Wednesday, January 11, 2017

ՀԱՅՐԵՆԻՔ = ՀՈՂ ՈՒ ՋՈՒՐ = ԳԵՆԵՏԻԿ ԿՈԴ


ՀԱՅՐԵՆԻՔ = ՀՈՂ/ՋՈՒՐ = ԳԵՆԵՏԻԿ ԿՈԴ

Մարդիկ հայրենիք հասկացությունը հաճախ նույնացնում են հող ու ջրի հետ։ Իրականում նրանք իհարկե հողն ու ջուրը ի նկատի չունեն, այլ իրենց ծնողների, տատերի ու պապերի, նաև իհարկե իրենց սեփական, գենետիկ կոդը։

Հնում հողն ու ջուրը տիեզերքը ներկայացնող հինգ տա-րերքներից ամենանյութականն էին։ Օդը, կրակն ու եթերը ավելի եթերային են, աննյութական։

Հող ու ջուր ասելով, պետք է հասկանալ նախանյութի նյու-թական դրսևորումը մեր ազգի, հատկապես ամենամոտ հարազատների՝ մեր ծնողների, տատերի ու պապերի, գե-նետիկ կոդի տեսքով։ Սա է պատճառը, որ կապված ենք նրանց ու այն ամենին, ինչը հիշեցնում է նրանց մասին՝ տունը, անձնական օգտագործման առարկաները, ձեռքի աշխատանքի արդյունքները, ստեղծած արվեստը, նույնիսկ շիրիմները և այլն։ Նրանք, ովքեր ծնողական սեր ու երջա-նիկ մանկություն են տեսել, անխուսափելիորեն կապված են այս ամենին որպես հայրենիք։ Հայրենիքին են կապ-ված նաև նրանք, ովքեր թեև ծնողական սեր ու երջանիկ մանկություն չեն տեսել, բայց գիտակցում են սեփական գենետիկ կոդի՝ հող ու ջրի, արժեքը։ Վերջիններն ամեն գնով ջանում են օգտակար լինել իրենց ազգակիցներին, թեկուզև հեռվից՝ օտար ափերից։ Ոմանք անսահմանորեն ամաչում են, որ չեն կարող հպարտանալ իրենց երկրի ներկա վիճակով։ Երկրի անմխիթար վիճակն է, որ ստի-պում է հայկական գենետիկ կոդ փնտրել ամենուր աշխար-հում ու հպարտանալ առանձին երևելիների հայկական ծա-գումով։ Բայց նրանցով հպարտանալը դեռ բավարար չէ։ Որոշ մխիթարանք է, բայց բավական չէ։ Երկրի անմխի-թար վիճակը՝ խուլիգանների իշխանությունը երկրում, ամոթալի է սեփական գենետիկ կոդը պաշտող հայրենա-սերների համար։

Մարդ երբեմն ամաչում է այն աստիճան, որ մտածում է ամեն ինչ անել... Բայց հաճախ հուսահատությունը կասեց-նում է ամեն քայլ։ Հուսահատեցնող է, երբ չկան, համար-յա չկան ընդհանուր գործի աջակիցներ, երբ համարյա բո-լորը միայն սեփական վարկի մտահոգությամբ ձգտում են լինել բոլորի ուշադրության կենտրոնում, լինել երկրպագ-ված առաջնորդ, ընտրյալ ռահվիրան, առանց մի պահ մը-տածելու, որ դեռ ծանրակշիռ ոչինչ չեն արել այդ պատվին արժանանալու համար։ Յուրաքանչյուրն իր արած կամ չա-րածը բավարար է համարում ուշադրության կենտրոնում հայտնվելու համար։

Բայց ամենավանտն այն է, երբ տեսնելով մեկ ուրիշի նը-վաճումներն ու ներդումները, նախանձով լեցուն, միայն լռություն են պահպանում, անուշադրության մատնում, ի քար անտարբերությամբ կասեցնում ազգային գործի առաջընթացը։ Ամենածանրը նախանձախեղդ լռությունն է։ Սովորաբար դավաճանություն է համարվում արտաքին թշնամուն երկրի պաշտպանության մասին որևէ տեղեկու-թյուն հաղորդելը, որն անշուշտ հասկանալի է, քանի որ խոցելի է դարձնում երկիրն ու վտանգում նրա ապահովու-թյունը։ Բայց նույն վնասը հասցնում են նաև նախանձոտ ու առաջնորդի հավակնություններ ունեցող բոլոր նրանք, ովքեր տեղյակ են ուրիշի կողմից առաջադեմ ու երկիրը ճգնաժամից հանելու ընդունակ առաջարկներին, սակայն քար լռություն են պահպանում։

Անհասկացողներ չկան։ Բոլորը շատ լավ տարբերում են լավը վատից, ճիշտը սխալից, արժեքավորն անարժեքից, արժանավորին անարժանից։ Ոչ ոք արդարացում չունի։ Նրանք, ովքեր անհասկացող են ձևանում, ամենաանտանե-լի արարածներն են ու արժանի են ամենախիստ դատաս-տանի։

©Դավիթ Միրզոյան. 11 Հունվար, 2017 թ.

No comments:

Post a Comment