Tuesday, January 28, 2020

ԱՄՓՈՓՄԱՆ ՓՈԽԱՐԵՆ

Բարև ձեզ, իմ լավ ազգակիցներ, քույրեր ու եղբայրրներ։ Ես Դավիթ Միրզոյանն եմ։ Շատերդ ճանաչում եք ինձ որպես Հայաստանի Թագավորության Ազգային Սահմանադրության հեղինակի։ Կարդացել եք հավանաբար իմ «Վերածնունդ» վեպը և ազգային խնդիրների շուրջ իմ բազմաթիվ հոդվածներն ու ակնարկները։

Ձեզնից շատերն են մտորել ազգային խնդիրների շուրջ և որոշ բացահայտումներ արել։ Ոմանք էլ ձևավորված առա-ջարկներ ունեն արդեն։ Ժամանակն է այդ ամենը սեղա-նին դնել, քննարկելու և ընդհանուր հայտարարի գալու համար, ընդհանրապես՝ կանոնակարգելու ազգային դաշ-տը, պարզելու առանցքային հասկացությունների էությունն ու որոշ սահմանումներ տալու։ Ամեն դեպքում՝ ողջունելի է այն գիտակցությունը, որ առանց կանոնակարգելու ազգա-յին դաշտը անհնար է առաջ շարժվել։

Ազգայինի մասին խոսելիս անհրաժեշտ է զանազանել ազ-գայինը ազգայնականից։ Եթե ազգայինը սեփական ազգի առանձնահատուկ որակների ուսումնասիրությունը, ճանա-չումն ու կիրառումն է, ապա ազգայնականը սեփական ազ-գի որևէ առանձին որակի շուրջ մոլեռանդ պաշտամունքն է։ Այստեղ հարկ է նկատել, որ վերջինը, սկզբնական շըր-ջանում չափազանց օգտակար լինելով հանդերձ, հետագա-յում կարող անչափ վնասակար զբաղմունք լինել։

Դառնանք ազգայինին։ Այն սկսվում է ազգի գենետիկ կո-դից։ Ազգի գենետիկ կոդից բխում է միայն այդ գենետիկ կոդին ներհատուկ արժեքների համակարգ, որն էլ հենց ազգի ուսմունքն է։ Ուսմունքի մեջ կարող է մտնել նաև ազգի արժեքների համակարգից բխող ազգի անելիքների և նպատակների շարադրանքը։ Ուրեմն՝ գենետիկ կոդ, նրանից բխող ուսմունք իր արժեքների համակարգով և ազգի անելիքների ու նպատակների շարադրանքով։

Սովորաբար ազգի ուսմունքն ու նրանից բխող օրենքների և կանոնների համակարգը կառավարում ու կարգավորում են ազգի կյանքը՝ նրա միջանձնային և ազգամիջյան հա-րաբերություններն ու առաջնորդում նրան դեպի իր ազգա-յին նպատակները։ Առանց ուսմունքի ցանկացած ազգ դա-տապարտված է տրոհման ու անհետացման։

Ազգային ուսմունքի և նրանից բխող օրենքների շարունա-կական առաջնորդությամբ ձևավորված ստերեոտիպերի ամբողջությունը մշակույթն է։ Մշակույթը շատերը նույնաց-նում են ֆոլկլորի, ծեսերի, ավանդույթների, անգամ ար-վեստի հետ, սակայն մշակույթը ազգային ուսմունքի և օրենքների օգնությամբ ձևավորված այն ներքին մեխա-նիզմն է, որը պայմանավորում է միջանձնային և ազգա-միջյան հարաբերությունները։ Անշուշտ և՛ ազգային արվես-տը, և՛ ֆոլկլորը, և՛ ծեսերն ու ավանդույթները ստեղծվել են ազգային ուսմունքին հետևելու ընթացքում և միտված են ներկայացնելու, դաստիարակելու և ձևավորելու ազգա-յին մշակույթ, սակայն ինքնին ազգային մշակույթը չեն։

Ազգային մշակույթը ազգի գենետիկ կոդից բխող ուսմուն-քի և օրենքների շնորհիվ ձևավորված այն ներքին մեխա-նիզմն է, չգրված օրենքների տեսքով, որը պայմանավո-րում է միջանձնային և ազգամիջյան հարաբերությունները։

Ազգային պետությունը ազգային ուսմունքով ապրող ազգն է, որին առաջնորդում են ազգային ուսմունքն իրենց մեջ կրող և կիրառող ազգի նահապետները։

Մենք ներկայումս չունենք ազգային պետություն, քանի որ դեռ չունենք ազգային ուսմունք և օրենքներ։ Մեր երկրի օրենքները դեռ շարունակում են գրել ազգային ուսմունքից գաղափար չունեցող պատահական անձիք, հիմք ընդունե-լով օտար ազգերից փոխառնված ուսմունքներն ու գաղա-փարները։ Գաղտնիք չէ, որ մեր օրենսդիրները, լավագույն դեպքում, օտար երկրներից ներմուծված կրթական համա-կարգի և օտար հեղինակների փիլիսոփայությունների վրա մեծացած ապազգային տարրեր են։ Հետևաբար՝ նրանց առաջարկած օրենքների նախագծերը չեն կարող ազգային լինել։

