Thursday, May 8, 2014

ԱՐԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Արիացիներն արարվել են Արարչի ձեռքով։
Արիացիներն արարվել են Արարչի նմանությամբ։
Արիացիներն արարվել են Հայկական լեռնաշխարհում։
Արիացիների մի մասը հետագայում, տարածվելով դեպի արևելք ու արևմուտք, իրենց հետ տարել են իրենց գենը, լեզուն ու մշակույթը։
Արիացիներն իրենց արտագաղթի ճանապարհին կորցրել են իրենց լեզվի ու մշակույթի շատ առանձնահատկություններ, բայց հիմնականում պահպանել են իրենց գենի էությունը։

Իսկ ո՞րն է արիական գենի էությունը։
Արիական գենի էությունն է՝ արդարության, ճշմարտության, բարու, գեղեցիկի ընկալումն ու ձգտումն այն աստիճան, որ արիացին պատրաստ է զոհաբերել իր, նույնիսկ, իր հարազատների կյանքը արդարության, ճշմարտության, բարու ու գեղեցիկի համար։

Արիացու այս բացառիկ հատկությունն է, որ շատերը սխալմամբ որակում են` մեկ, որպես լոկ խիզախություն, կամ անվախություն, մեկ` որպես խելագարություն, նույնիսկ անխելքություն, ընդհուպ մինչև միամտություն, առանց փորձելու խորանալ հարցի բուն էության մեջ։

Արիացու արդարությանը, ճշմարտությանը, բարուն ու գեղեցիկին անսահման նվիրվածությունն է պայմանավորում արիական մշակույթը։ Մշակույթը այն ներքին մեխանիզմն է, չգրված օրենքների տեսքով, որ պայմանավորում է միջանձնային հարաբերությունները հասարակության ներսում։

Արդարության, ճշմարտության, բարու ու գեղեցիկի վրա հիմնված արիական մշակույթը բերում է միայն էգալիտարյան հասարակության։ Էգալիտարյան հասարակությունը իրավահավասարների հասարակություն է, ուր չկա մեկը, որ ավելի շատ իրավունք ունենա քան մյուսը։ Ասենք, օրինակ` իրավունք ունենա սեփականացնել որևէ հողատարածք իր լճերով, գետերով, անտառներով կամ հանքավայրերով, թույլ չտալով մյուսներին` օգտվել դրանցից, կամ վարձատրություն պահանջել դրանցից օգտվելու համար։ Արիական, էգալիտարյան մշակույթում բոլոը հավասար իրավունք ունեն օգտվելու մայր հողի բարիքներից։ Արիական էգալիտարյան հասարակությունում ամեն մարդ իրավունք ունի որևէ ազատ տեղ հող վերցնել, մշակել այն ու ընտանիք պահել։ Հետևաբար, արիական մշակույթում չկան հարուստներ ու աղքատներ։ Արիական էգալիտարյան հասարակությունը քաղաքակիրթ հասարակություն է, ուր ամեն ոք հարգում է մյուսին այնպես, ինչպես ինքն իրեն։ Այստեղ հարկ է նույնականություն տեսնել Քրիստոնեական ուսմունքի «Սիրիր մերձավորիդ այնպես, ինչպես քեզ ես սիրում» ամենագլխավոր պատվիրանի հետ։ Արիական մշակույթը ենթադրում է եղբայրների ու քույրերի հասարակություն ուր իշխում է միայն համագործակցությունը։ Ուր ուժեղները հոգ են տանում թույլերի մասին, կռվում` նրանց փոխարեն։

Ի հակադրություն` կապիտալիստական հասարակությանը, ուր մրցակցությունն ու հակամարտությունն են իշխում (անգլերեն՝ dog eat dog world, թարգմանաբար՝ միջավայր ուր շունը շան միս է ուտում), բոլորը թշնամի են միմյանց։ Հետևաբար, կապիտալիստական տնտեսավարման ձևը ոչ միայն պառակտում ու թուլացնում է հասարակությունը, այլ, նաև, անհարիր է արիական գենին ու մշակույթին։

