Thursday, August 13, 2020

ԳԵՂՈԼԻԶԱՑԻԱ

Օտարածին եզրույթներ գործածելով, մեր գեղո անտաղանդները նպատակ ունեն իրենց ավելի գրագետ ցույց տալ, քան իրականում կան ու բարձրացնել իրենց անձնական վարկը հասարակության մեջ, մյուս բոլորին ստվերում թողնելու մոլուցքով տարված։ Իրենց տգիտության ու անտաղանդության պատճառով մեր գեղոների հսկա բանակը սակայն չի հասկանում, որ մեր ազգային լեզվին ներհատուկ եզրույթների փոխարինումը օտարածին եզրույթներով մեր թշնամի գլոբալիստների ծրագիրն է, որի նպատակը ազգին իր ազգային արժանապատվությունից զրկելն է, նրա լեզուն ու եզրույթների համակարգի արժեքը վարկա-բեկելու միջոցով։ Իսկ իր ազգային արժանապատվությունից զուրկ ազգը արդեն ազգ չէ, նրան կարելի է փչացնել ու փսորել տարբեր տեսակի թաքնագիտական ու մաքնագիտական փիլիսոփայություններով, անգամ նորաթուխ գաղափարախոսություններով ու կրոններով, ինչպիսին օրինակ «Բահա» կրոնն է կամ «սայենտոլոգիան» (scientology)։

Համապատասխան եզրույթներ պարունակելու, մանավանդ նոր եզրույթներ կերտելու ազգային լեզվի անկարողության պատրանքը վարկաբեկում է լեզուն և նվաստացնում ու ոչնչացնում այդ լեզվի կրողների արժանապատվությունը, հետևաբար ստիպում նրանց որդեգրել ցանկացած այլ, հատկապես անգլերեն լեզվի, եզրույթներ և մշակույթ։ Գլոբալիստների նպատական է ջնջել ազգություններն ու ազգային տարբերությունները, համահավասարեցնել ու խառնել բոլորին, սարքել ապազգային՝ ազգային ուսմունքից ու մշակույթից զուրկ, անդեմ զանդվածներ ու կառավարել ԶԼՄ-ների ու համամարդկային՝ իրականում անդեմ, գաղափարախոսությունների ու թաքնագիտական համակարգերի միջոցով, նաև իհարկե մարդկանց այլասերվածության, անբարոյականության ու թմրամոլության մղելու միջոցով։ Մարդկանց կառավարելու միջոցներից են նաև նրանց կապիտալիստական մրցավազքի մատնելը և հիվանդացնելը, պարտքի տակ գցելն ու կթելը, իսկ հրաշքով առողջ մնացածներին՝ նրանց կուտակած միջոցները տարբեր տեսակի ավելորդ գնումների և հասարակության մեջ սեփական վարկը բարձր պահելուն ուղղված տարբեր մեծ ու փոքր ծախսերի վրա վատնելու մղելը։

Համահավասարեցման իրենց նպատակին հասնելու համար գլոբալիստները ջանք ու դրամական միջոցներ չեն խնայում, խեղաթյուրում են ազգերի պատմությունը, այն նսեմացնելու, երբեմն էլ հսկա հատվածներ ջնջելու և իրեղեն ապացույցերը ոչնչացնելու միջոցով (մեր Քարահունջը, օրինակ)։ Չէ՞ որ սեփական ազգի պատմությունից, առավելևս ճշմարիտ պատմությունից զուրկ ազգը արդեն ազգ չէ՝ լավագույն դեպքում ժողովուրդ է, դրսից իրեն պարտադրված օտար արժեքներով ու ապրելակերպով։ Դեռ երեսուներկու տարի առաջ եմ գրել, որ «Իր անցյալի ժառան-գությունից զուրկ ազգը նման է անարմատ ծառի»։ Իսկ անարմատ ծառը միայն մահվան է դատապարտված։ Հետևաբար ազգ և ազգային պետություն կերտելու համար անհրաժեշտ հրամայական է վերականգնել մեր ազգի ճշմարիտ պատմությունը։ Առանց ճշմարիտ պատմության չկա ազգ։ Կարող է լինել միայն ժողովուրդ կամ խառնամբոխ իր անորոշ և մութ ու անկանխատեսելի ապագայով։ Ավելի ճիշտ՝ այդ ապագան որոշելու են աշխարհի գլոբալիստ ուժերը։ Իսկ եր ուրիշներն են որոշում, ապա դա լինելու է միայն ի օգուտ նրանց։

