Tuesday, July 2, 2019

ՏԱՐԱԾԵԼ!!!!
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄՏՔԵՐ/ՎԵՐԱԾՆՆԴԻ ԾՐԱԳԻՐ
Մտավորականը գրողն ու արվեստագետը չեն, կամ գիտնականն ու բժիշկը։ Մտավորականը ազգի ճակատագրով մտահոգված հասուն անհատն է անկախ տարիքից ու մասնագիտությունից։ Մեր երկրում մտավորական խավն անտեսված ու արհամարհված է։ Իրականում հենց մտավորական խավը պիտի կառավարեր երկիրը, ոչ թե կուսակցությունները։ Որպես ազգի մտավորական, ով խորապես մտահոգված է ազգի ճակատագրով, պարտքս եմ համարում կիսվել որոշ նկատառումներով ու առաջարկներով։ Քանի որ անհնար է երջանիկ ու բարեկեցիկ երկիր կառուցել անարդարության հենքի վրա, ապա արդարության վերականգնումը կենսական նշանակություն ունի։

Դիմում եմ բոլոր հայ մտավորականներին՝ ազգի ճակատագրով մտահոգված մարդկանց, անկախ տարիքից ու մասնագիտությունից՝ միաբանվել ՎԵՐԱԾՆՆԴԻ ծրագրի շուրջն ու՝
1. Տարածել Արարչական միապետության գաղափարը։
2. Միապետության գաղափարով տոգորել բոլորին։
3. Միահամուռ ոտքի կանգնել իշխանափոխության։
4. Երկրում հաստատել Արարչկան միապետություն։
5. Կյանքի կոչել ստորև շարադրված քայլերը։

Ահավասիկ ազգի առաջնորդի՝ Համայն Հայոց Արքայի, առաջին հրամանները՝

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ / ՎԵՐԱԾՆՆԴԻ ԾՐԱԳԻՐ

1. Հայաստանում հռչակել միապետություն Համայն Հայոց Արքայի գլխավորությամբ։

2. Ցրել ազգային ժողովը։ Վերացնել բոլոր կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները։

3. ՀՀ ներկայիս սահմանադրությունը փոխարինել Համայն Հայոց Արքայի կազմած Հայաստանի Թագավորության ազգային սահմանադրությամբ։

4. Հայտարարել, որ Հայաստանի թագավորությունը բոլոր նախկին հայկական թագավորությունների իրավահաջորդն է։

5. Անմիջապես փակել սահմանները։ Անորոշ ժամանակով արգելել օտարերկրա-ցիների մուտքը երկիր։ Անորոշ ժամանակով երկրից դուրս չթողնել նախկին ու ներկա պաշտոնյայի, օլիգարխի, նրանց հետ առընչված որևէ անձի, որևէ պոտենցիալ հանցագործի և նրանց ընտանիքի անդամների։

6. Արգելափակել երկրից որևէ կապիտալի արտահոսք։ Արգելափակել դեպի երկիր օտարերկրյա պետական, մասնավոր նաև կրոնական կազմակերպությունների կամ անհատների կողմից դրամական որևէ ներհոսք։

7. Քրեական գործ հարուցել, ձերբակալել, հետաքննություն սկսել ու դատել Հայաստանի Հանրապետության բոլոր նախագահներին, վարչապետերին, նրանց բոլոր թիմակիցներին, կուսակիցներին, իրենց ազգ ու տակի հետ միասին և նրանց կառավարման շրջանում պաշտոններ զբաղեցրած անձանց, Հայաստանի հանրապետության ողջ շրջանում հանցագործությունների և ապօրինությունների համար, հատկապես երկրի արդյունաբերական ողջ պոտենցիալը ոչնչացնելու, քաղաքական սպանությունների, քաղաքացիների ավանդների կողոպուտի համար և այլն։ Ոճրագործներից առգրավել նրանց ողջ հարստությունն ու վերադարձնել ազգային գանձարան։

8. Արգելել երկրում օտարերկրյա որևէ պետական, մասնավոր նաև կրոնական կազմակերպության կամ օտարերկրյա որևէ անհատի որևէ գործունեություն։

9. Հայտանաբերել և ձերբակալել օտարերկրյա պետական, մասնավոր նաև կրոնական որևէ կազմակերպության կամ անհատի հետ համագործակցող կամ նրանց ֆինանսավորմամբ կամ ցուցումներով գործող բոլոր անհատներին ու խմբերին։

10. Արգելել այլասերվածության, այլանդակության և անառակության որևէ դրսե-վորում։ Մահապատիժ սահմանել թմրամոլության, այլասերվածության և պոռնը-կության համար։

11. Երկիրն ամրապնդելու նպատակով, արգելել կապիտալիզմը, դեմոկրատիան, տարակարծությունը, լիբերալիզմը նաև կապիտալիզմի, դեմոկրատիայի, տարակարծության և լիբերալիզմի որևէ քարոզ։

