Saturday, February 6, 2021

 ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արևմուտքը՝ ջհուդամասոնական օլիգարխիան, այսպես կոչված, «սառը պատերազմ» սկսեց Սովետական միության դեմ Ալեն Դալեսի ծրագրով, որի նպատակն էր այլասերել ու հիմարացնել մարդկանց, կտրել նրանց իրենց երկրի ուսմունքից, ուսմունքազրկել, ազատության կամ լիբերալիզմի գաղափարախոսությամբ դարձնել անսկզբունքային արարածներ, անկարող զատել լավը վատից, ճիշտը սխալից, արդարն անարդարից, ճոխ ու մտացածին ֆիլմերով գայթակղել ու սասանել նրանց հավատը սեփական երկրի ուսմունքի ու ղեկավարության հանդեպ, դարձնել սեփական երկրի հանդեպ անտարբեր, անգամ թշնամի տարրեր, աևմուտքին սիրահարված ու ծառայող և այդպիսով ոչնչացնել երկիրը։ Ինչը և արեցին։ Պետք է սակայն ընդունել, որ այդ պատերազմը նաև մեր դեմ էր ու շարունակվում է ԽՍՀՄ փլուզումից հետո։ Պատահական չէր, որ 90-ականների սկզբներից հեղեղի պես սկսեց երկիր լցվել դրսի «օգնությունը», կազմակերպվեցին արևմտյան տարբեր ՀԿ-ներ ու գրասենյակներ, որոնք գործում են մինչ օրս։ Հենց այդ կազմակերպություններին ու գրասենյակներին ծառայող մեր հայրենակիցներն էին, որ կազմեցին «թավշյա հեղափոխականների» ողնաշարն ու հետագայում մտան ԱԺ և տիրացան երկրի կառավարման լծակներին։ Իսկ ընդհանուր առմամբ ամբողջ ժողովուրդը վարակվեց և մինչ այժմ թունավորվում է այլասերվածությամբ, ազատամտությամբ, կապիտալիզմով, դեմոկրատիայով և այլն։ Դալեսի ծրագրի ամենամեծ հարվածը սակայն եղավ ինդիվիդուալիզմի, հետվաբար սեփական երկրի հանդեպ անպատասխանատվության սերմանումն ու ամրապնդումը։ Տեղից էլ անուսմունք ու անպատասխանատու ազգ էինք անգամ սովետական դարաշրջանում։ Սեփական ուսմունք չունեինք, սովետականն էլ լիովին չընդունեցինք։ Սկզբում վախից ենթարկվում էինք կոմունիստական իշխանություններին, բայց հետո երբ վզներիցս վերցվեց ստալինյան մահակը, դարձանք ամենաանսկզբունքայինն ու ամենաանպատասխանատուն։ Կոռումպացվեցինք ու փչացանք ավելի արագ քան սովետական միության մյուս ազգերը։ Հիմա ևս ամենաանսկզբունքայինն ու ամենաանտարբերն ենք մեր երկրի հանդեպ։ Մեր հիվանդագին անհատապաշտությունը, տգիտությունն ու անսահման գոռոզությունը մեզ ավելի են փչացրել, քան կապիտալիզմ որդեգրած մյուս ազգերին։ Օտար նվաճողների մահակի տակ ապրելու մեր հազարամյա պատմությունը իր դրոշմն է թողել մեր նկարագրի վրա։ Բայց հիմնական հարվածը հասցրել է ուսմունքի բացակայությունը։ Սեփական պետականություն չունենալը կամ օտար նվաճողների տակ ապրելը նույն վնասը չէր կարող տալ մեզ, եթե այդ ողջ ընթացքում ունենայինք մեր ազգային ուսմունքը։ Մեր վաղնջական ուսմունքի շնորհիվ ձևավորված մեր մշակույթը դեռ որոշ ժամանակ պահպանվում էր, իր մեջ կրելով մեր ուսմունքը, բայց կապիտալիզմի և Մեծ եղեռնի հարվածները ջարդուփշուր արեցին մեր մշակույթը, թողնելով մեր ազգին համարյա անողնաշար։ Սովետական տարիները մեզ որոշ ժամանակով փրկեցին կապիտալիզմի մահաբեր ազդեցությունից և փորձեցին որոշ առաքինի մշակույթ ձևավորել, բայց սովետական իշխանավորների փչացածությունն ու կոռուպցիայի տարածումը փչացրեց նաև մեր ողջ ազգին։ Բոլորս դարձանք հանցամիտ ու