ՀԱՅ ԱԱՐԻԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ
Հին Հայաստանը թեկուզև գյուղատնտեսական, բայց միևնույն ժամանակ էգալիտարյան հասարակություն էր` իրավահավասարների հասարակություն, ուր չկար մարդու կողմից մարդու շահագործում։ Էգալիտարյան կացութաձևը համարյա նույնությամբ պահպանվել էր Հայաստանում ընդհուպ մինչև XIX դարի սկիզբը, իսկ Արևմտյան Հայաստանում՝ մինչև XX դարի սկիզբը։ Կապիտալիզմի մուտքը ամբողջովին խաթարեց հայ արիական մշակույթը։ Մենք իսպառ կորցրինք մեր ազգային նկարագիրը։ Մարդու կողմից մարդու անխնա շահագործումը դարձավ ընդունելի, հետագայում, ցավոք, նաև, կյանքի նորմ։ Հազարամյակներ շարունակ իր առաքելությունը պատվով կատարած ազգը կորցրեց իր երբեմնի արիացու նկարագիրը։

ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ
Բայց ամեն ինչ սկսվեց, երբ Քրիստոնեությունը Հայաստանում որպես կրոն տարածելու համար ոչնչացվեց ողջ քրմական դասն ու գրականությունը` ուսմունքն ու օրենքները, ամեն ինչ, ընդհուպ մինչև այբուբենը։ Հետո` երբ Պավլիկյան ու հետագայում Թոնդրակյան շարժումները խեղդվեցին արյան մեջ։ Հետո` երբ ռուսական զորքերը խլեցին Հայաստանը Պարսիկներից 1828-ին ու ճորտատիրության վերացումից հետո կապիտալիզմը մտցրին երկրում։ Հետո` երբ բոլշևիկները գրավեցին Հայաստանը 1920-ին, ու մտցրին բռնի կոմունիզմ։ Որն իր 70 տարիների գոյության ընթացքում, սակայն, չհասցրեց արմատապես ազդել մեր մշակույթի վրա։ 1991-ից այս կողմ մենք միայն բռնի կոմունիզմից վերադարձել ենք դեպի կապիտալիզմ։

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Նկատենք, որ մեր դժբախտությունների շարանի սկիզբը համընկնում է վերը նկարագրված ժամանակաշրջանի սկզբի հետ` երբ Քրիստոնեությունը որպես կրոն հրով ու սրով մտցվեց Հայաստանում։ Ընդ որում, եկեղեցին հողեր սեփականացնելով` դարձավ առաջին ֆեոդալը, որն իմիջիայլոց, կապիտալիզմի ձև է։ Բնականաբար, եկեղեցիների որոշ մասն էլ եկեղեցու դեմ ընդվզած հայերն են քանդել` ոչ բոլորն են քանդվել երկրաշարժից կամ օտար նվաճողների կողմից։ Նկատենք, նաև, որ մեր դժբախտությունները գնալով բազմապատկվեցին, ու ավելի անտանելի դարձան։ Ու, ցավոք, գնալով ավելի ու ավելի անտանելի են դառնալու կապիտալիզմի, ավելի ճիշտ` մոնոպոլիստական կապիտալիզմի խորացմանը զուգընթաց։ Ինչու՞։ Որովհետև կապիտալիզմը ենթադրում է հակամարտություն հասարակության մեջ, բաժանելով այն իրար թշնամի խավերի։ Կապիտալիզմն, ըստ էության, լեգալացված կողոպուտ է։ Իսկ արիացու էությանը խորթ է կողոպուտի, ընդհանրապես, բռնության որևէ դրսևորում, քանզի կողոպուտը ենթադրում է անիրավահավասարություն, որն ընդունելի չէ արիացու համար։

Ի՞ՆՉ ԱՆԵԼ
Մենք` արիացիներս, իրավունք չունենք կուլ գնալու կապիտալիզմի անքաղաքակիրթ, լեգալացված կողոպուտի, ջունգլիների օրենքների մշակույթին։

Պետք է հասկանանք, որ կապիտալիզմը պառակտում է մեզ ու ազգովի կործանում է տանում, նաև, որ անիրավահավասարների ազգը երբեք հզոր չի լինի։ Բայց մյուս կողմից կոմունիզմը, ավելի ճիշտ, բոլշևիկյան բռնի կոմունիզմն է սարսափեցնում մեզ։

