Wednesday, May 21, 2014

ՏՂԱՄԱՐԴՈՒ և ԿՆՈՋ ՆԵՐԴԱՇՆԱԿ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԳԱՂՏՆԻՔԸ

ՏՂԱՄԱՐԴՈՒ և ԿՆՈՋ ՆԵՐԴԱՇՆԱԿ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԳԱՂՏՆԻՔԸ

Տղամարդու և կնոջ միջև ներդաշնակ փոխհարաբերությունը նրանց երջանկության հիմքն է։ Սա շատ կարևոր թեմա է և այն հասկանալուց է կախված ձեր երջանկությունը, հաջողություններն ու առողջությունը։

Կարդալով իմ նախորդ հրապարակումը կնոջ դերի մասին հատկապես, որ տղամարդու հետ հարաբերություններում կանայք հիմնականում «տվող» կողմն են, շատ կանայք վրդովվել էին երևի մտածելով, թե անարդար է, որ մի կողմը միայն տա, իսկ մյուս կողմը միայն վերցնի։ Իմ թանկագին ընթերցողներ, հանգստացեք։ Ձեզ հարկավոր է միայն տալ այն, ինչը որ Բնության կամոք չափից շատ ունեք։ Իսկ դրա փոխարեն կունենաք երջանկություն ու բարեկեցություն։ Այն ամենն, ինչ Արարիչն է ստեղծել, միշտ ներդաշնակ է։ Հարկավոր է միայն այդ ճշմարտությունը հասկանալ և ընդունել։

Մենք արդեն գիտենք, որ մարդկության զարգացումն արագացնելու համար Արարիչը մարդուն երկու կեսի է բաժանել։ Որպեսզի այդ կեսերը մեկը մյուսին ձգտեն, նա մի իմաստուն մեխանիզմ է մտահղացել։ Կնոջ սեռական էներգետիկ կենտրոնը միշտ էներգիայով լիքն է, իսկ տղամարդունը միշտ դատարկ։ Եվ այդ դատարկությունը միայն կինը կարող է լցնել։ Սա է պատճառը, որ տղամարդն առանց կնոջ ընդհանրապես չի կարող լիարժեքորեն ապրել ու զարգանալ։ Նրան մուսա է պետք։ Բայց ինչու՞ է կնոջ սեռական չակրան միշտ լիքը էներգիյով։ Որովհետև նա պիտի հրապուրի տղաամրդուն, կերակրի նրան, ոգևորի, նրա սերմն ընդունի, աճեցնի, ծնի և մեծացնի։ Որովհետև կինը սերտորեն կապված է մայր հողին, որն էլ որ նրան սնում է այդ եներգիայով։

Ի շնորհիվ նրա, որ կնոջ մոտ միայն հենց կին ծնված լինելու պատճառով այդ էներգիան շատ է, կնոջը կարելի է ինքնաբավ համարել։ Բայց մի շտապեք ուրախանալ, թե առանց տղամարդու կարող եք ապրել։ Կարող եք։ Բայց ձեր կյանքը շատ ծանր կլինի։ Առանց նրա իսկական երջանկություն չի լինի։ Ախր, ձեր խիղճը ձեզ կտանջի տիեզերքի հանդեպ ձեր չկատարված պարտքի պատճառով։

Հենց այն պատճառով, որ տղամարդը հանդիսանում է աշխարհի վերփոխողը, նրա սեռական կենտրոնը չի սահմանափակվում միայն մի կնոջով։ Տղամարդը պիտի միշտ լցված լինի այդ եներգիայով։ Միայն այդ դեպքում նա կկարողանա զարգանալ ու սերունդ տալ։ Եթե նա չստանա այն մի կնոջից, ապա մյուսից կվերցնի։ Բացի դրանից տղամարդը մարդկության վերարտադրության հարցում պատասխանատու է հետնորդների քանակի համար։ Սա է պատճառը, որ նրա սերմում առկա է սպերմատոզոիդների ահռելի քանակություն։ Այս բոլոր գործոնները նրան սեռական առումով խոցելի են դարձնում։ Տղամարդն իր բնույթով պոլիգամիստ է։ Եթե ուզում եք հավատարիմ ուղեկից ունենալ, «սնեք» նրան։ Մի փորձեք ղեկավարել, ճնշելով նրան ձեր առավելություններով։ Դուք այս աշխարհում միակը չեք այդ «շնորքներով»։

