Wednesday, February 10, 2021

 ՄԻ ՍԽԱԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Շատերս ենք փորձում հասկանալ (երբ առօրյա հոգսերից ցրվելու կամ այդ ծանր բեռը թոթափելու անհրաժեշտու-թյուն ենք զգում), թե այդ որտե՞ղ ենք սխալվել, ավելի ճիշտ՝ այդ որտե՞ղ են սխալվել մեր նախորդները, որ այսօր աներևակայելի ծանր խնդիրների առաջ ենք կանգ-նած ազգովի՝ կորցրել ենք մեր երբեմնի փառքը, մեր լայնածավալ երկիրը, մեր շեն ու լի քաղաքներն ու գյուղե-րը, մեր ծաղկուն դաշտերն ու այգիները, մեր իմաստուն ու բանիմաց նահապետներին ու հայտնվել ենք կողոպտված տնտեսությամբ, անջրդի մի բուռ քարակույտի վրա, անհե-տացող բնակչությամբ, օտարների, նաև սեփական արտա-դըրության ստորակարգ արարածների քմահաճույքների գերության մեջ։
Հարկ է սկսել ամենասկզբից՝ երբ տասնյակ հազարամ-յակներ առաջ մի բուռ ժողովուրդ էինք հենց նույն այս քարակույտի վրա։ Հետո սկսեցինք աճել, կատարելագործ-վել, շատանալ ու տարածվել ոչ միայն Հայկական Լեռն-աշխարհով մեկ, այլ նաև՝ նրա սահմաններից դուրս՝ ի վերջո արիական մի հսկա տիրույթ ստեղծելով։ Հետագա-յում բազմանալով ու տարածվելով նաև ավելի հեռու, հիմք դրեցինք Ատլանտյան օվկիանոսից մինչև Ճապոնական կղզիներ ձգվող մի գերհսկա արիական տիրույթի։ Արիա-կան հասարակության հետքեր են հայտնաբերվել ներկա-յիս Բրիտանական կղզիներից մինչև Ճապոնական կղզի-ներ։ Օրինակ՝ Սթոունհենջը Անգլիայում, Կառնակը Բրի-տանիայում, ավելի ստույգ՝ Արմորիկայի տարածքում (դա Ֆրանսիայի հյուսիս-արևմտյան մասն է), Կիկլոպյան կա-ռույցները Բալկաններում, խեթական ամրոցները Փոքր Ասիա թերակղզում, Արկաիմ ամրոցը Ուրալյան լեռների հարավում, հնագույն բնակատեղիներ Ալթայում, արիացի-ների դամբարաններ Գոբի անապատում, այսպես կոչված՝ չինական պատը, որն իրականում արիացիներն են կառու-ցել դեղնամորթների հարձակումներից պաշտպանվելու համար, որը հետո արդեն չինացիներն են շարունակել կառուցել իրենց ազգակից մոնղոլ դեղնամորթներից պաշտպանվելու համար և այլն։
Ճապոնական կղզիներում ներկայումս ապրող Այնուները կենդանի ապացույց են իրենց հնդևրոպական ծագման լեզվով, սև ու գանգուր մազերով, բեղ ու մորուքով, թուխ արտաքինով և այլն։ Այնուները հազար հինգ հարյուր տարի շարունակ պատերազմել են հարավից հարձակվող դեղնամորթներին դիմակայելու համար, բայց ի վերջո պարտվեցին ու հասան ասիմիլյացիայի ու ոչնչացման եզրին։
Առաջին սխալը արվել է դեռ շատ վաղուց, երբ արիա-ցիները մարդատեղ դրեցին ստորակարգ արարածներին, նրանց աշխատանքը շահագործելու և դրա դիմաց նրանց վարձատրելու ձևով, որը հնարավորություն տվեց այդ ստո-րակարգ արարածներին շատանալ ու ճնշել արիացիներին։ Դրանից սկսվեց արիական տիրույթների աստիճանական քայքայումն ու արիացիների աստիճանական վերացումը։ Դեր է խաղացել նաև արիացիների բնականոն տրոհումն ու տարբեր ազգերի առաջացումը։
Մի քանի հազար տարի առաջ դեռ լայնարձակ էր մեր երկիրն, ու մենք դեռ պահպանում էինք և մեր ձեռքում պահում երկաթի հանքարդյունահանումն ու երկաթե գոր-ծիքների ու զենքերի արտադրության մենաշնորհը։ Բայց դա ևս երկար չտևեց։ Սկսեցինք երկաթ վաճառել հարևան-ներին։ Երկաթե զենքերով զինված, նրանք արդեն լուրջ մրցակից դարձան մեզ համար։ Բազմահազար զինվորնե-րով ու երկաթե սպառազինությամբ բանակների դեմ ար-դեն անհնար էր պատերազմել։ Ու սկսեցինք կորցնել տա-րածք տարածքի հետևից։
Մեր երկրի վիճակն ավելի վատացավ, երբ սկսեցինք որ-դեգրել օտարի մշակույթն ու կրոնը։ Ամենամեծ հարվածը հասցվեց այն ժամանակ, երբ վիշապ պաշտող ազգից վերածվեցինք վիշապաքաղ՝ վիշապ սպանող ազգի։ Դա մոտավորապես երեք հազար հինգ հարյուր տարի առաջ էր։ Կործանեցինք վիշապաքարերն ու ընդունեցինք միան-գամայն հակառակ մի կրոն։ Մյուս խոշոր հարվածն եղավ հելենիզմի ընդունումը, հետո՝ երբ 301-ին ընդունեցինք դրսից պարտադրված մի կրոն, որի հետևանքով ողջ երկիրն ամայացավ՝ զրկվեց իր գիր ու գրականությունից ու իմաստուն նահապետներից, հետևաբար նաև՝ որոշ չափով պահպանված իր ազգային ուսմունքից։ Եկեղեցին ազգը բաժանեց եկեղեցամետ ու արքայամետ իշխանական տների ու սկիզբ առավ մեզանում ներազգային պատե-րազմների ու դավաճանությունների պատմությունը։ Աստի-ճանաբար թուլացավ երկիրն ու ի վերջո կորցրեց իր պե-տականությունը։ Արդեն հազար տարի շարունակ ապրում ենք անուսմունք ու անպետականություն։ Հետևաբար զար-մանալի չէ, որ վերածվել ենք միայն սեփական կաշվի մասին մտահոգվող սովորկան խաժամուժի։ Թեկուզև կան ազգի մասին մտահոգ անհատներ, սակայն ազգովի զուրկ ենք որևէ ուսմունքից ու ազգային առաքելությունից։
Ազգային ուսմունքի ու իր առաքելութան մասին որևէ տե-ղեկություն չունեցող ազգը դատապարտված է կուրացած ու անդամալույծ կերպով հավերժ խարխափել ու անհետա-նալ։ Մեծ եղեռնը դժբախտ պատահականություն չէր։ Իր ազգային ուսմունքը չունեցող ու իր առաքելությունը չկա-տարող ժողովրդի համար այն միանգամայն օրինաչափ էր։ Ու քանի որ մենք դեռ չենք ճանաչել մեր ացգային ուս-մունքն ու չենք կատարում մեր գենետիկ կոդից բխող առաքելությունը, ապա նորանոր աղետներ են սպասում մեզ՝ ընդհուպ մինչև իսպառ անհետանալը։
©Դավիթ Միրզոյան. 23 Օգոստոս, 2018 թ.

No comments:

Post a Comment