Եթե շարունակենք սովետական բռնի կոմունիզմը շփոթել համանուն գաղափարի հետ՝ ապա կմնանք փակուղում։ Պավլիկյանների ու Թոնդրակյանների նման, աշխարհի բոլոր առաջադեմ մտածողների բաղձանքն է եղել կառուցել իրավահավասար ու հավասարազոր անհատների` արիական, էգալիտարյան հասարակություն, որին տարբեր ժամանակներում տվել են տարբեր անուններ՝ «Ուտոպիա»-ից մինչև «կոմունիզմ»։ Սովետական բռնի կոմունիզմից զանազանելու համար մեր բաղձանքների հասարակությունն անվանենք ԱՐիական ԷԳալիտարյան՝ ԱՐԷԳակնային հասարակություն։
Շատերը կհիշեն Թումանյանի թարգմանությամբ հնդկական «Ոսկի քաղաքը» հեքիաթը, Թոմաս Մորի «Ուտոպիան», Թոմաս Կամպանելայի, Ֆրենսիս Բեկոնի նկարագրած հասարակությունները, ֆրանսիացի ուտոպիստ-սոցիալիստների գաղափարախոսությունը, և այլն։ ԱՐԷԳակնային հասարակությունը աշխարհի բոլոր առաջադեմ մտածողների մշտական բաղձանքն է եղել։ Ներկայումս էլ աշխարհում մեծ թափ է առնում ազնվաբարո` արի, մարդկանց շարժումը կապիտալիզմի դեմ, քանզի ներքևներում էլ չեն ուզում հանդուրժել ստրուկի ապրելակերպ։

Մենք` արիացիներս, պարտավոր ենք կառուցել էգալիտարյան` ԱՐԵԳակնային հասարակություն մեր սերունդների երջանկությունն ապահովելու համար։

ԻՆՉՊԵ՞Ս
Նախ` հարկավոր է վերականգնել մեր նախնյաց արիական ուսմունքը, օրենքներն ու մշակույթը։ Դա անվանենք ազգային գիտակցության զարթոնք։

ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԹՈՆՔ
Մտավորականությունը պատասխնատվություն ունի սկսելու ազգային գիտակցության զարթոնքը, նախ` բացատրելով մեր ժողովրդին իր դժբախտությունների իսկական պատճառները։ Միաժամանակ` վերականգնելով ու տարածելով մեր նախնյաց արարչական ուսմունքը, օրենքներն ու մշակույթն իր բոլոր դրույթներով ու ենթադրույթներով։ Արդյունքում` աստիճանաբար դուրս կմղվեն օտարածին ազդեցությունները մեր մշակույթից ու կհաստատվի ճիշտ արիական մշակույթ։ Կբարելավվեն միջանձնային հարաբերությունները։ Ազգային զարթոնքի այս ճանապարհին հայ ժողովուրդն աստիճանաբար կվերածվի իր արմատներին արժանի արիացի ազգի։ Կառաջանա իմաստուն այրերի դաս։ Բարոյահոգևոր բարձր արժեքների տեր ազգն արդեն կիմանա` ինչպես բարելավել երկրի ներքին կյանքը՝ կառավարման ու տնտեսավարման համակարգերը։

ԿՈՆԿՐԵՏ ՔԱՅԼԵՐ
Արիացած ազգը կհրաժարվի կառավարման արևմտյան ժողովրդավարական ձևից ու կանցնի նահապետական կառավարման։ Ազգի իմաստուն այրերը` նահապետները, իրենց ենթակա կառույցների միջոցով կվերահսկեն օրենքների ու մշակույթի պահպանումը գյուղական, քաղաքային ու մարզային մակարդակներում։ Երկրի ընդհանուր ու միջազգային հարաբերությունների պատասխանատուն կլինի ազգի ամենաիմաստուն, գերագույն նահապետը` Արքան, իր երկու իմաստուն խորհրդականների խորհրդատվական աջակցությամբ։

