կրկին ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ մեր ազգի գենետիկ կոդի պաշտամունքի՝ աստվածացման, հիմնադրույթը, կամ մեր ազգի գենետիկ կոդի կատարյալ լինելու գաղափարն ու դրա շուրջը կառուցված ողջ ցեղակրոն գաղափարախոսությունը ոչնչով չնպաստեց ազգային պետություն ստեղծելու գործին մեր անկախացում ստանալուց հետո (ուշադրություն դարձնենք, որ դեմոկրատական կառավարման ու կապիտալիստական տնտեսավարման օտարի մոդելն է դեռ մեր պետականության հիմքում) ու դեռ ոչնչով չի օգնել ձևավորելու ազգային պետություն ստեղծելու որևէ ուսմունքային հիմք. ցեղակրոնության մեջ ոչ մի ակնարկ չկա ազգային պետության որևե հիմնարար սկզբունքի մասին։ Ցավալիորեն պետք է նկատեմ, որ մինչև հիմա իմ շատ սիրելի ցեղակրոնակիցները օտարի դեմոկրատական կառավարման ու կապիտալիստական տնտեսավարման մոդելից բացի ուրիշ ոչինչ չեն ընդունում. հատկապես չեն ընդունում միապետական, կամ այլ կերպ ասած՝ նահապետական կառավարման մոդելը, չնայած այն բանին, որ հենց ցեղակրո-նության 7-րդ հիմնադրույթն ընդունում է ցեղի՝ ազգի, առաջնորդի գաղափարն ու պատգամում է պաշտել նրան՝ կատարել նրա բոլոր ասածները, փաստորեն ընդունելով նրան որպես ազգի գերագույն նահապետ, քանի որ միայն նահապետին են լսում ու անվերապահորեն ենթարկվում։

Ուրեմն, ցեղակրոնության բուն առանցքը կազմող ազգի գենետիկ կոդի աստվածացման՝ նրա գերակայության գաղափարը, որով տոգորված էր ողջ առաջադեմ հայությունը, չկարողացավ ազգային պետություն կառուցելու ճանապարհային քարտեզ տալ ազգին ու ազգային պետություն ձևավորել, այլ թույլ տվեց, որ բոլոր ազգերի պես, մենք ևս որդեգրենք միևնույն կործանարար ուղին՝ դեմոկատական կառավարման ու կապիտալիստական տնտեսավարման մոդելը։ Զարմանալի չէ, իհարկե, քանի որ ցեղակրոնությունը ազգային արժեհամակարգի ու ազգային պետության հիմնարար սկզբունքների ու հատկապես ազգային պետության մասին ոչինչ չունի իր դրույթներում. ցեղակրոնությունը հիմնականում ազգապաշտության ու ազգապահպանման մասին է, հայ մնալու, չուծանալու մասին է և այլն։

Ընդհանրապես, ցեղի արյան աստվածացման, կամ այլ կերպ ասած՝ ազգի գենետիկ կոդի կատարելության գաղափարը, որքան էլ որ ճիշտ լինի, ներկայումս վնասակար է նրանով, որ ազգին տանում է ինքնասիրահարվածության։ Իսկ դրանից վատ միայն դավաճանությունն է։ Գուցե «ցե-ղակրոնությունը» քսաներորդ դարի սկզբներին ազգին իր ընկճված ու ոտնահարված վիճակից ոտքի հանելու համար անհրաժեշտ մոտեցում էր, բայց հիմա այն վնասակար է դարձել հենց նրանով, որ դեպի ինքնասիրահարվածության, հետևաբար՝ կաղապարվածության, սահմանափակվածության, տգիտության ու գոռոզության է մղել ազգին ու դրանով կասեցրել ազգի մտավոր առաջընթացը։ Իսկ առաջընթացի բացակայությունը միայն հետընթաց է նշանակում։

Ամեն դեպքում՝ ազգի գենետիկ կոդի գերակայության ու կատարելության գաղափարը բնականաբար մի շարք հարցեր է առաջ քաշում։ Օրինակ՝ եթե մենք ազգովի գերակա ու կատարյալ գենետիկ կոդ ունենք, ապա ինչո՞ւ կորցրեցինք ամեն ինչ՝ մեր փառավոր նվաճումներն, ու հայտնվեցինք շրջափակված ու պաշարված մի խղճուկ քարակույտի վրա, որը լքելու և արտագաղթելու մղում ունենք դեռ։ Կամ ինչո՞ւ չենք կարողանում տարբերել ճիշտն ու անճիշտը, կարևորն ու անկարևորը, ինչո՞ւ չենք կարողանում տարբերել արդարն ու անարդարը, ինչո՞ւ չենք կարողանում տարբերել ազնիվ ու ամբասիր մարդուն հանցագործ բորենուց և ինչո՞ւ ենք մշտապես օտարերկրյա գործակալներին, դավաճաններին ու հանցագործ տականքին բերում իշխանության, տեր սարքում գլխներիս, կամ հանդուրժում դրանց իշխանությունը։ Կամ ինչո՞ւ համաշխարհային մակարդակի արվեստ, ուսմունք կամ փիլիսոփայություն չունենք ու ինչո՞ւ ենք կապկում ու բազմապատկում դրսի ու ներսի ամեն աղբ ու այլանդակություն։ Կամ ինչո՞ւ չենք կարողանում հասկանալ, որ մեր համատարած տգիտությունն ու դրանից բխող մեր անսահման գոռոզությունն են խանգարում մեր միաբանությանը, թույլ չտալով մեզ դուրս գալ անդունդի հատակից, որտեղ հայտնվել ենք հենց նույն տգիտության ու գոռոզության պատճառով։ Կամ ինչո՞ւ չենք կարողանում գոնե ճանաչել մեր նախնյաց ազգային ուսմունքը, մանավանդ երբ այն մեզ է ներկա-յացնում մեր ազգակիցը շատ պարզ ու հասկանալի լեզվով։ Դեռ ոչինչ՝ որ ինքներս չենք բացահայտել, բայց գոնե ունակություն պիտի ունենայի՞նք ճանաչել այն։ Չէ՞ որ կատարյալ գենետիկ կոդ ունենք։ Դեռ հասկանալի է, որ չենք կարողանում ճանաչել մեր ազգային ուսմունքը, երբ այն ներկայանում է մեզ ձևափոխված ու գունազարդված՝ հնդարիական ուսմունքի տեսքով։ Աններելի է, սակայն, որ չենք ճանաչում, երբ այն մեզ է մատուցվում իր մաքուր ու անապական տեսքով։ Բայց ամենաաններելին այն է, որ չենք էլ մտածում մտածել, այլ միանգամից մերժում ենք ու մնում կառչած օտարի արժեքներին ու փիլիսոփայությանը՝ դեմոկրատիային ու կապիտալիզմին, օրինակ։ Իսկ գուցե հենց «ցեղակրոնությո՞ւնն» է խանգարում նկատել ու ճանաչել մեր ազգային ուսմունքը, քանի որ իրենից բացի ուրիշ ոչինչ չի հանդուրժում։

