Thursday, August 21, 2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Նախագիծ)

Մենք` համայն Հայ ժողովուրդը, նպատակ ունենալով`

.Վերականգնել ու ապրել մեր ազգային էությունից բխող Արարչական ուսմունքով,

.Վերականգնել դարեր առաջ կորցրած մեր ազգային պետությունը,

.Վերականգնել մեր ամբողջական հայրենիքը,

.Վերադարձնել աշխարհասփյուռ բոլոր վտարանդի հայերին,

.Վերականգնել մեր ազգի համատիեզերական Արարչա-կան առաքելությունը,

.Վերականգնել ու պահպանել Երկրագնդի ու նրա կենսոլորտի անաղարտ, դրախտային վիճակը,

.Վերականգնել ու պահպանել Արարչական արժեքների վրա հիմնված կայուն խաղաղություն Երկրագնդի բոլոր ազգերի միջև, հռչակում է Հայաստանը` որպես միա-պետություն` վերականգնելով Արարչական կարգն Արքա միապետի` Ազգի գերագույն նահապետի, գլխավորու-թյամբ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՈՒՆԸ
Հասայտանի անվանումն է`
Հայաստանի Թագավորություն։
Միջազգային ասպարեզում` Kingdom of Armenia։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Թագավորությունն ազատ, անկախ, ինքնիշ-խան, անբաժանելի ու անկապտելի Համակարգ է։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԸ
Հայաստանի Թագավորության արժեհամակարգն Արար-չական ուսմունքն է։ Հայաստանի Թագավորությունում բոլոր օրենքներն ու միապետի գործունեությունը բխում են Արարչական ուսմունքից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Թագավորությունն ազգային, սոցիալական միապետություն է։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲՆՈՒՅԹԸ
Հայաստանի Թագավորությունը սահմանադրական, ժառանգական միապետություն է։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՊԵՏԻ ՏԻՏՂՈՍԸ
Հատաստանի Թագավորության միապետի տիտղոսն է` Համայն Հայոց Արքա։

Համայն Հայոց Արքան իր ազգի առաջնորդն է, իր ազգի հավաքական կերպարը, նրա Արարչական էության մարմնացումը։ Համայն Հայոց Արքան` իր ազնվությամբ, առաքինությամբ, իմաստնությամբ, վեհությամբ ու քաջությամբ, իր ազգի գերագույն նահապետն է, իր ազգի բարօրության, պատվի ու արժանապատվության պահապանը։ Համայն Հայոց Արքան իր ազգի անցյալի վկան է, նրա ներկայի ու ապագայի կերտողը։ Նա է իր ազգի ուսմունքի ու մշակույթի կռողը, կրողը, կիրառողն ու պահապանը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԸ
Հայաստանի Թագավորության զինանշանն իննաթև արև-խաչն է։






Երկու տարբերակն էլ հավասարապես ընդունելի են։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԸ
Հայաստանի Թագավորության դրոշը 1.73 X 1 հարաբե-րության հորիզոնական կարմիր ուղղանկյան վրա նարըն-ջագույն զինանշանն է։

















Երկու տարբերակն էլ հավասարապես ընդունելի են։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԲԱՆԸ
Հայաստանի Թագավորության նշանաբանն է` Եղբայրու-թյուն, Հավասարություն, Արդարություն։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԸ
Հայաստանի Թագավորության օրհներգն Արամ Խաչա-տըրյանի կողմից երկրորդ հանրապետության համար գրված երաժշտությունն է։

Բառերը`
Արարչական ազատ աշխարհ Հայաստան,
Բազում դարեր դաժան ճամփա դու անցար,
Քաջ որդիք քո մաքառեցին քեզ համար,
Որ դառնաս դու մայր հայրենիք հայության:

Կրկներգ`
Փառք քեզ, միշտ փառք, Արարչական Հայաստան,
Աշխատասեր, ճարտարագործ-շինարար,
Ժողովրդիդ սուրբ դաշինքով անսասան՝
Դու ծաղկում ես և կերտում լույս ապագադ:

Արան անմահ մեզ հուրն անշեջ պարգևեց,
Մեր դեմ շողաց երջանկաբեր այգաբաց,
Մեր պայքարը կործանումից մեզ փրկեց և
Տվեց մեզ նոր, պայծառ կյանք փառապանծ:

Կրկներգ

Քո որդիքը եղբայրաբար միացան,
Ու կերտեցին ամրակուռ մի պետություն,
Քո այրերը, խորաթափանց, իմաստուն,
Հաղթորեն մեզ դեպ ապագա են տանում:

Կրկներգ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ
Հայաստանի Թագավորության պետական լեզուն գրա-կան արևելահայերենն է։

ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՑ ԱՐՔԱՅԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
Համայն Հայոց Արքայի անձը սուրբ է ու անձեռնմխելի։ Համայն Հայոց Արքան չի կարող մեղադրվել կամ պախարակվել։ Համայն Հայոց Արքայի անձի կամ Արքայական ընտանիքի որևէ անդամի հասցեին վիրա-վորական արտահայտություն թույլ տալը համարվում է անարգանք ողջ ազգի հասցեին, հետևաբար որակվում է որպես թշնամանք։

Համայն Հայոց Արքային, թագուհուն կամ արքայական ընտանիքի որևէ անդամին ապակողմնորոշող ու կեղծ տեղեկություն հաղորդելը համարվում է մեծագույն անարգանք, հետևաբար որակվում է` որպես թշնամանք ու հանցագործություն։

ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՑ ԱՐՔԱՅԻ ԽՈՍՏՈՒՄԸ
Ստանձնելով երկրի իշխանությունը` Համայն Հայոց Արքան արտասանում է. «Խոստանում եմ Արարչական զորությամբ առաջնորդել Հայաստանն ըստ Արարչական Ուսմունքի ու Սահմանադրության»։ Այս խոստումը չի կարող կրկնվել երկրորդ անգամ։

ՀԻՄՆԱՐԱՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հայաստանի Թագավորության Սահմանադրության հիմքն Արարչական ուսմունքն է։ Արարչական ուսմունքը կար-գավորում է կյանքի բոլոր բնագավառները, հատկապես այն բնագավառները, որոնք կարգավորված չեն համա-պատասխան օրենսդրությամբ։

Ըստ Արարչական ուսմունքի` բոլորն ի ծնե հավասար են իրենց իրավունքներով ու արժեքով։ Մարդ իրավունք չունի ստրուկ, ճորտ, ծառա կամ վարձու բանվոր պահել։ Ոչ ոք իրավունք չունի ստրկության, ճորտու-թյան, ծառայության հանձնվել կամ վարձու աշխատանքի անցնել մեկ ուրիշի մոտ։ Ոչ ոք իրավունք չունի շահագործել մյուսի աշխատանքը։ Երբ մարդ վարձա-տրվում է իր աշխատանքի արդյունքից պակաս, ապա դա շահագործում է։ 

Ըստ Արարչական ուսմունքի` բոլորի պարտականությունն է սեփական ազգակցին վերաբերվել եղբայրաբար ու հարգանքով` այնպես, ինչպես կցանկանար, որ իրեն վերաբերվեին։

Ըստ Արարչական Ուսմունքի` մարդ ծնվում է անկապ-տելի իրավունքներով։ Մարդկանց հիմնական ու անկապ-տելի իրավունքներն են` կյանքը, առողջությունը, իրա-վահավասարությունը, ունեցվածքի անձեռնմխելիությու-նը, պատիվն ու արժանապատվությունը։ Հայաստանի Թագավորությունում ամեն մարդ իրավունք ունի ամե-նուր ու ցանկացած միջոցներով պաշտպանել իր ու իր մերձավորների իրավունքները։

Հայաստանի Թագավորությունում մեծագույն հանցանք է բռնություն կամ ոտնձգություն կիրառել սեփական ազգակցի` հպատակի կամ քաղաքացու, իրավունքների` կյանքի, առողջության, իրավահավասարության, ունեց-վածքի անձեռնմխելիության, պատվի ու արժանապատ-վության վրա։ Ցանկացած այդպիսի ոտնձգություն պատ-ժելի է որձատմամբ։
Ըստ Արարչական Օրենքի` բնության մեջ ամեն ինչ պատկանում է բոլորին հավասարապես։ Բոլորը հավա-սարապես իրավունք ունեն օգտվելու մայր հողի բարիք-ներից, բավարարելու իրենց նյութական, մտավոր ու հոգևոր կարիքները։
Յուրաքանչյուրի պարտականությունն է գթասիրտ ու հարգալից վերաբերմունք ունենալ մայր բնության նկատ-մամբ, խնամել ու բարեփոխել այն, պահպանել նրա անաղարտությունն ու վերականգնել նրա դրախտային վիճակը։

Հայաստանի Թագավորության հպատակներ կարող են լինել միայն հայազգի անձիք` նրանք, ովքեր ծնվել են հայ ծնողներից, դաստիարակվել ազգային արժեհամա-կարգով ու տիրապետում են հայոց լեզվին։ Բոլոր մյուս-ներն ունեն միայն քաղաքացու կարգավիճակ։

Հայաստանի Թագավորությունը Համակարգի հպատակ-ների ու քաղաքացիների կյանքի, առողջության, ունեց-վածքի, պատվի ու արժանապատվության երաշխավորն է։ Հայաստանի Թագավորությունում մարդկանց սոցիա-լական ապահովությունն առաջնահերթ խնդիր է։

Հայաստանի Թագավորությունը Համակարգի կենսոլորտի անաղարտության պահպանության երաշխավորն է։

Հայաստանի Թագավորության սրբազան պարտականու-թյունն է` վերականգնել ու պահպանել ողջ Երկրագնդի ու նրա կենսոլորտի անաղարտությունն ու դրախտային վիճակը։

Հայաստանի Թագավորության սրբազան պարտականու-թյունն է` Արարչական Ուսմունքի վրա հիմնված արդարություն ու կայուն խաղաղություն հաստատել Երկրագնդի բոլոր ժողովուրդների միջև։

Հայաստանի Թագավորությունում հպատակներն իրենց կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունք ունեն։

