Tuesday, July 2, 2019

ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Որոշ
ազգանվեր գործիչներ իրավամբ նկատում են, որ մեր թշնամիները մեծագույն փութաջանությամբ ճնշում ու փորձում են խեղդել մեզանում ամեն ազգային, քանի որ ազգային ինքնագիտակցությունն ու ինքնաճանաչումն են ազգին գլոբալիզացիայի ճիրաններից հեռու պահող միակ լծակները։
Ցավալիորեն,
սակայն, նույն ազգանվեր գործիչները մեր ազգի ճշմարիտ պատմությունը, այբուբենը, ծեսերն ու ազ-գագրությո՛ւնն են համարում ազգային ինքնագիտակցութ-յան ու ինքնաճանաչման տանող միակ գործիքները, լավա-գույն դեպքում՝ սեփական ազգի գենետիկ կոդի բացառի-կության գաղափարը՝ «ցեղակրոնություն» անվանումով։
Համարյա
ոչ ոք դեռ չի նկատում, որ «ցեղակրոնությու-նից» սկսած մինչ այժմ այդ ամենը ոչ մի ազդեցություն չունեցան, երբ հայ ժողովուրդը կարծես փորձում էր ազ-գային պետություն ձևավորել անկախացում ստանալուց հե-տո։ Ձախողման պատճառներից մեկն, իհարկե, այն էր, որ ղարաբաղյան շարժումն ուղղորդած ու իներցիայով իշխա-նության հասած օտար երկրների գաղտնի ծառայություն-ների գործակալներն ու դրածոները երբեք ազգային պե-տություն չէին կառուցելու։
Ամենագլխավոր
պատճառը, սակայն, այն էր, որ այն ժա-մանակ, ու ցավոք սրտի դեռ մինչ այժմ, ոչ մի հայ մտա-վորական չգիտի, որ ազգային պետություն ձևավորելու համար ազգային ուսմունք է պետք ունենալ։ Անկախացում ստանալուց հետո նույնիսկ եթե մեր երկրի իշխանության ղեկին չլինեին օտարերկրյա գործակալներն ու դրածոնե-րը, այլ, ասենք՝ մի հրաշքով, լիներ հայ մտավորականու-թյունը, ապա, միևնույն է, այն մեզ տանելու էր նույն ճա-նապարհով։ Գուցե արդյունաբերությունը չոչնչացվեր այն-քան անխնա, կամ գուցե չոչնչացված գործարանները չսե-փականաշնորհվեին այնքան անարդար կերպով, ինչպես արվեց առաջին ղեկավարների ձեռքով, այնուամենայնիվ երկիրը բռնելու էր դեմոկրատական կառավարման ու, դը-րանից շատ վելի մահաբեր, կապիտալիստական տնտեսա-վարման ճանապարհը, քանի որ դեմոկրատիայի ու կապի-տալիզմի օտար ուսմունքը շատ վաղուց արդեն ներարկվել ու միս ու արյուն էր դարձել ոչ միայն մտավորականու-թյան շրջանում, այլ նաև ողջ ազգի մեջ։
Ցավալիորեն
դեռ ոչ ոք չի հասկանում դեմոկրատական կառավարման ու կապիտալիստական տնտեսավարման ողջ այլանդակությունը։ Ամենացավալին, սակայն, այն է, որ չեն էլ ուզում հասկանալ, երբ փորձում ես բացատրել։ Դժբախտաբար շատ քաղաքական գործիչներ օտարի գա-ղափարների և ուսմունքների գերության մեջ են դեռ։ Շա-տերն էլ, իհարկե, սեփական գոռոզության պատճառով, չեն կարողանում հրաժարվել տարիներ շարունակ իրենց փայփայած «առաջադեմ» գաղափարներից ու ընդունել ան-հայտ ինչ-որ մեկի առաջարկած ուսմունքը։ Ու դրանց հա-մար ամենևին էլ կարևոր չէ, ազգային պետություն կկա-ռուցվի, թե՞ ոչ, կարևորը՝ որ մշտապես իրե՛նք են հեռուս-տաէկրաններին ու կարողանում են ընտանիք պահել։
Մեր
ազգային ուսմունքից բխում է նահապետական՝ միա-պետական, կառավարում և ազգայնացված տնտեսավա-րում։ Ովքեր ի վիճակի են հասկանալ ու ընդունել սա, ապա կարող են դառնալ մեր ազգային պետության կառու-ցողները, այլապես դեռ երկար կշարունակենք արնաքամ լինել ու ազգովի դեպի կործանում գնալ։
Միանգամայն
անօգուտ է ինքնամոռաց լավատեսությամբ թմբկահարել, թե մենք ամենա-ամենա ազգն ենք, ու մեր Արարիչը երբեք թույլ չի տա, որ կործանվենք։ Արարիչը ոչինչ չի արել ու ոչինչ էլ չի անելու մեր փոխարեն։ Սա համատիեզերական օրենք է։ Եթե աներ, ապա ինչպե՞ս էր դատելու մեզ վերջում։ Հետևյալ օրինակը հուսով եմ կօգնի հասկանալ ասածս։ Աշակերտին կամ ուսանողին ոչ մի դասախոս օգնության չի հասնում քննության ժամանակ։
Հետևաբար՝
մեր ապագան միայն մեր ձեռքերում է։ Մենք այն կերտում ենք ամեն վայրկյան մեր մտքերով, որոշում-ներով ու արարքներով։ Թե ինչպիսի հայրենիք կունենանք վաղը, ամբողջովին կախված է մեզնից։
Եթե
ուզում ենք ունենալ ազգային պետություն, ապա պի-տի հասկանանք ու ընդունենք մեր ազգային ուսմունքը՝ միապետական կառավարումն ու ազգայնացված տնտեսա-վարումը։ Ազգային պետություն կառուցելու ուրիշ ճանա-պարհ չկա։
©Դավիթ Միրզոյան, 02 Հուլիսի, 2019 թ.

No comments:

Post a Comment