Տնտեսավարման ոլորտում կազգայնացվի ողջ տնտեսությունն ու կդրվի գերագույն նահապետի` Արքայի, իշխանության տակ` հողը, ընդերքն իր ջրային և օգտակար հանածոներով, աղբյուրները, գետերն ու լճերը, անտառները, մարգագետինները, ոռոգման, ջրամատակարարման ու ջրահեռացման ողջ համակարգը, ճանապարհներն ու հաղորդակցության ողջ համակարգը, պետական գանձարանը, էլեկտրաէներգիայի և բոլոր տեսակի էներգակիրների արտադրության ու ներկրման ձեռնարկութունները, բոլոր տեսակի արտադրական ու ֆինանսական ձեռնարկությունները, հասարակական տրանսպորտի համակարգը, գիտության, կրթության և առողջապահության ողջ համակարգը, զինված ուժերը, ազգային անվտանգության համակարգը, օրինապահ համակարգը, դատաիրավական ողջ համակարգը, զանգվածային լրատվության բոլոր միջոցները, առաջին հերթին հեռուստատեսությունը, արվեստի բոլոր բնագավառները, հատկապես թատրոնը, կինոն, կերպարվեստը, և այլն, բացի քաղաքացիների անձնական սեփականությունից, կահույքից, փոխադրամիջոցներից, գործիքներից, կացարանից ու անհատական, նաև ընտանեկան ձեռնարկություններից։
Միայն ազգին նվիրված միապետը` երկրի հիմնական պատասխանատուն, կարող է արդյունավետ կերպով օգտագործել երկրի ռեսուրսները։ Ներկայիս լիբերալ կապիտալիզմի պայմաններում ամեն անհատ փողատեր, առաջնորդվելով իր եսասիրական մղումներով` կարող է ըստ իր քմահաճույքի վատնել իր տնօրինության տակ գտնվող երկրի ռեսուսները կամ ներդրումներ կատարել օտար երկրներում։ Միապետը, կենտրոնացնելով երկրի բոլոր ռեսուրսները, արագորեն կհզորացնի ռազմական ու կենսական նշանակության ոլորտները, հետո հեռահար ներդրումներ կատարելով երկրի տնտեսության ու անվտանգության բնագավառներում, կամրապնդի ազգի բարորությունը։ Թագավորական համակարգում աշխատողները կվարձատրվեն ըստ իրենց ներդրման։ Ողջ եկամուտը կմտնի պետական գանձարան։

Օրենսդրության ու օրինապահ մարմինների առկայությունը կպահպանվի (որոշ բարեփոխումներով), քանի որ դրա անհրաժեշտությունը հակադարձ համեմատական է ժողովրդի բարոյահոգևոր մակարդակին։ Որքան ցածր է ժողովրդի բարոյահոգևոր մակարդակը, այնքան բարձր է օրենսդրության խստությունն ու օրինապահ մարմինների անհրաժեշտությունը։ Որքան բարձր է ժողովրդի բարոյահոգևոր մակարդակը, այնքան ցածր է օենսդրության ու օրինապահ մարմինների անհրաժեշրտությունը։ Ամենաբարձր բարոյահոգևոր մակարդակի ազգը կարիք չունի որևէ օրենսդրության ու օրինապահ մարմինների համակարգի։

Մեր երկրի հզորացումն ու, հատկապես, արդարության թագավորությունը երկրում հետ կվերադարձնի բոլոր վտարանդի հայերին։ Մեր երկրի օրինակով իրենց երկրներում նմանատիպ բարեփոխումներ կկատարեն մեր հարևան ազգերն ու, ի վերջո, մոլորակի բոլոր ազգերն ու ժողովուրդները։ Բարոյահոգևոր բարձրագույն արժեքների տեր ազգերի միջև կայուն խաղաղություն կհաստատվի։ Այս ճանապարհով միայն հնարավոր կդառնա լուծել մեր ամբողջական հայրենիքի վերականգնման ու համայն հայության վերադարձի գերխնդիրը։


ԱՐԱՐՉԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ

ԱՐԱՐԻՉ
Արարիչը համատիեզերական օրինաչափությունների ամբողջությունն է։ Նա ճշմարտության ու արդարության մարմնացումն է։ Ճշմարտությունն ու արդարությունը վեր են ամեն ինչից` անձնական, ընտանեկան, տոհմային, կամ որևէ այլ բազմության խմբակային շահերից։ Եղբայրությունը, հավասարությունն ու արդարությունը մեր արարչական գենի հիմնական հատկություններն են։
. Դատապարտելի է նա, ով դիմացինին չի հարգում ու գնահատում այնպես, ինչպես ինքն իրեն։
. Դատապարտելի է նա, ով իր անձնական շահը վեր է դասում ազգակցի, համայնքի կամ ազգի ընդհանուր շահից։
. Դատապարտելի է նա, ով շահագործում է մյուսի աշխատանքը։