Հայաստանի Թագավորության հպատակները զենք կրելու իրավունք ունեն։

Հայաստանի Թագավորության հպատակներն ունեն զինված ապստամբության իրավունք։

Հայաստանի Թագավորությունը բոլոր հպատակներին ու քաղաքացիներին կառավարիչների կամայականություն-ներից պաշտպանելու երաշխավորն է։

Հայաստանի Թագավորությունում կառավարիչների կողմից ցանկացած անօրինական բռնություն հանցագոր-ծություն է։

Կառավարիչների կամ օրինապահ մարմինների կողմից որևէ անօրինական բռնության հպատակը, կամ քաղա-քացին իրավունք ունի պատասխանել բռնությամբ։

Որևէ պաշտոն պատիվ կամ ճանաչում չի, այլ` միայն աշխատանք ու պարտականություն։

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Թագավորությունում ողջ տնտեսությունն ազգայնացված է ու գտնվում է Համայն Հայոց Արքայի իշխանության տակ՝ հողը, ընդերքը` իր ջրային և օգտա-կար հանածոներով, աղբյուրները, գետերն ու լճերը, անտառները, մարգագետինները, ոռոգման, ջրամատա-կարարման ու ջրահեռացման ողջ համակարգը, ճանա-պարհներն ու հաղորդակցության ողջ համակարգը, Ազգային գանձարանը, էլեկտրաէներգիայի մատակա-րարման ցանցը, էլեկտրաէներգիայի և բոլոր տեսակի էներգակիրների արտադրության ու ներկրման ձեռնար-կությունները, բոլոր տեսակի խոշոր արտադրական, ֆինանսական ու առևտրական ձեռնարկությունները, հասարակական տրանսպորտի համակարգը, գիտության, կրթության և առողջապահության ողջ համակարգը, զինված ուժերը, ազգային անվտանգության համակարգը, օրինապահ համակարգը, դատաիրավական ողջ համա-կարգը, զանգվածային լրատվության բոլոր միջոցները, առաջին հերթին` հեռուստատեսությունը, արվեստի բոլոր բնագավառները, հատկապես` թատրոնը, կինոն, կերպարվեստը, ազգային արվեստի, ճարտարապետու-թյան ու պատմության հուշարձանները և այլն` բացի քաղաքացիների անձնական սեփականությունից, կահույ-քից, փոխադրամիջոցներից, գործիքներից, կացարանից ու անհատական, նաև` ընտանեկան ձեռնարկություն-ներից։

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Հայաստանի Թագավորությունում կա երկու տեսակի ձեռնարկություն` Արքայական և ընտանեկան։

Արքայական ձեռնարկությունների համակարգում մար-դիկ կաշխատեն ու կվարձատրվեն ըստ կողմերի միջև նախօրոք, կամավոր փոխհամաձայնությամբ կազմված ու ստորագրված պայմանագրի։ Արքայական համակարգի ձեռնարկությունների ողջ եկամուտը կմտնի Ազգային գանձարան։

Ընտանեկան ձեռնարկությունների համակարգում արգել-վում է վարձու աշատանքի օգտագործումը։ Հայաստա-նում ցանկացած անհատ կամ ընտանիք իրավունք ունի ցանկացած տնտեսական գործունեություն ծավալել։ Ըն-տանեկան ձեռնարկություններում կարող են աշխատել միայն միևնույն ընտանիքի կամ գերդաստանի անդամ-ները։ Ընտանիքի կամ գերդաստանի անդամներից բացի, արգելվում է վարձու աշխատանքի վերցնել մեկ ուրիշին։ Միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում է կարելի աշխատանքի ներգրավել մեկ ուրիշին, պայմանով, որ նա վարձատրվի ընտանիքի կամ գերդաստանի անդամի հետ համահավասար։ Ընտանեկան ձեռնարկություններն Ազգային գանձարան կմուծեն իրենց շահույթի 10%-ը։

Բոլոր մարդիկ ծնվում են հավասար արժեքով ու արժա-նապատվությամբ։ Հետևաբար ոչ ոք իրավունք չունի շահագործել մյուսին ու նրա ախատանքը։ Երբ հարկա-դըրված մարդ մատնում է սեփական անձը ծառայու-թյան կամ վարձու աշխատանքի` վարձատրվելով սեփա-կան աշխատանքի արդյունքից պակաս, ապա դա շահա-գործում է։ Մարդն ազատորեն իրավունք ունի տնօրի-նել իր մտավոր և ֆիզիկական աշխատանքի արդյունք-ները։ Ոչ ոք իրավունք չունի ստրուկ, ճորտ, ծառա կամ վարձու բանվոր պահել։ Ոչ ոք իրավունք չունի ստրկու-թյան, ճորտության, ծառայության հանձնվել կամ վարձու աշխատանքի անցնել մեկ ուրիշի մոտ։

Հայաստանի Թագավորությունում բոլոր տնտեսական կամ այլ գործառույթները կատարվում են իրավահավա-սար ու հավասարազոր անհատների կամ ձեռնարկու-թյունների միջև` ըստ նախօրոք, կամավոր փոխհամաձայ-նությամբ կազմված ու ստորագրված պայմանագրի։

Ոչ մի օտարերկրյա քաղաքացի կամ պետություն իրա-վունք չունի որևէ սեփականություն ունենալ Հայաստա-նի Թագավորությունում։

Ոչ մի օտարերկրյա քաղաքացի իրավունք չունի աշխա-տել Հայաստանի Թագավորությունում։

ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Հայաստանի Թագավորությունում ամեն անհատ իրա-վունք ունի ազատորեն` անվճար, օգտվել մայր հողի տված բարիքներից` իր և իր ընտանիքի կարիքները հոգալու համար։ Ոչ ավել, բայց նաև` ոչ պակաս։

Հայաստանի Թագավորությունում հողօգտագործումն ու ջուրն անվճար է (այս ոլորտը կկարգավորվի առանձին օրենսդրությամբ ու կիրագործվի Հողօգտագործման նա-խարարության կողմից)։

ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՑ ԱՐՔԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Համայն Հայոց Արքայի ձեռքում է ողջ օրենսդիր ու գործադիր իշխանությունը, օրինապահ ու դատաիրա-վական ողջ համակարգը։

Համայն Հայոց Արքան իրականացնում է Համակարգի կառավարումը` համապատասխան նախարարությունների միջոցով։

Համայն Հայոց Արքան պահպանում է օրինականու-թյունը Համակարգի ներսում` Արքայական ոստիկանու-թյան, Արքայական դատարանների ու Արքայական ար-դարադատության նախարարության միջոցով։

Համայն Հայոց Արքան է ազգի գերագույն դատավորը։

Համայն Հայոց Արքան է իր հպատակների իրավունք-ների պաշտպանը։

Համայն Հայոց Արքան է որոշում Համակարգի բոլոր ոլորտները կարգավորող օրենսդրությունը։

Համայն Հայոց Արքան է հաստատում միջազգային պայ-մանագրերը։

Համայն Հայոց Արքան է հատում Համակարգի դրամը, որոշում դրամական միավորի անունը, արժեքը, տեսքն ու քանակը շրջանառության մեջ։

Համայն Հայոց Արքան է որոշում իր հատած դրամի նկատմամբ այլ երկրների դրամների համարժեքները։

Համայն Հայոց Արքան է հատում արժեթղթեր։ Արքայից բացի ոչ ոք իրավունք չունի արժեթղթեր հատել։

Համայն Հայոց Արքան է որոշում իր հատած դրամի ու արժեթղթերի կեղծարարների պատժաչափը։

Համայն Հայոց Արքան է որոշում հարկերի, վարկերի, տեսակն ու չափը (Հայաստանում արգելվում է տոկոսով վարկեր տալը)։

Համայն Հայոց Արքան է որոշում օտար պետություն-ներից վերցվելիք պարտքի չափը (միայն ծայրահեղ իրավիճակներում կարելի է օտար երկրներից վարկ վերցնել)։

Համայն Հայոց Արքան է որոշում կշռի, երկարության, ժամանակի ու Համակարգում կիրառվող բոլոր չափման միավորները։

Համայն Հայոց Արքան է կառավարում օտարերկրյա պետությունների հետ առևտուրը` Առևտրի նախարա-րության միջոցով։

Համայն Հայոց Արքան է որոշում տարանցիկ փոխա-դրումների ու երկիր ներմուծվող ապրանքների տեսակը, քանակն ու մաքսերի չափերը։

Համայն Հայոց Արքան է հաստատում հայազգի անձանց հպատակության դիմումները։

Համայն Հայոց Արքան է տնօրինում ողջ փոստային ծառայությունը, զանգվածային լրատվության միջոցները, հեռախոսային ու համակարգչային կապի ցանցը` Կապի նախարարության միջոցով։

Համայն Հայոց Արքան է հովանավորում ու զարգացման մղում գիտությունն ու ազգային արվեստը։ Գիտությունն ու ազգային արվեստը ֆինանսավորվում են Ազգային գանձարանից։

Համայն Հայոց Արքան է իր հպատակների գիտական, տեխնոլոգիական, արվեստի գործերի ու արհեստի նմուշների հեղինակային իրավունքների պաշտպանը` Հեղինակային իրավունքների պաշտպանության նախա-րարության միջոցով։

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՌԱՆԳԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
Համայն Հայոց Արքայի իշխանությունը կարող է փոխանցվել միայն Արքայի օրինական ամուսնությունից սերված արու զավակներին։ Իսկ արու զավակների բացակայության դեպքում` Համայն Հայոց Արքայի ընտրյալին։

Համայն Հայոց Արքայի դեռ չծնված արու զավակները համարվում են թագաժառանգներ։ Թագաժառանգների ծնունդը, անունն ու ժամանակը հայտարարվում է Համակարգով մեկ ու գրանցվում Արքայական շառավղի ժառանգական մատյանում։

Համայն Հայոց Արքայի մահից անմիջապես հետո կամ Արքայի անգիտակից վիճակում, Արքայի ամենաավագ արու զավակն անմիջապես համարվում է Համայն Հայոց Արքան` անկախ նրանից, թե երբ տեղի կունենա թագա-դրության արարողությունը։

