Thursday, January 23, 2020

ՀԱՅԻ ՈՒԺ / ԾՐԱԳԻՐ


Օրենսդրություն
1. Բարեփոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, այն ավելի ազգային ու ազգանպաստ դարձնելու համար։ Հատկապես՝ հավելել հոդվածներ բացառելու ազգի համար անկարևոր, հատկապես՝ վնասակար արտադրությունների գործունեությունը, փոխարենը՝ խրախուսելու ազգի համար կարևոր, առաջին հերթին՝ անհրաժեշտ արտադրական և սպասարկման ձեռնարկությունների գործունեությունը։
2. Հռչակել, որ Հայաստանը բոլոր հայկական թագավորությունների և պետական միավորումների իրավահաջորդն է։
3. Չեղյալ հայտարարել Հայաստանի Հանրապետության նախկին իշխանությունների կողմից միջազգային կազմակերպությունների հետ կնքած բոլոր պայմանագրերն ու համաձայնագրերը և վերացնել միջազգային օրենսդրության գերակայությունը երկրում։ Երկրում գերակա համարել Հայաստանի օրենքները։ Դադարեցնել օտարազգիներին քաղաքական ապաստան և քաղաքացիություն տրամադրելը և չեղարկել նախկինում քաղաքական ապաստան ստացած փախստականների կարգավիճակը, քաղաքացիությունն ու աշխատելու իրավունքը։
4. Արգելել օտարերկրացիներին որևէ սեփականություն ունենալ Հայաստանում։ Միջոցներ ձեռնարկել նախկինում նրանց ձեռք բերած սեփականությունը ազգայնացնելու համար։
5. Երկրում արգելել օտարերկրյա պետական, մասնավոր, հասարակական, քաղաքական, նաև կրոնական որևէ կազմակերպության կամ որևէ օտարերկրյա անհատի քաղաքական, հասարակական կամ կրոնական որևէ գործունեություն։
6. Հետաքննություն սկսել, բացահայտել, ձերբակալել բոլոր այն կուսակցությունների, հասարակական, քաղաքական և կրոնական կազմակերպությունների անդամներին և այն խմբերին ու անհատներին, ովքեր այս կամ այն կերպ կապ են ունեցել օտար երկրների պետական, մասնավոր, կրոնական, հասարակական, քաղաքական կազմակերպությունների կամ անհատների հետ և, նրանցից գումարներ ստանալով, կատարել են նրանց ցուցումները, հրամանները, հրահանգներն ու դրանով վնաս հասցրել մեր ազգային կրոնին, պետությանն ու ազգային մշակույթին։ Դատել ու դատապարտել նրանց առանց վաղեմության ժամկետի։ Ոճրագործներից առգրավել նրանց ողջ հարստությունն ու վերադարձնել ազգային գանձարան։
7. Երկիրն ամրապնդելու նպատակով արգելել օտար որևէ գաղափար, գաղափարախոսություն, ուսմունք, փիլիսոփայություն, կրոն, աղանդ կամ մոդեռնիստ ու պոստմոդեռնիստ ստորակարգ արվեստ. փոխարենը՝ արտոնել ազգային ուսմունքի, մշակույթի ուսուցումն ու քարոզը, զարկ տալ ազգային արվեստին, արհեստին, ավանդույթներին, ծեսերին և անցում կատարել դեպի ազգային տոմարը։
8. Արգելել և խստագույն պատիժ սահմանել լիբերալիզմի, ֆեմինիզմի, թմրամոլության, մարմնավաճառության, այլասերվածության, այլանդակության, անառակության և պոռնկության որևէ դրսևորման համար։
9. Ստեղծել ազգային գվարդիա և հատուկ պաշտպանության տակ վերցնել ազգային մշակույթի, արվեստի ու ճարտարապետության հուշարձանները, թանգարանները, գրապահոցները, գիտության և կրթության օջախները, վանքերն ու եկեղեցիները և այլն։ Խստագույն պատժի ենթարկել ցանկացած անձի ազգային մշակույթի հուշարձանների հանդեպ անհարգալից կամ անփույթ վերաբերմունքի, անարգանքի, հատկապես՝ վնասելու համար։