Կնոջ սեռական կենտրոնը մեկ ուղղվածություն ունի։ Եթե նա իր համար տղամարդ է ընտրել, ապա միայն նրան է ուղղում իր էներգիայի հոսքը։ Կանանց մոտ ամիսը մեկ անգամ է հասունանում ընդամենը մեկ ձվաբջիջ։ Կինը տիեզերքի առաջ պատասխանատու է որակյալ սերունդ ապահովելու հաեցում։ Նա միշտ բնությունից սեռական էներգիայի բավարար պաշար ունի։ Ու կարիք չունի անհանգստանալ այն փնտրելու համար։ Կինը մոնոգամ է։ Կնոջ անհավատարմության խնդիրը նրա ֆիզիոլոգիայի, կամ էներգետիկ դաշտի հետ կապ չունի։ Այն միայն հոգեբանության, արժեհամակարգի հետ կապ ունի։ Սա առանձին թեմա է։

Ու որքան էլ կինը քողարկի, տղամարդը, միևնույն է` միանգամից կզգա, որ կինը մեկ ուրիշի վրա է ուղղել իր սեռական էներգիան։ Ինչպե՞ս կզգա։ Չե՞ որ այդ դեպքում կտրվում է տղամարդու «սնուցման» աղբյուրը։ Կինը կարող է էներգիայով սնել միայն մեկ տղամարդու, նույնիսկ եթե շատերի հետ է սեռական կապի մեջ։

Երբ տղամարդն ու կինը միություն են կազմում հրապուրանքի հողի վրա, ապա նրանց բիոդաշտերը միաձուլվում են միմյանց, փոխադարձաբար հզորացնելով իրար։ Նրանք ստեղծում են ընդհանուր էներգետիկ կառուցվածք, ուժեղացնելով միմյանց պոտենցիալ հնարավորությունները։ Բայց, որպեսզի այդ համակարգը կայուն ու ներդաշնակ միություն լինի հարկավոր է, որ էներգետիկ կենտրոնների աշխատանքում ֆունկցիաների հստակ բաշխում լինի։ Դա ավելի հստակ հասկանալու համար քննարկենք նկարի վրա։

Առաջին չակրայում տղամատդը պիտի տվող լինի։
Նրա մոտ այդ էներգետիկ կենտրոնը միշտ լիքն է։ Այդտեղ նրա ֆիզիկական ուժի աղբյուրն է։ Կնոջ մոտ այդ կենտրոնում բավարար էներգիա կա միայն գոյատևելու համար։ Հետևաբար տղամարդը պետք է կնոջը ապահովի կյանքի անհրաժեշտ պայմաններով, հարմարավետությամբ ու պաշտպանությամբ։

Ուշադրություն դարձրեք` տղամարդկանց մոտ այդ կենտրոնի օրգանը` առնանդամը, դուրս ցցված է, իսկ կնոջ մոտ հակառակը` ներս ընկած։ Ժողովրդական խոսք կա` «տղամարդը պիտի տուն կառուցի, ծառ տնկի, տղա մեծացնի»։ Ընդ որում, տղամարդը կնոջը ոչ թե էներգիան է տալիս, այլ կյանքի նյութական պայմանները, որ ինքը ստեղծել է այդ էներգիայի շնորհիվ։ Նա չէ՞ որ աշխարհի վերափոխողն է։ Իսկ կնոջ էներգիան բավարար է միայն տղամարդու կողմից ստեղծված ընտանեկան օջախի բարեկարգման համար։