Համայն Հայոց Արքայի մահից անմիջապես հետո կամ Արքայի անգիտակից վիճակում և արու զավակի բացա-կայության դեպքում, Արքայի դեռ չծնված արու սաղմն անմիջապես համարվում է Համայն Հայոց Արքան` անկախ նրանից, թե երբ կծնվի նա կամ` երբ կստանձնի իշխանությունը։

Համայն Հայոց Արքայի մահից անմիջապես հետո, կամ Արքայի անգիտակից վիճակում և արու զավակի կամ արու սաղմի բացակայության դեպքում, ողջ Արքայական իշխանությունն անմիջապես անցնում է Թագուհուն, բայց` ժամանակավորապես, մինչև չընտրվի նոր Համայն Հայոց Արքան։ Արքայի մահից հետո Թագուհին չի կարող նորից ամուսնանալ։

Համայն Հայոց Արքայի մահից անմիջապես հետո կամ Արքայի անգիտակից վիճակում և արու զավակի արու սաղմի կամ թագուհու բացակայության դեպքում, ողջ Արքայական իշխանությունն անմիջապես անցնում է ավագ արքայադստերը, բայց` ժամանակավորապես, մինչև չընտրվի նոր Համայն Հայոց Արքան։ Արքայա-դըստեր ամուսինը չի կարող համարվել Համայն Հայոց Արքա` առանց համազգային հանրաքվեի։

Համայն Հայոց Արքայի մահից անմիջապես հետո կամ Արքայի անգիտակից վիճակում և արու զավակի, արու սաղմի, թագուհու կամ արքայադստեր բացակայության դեպքում, ողջ Արքայական իշխանությունն անմիջապես անցնում է Արքայի կողմից իր կենդանության ու ողջա-մտության օրոք ընտրված իրավահաջորդին։ Արքայի կողմից ընտրված իրավահաջորդի անձը գաղտնի է պահվելու մինչև Արքայի մահը։

Համայն Հայոց Արքայի մահից անմիջապես հետո կամ Արքայի անգիտակից վիճակում և արու զավակի, արու սաղմի, թագուհու, արքայադստեր կամ Արքայի կողմից ընտրյալ իրավահաջորդի բացակայության դեպքում, երկրի կառավարումը (ոչ իշխանությունը) անմիջապես, բայց ժամանակավորապես անցնում է Արքայական Խորհրդին, մինչև չընտրվի նոր Համայն Հայոց Արքան` համազգային հանրաքվեով։

Նոր Արքայի ընտրությունը պետք է տեղի ունենա համազգային հանրաքվեով, Համայն Հայոց Արքայի մահից հետո, մեկ տարվա ընթացքում։

Նոր Արքա կարող է առաջադրել միայն ազգի գյուղա-պետերից, քաղաքապետերից, գավառապետերից, մարզ-պաններից, Արքայական խորհրդի անդամներից, նախա-րարներից և ազգային ուսմունքի կենտրոնների ուսու-ցիչներից ու շրջանավարտներից կազմված Ժողովը։ Ժո-ղովի աշխատանքներին կարող են մասնակցել միայն 35 տարեկանից բարձր անձիք։ Նոր Համայն Հայոց Արքայի թեկնածու կարող է առաջադրվել միայն 50 տարեկանից բարձր անձը` Ժողովի մասնակիցների ձայների 75%-ից ավել մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ։

Համայն Հայոց Արքան իր տարիքի պատճառով կարող է դադարեցնել ու թագաժառանգին կամ իր ընտրյալ իրավահաջորդին փոխանցել ողջ իշխանությունը։

Եթե Արքան ծանր հիվանդության պատճառով չի կարող մասնակցել Արքայական խորհրդի նիստերին, նրա տեղը ժամանակավորապես զբաղեցնում է Արքայի առաջին օրինական իրավահաջորդը լիիրավ ձայնի իրավունքով, եթե 21 տարեկանից բարձր է։ Արքայական Խորհրդի որոշումը ներկայացվում է Համայն Հայոց Արքային` վերջնական հաստատման։ Վերջնական որոշումը Արքայինն է։

Համայն Հայոց Արքայի մինչև 21 տարեկան դառնալը, Համակարգի կառավարումը (ոչ իշխանությունը) ժամա-նակավորապես ստանձնում է Արքայական Խորհուրդը։

Համայն Հայոց Արքայի մինչև 21 տարեկան դառնալը, նրա կրթության ու խնամակալի հարցը լուծում է Արքայական Խորհուրդը, եթե և՛ Արքան, և՛ Թագուհին չկան ու չեն թողել որևէ գրավոր ցուցում խնամակալի անձի վերաբերյալ։

ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Թագաժառանգի 21 տարեկան դառնալուց անմիջապես հետո, Համայն Հայոց Արքան հայտարարում է նրա հասունության մասին։

Համայն Հայոց Արքայի պարտականությունները ստանձ-նելուց առաջ Արքայի օրինական իրավահաջորդն արտա-սանում է. «Խոստանում եմ Արարչական զորությամբ առաջնորդել Հայաստանն` ըստ Արարչական Ուսմունքի ու սահմանադրության»։

Թագադրման կարգը կներկայացվի թագադրման մասին առանձին Արքայական փաստաթղթով։ (Արքայական Խորհրդի անդամների կողմից ծնկաչոք, թագաժառան-գին կամ նորընտիր Արքային է մատուցվում թագն ու արքայական թուրը` արքայական վահանի վրա։ Թագա-ժառանգը կամ նորընտիր Արքան ինքն է իր գլխին դնում թագն ու կապում մատուցված սպառազենը։ Այս ամենին ծնկաչոք հետևում են բոլոր ներկաներն ու ողջ ժողովուրդը։ Արքան արտասանում է իր խոստումը։ Արքայի խոստումը լսելուց հետո, բոլորը ոտքի են կանգնում` աջ ձեռքի բռունցքն արևահյուսակին սեղմած` որպես հպատակության նշան)։

Հայաստանի Թագավորությունում չկա ազգային ժողով։

Հայաստանի Թագավորությունում միայն Համայն Հայոց Արքան ունի օրենսդրական իրավունք։

Համայն Հայոց Արքան որոշումներ է ընդունում` Արքա-յական խորհրդի խորհրդատվական աջակցությամբ։

Արքայական խորհրդի Անդամներն են` Արքայի երկու խորհրդականները, վարչապետը և խորհրդի մյուս ինն անդամները։

Հայաստանի Թագավորությունում Համայն Հայոց Արքան իր իշխանությունն իրականացնում է իրեն ենթակա կառույցների` Արքայական խորհրդի, նախարարություն-ների, օրինապահ ու դատաիրավական ողջ համակարգի միջոցով։

Համայն Հայոց Արքան ընտրում և նշանակում է ոչ միայն Արքայական խորհրդի անդամներին ու նախա-րարներին, դեսպաններին ու հյուպատոսներին, այլ նաև` իր անձնական քարտուղարության քարտուղարին, մարզ-պաններին, գավառապետերին ու մեծ քաղաքների քաղաքապետերին։ Գյուղապետերը, փոքր քաղաքների քաղաքապետերն ու մեծ քաղաքների թաղապետերը կընտրվեն համապատասխան համայնքների կողմից։

Արքայական խորհրդի խորհրդատվական աջակցությամբ ու ներկայացմամբ, Արքան ընտրում և նշանակում է քաղաքացիական ու զինվորական ավագ պաշտոնյանե-րին։ Արքան զինվորական ու ազգային անվտանգության ավագ պաշտոնյաների ընտրությունն ու նշանակումը կարող է կատարել` առանց Արքայական խորհրդի մաս-նակցության ու իմացության։
Արքայազնները, արքայադուստրերն ու թագուհին իրա-վունք չունեն որևէ պաշտոն զբաղեցնել։

Արքայական խորհրդի անդամները, նախարարները, դես-պաններն ու հյուպատոսները, Արքայի թիկնապահ գնդի հրամանատարը, անվտանգության ծառայության ընդհա-նուր հրամանատարը, Արքայական զինված ուժերի ընդ-հանուր հրամանատարն ու Արքայական զինված ուժերի ու անվտանգության ծառայության բարձրաստիճան սպաները, նախքան իրենց պաշտոններում նշանակվելը, հանդիսավոր կերպով երդվում են հնազանդ ու հավա-տարիմ լինել Արարչական Ուսմունքին, Համայն Հայոց Արքային ու Հայաստանի Թագավորության Ազգային Սահմանադրությանը (Արքայի կողմից կազմված երդման տեքստը կներկայացվի առանձին փաստաթղթով)։

Համայն Հայոց Արքան կարող է Արքայական խորհրդի անդամների համար օգնական քարտուղարներ նշանա-կել։ Արքայական խորհրդի աշխատանքներից դուրս, իրենց համապատասխան պարտականություններով օժտված քարտուղարներն օժանդակում, ներկայացնում ու գործում են խորհրդի այն անդամին, ու նրա անունից, որին կցված են։

Միևնույն ժամանակահատվածում Արքայական խորհրդի անդամներ չեն կարող լինել ամուսիններ, եղբայրներ, ծնողներ ու երեխաներ, բարեկամներ ու հարազատներ։

Համայն Հայոց Արքան իր հայեցողությամբ հանձնարա-րություններ է բաշխում Արքայական խորհրդի անդամ-ների միջև։

Համայն Հայոց Արքան կարող է ցանկացած ժամանակ իր հայեցողությամբ փոփոխել Արքայական խորհրդի կազմը` առանց դատարանի որոշման, հեռացնել Արքա-յական խորհրդի անդամներին ու նրանց քարտուղարնե-րին, դիվանագիտական ու հյուպատոսական պաշտոնյա-ներին, քաղաքացիական կամ զինվորական ավագ պաշ-տոնյաներին, կայազորերի ու նավատորմի հրամանա-տարներին։ Հեռացման դեպքում բոլոր պաշտոնյաները կստանան իրենց հասանելիք կենսաթոշակի կեսը։

Մյուս բոլոր պաշտոնյաները պաշտոնից հեռացվելու դեպքում կենթարկվեն պատասխանատվության ու կկանգնեն դատարանի առջև։

Առավելագույն տարիքի հասնելուց հետո բոլոր ավագ պաշտոնյաներն անցնում են կենսաթոշակի։