10. Արգելել երկրի կառավարման համակարգում ծանոթ-բարեկամների կլանների առաջացումը։
11. Հայաստանի Հանրապետության օրհներգ ընդունել Խորհրդային Հայաստանի համար Արամ Խաչատրյանի գրած երաժշտությունը։
Տնտեսություն
12. Ազգայնացնել հողը, ջուրը, ընդերքը իր ջրային և օգտակար հանածոներով, սարերը, անտառներն ու մարգագետինները, ոռոգման, ջրամատակարարման ու ջրահեռացման ողջ համակարգը, ճանապարհներն ու հաղորդակցության ողջ համակարգը, պատմամշակութային հուշարձանները, հասարակական տրանսպորտի համակարգը, բուժական բոլոր հիմնարկները, բարձրագույն կրթության համակարգը, փոստային ծառայությունը, արդյունաբերությունը, կենտրոնական բանկը, կապը, թատրոնը, կինոն, հեռուստատեսությունը, ռադիոն, զանգվածային լրատվության բոլոր միջոցները։ Թույլ չտալ կողմնակալ, հատկապես ապակողմնորոշող լրատվություն կամ գովազդ։
13. Ստեղծել հատուկ բանկային հաշիվ Հայաստանի արդյունաբերության մեջ, երկրի ենթակառուցվածքներում և կառուցապատման ոլորտում մեր աշխարհասփյուռ ագակիցներից դրամական ներդրումներ ընդունելու համար։
14. Ստեղծել արտահանության ենթակա զուտ հայկական բերք ու բարիքի վերամշակման գործարաններ շինականներից բերք ու բարիք մթերելու, վերամշակելու և արտահանելու նպատակով։
15. Հայաստանը հռչակել կանաչ գոտի և թույլ չտալ հող ու ջրի որևէ թունավորում։ Երկիրը դարձնել ինքնաբավ համակարգ։
16. Գումարել երկրաբանների խորհուրդ և հանձնարարել ամենասեղմ ժամկետներում մշակել ոսկու հանքանյութի և այլ օգտակար հանածոների անվնաս վերամշակման տեխնոլոգիաներ։
17. Գումարել մետաղի արդյունաբերության մասնագետների խորհուրդ և հանձնարարել մշակել երկաթի հանքաքարից պողպատի ստացման և մետաղի ջարդոնի վերամշակման տեխնոլոգիաներ։
18. Գումարել երկրաբանների խորհուրդ և հանձնարարել հաշվարկել ու ամենասեղմ ժամկետներրում կառավարությանը ներկայացնել եզրակացություն նավթի և բնական գազի արդյունահանության հնարավորության վերաբերյալ։
19. Վերականգնել Սևանա լճի ձկնային պաշարներն ու պետական մենաշնորհ դարձնել ձկնորսությունը։
20. Կառուցել ջրատար խողովակաշարեր, Ջերմուկից և հանքային ջրերի մյուս բոլոր աղբյուրներից հանքային ջուրը շշալցման գործարաններ հասցնելու համար։
21. Գումարել երկրի բոլոր գիտնականների համաժողով և լսել բոլորի առաջարկներն ու գաղափարները երկրի արդյունաբերությունը ամենաժամանակակից գիտական նվաճումների միջոցով խթանելու տարբերկների վերաբերյալ։ Կազմել հանձնաժողով և հանձնարարել ծրագրեր մշակել երկրի ռազմական արդյունաբերության և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում նորագույն գիտական նվաճումներ ու տեխնոլոգիաներ ներդնելու ուղղությամբ։
Առողջապահություն