Եթէ տղամարդը կնոջը չի ապահովում կյանքի անհրաժեշտ պայմաններով ու պաշտպանությամբ, ապա պետք է հեռանալ այդպիսի մարդուց ու ինչքան շուտ ու հեռու, այնքան` լավ։ Չծախսված էներգիան տղամարդուն ագրեսիվ ու խանդոտ է դարձնում։ Նա կծախսի իր էներգիան սեռական հաճույքների վրա կամ կտրվի ալկոհոլի։ Նրա այդ կենտրոնը կփակվի ու հետագայում կառաջանա իմպոտենցիա։ Բա դա ձեզ պե՞տք է։

Երկրորդ` սեռական չակրայում կինը պիտի տվող լինի։
Այդ կենտրոնում նրա մոտ լիություն է։ Այդ էներգիան կինը տղամարդուն տալիս է ոչ միայն սեռական հարաբերությամբ (չնայած, այդ ճանապարհով տրվում է այդ էներգիայի մեծամասնությունը), այլ նաև փաղաքշանքի, գրկախառնության, համբույրի միջոցով։ Նույնիսկ սիրեցյալի մասին մտածելով, որտեղ էլ որ նա գտնվելիս լինի։ Եթե կինը չի ուզում տղամարդուն տալ բավարար սեռական էներգիա, ապա նրա այդ կենտրոնում էներգիայի ավելցուկը կբերի այդ շրջանում գինեկոլոգիական հիվանդությունների (կիստա, միոմա, քաղծկեղ) կամ նիմֆոմանիայի։ Տղամարդն այդ դեպքում ստիպված կլինի «մարտկոց» փնտրել դրսում։ Ի դեպ, կնոջ մոտ այդ շրջանում ուռուցիկություն է` փորիկ։ Իսկ, եթե կինը մենակ է ու չկա մեկը, որին կարելի է նվիրել սեռական էներգիան, նա պետք է բարձրացնի այդ էներգիան դեպի մյուս կենտրոններն ու իրագործի այդ էներգիան մյուս կենտրոնների միջոցով։ Այդ միջոցով կինը կչեզոքացնի իր սեռական էներգիայի ավելցուկը, կմնա առողջ ու բավականին բարձր դիրքի կհասնի հասարակությունում։ Բայց կինը չպիտի մոռանա ներդաշնակության ավելի ռացիոնալ մեխանիզմի մասին։ Կինը չպիտի շատ երկար միայնակ մնա։

Երրորդ չակրայում տղամարդը պիտի տվող լինի։
Բայց նա կարող է տվող լինել միայն այն դեպքում, երբ կնոջից ստացել է բավարար քանակությամբ սեռական էներգիա։ Միայն այդ դեպքում է բացվում տղամարդու երրորդ էներգետիկ կենտրոնը, արթնանում է նրա կամքը, նպատակասլացությունը, ինքնավստահությունը, ու նա բարձրանում է հասարակական պլանում։ Դա նպաստում է նաև նրա մասնագիտական աճին, կարյերային, արժանապատվությանը, պատվին ու հարգանքին։ Այդպիսի տղամարդը տուն է բերում բավարար քանակի նյութական բարիքներ ու կարող է կնոջ ցանկությունները բավարարել գոյատևելու անհրաժեշտից մի բան էլ ավելին. ասենք` գեղեցիկ կահույք, զգեստներ, արդ ու զարդ, մեքենա, հանգիստ, և այլն։ Սրանով տղամարդը փոխհատուցում է կնոջը իրեն տված սեռական էներգիայի ու դրանով պայմանավորված պայծառ հեռանկարի դիմաց։ Ի դեպ, տղամարդկանց մոտ այդ կենտրոնի շրջանում ուռուցիկություն կա` դուրս ցցված փորի տեսքով։ Արևելքում կարծում են, որ ինչքան մեծ է տղամարդու փորը, այնքան հարուստ ու առատաձեռն է նա։

Եթէ տղամարդը չի փոխհատուցում կնոջը, ապա էներգիայի ավելցուկն ու գոռոզությունը բերում են նրան ագահության, դաժանության, վրեժխնդրության և ի վերջո աղիքաստամոքսային տրակտի հիվանդությունների։

