Saturday, July 6, 2019

ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՑ ԱՐՔԱՆ

ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՑ ԱՐՔԱՆ

Ոմանք ուշադիր հետևում են հրապարակումներիս, սակայն գաղափարներս անիրագործելի են համարում՝ իբր՝ «մարդիկ չեն ընդունի»։

Ընդհանրապես, որևէ գաղափարի իրագործելիության աս-տիճանը կախված է ոչ թե ուրիշների պատրաստ լինելուց կամ չլինելուց, այլ առաջին հերթին հենց առաջին տեղե-կացվածների, պատրաստ լինելուց կամ չլինելուց։ Եթե առաջին տեղեկացվածներն ընդունեն գաղափարն ու սկսեն տարածել, ապա կոնսոլիդացիայի գործընթացը տեղից կշարժվի ու կսկսի ծավալվել։ Այլապես ամեն ինչ կմնա տեղում՝ գաղափարի աստիճանի վրա։

Շատերը չեն ընդունում միապետության անցնելու առա-ջարկս, որովհետև իրավամբ գտնում են, որ ինձնից բացի ուրիշ ոչ ոք չի կարող լինել Համայն Հայոց Արքան (ոչ միայն որովհետև ես եմ միապետության գաղափարի և Արարչական օրենքների ու Հայասատանի թագավորության ազգային սահմանադրության հեղինակը, այլ նաև այդ ամենը ներկայացնող «Վերածնունդ» վեպի հեղինակը), ու հետևաբար իրենք ստորադաս դիրք են ունենալու ապագա Հայաստանի թագավորությունում։

Փաստորեն, սեփական գոռոզության, գուցեև անհիմն ամ-բիցիաների պատճառով, շատերը պատրաստ են լռության մատնել առաջարկներս, անգամ խլացնել ձայնս ու խանգարել ինձ, փակուղի մտցնելով ողջ գործընթացը, միայն թե ինչ-որ մեկը իրենցից բարձր դիրք չունենա երկրում, կարևոր չէ՝ երկիրը կկործանվի՞, թե՞ ոչ։

Ոմանք էլ արքայական տոհմ են փնտրում կամ գոնե ազնվական՝ արիստոկրատ, անհատ նրան առաջարկելու հայոց գահը։ Առնվազն զարմանալ կարելի է։ Նախ՝ շատ կուզեի իմանալ թե, օրինակ, ինչպե՞ս, ի՞նչ չափորոշիչներով են մտադիր որոշել մարդն արքայական, կամ ազնվական՝ արիստոկրատ, պատկանելություն ունի, թե՞ ոչ։ Գրավո՞ր կամ մանավանդ բանավո՞ր վկայությամբ, թե՞ մեկ այլ չափորոշիչ կա։ Եվ մի՞թե արքայական տոհմին պատկանելության որևէ փաստաթուղթ կամ արիստոկրատ էության որևէ «ապացույց» բավարար են ազգի ապագան այդ անձ-նավորությանն ու նրա սերունդներին վստահելու համար։ Մի՞թե ազգային ուսմունքի իմացությունը չափորոշիչ չէ, եթե չասենք ամենակարևոր չափորոշիչը։ Մի՞թե չափորո-շիչ չէ ազգային ուսմունքի բուն էությունը բացահայտելու մարդու կարողությունն ու նրա առաջնայնությունը։ Մի՞թե չափորոշիչ չէ ազգային պետության բուն էության բացահայտումն ու ազգային սահմանադրության՝ ազգի հիմնա-կան օրենքների, բացահայտումն ու ազգի մշակույթում ար-մատացած սխալ ու ապակողմնորոշող համոզմունքների պարզաբանումն ու ճշգրտումը և այլն։

Մի՞թե այս բոլոր չափորոշիչների, արքայի անձնական որակների ու իմաստնության գործոնները պակաս կարևոր են, քան որևէ արքայական տոհմի պատկանելության որևէ փաստաթուղթ կամ ազնվականության որևէ «ապացույց»։

Ներկայումս չկան արքայական տոհմեր, անգամ՝ իշխանական տոհմեր։ Հազար տարվա ընթացքում ո՛չ արքայական տոհմ է մնացել իր մաքուր անապական վիճակով, ո՛չ էլ որևէ իշխանական տոհմ, կամ արիստոկրատ ընտանիք։ Ի դեպ՝ արքայական տոհմ փնտրող անձիք երբևէ մտածե՞լ են՝ ինչպե՞ս է առաջացել առաջին արքայական տոհմը, կամ ինչպե՞ս է ճանաչվել այն, եթե ոչ վերը թվարկածս չափորոշիչներով, կամ ինչո՞ւ չի կարելի կրկին անգամ ճանաչել արքայական՝ արիստոկրատ, գենետիկ կոդը միևնույն՝ վերը թվարկածս, չափորոշիչներով։ Մի՞թե փաստաթուղթը կամ արիստոկրատ ընտանիքի պատկանելության «ապացույցն» ավելի կարևոր են, քան արքայի արժանիքներն ու նրա գենետիկ կոդի էությունը ներկայացնող չափորոշիչներն ու նրա ծավալած գործունեությունը։

Ովքեր հետաքրքրվում են, ապա արքայի որակների ու նրա գենետիկ կոդի էությունը ներկայացնող չափորոշիչների մասին կարող են տեղեկանալ՝ կարդալով կազմածս Արարչակազն օրենքներն ու Ազգային սահմանադրութ-յունը։

©Դավիթ Միրզոյան. 05 Հուլիս, 2019 թ.

No comments:

Post a Comment