22. Ազգայնացնել բոլոր մասնավոր բժշկական հաստատությունները, և բուժսպասարկումը բոլոր առողջական խնդիրներ ունեցողների համար դարձնել անվճար, քանի որ առողջապահությունը՝ քաղաքացիների առողջության պահպանությունը, երկրի սահմանների և երկրի ներքին կյանքի օրինականության պահպանության պես, պետական կարևորագույն նշանակության խնդիր է։
23. Բուժսպասարկումը համարել պետական ծառայություն, իսկ բուժաշխատողներին՝ պետական ծառայողներ և, ինչպես բանակի և ոստիկանության սպաներին, վարձատրել նրանց ազգային գանձարանից, համապատասխան պարտականություններ դնելով նրանց ուսերին։
24. Երկրում դեղորայքի և բժշկական բոլոր պարագաների արտադրությունն ու ներմուծումը դարձնել պետական մենաշնորհ։ Արգելել որևէ մասնավոր բժշկական ծառայություն կամ խորհրդատվություն։
Կրթություն/արվեստ
25. Ազգայնացնել բարձրագույն կրթության բոլոր մասնավոր կրթօջախները, և մրցութային կարգով հաղթած դիմորդների համար բարձրագույն կրթությունը բարձրագույն կրթության համակարգում դարձնել անվճար։ Պետական բարձրագույն կրթությունը լավագույն գնահատականներով ավարտած և աչքի ընկած շրջանավարտներին արտոնյալ պայմաններով ընդունել պետական ծառայության։
26. Ազգայնացնել հանրակրթական միջին մասնագիտական ուսուցման բոլոր մասնավոր կրթօջախները։
27. Գումարել վաստակավոր և փորձարու ուսուցիչների խորհուրդ և վերանայել հանրակրթական դպրոցի կրթական ծրագրերն ու բարեփոխումներ կատարել հանրակրթական դպրոցի համակարգում. մասնավորապես վերականգնել մինչև 1970-ական թվականների կրթական ռեֆորմը գործող մաթեմատիկայի դպրոցական կրթական ծրագիրը։
28. Ուսուցիչների աշխատավարձը հավասարեցնել պատգամավորների աշխատավարձին։
29. Լուծարել արվեստագետների միությունները։ Մշակույթի նախարարությունը վերանվանել արվեստի նախարարություն և հանձնարարել մշտական մրցանակաբաշխությունների միջոցով բացահայտել ազգային մշակույթի ամրապնդմանը նպաստող արվեստի գործերն ու արվեստագետներին և ներկայացնել նրանց պարգևատրման ազգային գանձարանից։
30. Ազգային գանձարանից ֆինանսավորել ազգանպաստ և ազգային ինքնությունն ու ազգային մշակույթը ամրապնդող արվեստի գործերի՝ կինոֆիլմերի, թատերական ներկայացումների և հեռուստահաղորդումների ստեղծումը։
31. Ստեղծել ազգային գանձարանից ֆինանսավորվող ռազմահայրենասիրական պատանեկան կազմավորում, աճող սերնդի մոտ ազգային մշակույթ, ինքնապաշտպանություն բնության հանդեպ խնամք և հոգատարրություն դաստիարակելու և ամրապնդելու նպատակով։
32. Ստեղծել հատուկ դպրոցներ գիտության և արվեստի մեջ բնատուր տաղանդով առավել աչքի ընկած պատանիների ու աղջիկների խորացված կրթության համար։
Գյուղատնտեսություն
33. Գյուղաբնակներին ազատել բոլոր տեսակի հարկերից, քանի որ սննդամթերքի արտադրությունն է երկրի ինքնաբավության գրավականը, բարեկեցության ու հզորության հիմնաքարը։
34. Հսկողություն սահմանել սննդամթերք վերամշակող ձեռնարկությունների և անհատների վրա, ապահովելու համար նրանց կողմից արտադրվող սննդամթերքի անաղարտությունը։
35. Թույլ չտալ երկրի ներսում արտադրված սննդամթերքի որևէ արտահանում, քանի դեռ չեն բավարարվել բանակի և ազգաբնակչության կարիքները։