Չորրորդ չակրայում էներգիա տվողը կինը պիտի լինի։
Չե՞ որ նրա սրտի կենտրոնում գտնվող Աստվածային սիրո աղբյուրը անսպառ է։ Ընդ որում, կինը որքան շատ է տալիս այդ սիրո էներգիան, ապա այնքան շատ է ստանում այն Արարչից, հետն էլ ճակատագրի զանազան պարգևներ։ Սիրո էներգիան կինը միայն տղամարդուն չի որ պիտի տա։ Կինը պիտի այդ սերը ճառագի շրջակա միջավայրում։ Սա հատկապես անհրաժեշտ է ներկայումս։ Դրանում հենց կնոջ առաքելությունն է։ Կանայք երբեմն հարցնում են` «իսկ ինչպե՞ս տամ սիրո էներգիան, եթե չեմ սիրում ամուսնուս»։ Եթե չես սիրում, բայց փորձում ես պահպանել ընտանեկան միությունը, ապա սիրիր ամուսնուդ, որպես ընկերոջ, եղբոր, որպես մեծ որդուդ։ Միայն այդ դեպքում կինը կկատարի իր պարտքը տիեզերքի առջև։

Կնոջ կողմից սիրո էներգիան ստանալուց հետո միայն տղամարդու մոտ կբացվի նրա սրտի կենտրոնը։ Եվ այդ սիրո էներգիան նրա մոտ առաջ կբերի այնպիսի հատկություններ, ինչպիսին գթասրտությունն է, կարեկցանքը, դիմացինի դրության մեջ մտնելու կարողությունը։ Նա կսովորի սիրել։ Ու այդ սիրո ուժը կազատագրի նրան կենդանական բնազդների գերությունից։ Սրտանց սիրող ամուսինը, արդեն, երբեք անհավատարիմ չի լինի։ Ջրհոսի դարաշրջանում առանց սիրո ամուսնությունները արագորեն կքանդվեն, իսկ սիրով ամուսնությունները կխրախուսվեն։

Սիրո էներգիան կինը տարբեր ձևերով է տալիս` բիոդաշտով, քնքուշ ու սիրալիր հայացքով, ներքին ժպիտով, սիրալիր խոսքով, ուշադրությամբ, համակրանքով, կարեկցանքով, ներելով։ Կինը սիրո էներգիայով է լիցքավորում այն ամենն ինչին հպվում է իր սիրող սրտով։ Նա իր սեփական ձեռքերով ու, իհարկե, սիրով ամուսնու համար նվերներ է սարքում, կերակուր պատրաստում և այլն։ Կինը նույնիսկ ամուսնու հեռու գտնվելու դեպքում նրան կարող է մտքով փոխանցել իր սիրո էներգիան անգամ մինչև աշխարհի ծայրը։


Հինգերորդ չակրայում տղամարդն է տվողը։
Ի դեպ տղամարդու մոտ կոկորդի մասում դուրս ցցված ադամախնձորն է։ Որը կանաց մոտ չկա։ Ահա, թե ինչպես է հուշում մեզ Բնությունը։ Եթե կինն առատորեն օժտել է ամուսնուն իր անսպառ սիրո էներգիայով, ապա նրա մոտ բացվում է կոկորդային չակրան, արթնանում են նրա ստեղծագործական ունակությունները։ Եթե առաջին` ֆիզիկական, չակրայի զորությամբ տղամարդը կնոջ համար միայն կոպիտ իշաոտնուկ կսարքեր, ապա հիմա նա կնոջ համար մի նրբագեղ աթոռ կպատրաստի։

Բացի դրանից, նա կնոջը կնվիրի չքնաղ ու ներդաշնակ փոխհարաբերություններ, ու կինն այլևս ստիպված չի լինի վատնել իր էներգիան այդ հարաբերությունները կերտելու համար, կամ դիմել հոգեբանների խորհուրդների կիրառմանը։ Այդ ներդաշնակ փոխհարաբերություններն ուղղակի ինքնըստինքյան կդասավորվեն։ Ու կինը կկարողանա իր խնայված էներգիան օգտագործել իր ստեղծագործական զարգացման համար։