Արքայական խորհուրդը Համայն Հայոց Արքայի հանձ-նարարությամբ կարող է կառավարել Համակարգը` Արքայի երկրի ներսում շրջագայությունների ժամանակ։

Արքայական խորհուրդը կառավարում է երկիրը Համայն Հայոց Արքայի անունից, մանրակրկիտ կերպով հետևե-լով Արարչական Ուսմունքի ու սույն Սահմանադրության դրույթների ոգուն և Արքայի հատուկ հանձնարարական-ներին։

Արքայական խորհուրդը որոշումներ է ընդունում բաց քվեարկությամբ։ Արքայի բացակայությամբ ընդունված որոշումները ստորագրվում են Արքայական խորհրդի անդամների կողմից ու ներկայացվում Համայն Հայոց Արքայի հաստատմանը։ Ձայների հավասարության դեպքում Վարչապետն ունի երկու ձայնի իրավունք։

Արքայական խորհրդի անդամները կարող են չմասնակ-ցել խորհրդի նիստերին միայն առողջական ու այլ հարգելի պատճառներով։

Արքայական խորհուրդը որոշումներ կարող է ընդունել միայն, երբ նիստին ներկա են խորհրդի անդամներից առնվազն տասը։

Արքայական խորհրդի բոլոր վարույթներն արձանագըր-վում են ու պահվում Արքայական Արխիվում։ Դիվանա-գիտական ու ռազմական ոլորտի գաղտնի խորհրդակ-ցություններն արձանագրվում ու պահվում են հատուկ` «ԳԱՂՏՆԻ» նշումով։

Արքայական խորհրդի յուրաքանչյուր անդամ պարտա-վոր է անկեղծորեն ատյահայտել իր կարծիքը։ Համայն Հայոց Արքան պարտավոր է լսել նրան մինչև վերջ։ Բոլորին լսելուց հետո, Համայն Հայոց Արքան իր հայե-ցողությամբ կընդունի իր որոշումը։ Վերջնական որոշումը Համայն Հայոց Արքայինն է։

Եթե Արքայական խորհրդի որևէ անդամ գտնում է, որ Համայն Հայոց Արքայի որոշումը հակասում է Արարչա-կան Ուսմունքին ու Սահմանադրության ոգուն, ապա նա պարտավոր է արտահայտել իր առարկությունը։ Առար-կություն չարտահայտելը Համայն Հայոց Արքայի որոշման հետ համաձայնության նշան է։ Արքայի հետ և՛ համաձայնությունը, և՛ անհամաձայնությունը հավասարա-պես պատասխանատու քայլեր են, քանզի կարող են Արքայական խորհրդի անդամին պետական հանցանքի մեջ մեղադրանքի առջև կանգնեցնել։

Արքայական Խորհրդի անդամները կարող են հրաժարա-կան տալ։

Համայն Հայոց Արքայի օրենսդիր ու գործադիր հրո-վարտակները ստորագրվում են Արքայական խորհրդի անդամների կողմից։ Ռազմական կամ երկրի անվտան-գության վերաբերյալ հրովարտակները, նաև` զինված ուժերի ու անվտանգության ծառայության ընդհանուր հրամանատարների կողմից։

Համայն Հայոց Արքայի տիտղոսի ժառանգորդը` արքա-յազնը կամ արքայադուստրը, 18 տարեկանից հետո, նաև` թագուհին, իրավունք ունեն մասնակցելու Արքա-յական խորհրդի նիստերին, դիտորդի դերում` առանց քվեարկելու իրավունքի։

Համայն Հայոց Արքան է նշանակում բոլոր նախարար-ներին։

Համայն Հայոց Արքան կառավարում է Համակարգը նախարարությունների միջոցով։

Նախարարները նշանակում են իրենց ենթակա կառույց-ների բոլոր ղեկավարներին։

Արքայական սոցիալական ապահովության նախարարը նշանակում է իր աշխատակազմի անդամներին ու բոլոր սոցիալական ապահովության գրասենյակների տնօրեն-ներին։

Համայն Հայոց Արքան նշանակում է Արքայական արխիվի նախարարին։ Բոլոր արխիվները Արքայի անձնական հսկողության տակ են։

Արքայական զինված ուժերի նախարարը նշանակում է իր հրամանատարներին (նախարարը պատասխանատու է Համակարգի պաշտպանության ու տարածքային ամ-բողջականության համար)։

Արքայական ոստիկանության նախարարը նշանակում է իր հրամանատարներին (նախարարը պատասխանատու է Համակարգի ներսում օրինականության պահպանման ու բնակչության անվտանգության համար)։

Ազգային անվտանգության ծառայության ընդհանուր հրամանատարը նշանակում է իր հրամանատարներին (նա պատասխանատու է երկրի ընդհանուր անվտանգու-թյան համար)։

Արքայական արդարադատության նախարարը նշանա-կում է դատախազներին։ Արքայական դատարանում որոշում է ընդունում 12 ատենակալների մարմինը (ազ-գաբնակչությունից պատահականորեն ընտրված հատուկ որևէ դատավարության համար։ Ատենակալներին փոխ-հատուցում է տրվում Ազգային գանձարանից։ Այս ոլորտը կկարգավորվի առանձին օրենսդրությամբ)։

Արքայական առողջապահության նախարարը նշանակում է իր աշխատակազմի անդամներին, հիվանդանոցների ու առողջապահական համակարգի շրջանային հիմնարկների գլխավոր բժիշկներին (առողջապահության նախարարը պատասխանատու է ժողովրդի ընդհանուր առողջության համար)։ Առողջապահության բոլոր ծախսերը կփոխհա-տուցվեն Ազգային գանձարանից

Արքայական կապի նախարարը նշանակում է իր աշխատակազմի անդամներին, Հեռուստակենտրոնի և զանգվածային լրատվության բոլոր հաստատությունների տնօրեններին։ Կապի նախարարը նաև միջնախարարա-կան կապերի պատասխանատուն է։ Ազգաբնակչությու-նից ստացված որևէ առաջարկության կամ բողոքի ըստ արժանվույն չարձագանքելը համարվում է մեծագույն հանցանք ու խստագույնս պատժվում է։ Հպատակներն ունեն Արքայի, Արքայական խորհրդի, նաև` նախարա-րությունների կողմից տնտեսավարման կամ կառավար-ման վերաբերյալ իրենց կարծիքն ու բողոքն արտահայ-տելու ու այն Արքային հասցնելու իրավունք։

Ազգային գանձարանի գանձապահը նշանակում է իր աշխատակազմի անդամներին ու դրամատների կա-ռավարիչներին (երկրում արգելվում է տոկոսով վարկերի տրամադրումը)։

Արքայական տրանսպորտի նախարարը նշանակում է իր աշխատակազմի անդամներին ու առանձին ճյուղերի (երկաթուղային, օդային, ծովային, ավտոմոբիլային տրանսպորտի, փոստի, հեռախոսային կապի, համացան-ցի և այլն) կառավարիչներին։

Արքայական կրթության նախարարը նշանակում է իր աշխատակազմի անդամներին, բարձրագույն ուսումնա-կան հաստատությունների նահապետներին, մասնագի-տական ու հանրակրթական դպրոցների տնօրեններին (կրթության նախարարը պատասխանատու է ուսումնա-կան համակարգի բոլոր դասագրքերի և ուսուցման ողջ գործընթացի համար)։

Ազգային արվեստի նախարարը նշանակում է իր աշխատակազմի անդամներին, թանգարանների, թատրոն-ների, ազգային կինոստուդիայի, գրադարանների, տպա-րանների տնօրեններին (նախարարը պատասխանատու է ազգային արվեստի պահպանման ու զարգացման հա-մար։ Հայերը չեն մասնակցում որևէ երգի կամ պարի մրցույթի ո՛չ միջազգային, ո՛չ, մանավանդ` ներազգային ասպարեզում։ Կերպարվեստի, երաժշտության, գրակա-նության լավագույն նմուշները կփոխհատուցվեն Ազգային գանձարանից ու կդառնան ազգի սեփականու-թյունը։ Վերջնական ընտրությունը, նաև փոխհատուցման չափն ու եղանակը կորոշվի ազգային արվեստի նախա-րարության կողմից)։

Արքայական առևտրի նախարարը նշանակում է իր աշխատակազմի անդամներին ու հարևան երկրների հետ առևտրական գործառույթների պատասխանատուներին (Արքայական առևտրի նախարարությունը միայն արտա-քին առևտրի պատասխանատուն է՝ երկրից արտա-դրանք արտահանելու ու անհրաժեշտ արտադրանք ներ-մուծելու պատասխանատուն։ Համակարգի ներսում ներ-քին առևտուրը կիրականացնի ազգաբնակչությունը` ընտանեկան առևտրական ձեռնարկությունների միջոցով կամ անհատապես)։

Արքայական ծանր արդյունաբերության նախարարը նշանակում է իր աշխատակազմի անդամներին ու գոր-ծարանների տնօրեններին (ծանր արդյունաբերության մեջ մտնում է ռազմական արդյունաբերությունը, նոր տեխնոլոգիաների մշակումն ու փորձարկումը և այլն)։

Արքայական թեթև արդյունաբերության նախարարը նշանակում է իր աշխատակազմի անդամներին ու գործարանների տնօրեններին (թեթև արդյունաբերության մեջ մտնում է սննդամթերքի մթերման ու պահածոյաց-ման արդյունաբերությունը և այլն)։

Արքայական հողօգտագործման նախարարը նշանակում է իր աշխատակազմի անդամներին ու մարզերում համապատասխան ներկայացուցիչներին (Արքայական հողօգտագործման նախարարության առաքելությունն է պահպանել պատմամշակութային նշանակություն ունեցող տարածքներն ու հողային հատկացումներ կատարել գյուղական համայնքներին` մշակովի հողատարածքներն ապահով կերպով ընդլայնելու համար)։

Արքայական բնապահպանության նախարարը նշանա-կում է իր աշխատակազմի անդամներին ու մարզերում նախարարության համապատասխան ներկայացուցիչնե-րին (նախարարի առաքելությունն է ուսումնասիրել, մշակել ու գործի դնել ծրագրեր` բնության պահպանու-թյան ու վերականգնման համար)։