36. Պետական մակարդակով կազմակերպել շինականներից գյուղատնտեսական մթերքների՝ մասնավորապես չորամրգի, կաթի, մսի և խաղողի մթերումն ու վերամշակումը։
Հարկահանություն
37. Վերացնել մարդու կենսական կարիքները բավարարելու համար անհրաժեշտ անձնական սեփականության հարկը։ Հարկել միայն անհրաժեշտից ավել անձնական սեփականությունը։
38. Վերացնել աշխատավարձից գանձվող եկամտահարկը, քանի որ աշխատավարձը եկամուտ չէ, այլ միայն աշխատավարձ։
Կառուցապատում
39. Քաղաքներում արգելել որևէ նոր բնակելի շինարարություն։ Կասեցնել կիսակառույցները։ Փոխարենը խթանել գյուղական վայրերում ճանապարհների, բնակելի տների, ոռոգման ցանցի և խմելու ջրի խողովակաշարերի և դարավանդների կառուցումը։
40. Գումարել ճարտարապետների խորհուրդ և հանձնարարել մշակել ազգային ոճով արդյունավետ գյուղական տան նախագիծ։ Կառուցել այն՝ ամեն գյուղում մեկ օրինակ, ի ցույց բոլորին ընդօրինակելու համար։
41. Կառուցել արագընթաց ճանապարհներ և բարեկարգել եղած ճանապարհները մարդկանց տեղաշարժվելն ու ապրանքաշրջանառությունը արագ և ապահով դարձնելու համար։
42. Կառռւցել Իրանից դեպի Հայաստան բնական գազի մեծ տրամաչափի խողովակաշարը։
43. Սկսել դեպի Իրան երկաթգծի կառուցումը։
44. Սկսել Սևանա լճի շուրջը կոյուղու կոլեկտորի շինարարությունն ու փրկել Սևանա լիճը աղտոտումից։
45. Չկասեցնել Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացումը։
46. Վերականգնել Լճաշենի ամրոցը, Ամբերդը, Դվինը, Արտաշատն ու այլ հնավայրեր և դարձնել զբոսաշրջության կենտրոններ։
Կենսաթոշակ
47. Կենսաթոշակի չափը դարձնել հավասար բոլոր թոշակառուների համար՝ անկախ նրանց աշխատանքային պատմության տարիներից և ստացած աշխատավարձից, քանի որ կենսաթոշակը արժանապատիվ կենսագործունեություն ապահովելու համար է, ոչ թե պարգև երկար տարիների աշխատանքի համար, կամ պատիժ ոչ երկար տարիների աշխատանքի դիմաց։
Դատական համակարգ
48. Դատական համակարգում ստեղծել բնակչության տարբեր խավերից պատահականորեն կանչված և դատարանում կոնկրետ որևէ դատական գործընթացում դատավճիռ ընդունելու իրավասու միակ մարմինը՝ 12 երդվյալ ատենակալների ինստիտուտը՝ արդարադատության միակ երաշխավորը։
49. Բանտերից ազատել բոլոր քաղաքական բանտարկյալներին։
Արտաքին հարաբերություններ
50. չեղյալ հայտարարել 1921 թվականի բոլշևիկա-քեմալական ապօրինի համաձայնագիրն ու վերականգնել քեմալական հարձակումից առաջ եղած Հայաստանի սահմանները և անցնել Նախիջևանի ազատագրման գործընթացին։
51. Համաձայնության գալ Աբխազիայի և Վրաստանի հետ ու բացել Վրաստանով և Աբխազիայով անցնող երկաթգիծը։
52. Ճանաչել 1915-23 թվականների հայոց ցեղասպանությունն ու դիմել միջազգային ատյաններին այն ճանաչելու, հետաքննելու, ոճրագործներին դատելու, դատապարտելու և պատասխանատու կողմից տուժող կողմին համապատասխան փոխհատուցում հատկացնելու համար, ներառյալ՝ վերադարձնելու տուժող կողմի կորցրած տարածքները, քաղաքներն ու գյուղերը։
Պետական ծառայություն