Առաջին հինգ կենտրոնների բացմանը զուգընթաց կբացվեն նաև ամենավերին երկու կենտրոնները։ Դա ամուսիններին զարգանալու ավելի լայն հնարավորություն կտա նաև անձնական աճի լայն հնարավորություններ։ Բացի դրանից այդպիսի ներդաշնակ կապի դեպքում զգացմունքային դաշտը կլցվի բարձրագույն բերկրանքի ու սիրո էներգիայով։ Որի հաշվին էլ կընդարձակվի այդ դաշտի վերին մասը։ Ու հենց դա է հիմնականում իր մեջ ներառնում տիեզրքից իջնող առատության էներգիան։ Իսկ առատության էներգիան իր հետ բերում է սիրո էներգիա, հաջողության, երջանկության, առողջության ու բարեկեցության էներգիա։ Նման միությունը ամուսինների նվիրական ձգտումների լիարժեք իրացման գրավականն է։
Թույլ տվեք ձեր ամուսնուն թագավոր դառնալ, և դուք կդառնաք թագուհի։
Ի դեպ, նկատեք` առանց որևէ հատուկ ջանքերի` միայն կատարելով Բնության կողմից ձեզ վրա դրված պարտականությունները։ Դրա համար Բնությունը ձեզ ամեն ինչ տվել է։ Միայն օգտագործեք այն ճիշտ ուղղությամբ։

Եթե, միություն կազմելով, տղամարդն ու կինը պատշաճ կերպով չեն իրագործում էներգետիկ փոխանակությունը, ապա առաջանում է աններդաշնակ կապ։ Հիմա տեսնենք թե դա ինչ է բերում երկուստեք։ Այստեղ մի փոքր հավելում բերեմ չակրաների համակարգի կառուցվածքի մասին։ Առաջին և երկրոդ չակրաների միջև նաև երրորդի ու չորրոդի միջև կան ապահովիչ կափույրներ (клапаны), որպեսզի էներգիան մեկից մյուսն անցնի ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Օրինակ` եթե տղամարդը երկար ժամանակ կին չունի, ապա առաջին էներգետիկ կենտրոնի էներգիայի մի մասը կանցնի երկրոդ էներգետիկ կենտրոն օրգանիզմի նորմալ կենսագործունեությունն ապահովելու համար։

Իսկ, եթե տղամարդը ծույլ է ու չի ցանկանում ճիգ ու ջանք գործադրել, ապա կինը ստիպված կլինի ինքն անձամբ զբաղվել կենսագործունեության համար անհրաժեշտը հայթայթելու հարցերով։ Նրա բնական էներգիան բավարար չի լինի այդ գործի համար ու նա էներգիա կվերցնի սեռական կենտրոնից, այնտեղ թողնելով միայն այնքան էներգիա, որքան անհրաժեշտ է երեխա ծնելու համար։ Կինն այդ դեպքում կկորցնի իր հրապույրն ու կդադարի գրավիչ լինել տղամարդկանց համար։ Նրա լիբիդոն կսկսի հետ աճել։ Կսկսվեն սեռական օրգանների զանազան բորբոքական հիվանդություններ, ամսական փուլերի խախտումներ։ Ամուսինը առաջին կենտրոնից դեպի երկրորդը կփոխանցի իր ֆիզիկական էներգիան ու կսկսի տնից դուրս գալ, աչքը ուրիշ կանանց կողմը։ Չէ՞ որ սեփական կինն ընդունակ չէ սնել իրեն սեռական էներգիայով։ Այս դեպքում ամուսինների հետագա աճի ու զարգացման մասին ավելորդ է խոսելը։ Այն ընդհանրապես տեղի չի ունենա։ Սա ամենափակուղային իրավիճակն է։

Այնպես որ զուգընկերոջ ընտրության հարցում նայեք ոչ թե արտաքին տեսքին, կամ մարմնի ձևին, ոչ թե գեղեցիկ խոսքերին, այլ նրան թե կարող է նա ապահովել նորմալ կյանքի պայմաններ ու պաշտպանություն։ Քանի որ, սա ներդաշնակ միության հիմքերի հիմքն է։ Ներդաշնակության հիմնարար գաղտնիքը։