Արքայական սպորտի նախարարը նշանակում է իր աշխատակազմի անդամներին ու բոլոր մարզադպրոց-ների տնօրեններին (Արքայական սպորտի նախարարու-թյունը զբաղվում է միայն ռազմական գործին առընչվող մարզաձևերի ուսուցմամբ, նաև` շախմատով ու ֆուտբո-լով։ Ֆուտբոլն, ի դեպ սպորտ չէ, այն խաղ է ու չի կարելի սպորտի վերածել։ Հայերը չպիտի մասնակցեն կոնտակտային ոչ մի սպորտաձևի մրցույթների, ո՛չ միջազգային, ո՛չ մանավանդ ներազգային ասպարեզնե-րում։ Ներազգային ասպարեզում թույլատրվում են միայն այն մրցույթները, որոնք կոնտակտային չեն)։

Արքայական տուրիզմի նախարարը նշանակում է իր աշխատակազմի անդամներին ու մարզերում իր ենթա-կայության գրասենյակների տնօրեններին (նախարարու-թյունը պատասխանատու է երկրում գործող տուրիստա-կան ծրագրերի կազմակերպման ու այդ ծրագրերի գովազդը հարևան երկրներում իրականացնելու համար)։
Արքայական հեղինակային իրավունքների պաշտպանու-թյան նախարարը նշանակում է իր աշխատակազմի անդամներին (նախարարը պատասխանատու է մարդ-կանց հեղինակային իրավունքների պաշտպանության համար. այս ոլորտը կկարգավորվի առանձին օրենսդրու-թյամբ)։

Արքայական հարկերի գանձման ծառայության նախարա-րը նշանակում է իր աշխատակազմի անդամներին (նախարարը պատասխանատու է հարկերի գանձման համար. այս ոլորտը կկարգավորվի առանձին օրենսդրու-թյամբ)։

Բոլոր նախարարությունները պատասխանատու են միմ-յանց միջև տեղեկատվության փոխանակման համար։

Համայն Հայոց Արքային օտար պետություններում ու միջազգային կազմակերպություններում ներկայացնում է արտաքին գործերի նախարարը, իսկ երկրի ներսում` Արքայի անձնական քարտուղարության քարտուղարն ու խոսնակները։

Համայն Հայոց Արքան, Արքայական ընտանիքի անդամ-ները, Արքայական խորհրդի անդամները, նախարար-ներն ու նրանց ընտանիքի անդամները ոչ մի դեպքում չեն կարող լքել երկրի տարածքը` նույնիսկ պաշտոնա-թող լինելուց հետո։

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի Թագավորությունում արգելվում են բոլոր տեսակի կուսակցությունները, հասարակական կազմա-կերպություններն ու արհմիությունները, բոլոր տեսակի խմբերն ու խմբակցությունները։

ԿՐՈՆ
Հայաստանի Թագավորությունում արգելվում են բոլոր տեսակի կրոններն ու կրոնական կառույցները։ Ավան-դական կրոնական կառույցը վերածվում է Արարչական Ուսմունքն ուսուցանող ուսումնադաստիարակչական հա-մակարգի։

Համայն Հայոց Արքան, հանդիսանալով Արարչական Ուսմունքի գերագույն ուսուցիչն ու ուսուցչապետը, նշանակում է Արարչական ուսմունքն ուսուցանող ուսումնադաստիարակչական համակարգի կառավարչին, որն էլ նշանակում է համակարգի բոլոր ուսուցիչներին։

ՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼԸ
Համայն Հայոց Արքան իրավունք ունի ներում շնորհել ցանկացած հանցագործի։

ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՑՆԵԼԸ
Միայն Համայն Հայոց Արքան իրավունք ունի պարգև-ների արժանացնել ցանկացած հպատակի` ազգի համար աչքի ընկած ծառայություների համար։ Այդ պարգևները պետք է համազգային հրապարակում ստանան։ Պարգև-ները սակայն մարդուն չեն ազատում իրենց պարտա-կանություններից ու արտոնյալ պայմաններ չեն ապահո-վում բարձր պաշտոններ զբաղեցնելու համար։

Ծառայությունից պատվով ազատված ավագ պաշտոն-յաները պահպանում են իրենց վերջին տիտղոսն ու աստիճանը։ Սա չի վերաբերում Արքայական խորհրդի անդամներին ու նրանց քարտուղարներին։

Անձնական կամ ժառանգական արտոնություններ չի կարող տրամադրվել ոչ մի հպատակի։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԱՐՔԱՅԻ ՈՒ ԱՐՔԱՅԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ
Համայն հայոց Արքան, Արքայական խորհրդի անդամ-ներն ու նրանց ընտանիքների անդամները բնակվում են Արքունիքում։

ԱՐՔՈԻՆԻՔԸ
Համայն Հայոց Արքան է ընտրում Արքունիքի տեղը, դիրքն ու ճարտարապետությունը։

Համայն Հայոց Արքան է նշանակում իր թիկնապահ գնդի հրամանատարին ու գնդի մարտիկներին, իր` Արքայական քարտուղարության քարտուղարին, Արքու-նիքի պատասխանատուներին ու սպասավորներին։

Արքայազններն ու Արքայադուստրերը, նաև` Թագուհին, պատասխանատու են միայն Արքայի առջև։
Արքայազններն ու Արքայադուստրերը չեն կարող ամուսնանալ առանց Արքայի համաձայնության։ Առանց Արքայի համաձայնության ամուսնանալու դեպքում Արքայազննրն ու Արքայադուստրերը, և նրանց սերունդները կորցնում են Հայոց գահի հանդեպ իրենց իրավունքները։

ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
Համայն Հայոց Արքան է համակարգի զինված ուժերի, ներառյալ` ջրային և օդային նավատորմի, գերագույն հրամանատարը։ Արքայական զինված ուժերը ֆինանսա-վորվում են Ազգային գանձարանից։

Համայն Հայոց Արքան է ազգային անվտանգության ծառայության ուժերի գերագույն հրամանատարը։ Ազգային անվտանգության ծառայությունը ֆինանսավոր-վում է Ազգային գանձարանից։

Միայն Համայն Հայոց Արքան է իրավասու պատերազմ հայտարարել։

Միայն Համայն Հայոց Արքան իրավունք ունի համա-տարած զորակոչ հայտարարել, պատերազմի դուրս գալ` պաշտպանելու Համակարգի ամբողջականությունը։

Միայն Համայն Հայոց Արքան իրավունք ունի զինա-դադարի ու խաղաղության պայմանագրեր կնքել։

Միայն Համայն Հայոց Արքան իրավունք ունի միջպե-տական պայմանագրեր կնքել ու չեղյալ հայտարարել։

Միայն Համայն Հայոց Արքան իրավունք ունի ուղարկել ու ընդունել դիվանագիտական պատվիրակություններ։

Համայն Հայոց Արքան է կամավորական զինված երկրա-պահ ջոկատների գլխավոր հրամանատարը։ Արքան է կամավորական երկրապահ ջոկատների կազմավորման, պարապմունքների կազմակերպման, հանդերձավորման, զենքով ու զինամթերքով ապահովելու պատասխանա-տուն։ Կամավորական երկրապահ ջոկատների գործունե-ության համար անհրաժեշտ ծախսերը կատարվում են Ազգային գանձարանից։

Արքայական զինված ուժերը չեն կարող ծառայել օտար պետություններին։ Օտար պետությունների զինված ուժերը չեն կարող մտնել Հայաստանի Թագավորության տարածք` բացառությամբ դաշնակից օժանդակ ուժերի, ու միայն Արքայական զինված ուժերին թշնամու հար-ձակումների դեմ ռազմական գործողությունների ընթաց-քում օժանդակելու համար։

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հայաստանի Թագավորությունում ողջ իշխանությունը պատկանում է Համայն Հայոց Արքային։ Ոչ մի միջազ-գային կազմակերպություն ոչ մի դեպքում չի կարող միջամտել կամ իշխանություն ունենալ Հայաստանի Թագավորության Համակարգի որևէ ոլորտում։ Միայն Համայն Հայոց Արքայի թույլտվությամբ ու հրավերով կարող են միջազգային կազմակերպությունների ներկայա-ցուցիչներ այցելել ու ծանոթանալ Համակարգի գործու-նեությանը։ Միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպ-քում ու միայն Համայն Հայոց Արքայի թույլտվությամբ ու հրավերով կարող են միջազգային խաղաղապահ զինված ուժեր բերվել` որպես օժանդակ ուժեր ու տեղակայվել արտաքին սահմանի երկայնքով` օժանդա-կելու Արքայական զինված ուժերին թշնամու հարձա-կումները կանխելու կամ կասեցնելու համար։

Հայաստանի Թագավորությունը կարող է անդամակցել միջազգային կազմակերպություններին, եթե այդ կազմա-կերպությունների դրույթներն ու ծրագրերը չեն հակա-սում Հայաստանի Թագավորության հիմք հանդիսացող Արարչական Ուսմունքի դրույթներին, Ազգային Սահմա-նադրությանն ու ծրագրերին։

ՀՊԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Թագավորության հպատակ կարող է լինել նա, ով ծնվել է հայ ծնողներից Համակարգի սահման-ներում կամ Համակարգի սահմաններից դուրս և դաս-տիարակվել է Արարչական Ուսմունքի արժեքներով ու տիրապետում է հայոց լեզվին։

Հայաստանի Թագավորության հպատակությունն ավելի շատ պատասխանատվություն է ու պարտականություն, քան` արտոնություն։

Առաջին հպատակության փաստաթղթերը` Հայաստանի Թագավորության հպատակի անձնագրերի տեսքով, կշնորհվեն Համայն Հայոց Արքայի կողմից։ Ամեն նոր հպատակության իրավունք կշնորհվի միայն երեք հպատակ երաշխավոր ունենալու դեպքում։

Ավտոմատ կերպով հպատակ կհամարվի հպատակներից սերված ամեն նոր սերունդ։

Համակարգի տարածքում ապրող մյուս բոլոր ազգու-թյունների պատկանող անձիք կարող են ունենալ միայն քաղաքացու կարգավիճակ։
ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հայաստանի Թագավորությունում միայն Հայաստանի Թագավորության հպատակներն ունեն կառավարման համակարգում պաշտոններ զբաղեցնելու իրավունք։ Մի-այն Թագավորության հպատակները իրավունք ունեն ծառայելու Արքայական զինված ուժերում և Արքայա-կան անվտանգության ծառայությունում։

