Thursday, January 19, 2017

ՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ ԿԱՊ


ՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ ԿԱՊ

Ինչպես ամեն պրոտոնի էլեկտրոն է պետք, ամբողջական ատոմ դառնալու համար, այնպես էլ ամեն մարդու հոգե-հարազատ էակ է պետք իմաստալից կյանք ունենալու հա-մար։ Անիմաստ է ապրել միայնակ նույնիսկ, եթե տաղան-դավոր ես, բանիմաց ու հաջողակ։ Ոչինչ չարժեն այն իմաստնությունը, շնորհքն ու ճանաչումը, որ ունես, եթե չկա հոգեհարազատ մեկը։ Բայց ինչո՞ւ։

Բոլորս ենք զգացել միայնության ահավորությունը։ Զգացել ու զգում ենք հոգեհարազատ էակի կարևորությունը։ Վեր-ջերս գրել էի՝ «Առանց հոգեհարազատ էակի, ում կարող ես անսահմանորեն վստահել ու նվիրվել, անիմաստ են և՛ ինտելեկտը, և՛ տաղանդը, և՛ ուժը, և՛ հաղթանակները, և՛ մյուս ամեն ինչը»։ Միայն հոգեհարազատ էակն է ի զորու, իր վրա գրավելով ողջ ուշադրությունդ, ընդունել բիոդաշ-տիդ թափառող ալիքները, ի մի հավաքել, ստեղծել ներ-փակ համակարգ ու պահպանել, թույլ չտալով էներգիայի որևէ արտահոսք և դրանով փրկել այլապես կողոպտվող բիոդաշտդ, հետևաբար նաև՝ առողջությունդ ու կյանքդ։ Հոգեհարազատ էակն է միայն, ով կարող է վերադարձնել իր ստացածի կրկնապատիկը, դրանով բազմապատկելով ու ջերմացնելով հոգիդ շղթայական ռեակցիայի պես։

Օտարները, որքան էլ ժպտերես ու ընկերական, միևնույն է, կողոպտում են բիոդաշտդ իրենց օտարությամբ՝ ան-տարբերությամբ, էգոիզմով, գոռոզությամբ, նախանձով, կլանելու, օգտագործելու միտումով, թեկուզ հենց միայն իրենց դիտորդի դերով, պատրաստ չարախնդալ անհաջո-ղությանդ վրա։ Օտարներն են, որ չգնահատելով ներդրու-մըդ ու զոհաբերություններդ, ակնկալում նույնիսկ հորդո-րում են քեզ անել ավելին, կազմ ու պատրաստ երես թե-քել քեզնից, եթե չարդարացնես իրենց ակնկալիքները։

Բայց ինչո՞ւ են ակնկալում, որ անես ավելին, ինչո՞ւ չեն գնահատում արածդ։ Գուցե, որովհետև արածդ արդեն ըն-դունե՞լ են, որովհետև այն անթերի՞ է եղել ու կշտամբելու տեղ չի՞ ունեցել ու հիամա քեզ մղում են նորանոր զոհա-բերությունների, որ տեսնեն սայթաքումդ, որ կշտամբելու, պախարակելու տեղ ունենա՞ն։ Չէ՞ որ դժվար է հանգիստ քնել, երբ կա մեկը, ով անթերի ու հսկա ներդրումներ ունի, առաջ է անցել, հետևում թողնելով քեզ ու մյուս բոլո-րին։ Անչափ նվաստացնող է հետ մնացածի կարգավի-ճակը, հատկապես մեզանում՝ անսահման գոռոզ ու նա-խանձ արարածների շրջանում։ Հետ մնացած լինելու նը-վաստացնող ամոթն է կեղեքում գոռօզ, նախանձ ու չարա-կամ մարդկանց սիրտը։ Ամոթից դրդված, շատերը պատ-րաստ են ամեն ինչ անել դիմացինի մեջ գոնե որոշ թե-րացումներ գտնելու համար, նրան հունից հանելու և սայ-թաքումների մեջ բռնացնելու միտումով։ Կարող են դիմել ամեն ստորության՝ կեղծել, ստել, խաբել, ապատեղեկաց-նել, իսկ հետո կշտամբել, որ նա լավ չի հիշում կամ չգի-տի և այլն։

Բայց հիմնական մարտավարությունը, ինչպես միշտ, նրա ու հատկապես նրա գաղափարների հանդեպ անտարբերու-թյունն է, նաև՝ նրա մասին որևէ տեղեկություն լռության մատնելով, նրան ստվերում պահելը։

Ի հակադրություն՝ հոգեհարազատ էակը հասկանում ու գնահատում է քեզ ու ողջ արածդ, գնահատում ու սիրում է քեզ նույնիսկ եթե ոչինչ էլ արած չլինեիր։ Սիրում է հենց միայն էությունդ, որ ընդհանրապես կաս։ Հոգեհարազատ էակն իր ողջ ուշադրությունն ուղղում է քեզ, իրեն կապում բիոդաշտիդ բոլոր թելերը, թույլ չտալով, որ օտարները շեղեն ու կողոպտեն քեզ։ Իր բոլոր թելերով կապվում է քեզ ու ստեղծում համապարպակ բիոհամակարգ, ուր էներ-գիան չի կորում, այլ ավելի է հզորանում ամեն անգամ, երբ փոխանցվում է մեկից մյուսին ու վերադառնում։ Հոգե-հարազատ էակի ուշադրության ցանկացած, թեկուզ ամե-նաչնչին, շեղում բերում է միմյանց միջև անտեսանելի կա-պերի խզման, հետևաբար՝ համակարգից էներգիայի ամա-յացնող կորստի։ Կապերի անգամ պատահական խզումն ու էներգիայի կորուստը հետ են մղում մարդուն դեպի իր նախկին միայնակ վիճակն ու դրանով մեծ ցավ պատճա-ռում։

Ամեն մարդ հոգեհարազատ էակի, նրա գնահատանքի ու անմնացորդ ուշադրության կարիքն ունի։

©Դավիթ Միրզոյան. 19 Հունվար, 2017 թ.

No comments:

Post a Comment