12. Երկիրն ամրապնդելու նպատակով արգելել օտար որևէ գաղափար, գաղափարախոսություն, ուսմունք ու փիլիսոփայություն. արտոնել միայն ազգային ուսմունքի ուսուցումն ու քարոզը։

13. Հարստահարել բոլոր օլիգարխներին և ապօրինի հարստացած խավերին։

14. Ազգայնացնել ողջ տնտեսությունը՝ հողը, ջուրը, ընդերքը իր ջրային և օգտակար հանածոներով, սարերը, անտառներն ու մարգագետինները, ոռոգման, ջրամատակարարման ու ջրահեռացման ողջ համակարգը, ճանապարհներն ու հաղորդակցության ողջ համակարգը, բանկերը, բուժական բոլոր հիմնարկները, բարձրագույն կրթության համակարգը, արդյունաբերությունը, հանքերը, պատմամշակութային հուշարձանները, էլեկտրաէներգիայի արտադրության, մատակարարման և էներգակիրների արտադրության և ներկրման ու բաշխման ձեռնարկությունները, առևտրական ձեռնարկությունները, հասարակական տրանսպորտի համա-կարգը, փոստային ծառայությունը, կապը, երկաթգիծը, նավատորմը, թատրոնը, կինոն, հեռուստատեսությունը, ռադիոն, զանգվածային լրատվության բոլոր միջոցները. թույլ չտալ կողմնակալ, հատկապես ապակողմնորոշող լրատվություն կամ գովազդ։

15. Գյուղաբնակներին ազատել բոլոր տեսակի հարկերից, քանի որ սննդամթերքի արտադրությունն է երկրի բարեկեցության ու հզորության հիմնաքարը։

16. Հսկողություն սահմանել սննդամթերք արտադրող ձեռնարկությունների և անհատների վրա, ապահովելու համար նրանց կողմից արտադրվող սննդամթերքի անաղարտությունը։

17. Թույլ չտալ երկրի ներսում արտադրված սննդամթերքի որևէ արտահանում, քանի դեռ չեն բավարարվել բանակի և ազգաբնակչության կարիքները։

18. Վերացնել տնտեսությունն ու առևտուրը կաշկանդող հարկերն ու տուրքերը։ Վերացնել տոկոսով վարկեր տրամադրելը։ Արտադրական և առևտրական գործու-նեության շահույթներից գանձվող հարկը դարձնել 10%։

19. Վերացնել մարդուն անհրաժեշտ անձնական սեփականության հարկը։

20. Քաղաքներում արգելել որևէ նոր շինարարություն։ Կասեցնել կիսակառույց-ները։ Փոխարենը խթանել գյուղական վայրերում ճանապարհների, բնակելի տների և ոռոգման ցանցի կառուցումը։

21. Սահմանամերձ գյուղերի բնակիչներին զինել հրազենով։ Հետագայում զինել նաև հասուն, նախկինում չդատված, զենք կրելու ունակ բոլոր ամուսնացած հայ տղամարդկանց, բացի նախկինում դատվածներից, նախկին իշխանությունների պաշտոնյաներից, օլիգարխներից, նրանց ընտանիքի անդամներից, այդ բոլորին ծարայողներից, սատարողներից և բոլոր նրանցից, ովքեր այս կամ այն չափով առընչվել են դրանց հետ։

22. Բանտից ազատել բոլոր քաղաքական բանտարկյալներին։

23. Բնակչությանը տալ ազատ կամարտահայտության, ընդհուպ մինչև զինված ապստամբության իրավունք։

24. Կենսաթոշակի չափը դարձնել հավասար բոլոր թոշակառուների համար՝ անկախ նրանց աշխատանքային պատմության տարիներից և ստացած աշխատավարձից, քանի որ կենսաթոշակը արժանապատիվ կենսագործունեություն ապահովելու համար է, ոչ թե պարգև երկար տարիների աշխատանքի համար, կամ պատիժ ոչ երկար տարիների աշխատանքի դիմաց։

25. Դատական համակարգում ստեղծել բնակչության տարբեր շերտերից պատահականորեն կանչված և դատարանում կոնկրետ որևէ դատական գորրծընթացում դատավճիռ ընդունելու իրավասու միակ մարմինը՝ երդվյալ ատենակալների ինստիտուտը՝ արդարադատության միակ երաշխավորը։

26. Վերացնել աշխատավարձից գանձվող եկամտահարկը, քանի որ աշխատավարձը եկամուտ չէ, այլ միայն աշխատավարձ։

27. Կոռուպցիան երկրից վերացնելու նպատակով մահապատիժ սահմանել ցան-կացած չարաշահման համար, հանցագործի կուտակած ողջ հարստության և սեփականության տոտալ բռնագրավումով։

28. Ազգայնացնել բոլոր մասնավոր բժշկական հիմնարկները, և բուժ օգնությունը բոլոր առողջական խնդիրներ ունեցողների համար դարձնել անվճար։

29. Նախարարությունները կոչել վարչություններ բացի զինված ուժերի նախարարությունից, վարչապետի գլխավորությամբ։ Վարչությունների և բոլոր պաշտոնյաների աշխատավարձերը կախման մեջ դնել ժողովրդի բարեկեցության աստիճանից։