ՀԱՅԵՐ
Մենք` հայերս արարվել ենք Արարատում Արարչի ձեռքով ու Արարչի նմանությամբ` Արարչի բանականությամբ ու իմաստնանալու հնարավորությամբ։ Բայց բանականության հետ նույնքան պատասխանատվություն ունենք մեր ուսերին։ Մեր պարտքն է Արարչական կարգ հաստատել առաջին հերթին` մեզանում, հետո` ողջ աշխարհում։ Մեր պարտքն է ինքնամաքրվել, միաժամանակ, օգնելով ողջ մարդկությանն, ազատվելու պիղծ հակամշակույթի գերությունից, այդպիսով, ներդաշնակություն ու կայուն խաղաղություն հաստատելով ողջ աշխարհում։ Շրջապատող հակամշակույթն ու աններդաշնակ կյանքը համատարած ու շարունակական դժբախտություններ են ծնում։ Մենք` հայերս, մեր Աստվածամարդ էությամբ պատասխանատու ենք Արարչագործության մյուս զավակների համար, Այնպես ինչպես մեծ եբայրը` իրենից փոքրերի։ Մեր պարտականությունն է Արարչական կենարար ուսմունքը տանել մեր փոքր եղբայրներին ու ազնվացնել նրանց։

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
Մարդը ծնվում է անկապտելի իրավունքներով։ Մարդն իրավունք ունի, ամեն միջոց օգտագործելով, պաշտպանել իր ու իր մերձավորների առողջությունը, սեփականությունը, կյանքն ու արժանապատվությունը, որևէ ոտնձգությունից կամ բռնությունից։

ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ ու ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ
Բոլոր մարդիկ ի ծնե հավասար են իրենց իրավունքներով ու երժեքով։ Մարդ իրավունք չունի ստրուկ, ճորտ, ծառա կամ վարձու բանվոր պահել։ Ոչ ոք իրավունք չունի ստրկության, ճորտության, ծառայության հանձնվել կամ վարձու աշխատանքի անցնել որևէ մեկի մոտ։

ԲՆՈՒԹՅՈՒՆ
Բնության մեջ ամեն ինչ պատկանում է բոլորին հավասարապես։ Բոլորը հավասարապես իրավունք ունեն օգտվելու մայր հողի բարիքներից բավարարելու իրենց նյութական ու հոգևոր կարիքները։ Գթասիրտ ու հարգալից վերաբերմունքը մայր բնության նկատմամբ յուրաքանչյուրի պարտականությունն է։
.Դատապարտելի է նա, ով իր սեփականն է համարում բնության որևէ հատված ու սահմանափակում, կամ արգելում է մյուսներին օգտվել այդ հատվածի բարիքներից։
. Դատապարտելի է նա, ով կողոպտում է բնությունը անհրաժեշտից ավել նյութական արժեքներ կուտակելու համար։
ԸՆՏԱՆԻՔ
Մարդն արարվել է Արարչի նմանությամբ, սակայն ի սկզբանե կորցրել է իր արարչական կերպարն ու իր ուսուցչին։ Մարդու երկրային կյանքի իմաստն է` ինքնուրույն վերականգնել իր արարչական կերպարը։ Այս գործում հսկայական է ընտանիքի, հատկապես կնոջ դերը։ Ընտանիքը տղամարդու և կնոջ ոգեղեն միությունն է, տոհմի մասնիկն ու տոհմի հետ նիասին` ազգի հիմքը։
. Դատապարտելի է այն տղամարդը, որը չի ձգտում վերականգնել իր արարչական կերպարը։
. Դատապարտելի է այն կինը, որը չի օգնում ու չի խրախուսում նրան այդ հարցում։

Տղամարդը հայր է, տոհմի հայր։ Իր ազնվությամբ, առաքինությամբ ու իմաստնությամբ նա է ընտանիքի առաջնորդը, նրա պատվի ու արժանապատվության պահապանը։
Կինը մայր է, տոհմի մայր։ Իր սրբությամբ տոհմածին է մայրն ու տոհմի շարունակելության ու ամբողջականության պատասխանատուն։ Նրա ծնած երեխաներն իրենը չեն։ Նրանք տոհմի զավակներն են։
. Դատապարտելի է այն կինը, որը կտրում է երեխաներին իրենց տոհմից։
. Դատապարտելի է այն տղամարդը, որը տեր չի կանգնում իր զավակներին։

Ընտանիքի հայրն ու մայրը հավասարապես պատասխանատու են ընտանիքի բարորության համար։ Հիմնականում տղամարդը` դրսի, կինը` ներսի պատասխանատուն է։ Ընտանիքի արու զավակներին կրթում է հայրը, իսկ էգ զավակներին` մայրը։ Կնոջ սրբազան պարտականությունն է` խնամել ամուսնուն ու նրա զավակներին։
. Դատապարտելի է այն կինը, որը չի խնամում իր ամուսնուն ու նրա զավակներին։
. Դատապարտելի է այն տղամարդը, որը կնոջը վրաբերվում է որպես ստրուկի։

