Sunday, August 2, 2020

ՏՐԱՄԱՖՈԲԻԱ

Եթե ինչ-որ բան արեցիր, ու աչքդ հանեցիր, ապա որքա՞ն հիմար պիտի լինես կրկին նույն բանն անելու համար։

Առակս ի՞նչ կցուցանե։ Եթե երեսուն տարի շարունակ տեսնում ես, որ դեմոկրատիան իրեն չի արդարացնում՝ շարունակվում են ընտրակեղծիքներն ու ընտրակաշառքները, կաշառակերությունն ու ընտրակաշառակերությունը, կուսակցական թայֆաբազությունը, դատարկ խոստումները, դրանք չկատարելը, ժողովրդի առաջ արդարացում գտնելու փորձ անգամ չանելը, այսինքն ժողովրդի հանդեպ տոտալ արհամարհանքը, ապազգային, երբեմն էլ հակազգային գործունեությունը, դեռ ոչ մի լավ բան չարած ան-վերջ պարգևավճարները, կողոպուտը, կոռուպցիան, ղեկավար կազմի լկտիությունն ու անպատժելիությունը և այլն, մի՞թե կարելի է շարունակել հավատալ այդ համակարգի անզուգականությանը։ Կամ՝ որքա՞ն կարելի է նորանոր ղեկավարներ առաջ քաշել «անտեսելով» այն, որ բոլոր նախորդները կողոպտել ու քանդել են երկիրը։ Եվ մի՞թե կարելի է մտքի ծայրով անգամ անց կացնել հին կառավա-րիչներից որևէ մեկին իշխանության բերելու հնարավորու-թյունը։ Կամ մի՞թե այդքան դժվար է տեսնել, որ մարդկանց մեջ չէ խնդիրը, այլ կառավարման համակարգի։ Հենց՝ դեմոկրատական կառավարման համակարգի։

Զարմանում եմ, որ մեզանում դեռ կան «մտածողներ», ովքեր մտածում են, թե կարող են մի հրաշքով «նորմալ, ինքնիշխան պետություն» ունենալ, այն էլ դեմոկրատական կառավարման համակարգի ներքո։ Ու երբ հարց է բարձ-րանում միապետության մասին, չգիտես ինչու միանգամից վախենում են, թե մի «հիվանդը» գալու է ու այս անգամ հավերժ ձեռքը կրակն ընկնեն՝ ստիպված լինեն ամեն անգամ «երկու տարին մեկ մի նոր թագավորական ընտանիք գլխատել հրապարակում»։

Հետաքրքիր ու շատ տարածված, անգամ համատարած մտավախություն է։ Բայց բնականաբար հարց է առաջա-նում՝ եթե ազգովի այդքան մտահոգ էիք ու զգուշավոր, ապա ինչո՞ւ «դմփ-դմփ-հու»-ով էս անկապին բերեցիք իշխանության, կամ եթե այդքան մտահոգ ու զգուշավոր էիք, ինչո՞ւ նույն հարցերը չբարձրացրեցիք, երբ նախկիններին էիք բերում իշխանության։ Գուցե նրանցից գո՞հ էիք ու դեռ գո՞հ եք։ Եթե գոհ էիք, ապա ինչո՞ւ փոխեցիք։ Կամ եթե դժգոհ էիք ու փոխեցիք, ապա ինչո՞ւ չգլխատեցիք հենց ձեր ասած «հրապարակում»։ Չեմ հասկանում՝ ինչ է նշանակում՝ «պետության կարգը, կառուցվացքը պետք է փոխվի, ոչ թե ղեկավարն ու իր կարգը»։ Իհարկե կարգն ու կառուցվածքը պետք է փոխվի, ղեկավարն ու իր անձնական կարգը այնքան կարևորություն չունեն։ Եթե կարգ ասելով, նկատի ունեք միապետությունը, ապա դա որևէ անձի անձնական կարգ չէ։ Դա դարերից եկող և մերն նախնյաց ազգային ուսմունքից բխող նույն նահապետական կարգն է։ Եվ եթե «կարգը պետք է փոխվի», ապա անհասկանալի է, որ դեմոկրատական կարգը փոխելն անընդունելի եք համարում։ Գուցե համոզված եք, որ պետք է փոխվի միայն տնտեսավարմա՞ն կարգը՝ կապիտալիզմը։ Հետաքրքիր է՝ ի՞նչ տնտեսավարման կարգ եք առաջարկում։ Եթե մերժում եք կապիտալիզմը, ապա բնա-կանաբար ընդունում եք ազգայնացված տնտեսավարումը։ Գուցե մեկ ա՞յլ տարբերակ կա։ Ի՞նչ է նշանակում «Սա մեր վերջին` ամենավատ փորձություններն են, եթե սա էլ հաղթահարենք...»։ Համոզվա՞ծ եք, թե որևէ բան ենք հաղթահարել՝ դրական լուծում տվել և իրագործել։ Եթե ոչ ներկա ոչ էլ նախորդ իշխանավորներից հոգ չեք եղել, ուրեմն ոչինչ էլ չեք հաղթահարել։ Եթե գոհ լինեիք, սրան չէիք բերի իշխանության։ Սրանից էլ եք իհարկե դժգոհ, քանի որ ուզում եք սրան ևս գահընկեց անել։ Քանի որ ոչ մեկից էլ գոհ չեք եղել, ուրեմն ոչինչ էլ չեք հաղթահարել։ Բոլոր իշխանավորների կլեպտոկրատիկ բնույթը հասկանալը դեռ հաղթահարել չի նշանակում, մանավանդ երբ հասկանում ես վերջում, երբ արդեն այդ իշխանավորները առոք փառոք հեռացել են իշխանությունից ու քաղաքական դաշտից իրենց միլիարդներով հանդերձ։ Երբ ասում եք՝ «դարերով ստեղծված ազգային պետականաշինության ծրագիրն էլ կա, ազգային մշակույթային գաղափարախո-սություն էլ կա», ի՞նչ նկատի ունեք։ Դարեր առաջ դեմոկրատիա ու կապիտալիզմ չի եղել։ Եղել է միապետական կառավարում և ազգայնացված տնտեսավարում՝ հողն ու ջուրը ոչ մեկի անձնական սեփականությունը չի եղել, հայը հային չի շահագործել անձնական շահույթի համար, Համայն Հայոց Արքան էլ կառավարել է ի օգուտ իր ազգի՝ պաշտպանել իր ազգի անվտանգությունը, կյանքը, առող-ջությունը, պատիվն ու արժանապատվությունը։ Իսկ եթե միապետական համակարգը շփոթում եք բռնապետության հետ, ապա կարելի է հասկանալ։