Բարձրագույն կրթության, բուժ սպասարկման, արտա-դրության, առևտրի համակարգում կարող են աշխատել Թագավորության ոչ հպատակներ, պայմանով, որ տիրա-պետում են հայոց լեզվին։

ԸՆԴՀԱՆՈՒՐ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ
ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Հայաստանի Թագավորությունում գործելու են ներկա քրեական օրենսդրության այն դրույթները, որոնք չեն հակասում Արարչական Ուսմունքի ու Հայաստանի Թագավորության Սահմանադրության ոգուն ու դրույթնե-րին։

ՕՐԵՆՔԻ ԱՌԱՋ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Թագավորության բոլոր հպատակներն ու քաղաքացիները հավասար են օրենքի առաջ։
Հայաստանի Թագավորությունում չկա հանցագործու-թյունների վաղեմության ժամկետ։ Բոլոր անցյալի հանցագործությունները ենթակա են հետաքննության, իսկ հանցագործները` պատժի։

ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ ԵՎ ԿՏՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԳԵԼՈՒՄԸ
Հայաստանի Թագավորությունում գործում է անմեղու-թյան կանխավարկածը` մարդն անմեղ է, քանի դեռ օրինական կարգով չի ապացուցվել նրա մեղքն ու համապատասխան դատավճիռ չի ընդունվել։

Հայաստանի Թագավորությունում չի կարելի դատավճիռ ընդունել, եթե մեղադրվողն օրինական ճանապարհով չի ձերբակալվել, չի բերվել դատարանի առջև ու հնարավո-րություն չի ունեցել բոլոր մանրամասնությամբ ներկա-յացնել գործն ու պաշտպանել ինքն իրեն։

Միայն օրինական ճանապարհով կարելի է որևէ մեկին մեղադրանք ներկայացնել։ Միայն Արքայական դատա-րանի որոշումից հետո կարելի է մարդուն պատժի ենթարկել։

Հայաստանի Թագավորությունում արգելվում է մարմնա-կան, մտավոր և հոգևոր կտտանքների ենթարկել որևէ անձի։ Հայաստանի Թագավորությունում պատժամիջոց-ները պահվում են անհրաժեշտի սահմանում։
ՕՐԵՆՔԻ ՀԵՏԱԴԱՐՁ ՈՒԺԻ ԱՐԳԵԼՈՒՄԸ
Հայաստանի Թագավորությունում արգելվում է օրենքի հետադարձ ուժը։

ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ԿԱԼԱՆՔ, ԶԻՆ ՈՒԺԻ
ԳՈՐԾԱԴՐՈՒՄ
Հայաստանի Թագավորությունում արգելվում է անօրի-նական ձերբակալությունն ու կալանքը։ Ոչ ոք չի կարող ձերբակալվել կամ կալանավորվել` բացառությամբ օրեն-քով սահմանված դեպքերի ու ձևի։ Չարտոնված ու չար-դարացված ձերբակալության կամ ապօրինի կալանքի դեպքում, ձերբակալող պաշտոնյան պատասխանատու է տուժողին իր արարքի համար։

Կառավարությունը չի կարող զինված ուժեր գործածել Համակարգի հպատակների ու քաղաքացիների դեմ` բացառությամբ օրենքով սահմանված այն դեպքերի, երբ նրանց հոծ զանգվածներ խաթարում են հասարակական կյանքն ու Համակարգի գործունեության ներդաշնակ ընթացքը, և այն բանից հետո, երբ օրինապահ մարմին-ների կամ կառավարական պաշտոնյաների կողմից երեք անգամ հրապարակավ ընթերցվել է օրենքն ու կարգա-զանցների բազմությունը զգուշացվել է կիրառվելիք ուժի մասին։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Թագավորությունում ամեն ոք ունի Համա-կարգի կառավարման ու ընդհանրապես, Համակարգի ներքին կյանքի վերաբերյալ իր կարծիքն արտահայտելու իրավունք։

Ոչ ոք չի կարող պատասխանատվության ենթարկվել տեղեկություն, մտքեր և կարծիքներ փոխանակելու համար, եթե այդ բոլորն արվում է ճշմարտության բացահայտման նպատակով, նպատակ չունի միտումնա-վոր կերպով տարածելու հերյուրանքներ, անճիշտ ու չստուգված տեղեկություններ։ Արգելվում է Համակարգի անվտանգությանն ու ապահովությանն առընչվող տեղե-կությունների ու ընդհանրապես Համակարգի ներքին կյանքին վերաբերող տեղեկությունների հաղորդումը Համակարգից դուրս։

Նախնական գրաքննություն կամ արգելք չի կարող կիրառվել բացառությամբ այն դեպքերի, երբ արտա-հայտված միտքը, տեղեկատվությունը կամ կարծիքը, շարժական կամ անշարժ պատկերներն ու երաժշտու-թյունը համահունչ չեն Արարչական Ուսմունքի դրույթ-ներին ու վնասակար են աճող սերնդի աշխարհ-ընկալման ու արժեքների ձևավորման համար։ Նամակա-գրության նախնական գրաքննություն թույլատրվում է միայն Ազգային գանձարանից ֆինանսավորվող հաստա-տություններում։

Բոլոր հպատակներն իրավունք ունեն ծանոթանալու գյուղական, քաղաքային, գավառային, մարզային ու պե-տական կառավարման փաստաթղթերին, նաև` հետևելու Արքայական դատարանների վարույթներին` բացառու-թյամբ օրենքով սահմանված այն դեպքերի, երբ անհրա-ժեշտ է պաշտպանել որևէ անհատի անձնական կյանքի մանրամասները։

Կառավարման համակարգի պաշտոնյաների պարտակա-նությունն է` ապահովել բաց ու թափանցիկ, լիարժեք տեղեկատվական հաղորդակցություն։

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
Ոչ ոք չունի որևէ ստեղծագործական, արտադրական, սպասարկման կամ առևտրական արտոնություն։ Ոչ մի սահմանափակում չկա որևէ մեկի ստեղծագործական, արտադրական, սպասարկման կամ առևտրական գործու-նեության վրա` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործունեությունը հակասում է Արարչական Ուսմունքի դրույթներին ու վնասակար է աճող սերնդի աշխարհ-ընկալման ու արժեքների ձևավորման համար։

ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Հպատակին կամ քաղաքացիներին պատկանող կացա-րանը, արհեստանոցն ու անձնական կամ ընտանեկան ձեռնարկությունը չի կարող խուզարկության ենթարկվել` բացառությամբ հանցագործության մեջ կասկածի կամ մեղադրանքի դեպքերում։

ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
Հայաստանի Թագավորությունում ոչ մեկի սեփականու-թյունը չի կարող ազգայնացվել կամ վնասվել առանց սեփականատիրոջ համաձայնության` բացառությամբ այն դեպքի, երբ ազգի ընդհանուր շահն է պահանջում ու միայն Ազգային գանձարանից արդար փոխհատուցման դեպքում։

ԻՇԽԱՆԱԿԱՆ ՏՆԵՐ
Հայաստանի Թագավորությունում չկան ու չեն կարող ծագել իշխանական տներ կամ որևէ արտոնյալ խավեր։ Բոլոր հպատակները հավասար են իրենց ծագումով ու դիրքով։

ԱՐՔԱՅԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Համայն Հայոց Արքան է նշանակում բոլոր դատավոր-ներին։

Դատաիրավական ներկա համակարգին ավելանում է 12 ատենակալների ինստիտուտը։
Արքայական դատական համակարգում վերջնական դատավճիռն ընդունում է Համակարգի հպատակներից պատահականորեն ընտրված 12 ատենակալների մարմի-նը` ձայների 75% մեծամասնությամբ։

Արքայական Խորհրդի անդամների, նաև գերագույն դատարանի դատավորների հանդեպ քրեական գործերի վարույթը կիրականացնի պետական հանցագործություն-ների Արքայական դատարանը։ Այդ դատարանի անդամ-ները 7-ն են։ Նրանք կնշանակվեն Համայն Հայոց Արքայի կողմից, յուրաքանչյուրը 5 տարի ժամկետով։ Արքայական խորհրդի անդամները չեն կարող լինել պետական հանցագործությունների գործերի Արքայական դատարանի դատավորներ նույնիսկ պաշտոնաթողու-թյունից հետո։

Պետական հանցագործությունների Արքայական դատա-րանի և գերագույն դատարանի որոշումները չեն կարող բողոքարկվել։

Պետական հանցագործությունների Արքայական դատա-րանի և գերագույն դատարանի դատավորներ կարող են լինել միայն 50 տարին լրացած անձիք։

Արքայական դատաիրավական համակարգը կկարգավոր-վի առանձին օրենսդրությամբ։

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Յուրաքանչյուր հպատակի սրբազան պարտքն է` ծառայել Արքայական զինված ուժերում հայրենիքի պաշտպանության համար։ (Բացառությունները կարգա-վորող առանձին օրենսդրությունը կպահպանվի հետա-գա բարեփոխումներով)։

ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի Թագավորությունում ազգային փոքրամաս-նություններն իրավունք ունեն պահպանելու ու զարգաց-նելու իրենց լեզուն, բանահյուսությունն ու ապրելակեր-պը։ Ազգային փոքրամասնությունները ենթակա են Հայաստանի Թագավորության բոլոր օրենքներին ու Արքայական հրովարտակներին։