Ընդհանրապես՝ ցանկացած օրենքի նախագիծ բխում է, կամ որևէ ուսմունքից, կամ անձնական, կուսակցական, նաև խմբակային շահերից, կամ էլ գրվում է հասարա-կության մեջ տարածում գտած որևէ հանցագործ մշակույթ արգելափակելու նպատակով։

Ամփոփման կարգով հարկ եմ համարում ընդգծել, որ ազ-գի գենետիկ կոդից բխում է միայն նրան ներհատուկ ար-ժեքների համակարգ, որը հենց ազգային ուսմունքն է և կարող է ներառել նաև ազգի անելիքների և նպատակների նկարագրությունը։ Ազգային ուսմունքից բխում են միջանձ-նային և ազգամիջյան հարաբերությունները կարգավորող օրենքներ, որոնց շարունակական կիրառման ընթացքում էլ ձևավորվում է ազգի մշակույթը։

Մեր ազգային ուսմունքի և մշակույթի բնույթին ու առանձ-նահատկություններին կանդրադառնանք մեր հետագա հանդիպումների ժամանակ։ Բայց մինչ այդ կարիք կա պարզաբանել ու սահմանել առաջին հերթին ժողովուրդ, ազգ, պետություն և հայրենիք հասկացությունները։

Ժողովուրդը, թեև գենետիկ, սակայն մշակութային ընդ-հանրություն չունեցող մարդկանց բազմությունն է։ Ազգը և՛ գենետիկ, և՛ մշակութային ընդհանրություն ունեցող մարդ-կանց բազմությունն է։ Ազգային պետությունը ազգային ուսմունքով ու օրենքներով ապրող ազգն է։ Հայրենիքը հողն ու ջուրը չեն, այլ մարդիկ՝ միևնույն մշակույթով ապ-րող մարդիկ, այսինքն՝ ազգը, կամ պետությունը։ Ազգ, պետություն և հայրենիք հասկացությունները նույնական են։ Այս ամենը ավելի մանրամասն և տրամաբանական փաստարկներով հիմնավորված ներկայացված է իմ «Վերածնունդ» վեպում։

Մեկ այլ շատ կարևոր խնդիր է պարզաբանել՝ ո՞վ է հայը և ո՞րն է հայկականը։ Արդյո՞ք ամեն ահայերեն խոսող հայ է, կամ մի՞թե միայն հայերեն խոսելը բավարար է հայ լինելու համար և մի՞թե փողոցային ժարգոնը հայերեն է։ Կամ՝ ո՞րն է հայկականը։ Մեր ներկա մշակո՞ւյթը։ Արդ-յո՞ք այն ձևավորվել է մեր ազգային ուսմունքի հիման վրա։ Հաշվի առնելով, որ ներկայումս դեռ նոր ենք հաս-կացել ազգային ուզմունքի անհրաժեշտությունը, նոր ենք փորձում ձևակերպել այն ու սկսել նրա էության բացա-հայտումը, ապա դեռ չունենք ազգային ուսմունք, հետևա-բար չունենք և ազգային մշակույթ։ Մեր ներկայիս մշա-կույթը ձևավորվել է օտար գաղափարախոսությունների, փիլիսոփայությունների և ուսմունքների ազդեցության տակ։ Մենք դարեր շարունակ չենք ունեցել սեփական՝ հայրենական, փիլիսոփայություն և ուսմունք։ Մեր ազգի հատկանշական գիծը թերևս օտար հոսանքների տակ ան-ընդհատ փոփոխվող մշակույթն է։ Հելլենիստական ժամա-նակներից մինչ օրս մենք սեփական ուսմունք, փիլիսո-փայություն կամ գաղափարախոսություն չենք ունեցել ու դեռ չունենք։ Գուցե պատճառը պետականության կորո՞ւս-տըն է եղել իսկ գուցե հակառա՞կն է՝ ազգային ուս-մունքի ու փիլիսոփայության բացակայությո՞ւնն է եղել մեր պետականության կորստի պատճառը։ Սրանք հարցեր են, որոնք անաչառ քննության և հետևողական պարզաբա-նումների կարիք ունեն, վերականգնելու համար մեր ազգի գենետիկ կոդից բխող արժեքների համակարգը, կամ, այլ կերպ ասած, ուսմունքը։        

Պետություն չեն կառուցում կուսակցություններով կամ մա-նավանդ սվիններով։ Պետության կառուցումը սկսվում է ուսմունքից։ Առանց ուսմունքի չի կարող լինել պետություն։ Մեր ներկայիս պետության հիմքում ևս ուսմունք կա՝ «մեկին դեսը բոթե, մեկելին դենը բոթե» ուսմունքը, կամ, այլ կերպ ասած, ջունգլիների գազանային օրենքների՝ կա-պիտալիզմի, ուսմունքը։ Մարդիկ ներկայիս կապիտալիս-տական իրականությունում բարձր տեխնոլոգիաներով ու ճարտար լեզվով զինված գազաններ են։


Տարիներ առաջ, մտորելով մեր ազգային նկարագրի բնո-րոշ գծերի շուրջ և փորձելով բացահայտել հայկականու-թյան առեղծվածը, մի հակիրճ աֆորիզմ հղացա՝ ամեն հայկական լավը չէ, բայց ամեն լավ հայկական է։

©Դավիթ Միրզոյան. 26 Հունվար, 2020 թ.

No comments:

Post a Comment