53. Նախարարությունների և բոլոր պետական պաշտոնյաների և ծառայողների աշխատավարձերը կախման մեջ դնել ժողովրդի բարեկեցության մակարդակից։ Բոլոր նախարարությունների աշխատակիցները, պետական պաշտոնյաներն ու ազգային ժողովի պատգամավորները պարգևատրումներ կստանան կամ աշխատավարձի բարձրացում միայն ժողովրդի բարեկեցության մակարդակը բարձրանալու դեպքում։
Բանակ
54. Բանակ զորակոչել նաև զինվորական ծառայություն անցնել ցանկացող աղջիկներին։
55. Կարգ ու կանոն հաստատել բանակում։ Պատժել խաղաղ պայմաններում զինվորի մահվան կամ զինվորի հանդեպ բռնության, անգամ նրա հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար մեղավոր ցանկացած անձի։ Հետաքննել նախկինում զինվորի հանդեպ անհարգալից վերաբերմունքի, զինվորի հանդեպ բռնության, հատկապես զինվորի մահվան պատճառ դարձած բոլոր դեպքերն ու պատժել մեղավորներին առանց վաղեմության ժամկետի։
56. Բանակում ծառայությունն ավարտած և բարձրագույն կրթության ընդունելության քննությունները մրցութային կարգով անցած երիտասարդներին կրթաթոշակ նշանակել։ Ավարտելուց հետո առաջադիմությամբ աչքի ընկած շրջանավարտներին աշխատանքի տեղավորել պետական կառավարման համա-կարգում կամ ռազմավարական նշանակության պետական ձեռնարկություններում։
57. Բանակում ծառայությունն ավարտած երիտասարդներին պայմանագրային ծառայության ընդունել բժիշկ թերապեվտի աշխատավարձին հավասար աշխատավարձով։
58. Բանակում ծառայությունն ավարտած, պայմանագրային ծառայության անցած և ամուսնացած երիտասարդներին արտահերթ տուն տրամադրել վարձակալության, կամ անտոկոս վարկ տրամադրել տուն գնելու կամ կառռւցելու համար։
59. Կրկնապատկել պայմանագրային զինծառայողների ընտանիքներում ծնված երեխաներին հասանելիք միանվագ նպաստի չափը և ամսեկան նպաստ նշանակել մինչև երեխայի չափահաս դառնալը։
Քրեական գործ
60. Քրեական գործ հարուցել ու հետաքննություն սկսել բացահայտելու նախկինում հանցագործության մեջ կասկածվող բոլոր անձանց։ Դատել ու դատապարտել նրանց առանց վաղեմության ժամկետի։ Ոճրագործներից առգրավել նրանց ողջ հարստությունն ու վերադարձնել ազգային գանձարան։
61. Սահմանամերձ գյուղերի բնակիչներին զինել հրազենով։ Հետագայում զինել նաև հասուն, նախկինում չդատված, զենք կրելու ունակ բոլոր ամուսնացած հայ տղամարդկանց, բացի նախկինում դատվածներից, նախկին իշխանությունների պաշտոնյաներից, օլիգարխներից, նրանց ընտանիքի անդամներից, այդ բոլորին ծառայողներից, սատարողներից և բոլոր նրանցից, ովքեր այս կամ այն չափով առընչվել են դրանց հետ։
62. Կոռուպցիան երկրից վերացնելու նպատակով մահապատիժ սահմանել ցանկացած չարաշահման համար, հանցագործի կուտակած ողջ հարստության և սեփականության տոտալ բռնագրավումով։
63. Բանտերը վերացնել և ազատ արձակել բոլոր բանտարկյալներին, պայմանով որ ցանկացած հանցագործության կամ զանցանքի դեպքում մահապատժի են ենթարկվելու և բռնագրավվելու է նրանց ու ողջ գերդաստանի գույքն ու հարստությունը։
©Դավիթ Միրզոյան. 14 Նոյեմբեր, 2018

No comments:

Post a Comment