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Գթասիրտ ու հարգալից վերաբերմունքը Մայր Բնության նկատմամբ յուրաքանչյուրի պարտականությունն է։ Մայր Բնության մաքրության ու բազմազանության պահ-պանումը բխում է յուրաքանչյուրի և հետագա սերունդ-ների շահերից։ Բոլորը հավասար իրավունք ունեն` օգտվելու Մայր Բնության տված բարիքներից, բավարա-րելու իրենց կենսական կարիքները։ Բնական պաշարնե-րը պետք է օգտագործվեն խնամքով` հաշվի առնելով ներկա և բոլոր հետագա սերունդների կարիքները։ Մայր Բնության անխնա շահագործման ու աղտոտման ցանկա-ցած դեպքի կանխումն ու հայտնաբերման դեպքում հրապարակավ տեղեկատվությունը յուրաքանչյուրի պար-տականությունն է։ Բոլոր հպատակներն իրավունք ունեն լիարժեքորեն տեղեկություն ստանալ Մայր Բնության վիճակի և նախատեսվող կամ ընթացիկ շահագործում-ների, նաև` ապօրինի ոտնձգությունների մասին։

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ
Սահմանադրության բարեփոխում թույլատրելի է, եթե այդ բարեփոխումը չի հակասում Արարչական Ուսմուն-քի էությանն ու սույն Սահմանադրության Հիմնարար Դրույթներին ու ոգուն։ Բարեփոխումները կարող են վերաբերել միայն առանձին` ոչ հիմնարար, դրույթներին։

Սահմանադրական բարեփոխումները քննարկում է Արքայական Խորհուրդը։ Վերջնական հաստատման իրա-վունքը Համայն Հայոց Արքայինն է։

ՀԱՐԿԵՐ
Հայաստանի Թագավորությունում` բացի շահույթի հար-կից, չկա որևէ այլ տեսակի հարկ։ Շահույթի հարկի չափն ու վճարման կարգը կներկայացվի առանձին օրենսդրությամբ։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Թագավորությունում տարրական, միջնա-կարգ, միջնակարգ-մասնագիտական ու բարձրագույն ուսումն անվճար է` ֆինանսավորված Ազգային գանձա-րանից (այս ոլորտը կկարգավորվի առանձին օրենսդրու-թյամբ ու կիրագործվի կրթության նախարարության կողմից)։

ԲՈՒԺՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Հայաստանի Թագավորությունում Համայն Հայոց Արքայի կողմից երաշխավորված բժշկական անվճար սպասարկումից իրավունք ունեն օգտվել և՛ հպատակ-ները, և՛ քաղաքացիները։ Բուժսպասարկումը ֆինանսա-վորվում է Ազգային գանձարանից (այս ոլորտը կկար-գավորվի առանձին օրենսդրությամբ ու կիրագործվի առողջապահության նախարարության կողմից)։

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Թագավորությունում արդարադատությունն անվճար է` ֆինանսավորված Ազգային գանձարանից (այս ոլորտը կկարգավորվի առանձին օրենսդրությամբ ու կիրագործվի արդարադատության նախարարության կողմից)։


ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Համայն Հայոց Արքան նշանակում է գիտությունների ազգային ակադեմիայի կառավարչին։ Գիտությունների ազգային ակադեմիայի կառավարիչն անձամբ պատաս-խանատու է Համայն Հայոց Արքային։ Գիտությունների ազգային ակադեմիայի կառավարիչը նշանակում է գիտության առանձին ճյուղերի ղեկավարներին։

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Ազգի իմաստուն այրերը` նահապետները, իրենց ենթակա կառույցների միջոցով կվերահսկեն Արարչական Ուսմուն-քի, օրենքների ու մշակույթի պահպանումը գյուղական, քաղաքային ու մարզային մակարդակներում։ Երկրի ընդհանուր ու միջազգային հարաբերությունների պա-տասխանատուն կլինի ազգի ամենաիմաստուն, գերա-գույն նահապետը` Համայն Հայոց Արքան, Արքայական խորհրդի ու առանձին ստրատեգիական ոլորտների նախարարների խորհրդատվական աջակցությամբ։

Գյուղերում Արարչական Ուսմունքի ու օրենքների պահ-պանման ու համապատասխան մշակույթի ձևավորման վերահսկողությունը, նաև համայնքի աշխարհիկ կյանքի ղեկավարումը կստանձնի գյուղի ամենաիմաստուն նահապետը։ Նա նաև համայնքի ուսուցիչն է, խորհրդա-տուն, ներհամայնքային վեճերի քննիչն ու դատավորը։ Գյուղի նահապետները կընտրվեն համայնքի ընդհանուր ժողովով (ձայների 75% մեծամասնությամբ) ու իրենց գործառույթները կիրագործեն ավագների խորհրդի խոր-հըրդատվական աջակցությամբ։ Ամեն ընտանիք կամ գերդաստան դրամական ներդրում կկատարի համայնքի գանձարան (առնվազն իր շահույթի 10%-ի չափով)։ Այդ գումարները կօգտագործվեն հիմնականում գյուղական նշանակության ճանապարհներ, ջրամատակարարման, ջրահեռացման գծեր կառուցելու, մշակովի հողա-տարածքներն ընդլայնելու, դժբախտ պատահարներից ու բնական աղետներից տուժած համայնքի անդամներին օգնելու, նաև գյուղի նահապետի ու նրա խորհրդական-ների աշխատավարձն ապահովելու համար։ Համայնքի կյանքը պիտի հիմնվի համագործակցության, այլ ոչ թե մրցակցության վրա։

Քաղաքներում, գյուղական համայնքների պես, Արար-չական Ուսմունքի ու օրենքների պահպանման ու համա-պատասխան մշակույթի ձևավորման վերահսկողությունը, նաև քաղաքային համայնքի աշխարհիկ կյանքի կառա-վարումը կստանձնեն քաղաքի ամենաիմաստուն նահա-պետները` քաղաքապետերն ու թաղապետերը։ Նրանք, նույնպես, կընտրվեն համապատասխան համայնքների ընդհանուր ժողովով (ձայների 75% մեծամասնությամբ) ու իրենց գործառույթները կիրագործեն իրենց կողմից ընտրված ավագների խորհրդի ու մասնագետների աշխատակազմի խորհրդատվական աջակցությամբ։ Ամեն ընտանիք կամ գերդաստան դրամական ներդրում կկա-տարի համապատասխան համայնքի գանձարան առնվա-զըն իր շահույթի 10%-ի չափով։ Մեծ քաղաքներում թաղային գանձարանները քաղաքի գանձարան կմուծեն իրենց շահույթի 10%-ը։ Համայնքի գումարները կօգտա-գործվեն հիմնականում տեղական նշանակության ճանապարհներ, ջրամատակարարման, ջրահեռացման գծեր կառուցելու ու նորոգելու, դժբախտ պատահարնե-րից ու բնական աղետներից տուժած համայնքի անդամներին օգնելու համար, նաև թաղապետի, քաղա-քապետի ու նրանց խորհրդի ու աշխատակազմերի աշխատավարձերն ապահովելու համար։

Գավառներում Արարչական Ուսմունքի ու օրենքների պահպանման ու համապատասխան մշակույթի ձևավոր-ման վերահսկողությունը, նաև գավառի աշխարհիկ կյանքի կառավարումը կստանձնեն գավառի ամենա-իմաստուն նահապետները` գավառապետերը։ Նրանք կնշանակվեն Համայն Հայոց Արքայի կողմից իմաստ-նությամբ ու փորձով աչքի անկած նահապետներից ու իրենց գործառույթները կիրագործեն իրենց կողմից ընտրված ավագների խորհրդի ու մասնագետների աշխատակազմի խորհրդատվական աջակցությամբ։ Քաղաքներն ու գյուղերը գավառի գանձարան կմուծեն իրենց շահույթի 10%-ը։ Այդ գումարները կօգտագործ-վեն հիմնականում գավառային նշանակության ճանա-պարհներ, ջրամատակարարման, ջրահեռացման գծեր, կենսական անհրաժեշտության այլ կառույցներ` կամուրջ-ներ, նաև փոքր ջրամբարներ կառուցելու ու նորոգելու, դժբախտ պատահարներից ու բնական աղետներից տուժած գյուղական ու քաղաքային համայնքներին օգնելու համար, նաև գավառապետի, նրա խորհրդի ու իր աշխատակազմի անդամների աշխատավարձերն ապահովելու համար։

Մարզերում Արարչական Ուսմունքի ու օրենքների պահ-պանման ու համապատասխան մշակույթի ձևավորման վերահսկողությունը, նաև մարզի աշխարհիկ կյանքի կառավարումը կստանձնեն մարզի ամենաիմաստուն նահապետները` մարզպանները։ Նրանք կնշանակվեն Համայն Հայոց Արքայի կողմից իմաստնությամբ ու փորձով աչքի ընկած նահապետներից ու իրենց գործառույթները կիրագործեն իրենց կողմից ընտրված ավագների խորհրդի ու մասնագետների աշխատակազմի խորհրդատվական աջակցությամբ։ Գավառները մարզի գանձարան կմուծեն իրենց շահույթի 10%-ը։ Այդ գումարները կօգտագործվեն հիմնականում մարզային նշանակության ճանապարհներ, ջրամատակարարման, ջրահեռացման գծեր, կենսական անհրաժեշտության այլ կառույցներ` կամուրջներ, նաև ջրամբարներ կառուցելու, դժբախտ պատահարներից ու բնական աղետներից տուժած գավառների համայնքներին օգնելու համար, նաև մարզպանի, նրա խորհրդի ու մասնագետների աշխատակազմի աշխատավարձերն ապահովելու համար։

Երկրի ողջ տարածքում Արարչական Ուսմունքի ու օրենքների պահպանման ու համապատասխան մշակույ-թի ձևավորման վերահսկողությունը, նաև երկրի աշխար-հիկ կյանքի ու միջազգային հարաբերությունների ընդհանուր պատասխանատվությունը կստանձնի երկրի ամենաիմաստուն նահապետը` Համայն Հայոց Արքան։ Արքան իր գործառույթները կիրագործի իր կողմից ընտրված Արքայական խորհրդի և նախարարների խոր-հըրդատվական աջակցությամբ։ Մարզերն Արքայական գանձարան կմուծեն իրենց շահույթի 10%-ը։ Այդ գումարները կօգտագործվեն հիմնականում ռազմական, երկրի համար ստրատեգիական նշանակություն ունեցող արդյունաբերական համակարգեր, ճանապարհներ, ջրա-մատակարարման, ջրահեռացման գծեր, կենսական անհրաժեշտության կարևորագույն կառույցներ` էլեկ-տրակայաններ, կամուրջներ, նաև ջրամբարներ կառու-ցելու ու նորոգելու համար, դժբախտ պատահարներից ու բնական աղետներից տուժած համայնքներին օգնելու համար, նաև Արքայական խորհրդի անդամների ու նրանց աշխատակազմի աշխատավարձերն ապահովելու համար։

Շարունակելի.