30. Երկրում դեղորայքի և բժշկական բոլոր պարագաների արտադրությունն ու ներմուծումը դարձնել պետական մենաշնորհ։ Արգելել որևէ մասնավոր բժշկական ծառայություն կամ խորհրդատվություն։

31. Ճանաչել 1915-23 թվականների հայոց ցեղասպանությունն ու դիմել միջազգային ատյաններին այն ճանաչելու, հետաքննելու, ոճրագործներին դատելու, դատապարտելու և պատասխանատու կողմից տուժող կողմին համապատասխան փոխհատուցում հատկացնելու համար, ներառյալ վերադարձնելու տուժող կողմի կորցրած տարածքները, քաղաքներն ու գյուղերը։

32. Խզել դիվանագիտական հարաբերություններն այն երկրների հետ, որոնք դեռ չեն ճանաչել 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի հայոց ցեղասպանությունը։

33. Հետաքննել, բացահայտել ու դատապարտել 20-րդ դարասկզբի բոլշևիկաթուրքական միացյալ ոճրագործությունները հայերի դեմ Անդրկովկասում, դատա-պարտել մեղավորներին և միջոցներ ձեռնարկել տուժող կողմին համապատասխան փոխհատուցում ապահովելու, նաև նրա կորցրած տարածքները, քաղաքներն ու գյուղերը վերադարձնելու համար, հատկապես՝ չեղյալ հայտարարել 1921 թվականի բոլշևիկա-քեմալական ապօրինի համաձայնագիրն ու վերականգնել քեմալա-կան հարձակումից առաջ եղած Հայաստանի սահմանները և անցնել Նախիջևանի ազատագրման գործընթացին։

34. Համաձայնության գալ Աբխազիայի և Վրաստանի հետ ու բացել Վրաստանով և Աբխազիայով անցնող երկաթգիծը։

35. Հետաքննություն սկսել, բացահայտել ու դատապարտել սովետական տարիներին հայ ժողովրդի դեմ կոմունիստական կուսակցության և կոմունիստ կառավարիչների կամայականությունները, հանցավոր գործունեությունն ու համատարած կոռուպցիան, ներառյալ հայերի կամայական ձերբակալություններն ու աքսորը, խոշտանգումները, սպանություններն ու տեղահանություններն իրենց պատմա-կան տարածքներից։ Դատապարտել մեղավորներին և միջոցներ ձեռնարկել ոճ-րագործներին դատելու, պատժելու և տուժող կողմին համապատասխան փոխհատուցում հատկացնելու, նաև տուժող կողմի կորցրած տարածքները, քաղաքներն ու գյուղերը նրան վերադարձնելու համար։ Արցախն իր ներկա տարածքով վերա-միավորել Հայաստանի թագավորությանն ու փակել երկար տարիներ ձգձըգվող բանակցությունների հարցը։

36. Հետաքննություն սկսել, բացահայտել, ձերբակալել ու դատել բոլոր կուսակցությունների, հասարակական և կրոնական կազմակերպությունների անդամներին և այն անհատներին, ովքեր այս կամ այն կերպ կապ են ունեցել օտար երկրների պետական, մասնավոր և կրոնական կազմակերպությունների կամ անհատների հետ և, նրանցից գումարներ ստանալով, կատարել են նրանց ցուցումները, հրամանները և հրահանգներն ու դրանով վնաս հասցրել մեր ազգային պետությանն ու ազգային ուսմունքին և մշակույթին։

37. Արգելել բոլոր կրոնական կառույցները։ Երկրում հիմնել ազգային ուսմունքի ուսուցման կենտրոններ։

38. Չեղյալ հայտարարել Հայաստանի Հանրապետության բոլոր նախկին՝ կլեպտոկրատիկ, իշխանությունների կողմից օտար երկրների, ձեռնարկությունների և միջազգային կազմակերպությունների հետ կնքած բոլոր պայմանագրերն ու համաձայնագրերը։

39. Կարգ ու կանոն հաստատել բանակում։ Պատժել խաղաղ պայմաններում զինվորի մահվան կամ զինվորի հանդեպ բռնության, անգամ նրա հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար մեղավոր ցանկացած անձի։ Հետաքննել նախկինում զինվորի հանդեպ անհարգալից վերաբերմունքի, զինվորի հանդեպ բռնության, հատկապես զինվորի մահվան պատճառ դարձած բոլոր դեպքերն ու պատչել մեղավորներրին առանց վաղեմության ժամկետի։

40. Բանտերը վերացնել և ազատ արձակել բոլոր բանտարկյալներին, պայմանով որ ցանկացած հանցագործության կամ զանցանքի դեպքում մահապատժի են ենթարկվելու և բռնագրավվելու է նրանց ու ողջ գերդաստանի գույքն ու հարստությունը։

©Դավիթ Միրզոյան. 12 Նոյեմբեր, 2018 թ.
Շարունակելի

No comments:

Post a Comment