Saturday, February 6, 2021

 ԺԱՄԱՆԱԿՆ ԱՆՑԵԼ Է

Տաս տարի է ինձ ասում են, որ ժամանակ չկա, որ արագ լուծումներ են պետք, որ իմ առաջարկն իրագործելը երկար կտևի և այլն։ Ասում են ու արդեն տաս տարի ժամանակ են կորցնում։ Հիմա արդեն ես եմ ասում, որ ժամանակ չկա, որ պետք է արագացնել մանավանդ, որ "մեյդան" են ընկել հները։ Նրանք, ի տարբերություն մեզ, կազմակերպված են, միաբանված են և գումարներ ունեն։ Կազմակերպված են, գումարներ ու իշխանական լծակներ ունեն նաև ջհուդամասոնական օլիգարխիայի ներկա դրածոները։ Ի՞նչ անել։ Արագացնել։ Կարիք չկա վախենալ հակառակորդների քանակնեիից, կազմակերպվածությունից, ֆինանսական կարողություններից և իրավական հնարավորություններից։ Պետք է հիշել, որ ամենավտանգավոր զինատեսակը գաղափարն է, ամենավտանգավոր պատերազմը` գաղափարական պատերազմը։ Այն կարելի է վարել բոլոր առկա միջոցներով` հեռուստատեսություն, համացանց, տպագիր մամուլ և այլն։ Ամենահարմարը համացանցային տարբերակն է` կարող ես անդադար տարածել գաղափարն ու համախոհներ փնտրել։ Ամենակարևորն այն է, որ մեծ ծախսեր չի պահանջում և ոչ ոք չի կարող արգելել։ Կարիք չկա վախենալ նաև մեր հիմնական թշնամու աներևույթ լինելուց։ Պետք է հաշվի առնել դա և ոչ մի դեպքում գլխաբաց փողոց դուրս չգալ (փոխաբերություն է)։ Աներևույթ թշնամու դեմ պայքարելիս պետք է մնալ նույնքան աներևույթ, գլուխը խրամատից դուրս չցցել (դարձյալ փոխաբերություն)։ Ինչպե՞ս վարել մարտը, կհարցնեք։ Հակագաղափարներ տարածելով։ Չէ՞ որ խնդիրը հնարավորինս շատ ուղեղներ գրավելու մեջ է։ Մեր անգաղափար թշնամին տարբեր միջոցներով փորձում է գրավել մեր ազգակիցների ուղեղները։ Ում էլ չի կարողանում գրավել բթացնում է։ Ինչպե՞ս։ Ասպարեզում որևէ գաղափար չհանդուրժելով։ Խլացնում և ստվերում է պահում ցանկացած գաղափար լռության է մատնում ու հանում շարքից։ Փոխարենը սաստկացնում է աղմուկ աղաղակը իր անկապ գաղափարների շուրջը և ամեն գնով էկրան հանում անգաղափար ճարտասաններին։ Երբ, օրինակ, հեռուստացույցով քնձռլո գեղոների պերճալեզու ինքնագովազդն էք դիտում, պետք է իմանաք, թե ում ձեռքի գործն է դա։ Կարիք չկա հետևաբար նյարդայնանալ, թե ինչու են շաղակրատում ու որևէ կարգին բան չեն ասում։ Էլ չխոսենք խնդրին որևէ լուծում առաջարկելու մասին։ Ուրեմն` աներևույթ թշնամու դեմ պայքարելիս պետք է լինել նույնքան, եթե ոչ ավել, աներևույթ։ Նրա դեմ գաղափարական պատերազմ վարելու համար պետք է ունենալ հակագաղափար։ Մեր դեպքում կարիք չկա բան հորինել` մեր ազգային ուսմունքը բավարար է գաղափարական պատերազմը հաղթելու համար։ Վերջապես պետք է հասկանալ, որ մեր աներևույթ թշնամու ուժը նրան հետևողների քանակի մեջ է։ Դա է պատճառը, որ նա միջոցներ չի խնայում հնարավորինս շատ հետևորդներ ձեռք գցելու համար։ Ցավալիորեն պետք է ասեմ, որ սոված նյութապաշտ խրախճամոլ և արժեքներից զուրկ երկրում դժվար չէ անգամ չնչին գաղափարակաշառքով ուղեղներ գերել։ Մենք նման մարտավարություն առաջ տանելու կարիք չունենք։ Մեր նպատակը մեր ազգակիցներին սթափեցնելն ու ազգային ուսմունքով կրթելն է։ Եվ դա բավարար է մեր մոլորված ազգակիցներին մեր կողմը գրավելու անգամ թշնամու գերության մեջ եղածներին ազատագրելու համար։ Քանի որ աներևույթ թշնամու ուժը նրա հետևորդների մեջ է ապա նրան իի հետևորդներից զրկելը կզինաթափի նրան։ Ուրեմն` մեր ազգային ուսմունքը տարածելով, ոչ միայն ստվարացնում ենք մեր շարքերը, այլ միաժամանակ նոսրացնում ենք մեր թշնամու շարքերն ու պարտության մատնում նրան։
©Դավիթ Միրզոյան. 31 Դեկտեմբեր, 2020թ.

No comments:

Post a Comment