Friday, January 13, 2017

ԿԵՆԱՑՆԵՐԻ ԱՐԱՏԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹԻ ՇՈՒՐՋ


ԿԵՆԱՑՆԵՐԻ ԱՐԱՏԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹԻ ՇՈՒՐՋ

Ապագա Հայաստանի Թագավորությունում օրենքով արգել-վելու են կեղծավորությունն ու շողոքորթությունը, նաև՝ այս ամենին զուգահեռ ընթացող գոռոզությունն ու դիմա-ցինին նվաստացնելու մղումը և այլն։ Ինչո՞ւ՝ օրենքով։ Որովհետև մարդիկ ինքնահոսի մատնվելու դեպքում միայն դեպի անդունդն են գնում։ Իսկ պատիժը լինելու է շատ խիստ՝ մահապատիժ ողջ գույքի բռնագրավումով։

Ստորակարգ արարածները միշտ գերակշռող մեծամասնու-թյունն են եղել, հետևաբար եղանակ են թելադրել բոլոր ժամանակներում, որի հետևանքով և կործանվել են բոլոր քաղաքակրթությունները։ Մարդու, տգիտությունը, գոռոզու-թյունը, չարությունը, կեղծավորությունը, շողոքորթությունը, միմյանց նվաստացնելու, ծաղրելու, միմյանց նախանձելու և վնասելու, ճնշելու, արհամարհելու և շատ ու շատ այլ արատավոր որակներն են ընտանիքների ու հասարակութ-յունների քայքայման, ընդհանրապես մարդկության դեգրա-դացիայի հիմնական պատճառը։

Վերը նշված բոլոր արատավոր հորակների պատճառով, մեր հասարակությունը, ցավոք, ընթանում է դեպի անխու-սափելի կործանում։ Այս ամենը կասեցնել կարող է միայն Համայն Հայոց Արքան իր նախապատրաստած օրենքով։ Ուրիշ հնար չկա։ Թե ինչպես կկիրառվի օրենքը ու թե ինչպես կարվեն բացահայտումները, նույնպես մշակված է։ Այդ մասին կտեղեկացվի հետո։ Կարևորը օրենքն է, նաև արատավոր երևույթներն արմատախիլ անելու Արքայի մը-ղումը։ Նա, որպես գերագույն նահապետ, իրավունք ունի ու պարտավոր է հոգ տանել ու խնամել իր երկիրն ու բա-րենպաստ միջավայր ապահովել իր հպատակների՝ իր զա-վակների համար։

Հատկապես արգելվելու է միմյանց կենացները խմելու ճղճիմ մշակութը։ Ամեն բաժակաճառ միտում ունի կամ մեծարել, միաժամանակ նվաստանալով, կամ նվաստացնել միաժամանակ մեծամտանալով ու գոռոզանալով։ Կամ էլ նպատակ ունի ընկերական շրջապատ ձևավորել ու ընդլայ-նել այն միմյանց սատարելու խոստումներ փոխանակելու միջոցով։

Բաժակաճառն ընդհանրապես հայկական սովորույթ չէ։ Ամեն դեպքում բացարձակապես ոչ մի կապ չունի մեր քրիստոնյա իրականության հետ։ Աներևակայելի է, որ Քրիստոսը կամ իր աշակերտները սեղան նստեին բաժա-կաճառեր փոխանակելու համար։ Բաժակաճառերի արա-տավոր սովորությունը սկիզբ է առել Հին Հունաստանում։ Հին հույները սովորություն ունեին խմելու աստվածների կենացները։ Գուցե այդ ամենը սկսվել էր նրանից, որ խնջույքներում խմում էին սիրո, եղբայրության, ազնվու-թյան, ճշմարտության, արվեստի, գիտության կենացը և այլն։ Դրանից հետո, կամ գուցե շատ սահուն անցան խմե-լու այդ ամենը ներկայացնող աստվածների կենացները։ Բայց շուտով իրենց կենացներում սկսեցիններգրավել նաև հերոսներին, թագավորներին։ Իսկ երբ անցան միմյանց կենացները խմելուն, դա արդեն մեծագույն սրբապղծութ-յուն էր։ Բայց ո՞վ պիտի արգելեր այդ սրբապղծությունը։ Այն հերոսը կամ թագավորը, որի կենացը խմո՞ւմ էին։ Իհարկե նման բան լինել չէր կարող։ Ու տարածվեց ախտը։ Տարածվեց Հելլենիզմի հետ միասին ու հասավ մեզ։ Ապականեց մեր ողջ մշակույթը։ Սկսեցինք կապկել մեր հարևաններին ու փչանալ։

Ներկայումս
միմյանց կենացները խմելու մշակույթն այն-քան է արմատավորվել մեզանում, որ մեր կյանքը չենք պատկերացնում առանց դրա, համարելով այն ամենահայ-կական բանը մեզանում։

Ամեն հայկական լավը չի. բայց ամեն լավ հայկական է։

Խնջույքերում երգել, պարել, ուրախանալ է պետք ու միայն հոգեհարազատ մարդկանց հետ միասին։ Ընդհանուր խրա-տական խոսք ասել կարելի է ընտանեկան հավաքներում։ Հատկապես գերդաստանի նահապետը կարող է խրատա-կան խոսք, իմաստն և ուսուցողական պատմություններ կի-սել իր գերդաստանի հետ, սեղանի շուրջը։ Կարելի է սիրո, երջանկության, արվեստի շուրջ մտքեր փոխանակել ու փոխհամաձայնության բաժակ բարձրացնել ընկերական հանդիպումներում։ Բայց միմյանց կենացը խմել չի կարելի։ Դա ամենանողկալի ստորությունն է։

©Դավիթ Միրզոյան. 13 Հունվար, 2017 թ.

No comments:

Post a Comment