անտարբեր։ Ու հենց այդ պահին հետ վերադարձավ կապիտալիզմը՝ «մարդը մարդուն գայլ է» իր նշանաբանով ու ավելի արագացրեց մարդկային կերպարանքից զրկվելու մեր արշավը դեպի անդունդ։ Հիմա արդեն անդունդի հատակում գտնվող ճահիճի մեջ ընկղմված, չենք հասկանում` որտեղ ենք, որտեղից ենք եկել ու ինչպես ենք հայտնվել անդունդի հատակում։ Դժբախտությունն այն է, որ համոզված ենք, թե սա մեր բնական տեղն է ու միշտ ենք եղել այստեղ՝ անհայրենիք ու անկապ, միմյանց կոկորդի հիմնավոր նստած։ Համազգային գզվռտոցի մեջ խորապես ընդգրկված, էլ ո՞ւմ աչքին է երևում արտաքին կամ մանավանդ ներքին թշնամին։ Ի՞նչ ելք կա այս ամենից, կհարցնեն որոշ սրտացավ նվիրյալներ։ Կա՞ արդյոք։ Կա իհարկե։ Ամեն խնդիր լուծում ունի։ Ո՞րն է լուծումը։ Ազգային ուսմունքի վերականգնումն ու սերմանումը։ Վերականգնումն արված է։ Հիմա մնում է միայն սերմանել։ Բայց նախ պետք է տեղեկանալ, հասկանալ ու ընդունել։ Հետո՝ դառնալ ուսմունքի սերմնացան։ Չնստել ու սպասել։ Թախտին նստած սպասողը ոչնչի չի հասնի։ Արդյունքներ տեսնելու համար պետք է գործել։ Շատերը սակայն արագ փոփոխություններ են ուզում։ Ուզում են հենց հիմա ու առանց ճիգ ու ջանքի։ Ուզում են, որ գաղափարի հեղինակը հենց ինքն էլ անի գործն ու իրենք վերջապես շունչ քաշեն ու հանգիստ ապրեն։ Այդպես անհնար է։ Չի լինում այդպես։ Արագ լուծումներ չկան ու երբեք չեն եղել։ Ցանկացած վիրահատական միջաամտություն միայն վատացրել է հիվանդի վիճակը։ Մեր հիվանդությունը շատ երկար պաատմություն ունի և միանգամից չի բուժվի։ Չկա կախարդական դեղահաբ։ Բուժումը պահանջում է հետևողական ու ամենօրյա աշխատանք։ Ուրիշ տարբերակ չկա։ Իսկ նրանք ովքեր դեռ արագ լուծումներ են ուզում, արդեն շատ ժամանակ են կորցրել։ Հրաշքներ գուցե լինում են, բայց հրաշքով բուժված հիվանդը ոչինչ չի սովորի և կշարունակի նույն սխալներն անել ու հիվանդանալ։ Հետևաբար կործանարար է հրաշքով բուժվելու ճանապարհը։ Զինվեք համբերությամբ ու սերմանեք ուսմունքը։ Նախ իհարկե ծանոթացեք, հասկացեք ու համոզվեք։ Երբ առաջարկում եմ կարդալ վեպս, կամ Արարչական օրենքները, մի ընդունեք դա որպես հեղինակի քմահաճույք, կամ սնափառություն ու գոռոզություն, մյուս բոլորից գերակա երևալու մղում, կամ գերիշխանության մարմաջ։ Ներկայումս հայ իրականության մեջ ուրիշ առաջարկ չկա՝ ոչ ոք ուրիշ առաջարկություն չունի։ Ոչ ոք դիտարկումներից բացի ուրիշ ոչինչ չի արել, մեղադրանքներից ու պատճառներից բացի ուրիշ ոչինչ չի բացահայտել ու ոչ մի առաջարկություն չունի։ Եթե ուրիշ առաջարկություն չկա, ապա պետք է ծանոթանալ եղածի հետ։ Ծանոթնալուց հրաժարվելը միայն ավելի է խորացնելու հիվանդությունը։ Պատկերավոր ասած՝ հիվանդին շրջապատող բժիշկների բազմության մեջ միայն մեկն է ախտանշանների դիտարկումից զատ ախտորոշել հիվանդությունն ու բուժամիջոց առաջարկել։ Առնվազն ինքնասպանություն է՝ արհամարհել այդ բժշկին միայն այն պատճառով, որ հիվանդն ալարում է կատարել բժշկի ցուցումները, ձգտում է կախարդական դեղահաբ գտնել, կամ պառկել հերթական անօգուտ վիրահատության այն դեպքում երբ իրեն միայն սնունդ է հարկավոր։
©Դավիթ Միրզոյան, 2 Հունվար, 2021թ.

No comments:

Post a Comment