Saturday, February 6, 2021

 ՔՈՉԻԼԱՆՏԱԽՏ

Այն որ շատ քաղաքական ուժեր ու անհատներ նոր են ձայն բարձրացնում կիկոլի գործակալ լինելու մասին արդեն կասկածի տակ է դնում նրանց վարկը։ Կասկածելի են նաև նրանք ովքեր նոր են սկսել բան նկատել։ Ընդհանրապես կիկոլի մասին իրավունք ունի խոսել միայն նա ով կիկոլի իշխանության գալուց շատ առաջ, կամ գոնե 2018֊ի ապրիլի կեսերից նախազգուշացնում էր ահագնացող վտանգի մասին ու թվում, թե ինչեր են լինելու կիկոլի իշխանության գալուց հետո։ Բոլոր քաղաքական ուժերը կիկոլի պես գործակալներ են և նպատակ ունեն ժողովրդին խաբելով իշխանության գալ։ Ե՜վ կիկոլի թիմը, և՜ իշխանության ձգտող ուժերը նույն սանրի կտավն են, քանի որ կերակրվում են նույն տաշտակից։ Անգամ մեր թշնամիները գիտեն այդ տաշտակի տեղն ու անունը։ Մի՞թե այնքան ենք ուղեղազրկվել, որ չենք նկատում գոնե այն, ինչ մեր տհաս թշնամիներն են տեսնում։ Խելք հավաքեք։ Քոչին իշխանության բերելով "կրախի" եք մատնելու ձեր ու ձեր թոռների ապագան։ Քոչը թալանելուց բացի ուրիշ ոչինչ չի անելու։ Միայն դա գիտի` կթել ազգային գանձարանն ու ընտանեկան բիզնեսներ հիմնել կամ ներդրումներ անել Հարավաֆրիկյան հանրապետությունում։ Երբեմն էլ "հանգստանալ" աֆրիկյան սաֆարիներում։ Առյուծ խփող տղեն լավ կաներ կանգներ իր հայրենի երկրամասի սահմանին ու թուրք խփեր։ Այն էլ` անվճար ու անսահմանափակ։ Ափսոս չի՞ հազարավոր դոլլարներ վատնել անմեղ կենդանիների վրա։ Հետո ի՞նչ անենք, որ առյուծ են կամ ռնգեղջյուր։ Բայց, գուցե դա է պատճառը` որ առյուծ են... շակալի վրա ձեռքը չի բարձրացել։ Այն էլ անվճար։ Այլապես կկանգներ սահմանին ու թուրք կխփեր։ Մանավանդ որ անվճար էր։ Փողի համար հոգի տվող մարդը, բա, չի օգտագործի՞ անվճար շուն ու շանգյալ խփելու հնարավորությունը։ Բայց` չէ, ոչ մի շուն։ Ոնց կարելի է հարազատ հոգիներ ոչնչացնել։ Միայն` առյուծ։ Այն էլ մեծամեծ գումարներ վճարելով։ Ու գնալ հանգստանալու միջերկրյածովյան սեփական կղզում։ Կարևոր չի` ում անունով է գնել կամ ումից գողացած փողերով։ Կարևորը որ գնել է ու թռել երկրից իր բազմամիլիարդ կարողությունը գրկած։ Ու ինչպե՞ս ձեռքը գրպանը տաներ ու մի փոքր աջակցեր զինվորին գոնե պատերազմի ժամանակ։ Միանգամից կերևար, որ ունի և հոդս կցնդեր քոչի աղքատ քոչվոր լինելու մասին առասպելը։ Որքան փողամոլ ու գող, բայց խելքը չի թռցրել։ Խորամանկ կարիճից վրիպումներ մի ակնկալեք։ Ազգովի էլ մոլորված դեգերեք տարիներ շարունակ, կարիճը չի սխալվի։ Մանավանդ երբ հարցը իր սեփականին է վերաբերում։ Իսկ ձեզ կխաբի։ Հրեշտակափրկիչ ձևանալով կգա կկանգնի կողքներիդ, ազգի արժանավորներին ոտատակ տալուց ու ոչնչացնելուց հետո։ Իսկ դուք արդեն այլ ընտրանք չունենալով ոտները կընկնեք ու կխնդրեք, որ գա ու ձեզ հանի կեղտափոսից։ Ու երբ տեսնեք, որ չի հանում այլ ավելի խորն է ընկղմում, նոր կհիշեք, որ նույնն էր անում, երբ գահին էր տաս տարի շարունակ, կհիշեք որ փողոցներն էիք դուրս եկել ձեր կյանքի գնով նրան իր աթոռից հանելու համար։
Խելք հավաքելուց առաջ մի քիչ գոնե հիշողություն հավաքեք։ Դա էլ հո խելք չի՞ պահանջում։
01 Հունվար, 2021թ.

No comments:

Post a Comment