Աշխարհի ազգերին իշխելու նպատակով գլոբալիստ ուժերը ամեն ինչ անում են ոչ միայն ջնջելու նրանց անցյալի ճշմարիտ պատմությունը, այլև փչացնում ու այլասերում են նրանց։ Չէ՞ որ համահավասարեցնելու ամենաարդյունա-վետ տարբերակը փչացնելն ու այլասերելն է։ Այդ նպատակով նախ ազգին զրկում են իր հիշողությունից ու տգիտացնում։ Հեռուստացույցից հեղեղի պես տուն լցվող անկապությունները, լուրջ թեմաների փոխարեն, անկարևոր տեղեկատվությունը, կարևորի փոխարեն, լպիրշ ու տգետ կատակները, ճաշակով հումորի փոխարեն, ստորակարգ, փողոցային երգն ու երաժշտությունը, բարձրարվեստ երաժշտության փոխարեն, անտաղանդ ու լկտի «արվեստի» գովքը, իսկական արվեստի գործերի ու գործիչների փոխարեն, կիսագողական ու հանցագործ սերիալները, ազգի ճշմարիտ պատմությունը և ազգի հերոսներին, կամ ժամանակակից առաքինի ու նվիրյալ մտավորականների կերպարներ ներկայացնող սերիալների ու հաղորդումների փոխարեն, հանցամտության ու հանցագործության, նաև կոռուպցիայի խրախուսումը, այդ ամենը կասեցնելու և մեղավորներին պատժելու փոխարեն, նորելուկ դերասան դերասանուհիների և այլ անկապ ջահելության գովքը, ազգի իրական մտավորականներին ներկայացնելու փոխարեն և այլն, նպատակ ունեն զրկել ազգին իր ազգային նկարագրից, փչացնել, տգիտացնել և կառավարելի դարձնել նրան։ Մարդկանց կառավարելի դարձնելու համար գործի են դրվում նաև ուժային միջոցներ՝ օրինապահ մարմինների ճնշումն ու կամայականությունները, օրենսդրական դաշտի հսկա ճնշումը իր խճողված ու երկիմաստ, հաճախ էլ միայն իշխող վերնախավին հայտնի թաքուն իմաստներով, ժողովրդի վրա անհարկի պարտադրանքներով, որոշումներով, վերջերս էլ արդեն արտակարգ իրավիճակների երկարաձգումով և այլն։

Եվ այս ամենի պատճառը դարձյալ մեր սեփական ազգային ուսմունք չունենալն է։ Դա է պատճառը որ տառաճանաչ ենք դարձնում, գրիչ ու վրձին բռնել ենք սովորեցնում ամեն անտաղանդի, խոսափող ու ամբիոն ենք տրամադրում ամեն դուրսպրծուկի, կրթություն ենք տալիս ամեն գեղոի և այլն։ Լեզու-բերան առած ու ոհմակներ կազմած նորաթուխ անկապների բանակները գրավում են ամեն լծակ ու պաշտոն, ամեն աթոռ ու ամբիոն, լցվում ամեն տեղ ու իշխում։ Իշխում լափելու մոլուցքով, քանի որ ստորակարգ խոտանը լափելուց բացի ուրիշ ոչինչ չի պատկերացնում։ Ասենք՝ չէ, հաճույք է ստանում նաև իշխանություն բանեցնելուց, հատկապես աստվածամարդկանց վրա։ Ինչպիսի՜ մեծ հաճույք՝ ճնշել, հրամայել և ուղղորդել, հատկապես խեղճացնել որևէ աստվածամարդու։ Իսկ երբ հաջողվում է ենթարկել ու լլկել... Ինչպիսի՜ երանություն։