Տղամարդն իր իմաստնությունն առաջինը կիսում է կնոջ, իսկ հետո իր արու զավակների հետ։
. Դատապարտելի է այն կինը, որը չի հարգում իր ամուսնուն ու չի սովորում նրանից։
. Դատապարտելի է այն կինը, որը չի կատարում իր պարտականություններն ընտանիքում։
. Դատապարտելի է այն կինը, որն անհնազանդ է ամուսնուն ու չի կատարում նրա ցուցումները։
. Դատապարտելի է այն կինը, որը պահանջներ է դնում ամուսնու առջև։
. Դատապարտելի է այն կինը, որն ամուսնու գլխին նստած, իր քմահաճույքներն է թելադրում։
. Դատապարտելի է այն կինը, որն ամուսնանալուց հետո աչքը հորական տոհմի կողմն է։
. Դատապարտելի է այն կինը, որն ընտանիքի հանդեպ իր պարտականություններն ու պատասխանատվությունը ամուսնու վրա թողած, մտահոգված է իր սեփական կամ իր հորական տոհմի բարեկեցությամբ։
. Դատապարտելի է այն կինը, որն ամուսնանալուց հետո ակնկալում է իր հորական տոհմի միջամտությունն իր ընտանիքի գործերին։
. Դատապարտելի է այն կինը, որի աչքը դուրսն է։

Տոհմի նահապետը տոհմի մեծ հայրն է։ Իր ազնվությամբ, առաքինությամբ, իմաստնությամբ ու վեհությամբ նա է տոհմի խորհրդանիշը, նրա առաջնորդն ու տոհմի պատվի ու արժանապատվության պահապանը։ Տոհմի բոլոր անդամները հարգում ու անվերապահորեն հնազանդվում են տոհմի նահապետին։
. Դատապարտելի է այն տոհմը, որի անդամները չեն հարգում ու չեն հնազանդվում տոհմի նահապետին։
. Դատապարտելի է այն տոհմը, որի աղջիկները չեն նախապատրաստված ուրիշ տոհմերի շարունակելիությունն ապահովելու առաքելությանը։
. Դատապարտելի է այն տոհմը, որն իր աղջկանից ծնված ուրիշ տոհմի սերունդն է սեփականացնում։
. Դատապարտելի է այն տոհմը, որի ընտանիքներում հարսի տոհմն է տնօրինում։
. Դատապարտելի է այն տոհմը, որն իր աղջկան ուրիշ տոհմին հանձնելուց հետո, միջամտում է նրա ընտանեկան կյանքին։
. Դատապարտելի է այն տոհմը, որն իր որդուն է փեսայության տալիս հարսի տոհմին։
. Դատապարտելի է այն տոհմը, որն իր աղջկա համար փեսա է ներս առնում։
. Դատապարտելի է այն տոհմը, որն իր անառողջ կամ պղծված աղջկան հարսնության է տալիս ուրիշ տոհմի։
. Դատապարտելի է այն տոհմը, որի աղջիկը կորցնում է կուսությունը նախքան ամուսնանալը։

ԶՈՒԳԱՎՈՐՈՒՄ
Զուգավորումը տիեզերքի արարման պատճեն է։ Այն տղամարդու համար իր արարչական ներուժի գործադրման ու զարգացման համար է։ Կնոջ համար զուգավորումը տղամարդու արարչական ներուժն իր վրա կրելու ու արարմանն այդպիսով մասնակից լինելու համար է։ Զուգավորումը նաև տոհմի շարունակելությունն ու զույգի միությունն ամրապնդող ու սրբագործող անհրաժեշտություն է։
. Դատապարտելի է այն զույգը որը զուգավորվում է միայն մարմնական հաճույքներ ստանալու համար։

ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Երկիրն արարվել է Արարչի կողմից որպես Մայր իր զավակներին սնելու ու խնամելու համար։ Մարդու անհնազանդության պատճառով Երկիրը կորցրել ու դեռ չի ստացել իր դրախտային կերպարանքը։ Մարդու առաքելությունն է վերականգնել այն։
. Դատապարտելի է այն անհատը, համայնքը կամ ազգը, որը չի անում ամեն ինչ Երկիրն իր դրախտային վիճակին վերադարձնելու համար։