Իմ շատ հարգելի ցեղակրոնակիցներ, չի կարելի մոլեռանդ հավատացյալների պես, մերժել որևէ այլ գաղափար և ուսմունք, առանց փորձելու հասկանալ, որ գուցե մերժում ենք սեփականն ու ամենաճշմարիտը։ Ամեն դեպքում՝ հարկ է սովորել զանազանել միմյանցից մի կողմում գաղափարն ու գաղափարախոսությունը, իսկ մյուս կողմում՝ ուսմունքը։ Ազգի գենետիկ կոդի կատարելության գաղա-փարը միայն գաղափար է։ Այդ մասին խոսելը, ներկայացնելն ու բացատրելը, նաև ապացուցելը գաղափարախոսություն է։ Ուսմունքը ազգի արժեքների համակարգի ու այդ ամենից բխող ազգի անելիքների կոհերենտ շարադրանքն է։

Ազգի գենետիկ կոդի կատարելության գաղափարը դեռ ուսմունք չէ։ Ցեղակրոնությունը կարելի է գաղափարախոսություն համարել, բայց ոչ՝ ուսմունք. այն ազգի արժեհամակարգի ու ազգի անելիքների՝ ազգի առաքելության, մասին ոչինչ չի ասում, չի ասում, թե ինչպիսի՞ն է մեր ազգի գենետիկ կոդից բխող արժեքների համակարգը, ինչպիսի՞ կառավարման ու տնտեսավարման ձև է բխում այդ արժեհամակարգից ու որո՞նք են մեր ազգի անելիքներն ու առաքելությունը։

Ըստ մեր Արարչական ուսմունքի, մեր ազգի կատարյալ գենետիկ կոդից բխում է մի արժեհամակարգ, որի հիմնաքարը՝ ամենագլխավոր արժեքը, եղբայրությունն է։ Եղբայրության հիմնաքարից բխում են ածանցյալ մյուս բոլոր արժեքները՝ նախ՝ հավասարությունն ու արդարությունը, ազնվությունը, համագործակցությունը, փոխօգնությունը, մեծին հարգելու և նրան ենթարկվելու պարտավորությունը և այլն։ Այս ամենից բխում է մարդու կողմից մարդու շահագործման բացառումը, որն անխուսափելիորեն բերում է կապիտալիզմի բացառման, ու նրա փոխարեն ազգայնացված տնտեսավարման, բերում է նաև միապետական կառավարման, քանի որ միապետական կառավարումը նույն նահապետական կառավարումն է, որը բխում է մեծին հարգելու, նրան պաշտելու ու անվերապահորեն ենթարկվելու արժեհամակարգային դրույթից։

Տարօրինակ կերպով, սակայն, իմ շատ ցեղակրոնակիցներ մերժում են հենց «ցեղակրոնության» առաջադրած ազգի ճշմարիտ առաջնորդ ունենալու, նրան ընդունելու և պաշտելու պատգամը, շարունակելով կառչած մնալ օտարի դեմոկրատական սկզբունքներին։

Ինչևէ... Հուսով եմ գոնե հաջորդ սերունդը կսկսի մի փոքր այլ կերպ մտածել։ Բայց դա գուցե ուշ լինի. արդեն կորցրած լինենք մեր երկիրն ու ստիպված լինենք պայքարի կոչեր հնչեցնել դրսից։ Չնայած՝ արդե՛ն ուշ է։ Երկիրը զավթել են օտարերկրյա դրածոներն ու գործակալները, որոնց զգալի մասը կասկածելի գենետիկ ծագում ունի։

Հարգելի ցեղակրոնակիցներ, ժամանակը հիմա՛ է ձերբազատվելու սեփական գենետիկ կոդի գերակայության գաղափարի գերությունից ու սթափ նայելու իրականությանը։ Հետո շատ ուշ է լինելու։

©Դավիթ Միրզոյան. 09 Հուլիս, 2019 թ.

2 comments:

  1. Շնորհակալություն խիստ ուսուցանող նյութի համար !!!!!!!!!!!!!!

    ReplyDelete
    Replies
    1. Շնորհակալ եմ. ուրախ եմ որ հավանել եք)

      Delete