©Դավիթ Միրզոյան 2012

www.davitmirzoyan.com

Thursday, August 14, 2014

ՍԻՐԱՀԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ/ՀԱՄԱԿՐԱՆՔ/ՍԵՐ


ՍԻՐԱՀԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԿՐԱՆՔ ՍԵՐ
Սկսենք Սիրուց։ Սերը հոգեհարազատ էակի կարոտն է։ Այն, ինչին սովորաբար սեր ենք ասում, իրականում հոգե-հարազատ էակի կարոտն է։

Ամեն մարդ մեկ այլ հոգեհարազատ էակի կարիքն ունի, առանց որի անիմաստ ու անպտուղ է նրա կյանքը։ Մարդ անընդհատ փափագում, տենչում ու փնտրում է նման էա-կի։ Հոգեհարազատ էակի տենչը կարող է այրել մարդու սիրտը, մանավանդ, երբ դեռ չկա այդպիսի էակ։ Հոգեհա-րազատ էակի բացակայությունը մարդուն մատնում է ան-տանելի տառապանքների, ու հաճախ մղում սխալների՝ անարժան մեկի մեջ տեսնել այն էակին, որին տենչում է մարդու սիրտը։

Հոգեհարազատ էակի երկարատև ու անպտուղ փնտրտուք-ները կարող են որոշ ժամանակով մարել մարդու տենչը, բայց մի թեթև առիթի դեպքում այն բորբոքվում ու ափե-րից դուրս է հորդում, անկախ տարվա եղանակից։ Հոգե-հարազատ էակի կարոտը կարող է նույնիսկ խելագարու-թյան հասցնել, երբ այդ էակը կա, բայց հեռու է տարա-ծության ու ժամանակի մեջ։ Մանավանդ, երբ անհայտ է հանդիպման պահը կամ հնարավորությունը։

Նույնիսկ, եթե երկու հոգեհարազատ էակների միջև անմի-ջական շփում կա, միևնույն է, կարոտն էլի առկա է։ Երկու հոգեհարազատ էակներ կարիք ունեն մեկը մյուսի մեջ մտնելու, միաձուլվելու, դառնալու մեկ ամբողջություն։ Եվ, քանի որ դա ֆիզիկապես անհնար է, ապա, նույնիսկ, երբ երկու հոգեհարազատ էակներ անմիջական շփման մեջ են, միևնույն է՝ չի մարում այդ կարոտը՝ սերը։
Բայց, սիրել ասելով, պետք է միայն հասկանալ՝ շոյել, փայփայել, և այլն։ Հոգեհարազատ էակի կարոտը որպես սեր որակելով, կարծում եմ վարկաբեկում ենք այդ վեհ զգացմունքը։ Սերը, կամ ավելի ճիշտ՝ կարոտը, հակառակ սեռի երկու էակների միջև նրանց արժեհամակարգերի վրա հիմնված խորապես գիտակցված ընտրություն է, որն երևում է միմյանց հանդեպ ուշադրության, հոգատարու-թյան ու ինքնազոհաբերության պատրաստակամության մեջ։
Համակրանքի փուլում մարդը, հավատի պես, միայն նախ-նական, ոչ լրիվ, ոչ ամբողջական, պատկերացում ունի հակառակ սեռի էակի էության մասին։ Երբ նախնական պատկերացումները վերաճում են ամուր գիտելիքի, համա-կրանքն էլ վերաճում է կամ սիրո, եթե հաստատվում են նախնական պատկերացումները, կամ՝ հակակրանքի, եթե չեն հաստատվում։

Սիրահարվածությունը, համակրանքի պես, հակառակ սեռի էակի հանդեպ կույր հրապուրանքն է։ Հիմնականում սե-ռական։ Կարող է, սակայն, լինել ինտելեկտուալ, կամ եր-կուսը միասին։ Սիրահարվածությունն այդպես կույր վիճա-կում կարող է պահպանվել շատ երկար ժամանակ, նույն-իսկ, մնալով անպատասխան։

Նկատենք, սակայն, որ սերն անպատասխան մնալով, միանգամից անհետանում է։ Այսինքն, երբ պարզվում է, որ նա, ում հանդեպ, որ համակրանք կամ բուռն հետա-քըրքրություն կար, բոլորովին էլ այն հոգեհարազատ էակը չէ, ապա սերն անմիջապես անհետանում է։ Սիրահարվա-ծությունը գուցե պահպանվի որոշ ժամանակ։ Բայց սերն, անպատասխան մնալով, անհետանում է միանգամից։ Ինչու՞։ Որովհետև, սերը հակառակ սեռի մարդկանց միջև շատ խորքային, հիմնականում արժեհամակարգային, բայց նաև գենետիկ բաղադրիչների համապատասխանության վրա հիմնված գիտակցված ընտրություն է։ Այդ բաղադրիչ-ների ցանկացած անհամապատասխանություն հակասու-թյուն ու հակամարտություն է ծնում։ Որն էլ բերում է սիրո բացակայության։

Նկատենք նաև, որ շարունակական հիասթափությունները, կարող են սպանել մարդու մոտ հոգեհարազատ էակ գտնելու վերջին հույսը, գուցե նաև ընդհանրապես հավա-տը մարդկության հանդեպ։ Սա է պատճառը, որ հիասթա-փությունից վախենալով, չենք ուզում լավ ճանաչել նրան, ում հանդեպ որ համակրանք ունենք։ Շատ անգամ չենք ուզում խոստովանել մեր սերը՝ այն մտավախոությամբ, որ եթե մերժվենք, ապա կանհետանա այն, կդառնա ևս մի հիասթափություն ու այդպիսով մեզ ավելի կմոտեցնի մեզ մեր հոգևոր վախճանին։

©Դավիթ Միրզոյան, Մարտ 2013

www.davitmirzoyan.com


Wednesday, August 6, 2014

HAIG versus BEL


In order to comprehend the true nature of the conflict we have to go back in time a little.

From the prehistoric times people lived freely utilizing the Mother Nature’s products. Even in the book of “Genesis” it is said that when God created the first humans, He placed them in the Garden, He himself had created, and told them they could freely consume the fruits of the Garden. It is not very clear, though, what did He mean by the first commandment, “Be fruitful, and multiply and replenish the earth…” but considering that the Garden was established by the Creator himself, leaving for the humans nothing to do but to take care of it, and pondering a little, one may legitimately conclude that the humans were supposed to do the same – to establish a garden, to have children, to educate them, then to marry them and to place them in the garden they had created, commanding them to do the same. And so on.




With “replenish,” though, it is generally understood, to fill with numbers of humans. But considering that the Creator had created not only the humans but also all the inhabitants of the initial Garden, i.e. all the varieties of domestic animals and cultural forms of plants, it is reasonable to conclude that the earth was to be filled with those as well. In other words, the first commandment given to the humans meant not only to multiply their own seed but also to multiply the Creator’s creations and to fill the entire Earth with them until the whole Earth was turned into a huge Garden.
Thus, the fulfillment of the first commandment would bring to continual expansion of the boundaries of the initial Garden until the whole Earth was turned into a huge garden, where people would live freely and happily. But, as we know, the Creator’s plan was not fulfilled. Humans disobeyed, did not finish their education, did not receive the complete set of information, were expelled from the Garden, found themselves in the wilderness, being forced to struggle hard for their daily bread, which, they used to have without much effort in the Garden. Humans had to go through enormous hardships to get food, to build a shelter and to establish a garden. But they still could freely utilize the Mother Nature’s products. They could still obtain their food, raiment, building materials, etc., free of charge. Although, they were deprived of the edifying presence of the Creator, and the lavish abundance of the Garden, they still could enjoy the initial condition promised to them, to be able to freely utilize the Mother Nature’s products to meet their necessities, even though through much exertion and sweat.



But this was not meant to last forever. One of the humans, gathering a pack of like-minded people around him, and thus becoming powerful, declared all the mountains, trees and shrubs, woods and meadows, rivers and springs, the whole Mother Nature, to be his private property, and that nobody could take anything out of “his” property without any charge. Thus, this man, Bel by name, became the first oligarch, and our forefather’s fight was against him. In other words, Bel was the first slave-owner, the first feudal, the first monopolist, and our, the Armenians' forefather, Haig, was the first revolutionary.



Therefore, the cause of the fight between Haig and Bel was not that Bel wanted to be worshipped as a god, while Haig was stubbornly refusing to bow to him, (which is the only reason mentioned in the legend to have started the confrontation). As we know, the famous battle was to take place between the armies of Bel and the followers of Haig. A legitimate question may arise, why would other Armenians risk their lives just because Haig was refusing to bow to Bel. One is always free to endanger his own life because of his stubbornness. But Haig was putting the lives of his own people in danger. Would all of them voluntarily put their lives in jeopardy just because Haig was considering it below his dignity to bow to Bel? Were all Armenians as stubborn as Haig? How come none of them came up with a suggestion, like, “Guys, let’s go and say some “allah-mallah and get rid of the problem?” Well, the problem here was not of a religious nature. They could not get rid of it only with ostensible worship.



Bel had gathered an army, had got powerful, had declared all the territories to be his private property, and was forbidding others to utilize the goods of “his own” property without any reimbursement in money or labor. Mostly labor, of course. It was Bel’s idea to work some in construction, some in food production industries and some in the manufacture of other essential products; mostly armament and weaponry, with an aim to increase his pack and to further spread his dominion. He was, in fact, the father of globalization. And our forefather, Haig, stopped the first attempt of globalization. But, alas, no victory is forever. The forces of evil have declared a permanent war. Our, the Armenians’, passiveness brought to the expansion and growth of the forces of evil. The history continually repeats itself.
Currently the forces of gloBELization have taken all the nations of the world under their control and are further fastening the rope around their necks. Who can stop them? Who can turn the growing wave of this disastrous development back?



Perhaps, we again: the Armenians. Who else?

©Davit Mirzoyan