Եթե դուք ձեր տղամարդուն չտաք բավարար էներգիա նրա երրորդ կենտրոնի բարձրացման ու բացման համար, կամ եթե տղամարդը ձեզ չապահովի իր երրորդ կենտրոնի էներգիայով, ապա դուք ստիպված կլինեք ձեր բոլոր երազանքները ինքներդ իրականացնել։ Ինքնուրույն բարձրանալ հասարակության մեջ։ Իսկ դրա համար անհրաժեշտ կլինի էներգիա ներքաշել սրտի կենտրոնից նաև` սեռական կենտրոնից։ Սիրո էներգիայի երկարատև ու ոչ նպատակային չարաշահման համար դուք կպատժվեք` ձեզ համար վերևից կփակվի այդ էներգիայի աղբյուրը։ Դուք կիրականացնեք ձեր հավակնությունները, բայց կդառնաք անսիրտ, չոր ու անտաշ։ Ընտանիքում անվերջ սկանդալներ կսկսվեն պարզելու, թե ով է իշխողը։

Շուտով կսկսվեն սրտի շրջանում ցավեր, ապա նաև լուրջ հիվանդություններ։ Հասարակության մեջ բարձր դիրքի հասնելուց նույնիսկ բարձր աշխատավարձի հասնելուց հետո դժվար թե կինն իրեն երջանիկ զգա։ Նրա սիրտը կմռմռա։ Չէ՞ որ նա չի կատարել իր ամենա գլխավոր գործը` չի դարձել սիրո աղբյուր աշխարհի վրա։

Բացի այդ ներկայպումս հասարակության մեջ բարձր դիրքի հասնելու համար անհրաժեշտ է խաղալ տղամարդու կանոններով, ուստի կինը անխուսափելիորեն կվատնի կանացիությունը, կզարգացնի առնական էներգիաներ։ Նա ինքը չի կայանա որպես կին, իսկ նրա միջի տղամարդը կլռվի կմնա ինչ-որ աստիճանի վրա։ Ստացվում է, որ թագուհի կա, բայց նրա կողքին թագավորի փոխարեն կամ մի «փալաս» է, կամ էլ տղամարդ, որ փախել է այն կնոջ մոտ, ով իրեն թագավոր կդարձնի։

Այս իրավիճակում էներգետիկ դաշտը լցվում է ցածր զգացմունքներով ու զգացումներով, ու ընդարձակվում դեպի ներքև։ Նման կառույցը տիեզերքից չի կարող անվարձահատույց ստանալ էներգիայի առատություն։ Այդ ամենը հարկ կլինի նվաճել մեծ ջանքերի գնով` էներգիայի ու առողջության կորստի գնով։ Այս տեսակ միության մեջ չկան յուրաքանչյուրի զարգացման ու անձնական աճի պայմաններ։ Այդ միությունը կամ շտկվելու կարիք ունի, կամ պիտի քանդվի կողմերի երջանկության համար։ Նման միությունը պահելու համար մեծ ջանքեր կպահանջվեն երկուստեք նաև փորձառու հոգեբանի ու էներգոթերպեվտի օգնությունը կպահանջվի։

Սա, իհարկե, հարցի միայն սխեմատիկ շարադրանքն է, բայց այս սխեմայով կարելի է հասկանալ ներդաշնակ փոխհարաբերությունների կառուցվածքը։ Սեփական իրավիճակը վերլուծելով, կարող եք գտնել ձեր միության թույլ օղակն ու շտկել այն։ Ի վերջո, ամեն ինչ մեր ձեռքում է, մեր երջանկությունը ներառյալ։ Օգտագործելով այս գիտելիքները, դուք կարող եք կառուցել ներդաշնակ միություն երկու հավասար կողմերի միջև ու գտնել լիարժեք երջանկություն։

Հուսով եմ, կարողացա պարզեցնել այս թեման այնքան, որ հասկանալի լինի բոլոր ընթերցողների համար։ Որ բոլորը կարողանան իրենց համար օգուտ քաղել սրանից։

Տատյանա (Женская доля)

Թարգմանությունը` Դավիթ Միրզոյանի

No comments:

Post a Comment