Ինչևէ... գլոբալիզացիայի դեմ պայքարը պետք է սկսել ազգային ուսմունքը վերականգնելուց և այն սերմանելուց։ Ազգային ուսմունքի առկայությունը հույս ու հավատ կներշնչի աստվածամարդկանց։ Նրանք կհավաքվեն ազգային ուսմունքի շուրջը, միմյանց կճանաչեն, կհասկանան, որ այնքան էլ փոքրաթիվ չեն, կմիաբանվեն և ուժ կդառնան։ Միահամուռ ու փոխհամաձայնեցված ջանքերով կսերմանեն ազգային ուսմունքն ու համախոհների և համակիրների բանակ կձևավորեն։ Բանակի դեմ բանակ է պետք։ Երբ ստվարանան ազգային ուսմունքի հետևորդների շար-քերը, ապա երկրում բաղձալի փոփոխությունը տեղի կունենա՝ տառաճանաչ ու լեզու-բերան առած տհաս գեղոների իշխող խավը կզրկվի իր ունկընդիրներից ու կվերանա։ Թշնամուն հաղթում են նրա նետևորդներին գերելու ճանապարհով։ Չմոռանանք որ ապրում ենք տեղեկատվական պատերազմների մեջ։ Հետևորդներից զուրկ գաղափարախոսները միանգամից կկրոցնեն իրենց ազդեցությունը և կվերանան ասպարեզից։ Դա նման է զինվորներ կորցնող բանակին։ Հետևաբար թշնամուն հաղթելու հա-մար նրան պետք է հակադրել սեփական գաղափարախոսությունը։ Ուրիշ ոչինչ չի կարող արդյունավետ լինել։ Միայն սեփական ազգի գենետիկ կոդի գերակայության ու պաշտամունքի քարոզը բավարար չէ։ Գլոբալիստների գաղափարախոսությանը՝ դեմոկրատիային, կապիտալիզմին ու լիբերալիզմին, պետք է հակադրել սեփական ազգային ուսմունքը՝ միապետական կառավարումն ու ազգայնածված տնտեսավարումը, ազգային ուսմունքից բխող ավանդական մշակույթն ու արվեստը և այլն։ Մենք ավելի շատ բան ունենք հակադրելու գլոբալիստներին, քան կարծում ենք։ Եվ անտեսել այս ամենն ու բավարարվել միայն սեփական ազգի արյան, կամ գենետիկ կոդի, կամ ինչպես Նժդեհն էր ասել՝ ցեղի, գերակայության ու պաշտամունքի քարոզ-ներով առնվազն ինքնասպանություն է։ Դա նման է նրան որ ձեռքիդ տակ ունենալով մի սուր կացին, ձեռնամուխ լինես կտրել հսկա ծառը եղունգի մկրատով։

Ինչ վերաբերում է հակադրելուն՝ դա միայն պատկերավոր է ասված։ Հակադրվելու կամ առճակատվելու կարիք չկա. դա նույնիսկ վնասակար է՝ ուժեղացնում է հակառակորդին, քանի որ ուշադրության է արժանացնում նրան, որի միջոցով էլ արժեք է տալիս։ Տեղեկատվական պատերազմ-ներում անտեսելն ու արհամարհելը ամենաարդյունավետ զինատեսակներից են։ Ի դեպ այդ զինատեսակը գլոբա-լիստները շատ մեծ հաջողությամբ կիրառում են մեր դեմ։ Եթե նրանք ուշադրություն դարձնեին ու վատաբանեին, օրինակ, ինձ և իմ առաջարկած ազգային ուսմունքն ու գաղափարները, ապա մեծապես կնպաստեին իմ հանրա-ճանաչ դառնալուն և իմ գաղափարների տարածվելուն։ Նրանք արդեն տաս տարի շարունակ անտեսելով ու քար լռություն պահպանելով, ստվերում են պահում իմ գաղափարներն ու հաջողությամբ կասեցնում են գաղափարական հեղափոխությունը։

Պայքարելու ամենաարդյունավետ ձևը թշնամու գաղափարներին ուշադրություն չդարձնելն է։ Կարիք չկա, օրինակ, վառել լգբտ դրոշներ, կամ համացանցում դրանց պախարակող նյութեր տեղադրել և այլն։ Դա միայն ավելի է հանրայնացնում նրանց ու արժեք հաղորդում։ Փոխարենը պետք է տարածել սեփական ազգի ուսմունքն ու գաղափարները։ Ժողովրդական ասացվածք կա՝ լավությամբ հաղթիր չարին։ Սա չի նշանակում չարին լավություն անել։ Սա նշանակում է, որ լավի տարածումով ու սերմանումով միայն դուրս կմղվի չարը մեր իրականությունից։

©Դավիթ Միրզոյան. 13 Օգոստոս, 2020 թ.

No comments:

Post a Comment