Thursday, January 2, 2020

ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ և ՎԵՐՋ

Երբ դեռ տարիներր առաջ Վերածնունդ վեպս էի ծրագրում գրել ապագա միապետական Հայաստանի մասին (գրել վերջացրել եմ 2013 թվականին), կանխատեսում էի հրապարակելել, որ 2020 թվականին Հայաստանում միապետություն է հաստատվելու (վեպում նկարագրածս դեպքերը տեղի են ունենում միապետության հաստատումից մի քանի տարի հետո)։ Շատերը կանխատեսումս անհավանական էին համարում, գտնելով, որ խուլիգանների իշխանությունը երբեք չի զիջի իր դիրքերրը, հետևաբար՝ անիրագործելի է կանխատեսումս։ Սակայն, 2018 թվականի իշխանափոխությունը շրջեց պատմության անհրաժեշտ էջն ու ճանապարհ բացեց դեպի միապետություն։ Շատերը դեռ, նախկինի պես, չեն հավատում, որ դեպի միապետություն ճանապարհ է բացվել, վախեցած, թե ժամանակակից աշխարհում ուտոպիա է նման բանի մասին մտածելը։ Ոմանք էլ համառորեն կառչած են դեմոկրատական սկզբունքներից, չնայած լավ գիտեն, որ այն պարզապես միջոց է երկրներ պառակտելու և գրավելու համար։ «Հեղափոխության», ցավոք նաև «հակահեղափոխության» կողմնակիցները չեն նկատում, թե երկրում ինչ ուղղությամբ են ընթանում փոփոխությունները՝ կապիտալիզմի խորացում, լիբերալիզմ, այլասերվածություն, ահագնացող դեմոգրաֆիկ աղետ, օտար ուժերի աշխուժացում, արցախյան բանակցություններում զիջումներ, մեր ավանդական դաշնակցի հետ հարաբերությունների վատթարացում, երկրի ռազմավարական ծրագրի բացակայություն, մարտավարական սնանկություն և այլն։
Պետք է հասկանալ, որ ինչպես տղամարդուն են տղամարդ համարում ու հարգում իր հաստատուն ու անդրդվելի դիրքորրոշման համար, այնպես էլ երկրին են հարգում իր հստակ, հաստատուն ու անդրդվելի դիրքորոշման ու ռազմավարության համար։ Մեզ մինչ այժմ չեն հարգում մեր անողնաշար և օտարամոլ դիրքորոշման համար, քանի որ մեր երկրի ղեկավարները իրենց անձնական շահի համար վաճառել են մեր երկրի պատիվն ու վարկը։ Վաճառել են, որովհետև ժամանակավոր կառավարիչներ են եղել։ Ո՞վ կուզենար իր իշխանության ժամկետի ավարտից հետո ձեռնունայն հեռանալ։ Մահացու անպատվություն...
Միայն երկրի հիմնական տերը՝ Համայն Հայոց Արքան, չի կողոպտի իր երկիրը, ուրիշ ոչ մեկին էլ թույլ չի տա։ Միայն նա կարող է հստակ ու անդրդվելի ռազմավարություն ունենալ՝ իր երկրի ամբողջականությունը, կայունությունը, բարեկեցությունն ու պաշտպանունակությունը, հարևան երկրների հետ բարի դրացիական հարաբերրությունները, մեր ավանդական դաշնակցի հետ հարաբերությունների ամրապնդումը, ներկայիս բազմաբևեռ աշխարհում շահագրգիռ կողմերի հետ ռազմատնտեսական դաշնակցությունը և այլն։
Այս ու շատ այլ խնդիրներ կարելի է լուծել միայն ազգային միաբանության շնորհիվ։ Քանի դեռ  անմիաբան ենք, մեզ միայն շահագործելու և շահարկելու են, կողոպտելու և արհամարհելու են։ Ստիպված տարագիր ենք դառնալու, ցրվենք աշխարհով մեկ ու անհետանանք։ Իսկ մեր երկրին տեր են կանգնելու մեր դարավոր թշնամիները։
Իմ՝ հայի, արժանապատվությունը թույլ չի տալիս ինձ հանձնվել։ Պարտություն բառը չկա իմ բառացանկում։ Մինչև վերջին պահը հավատացած եմ լինելու, որ դեռ ամեն ինչ կորած չէ։
Ովքեր համամիտ են, որ միայն միապետությունը կարող է փրկել մեզ անխուսափելի կործանումից, պարտավոր են միաբանվել։ Փողոցային երթերի ու անդվզումների ոչ մի կարիք չկա։ Հարկավոր է միայն տարածել միապետության գաղափարն ու Հայաստանի թագավորրության ազգային սահմանադրությունը։ Չնայած դա պետք էր անել դեռ 2012 թվականից, երբ այն արդեն պատրաստ էր, բայց լավ է ուշ քան երբեք, ինչպես ասում են։
©Դավիթ Միրզոյան. 2 Հունվար, 2020 թ.

No comments:

Post a Comment