Ինչ վերաերում է մեր ազգի գլխին մոտալուտ արհավիրքին, ապա դա կանխազգալով հրամայական անհրաժեշտություն է որևէ բան ձեռնարկել՝ նախ կողմնորոշվել շարու-նակո՞ւմ ենք հարել դեմոկրատական կառավարման և կապիտալիստական տնտեսավարման համակարգին, թե՞ անցնում ենք միապետական կառավարման և ազգայնացված տնտեսավարման համակարգին։ Մինչև չկողմնորոշվենք ապագա կացութաձևի հարցում, իրավունք չունենք որևէ քայլ կատարել։ Չնայած, կողմնորոշվելուց հետո կարիք էլ չի լինի որևէ մեծ քայլ կատարել։ Կողմնորոշվելն արդեն հսկայական քայլ է։ Եթե բոլորը կողմնորոշվեն, ապա հեղափոխությունն ավարտված կլինի։ Ես միշտ ասել եմ, որ իսկական հեղափոխությունը գաղափարական հեղափոխությունն է։ Անշուշտ դրսից ճնշումներ շատ կլինեն, սակայն դրանք ոչ մի ազդեցություն չեն ունենա, եթե ներսում բոլորս կողմնորոշված լինենք։ Իսկ բոլորիս կողմնորոշումը սկսվում է մեկից՝ մեկը դառնում է երկու, երկուսը չորս և այդպես շարունակ։ Նա, ով իր չկողմնորոշվելը կամ նոր գաղափարի չընդունելը պատճառաբանում է մյուսների հավանական չընդունելով, ապա կասեցնում է գործընթացը՝ գաղափարական հեղափոխությունը։

Հետևաբար հարկավոր է մտածել՝ կողմնորոշվել՝ դեմոկրատիա՞ ու կապիտալի՞զմ, թե՞ միապետություն և ազգայնացված տնտեսավարում։

Ասեմ, որ չի կարելի ազգայնացնել տնտեսությունը, միաժամանակ պահպանելով դեմոկրատական կառավարում։ Այս մասին բազմիցս եմ գրել ու բացատրել։ Կարճ ասած, եթե ուզում ենք ազգային պետություն ունենալ, ապա պետք է հստակ պատկերացնենք ո՞րն է դա։ Ազգային պետությունը ազգային ուսմունքի հիման վրա կառուցված ու գործող պետությունն է։ Ազգային ուսմունքը ենթադրում է նահապետական՝ միապետական, կառավարում և ազգայնացված տնտեսավարում։

Օտարի ուսմունքով՝ դեմոկրատիայով ու կապիտալիզմով, անհնար է ազգային պետություն կառուցել։

Ամեն դեպքում հստակ ապագա ունենալու համար պետք է հստակ կողմնորոշում ունենալ։

©Դավիթ Միրզոյան. 2 Օգոստոս, 2020 թ.

No comments:

Post a Comment