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Մարդը ծնվել է երջանիկ ապրելու համար։ Երջանկություն է ապրել սիրո, եղբայրության, հավասարության ու արդարության պայմաններում, ազատորեն օգտվելով մայր հողի բարիքներից։ Երջանկության բաղադրիչներից է, նաև, համատիեզերական օրինաչափությունների իմացությունը։ Չկա անհատական երջանկություն առանց ընտանիքի, տոհմի, համայնքի ու ազգի հավաքական երջանկության։
. Դատապարտելի է նա, ով չի անում իր լավագույնը ազգի հավաքական երջանկությունն ապահովելու համար։
. Դատապարտելի է նա, ով սահմանափակում կամ արգելում է մյուսին օգտվել մայր հողի բարիքներից։

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
Մարդու օրգանիզմը անկայուն ներդաշնակության մեջ է։ Անբարենպաստ պայմանների հետևանքով ենթակա է հոգնելու և հիվանդանալու։ Լիարժեք քունը առողջության վերականգնման գրավականն է։ Սակայն, խիստ անբարենպաստ պայմանների հետևանքով ներդաշնակությունը կորցրած օրգանիզմը հիվանդանում է, ու լուրջ բժշկման կարիք ունի։
. Բժշկի պարտականությունն է ունենալ մարդու օրգանիզմի մասին լիարժեք գիտելիքներ ու նրան հմտորեն բժշկելու ունակություն։
. Դատապարտելի է այն բժիշկը, որը չի բուժում հիվանդին այնպես, ինչպես կբժշկեր ինքն իրեն։


ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մտավորականն ազգի հոգևոր ու մտավոր առողջությամբ մտահոգված անհատն է (անկախ մասնագիտությունից)։ Մտավորականությունն ազգային ամենաառաքինի արժեքների կրողն ու սերմնացանն է ազգի մեջ։ Մտավորականությունն ազգի առաջնորդն է, նրա գլուխը, միտքն ու խիղճը։ Առանց գլխի մարմինը դատապարտված է մահվան։
. Դատապարտելի է այն մտավորականը, որն անկեղծորեն չի մտահոգված ազգի հոգևոր ու մտավոր առողջությամբ ու չի անում ամեն ինչ սերմանելու ու պահպանելու բարձրարժեք, առողջ մշակույթ։

ԱՐՎԵՍՏ
Արվեստը տրված է ի վերուստ մարդու արարչական զորության, նրա հոգևոր ու մտավոր զարգացման համար։ Այն արվեստագետի ձեռքով սերմանում է ճշմարտությունը, առաքինին, բաձրարժեքն ու գեղեցիկը։ Արվեստը նաև ի զորու է վեր հանել ու պահպանել ազգային հիշողությունը, արժեքներն, ու նախանշել ապագա առաջընթացի ուղիներ։ Արվեստը նաև ժողովրդի արատները վեր հանելու, պախարակելու ու այդպիսով ազգին ինքնամաքրման մղելու համար է։ Արվեստագետի պարտականությունն է ունենալ լիարժեք գիտելիքներ համատիեզերական օրինաչափությունների, արվեստի օրենքների ու օրինաչափությունների մասին, նաև` այդ գիտելիքները կիրառելու հմտություն։
. Դատապարտելի է այն արվեստագետը, որն արվեստն օգտագործում է միայն սեփական զգայարաններին հագուրդ տալու համար։
. Դատապարտելի է այն արվեստագետը, որն արվեստն օգտագործում է անարդար, ցածրարժեք, ստորակարգ, տգեղ ու անբարոյական արժեքներ սերմանելու համար։


ԶՈՐԱՎԱՐ
Զորավարը բանակի մարտական ոգու կերտողն է։ Զորավարը բարոյականության, արիության, ու անձնվիրության տիպարն է։ Զորավարն իր յուրաքանչյուր զինվորին վերաբերվում է այնպես, ինչպես իր սեփական որդուն։ Հարգանքը զորավարի հանդեպ ամեն զինվորի սրբազան պարտքն է։ Բանակը, որպես մի մեծ ընտանիք, ի զորու է տանել անհնարին թվացող հաղթանակներ։
. Դատապարտելի է այն զորավարը, որը չի հարգում իր զինվորին։
. Դատապարտելի է այն զինվորը, որը չի հարգում իր զորավարին։

ԱԶԳԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ
Ազգի առաջնորդը արարչական անարատ արյուն ունի։ Նա ազգի հավաքական կերպարն է։ Նա Աստվածամարդ է իր ազնվությամբ, առաքինությամբ, իմաստնությամբ, վեհությամբ ու քաջությամբ։ Նա խորաթափանց միտք ունի, հրաբորբ ու կարեկից սիրտ։ Առաջնորդն իր ազգի գերագույն նահապետն է։ Նա իր ազգի անցյալի վկան է և նրա ներկայի ու ապագայի կերտողը։ Նա է իր ազգի ուսմունքի կռողը, կրողն ու պահապանը։ Նրա անձնվեր հայրենասիրության օրինակով է կրթվում ու հղկվում ամեն մի նոր սերունդ։ Չկա ավելի կործանարար բան քան առաջնորդի վատ օրինակը։
. Դատապարտելի է այն առաջնորդը, որը հոգ չի տանում իր ազգի ու մշակույթի մասին։
. Դատապարտելի է այն առաջնորդը, որն իր ժողովրդի վրա անիրավ տիրապետություն է կիրառում։
. Դատապարտելի է այն առաջնորդը, որն օգտագործում է իր իշխանությունը իր ժողովրդին ճնշելու համար։
. Դատապարտելի է այն առաջնորդը, որն օգտագործում է իր դիրքը նեղ անձնական շահերի համար։
. Դատապարտելի է այն առաջնորդը, որը չի գործում իմաստնությամբ ու իր ազգի հավաքական շահը մտքում։


ՄՇԱԿՈՒՅԹ
Մշակույթը տեսակի գենից բխող աշխարհընկալման, ուսմունքի ու այդ ուսմունքի հիման վրա ստեղծված օրենքների ազդեցությամբ առաջացած այն ներքին մեխանիզմն է, չգրված օրենքների տեսքով, որ կարգավորում է միջանձնային հարաբերությունները հասարկության ներսում։

ԱԶԳ
Ազգը գենետիկ ու դրանից բխող մշակույթի ընդհանրություն ունեցող մարդկանց բազմությունն է։

ԺՈՂՈՎՈՒՐԴ
Ժողովուրդը թեև գենետիկ, սակայն մշակութային ընդհանրություն չունեցող մարդկանց բազմությունն է։

ՀԱՅՐԵՆԻՔ
Հայրենիքը Մայր հողի վրա ապրող ու արարող ազգն է։

ՍԵՐ
Սերը արյունակցի էության կարոտն է, ձգտումը դեպի նմանատիպ` հոգեհարազատ` արյունակից, էակը, մշակույթը կամ ազգը։ Երջանկություն է ապրել նմանատիպ` հոգեհարազատ` արյունակից, էակի հետ, սիրո ու ներդաշնակության մեջ։

ՀԱՅՐԵՆԱՍԵՐ
Հայրենասերը հայրենիքի կարոտ` սեր ու հարգանք ունեցողն է։
Սերը սիրահարվածություն չէ։ Այն կշռադատված ընտրություն է, որն երևում է որևէ մեկի, կամ երևույթի հանդեպ մարդու ուշադրության, հոգատարության ու ինքնազոհաբերության պատրաստակամության մեջ։ Նույնն է հայրենիքի հանդեպ սերը։


ԱՌԱՋԸՆԹԱՑ
Անհատի կամ ազգի առըջընթացի գրավականը անկեղծ որոնումը, բացահայտումն ու ազնիվ ինքնախոստովանությամբ ինքնամաքրումն է, առանց որի ազգը դատապարտված է մահվան։ Իր ապագան վտանգված ազգի միակ փրկությունը սեփական վերադաստիարակությունն է։

______________________________________________________

Այս օրենքները, ծառայելով որպես չափորոշիչ, կօգնեն մեր ազգակիցներին հղկել իրենց սեփական արժեհամակարգն ու մոտենալ սահմանված բարոյահոգևոր բարձրունքին։ Միայն բարձրարժեք ու համընդհանուր մշակույթ ունենալով է հնարավոր միասնական ու հզոր ազգ դառնալ ու լուծել մեր ամբողջական հայրենիքի վերականգնման ու համայն հայության վերամիավորման գերխնդիրը։

Դավիթ Միրզոյան, Հունվար 15, 2012
www.davitmirzoyan.com

No comments:

Post a Comment