Thursday, January 12, 2017

ՄԻՏՔ ՍԻՐՏ



ՄԻՏՔ-ՍԻՐՏ

Մարդու միտքը լի է ամենատարբեր, հաճախ իրարամերժ կանոններով, կարելի-ներով ու չի կարելի-ներով, կարծրա-տիպերով, նախապաշարումներով և այլն։ Իր մտքին հետե-վելով, մարդ կարող է միայն խճճվել, մոլորվել ու տանուլ տալ մի ողջ կյանք։ Միայն սեփական սրտին հետևելով է հնարավոր դուրս գալ մոլորությունից ու ապրել լիարժեք կյանքով։ Մարդու սիրտը միայն մեկ բան է ուզում՝ սեր ու երջանկություն։ Սրտի համար կանոններ ու չի կարելի-ներ չկան։

Մեր բոլորի դժբախտությունն այն է, որ տարիներ շարու-նակ դաջել են մեր ուղեղի մեջ, թե սրտի ձայնին լսելը ստորակարգ է, նույնիսկ էգոիզմ է ու դավաճանություն, դրոշմել են, թե հասարակության մեջ ընդունված կանոն-ներն են կարևոր, թե մարդ պիտի ամեն ինչ անի, նույն-իսկ իր երջանկության հաշվին, պահելու ու պահպանելու այդ կանոնները, կատարի հասարակության հանդեպ իր պարտքը և այլն։ Հասարակության կամ մտերիմների, նույ-նիսկ հարազատների հանդեպ մարդ որևէ պարտք չունի, եթե նրանք չեն կատարել իրենցը։ Միայն ծնել, սնելը կամ նյութականով ապահովելը դեռ ոչ մի արժեք չունի։ Մար-դու համար ամենագնահատելին իր հանդեպ հարգալից վե-րաբերմունքն է, գնահատանքը, հարգանքը, սերը։ Եթե չկա սեր ու հարգանք, ապա ոչ մի կտոր հաց կուլ չի գնա։ Եթե չկա գնահատանք և ուշադրություն, ապա մարդ գուցեև չա-րաչար փոշմանի իր կատարած ընտրության համար։ Եթե կա միայն անտարբերություն, ապա մարդ գուցեև մտածի, որ իզուր է ծնվել։

Սակայն մարդու ոչ բոլոր «պարտականություններն» են ձեռքբերովի՝ ձևավորված հասարակության կողմից։ Որոշ բաներ գենետիկ են։ Մարդ իր գենետիկ կոդով մղում ունի ամեն ինչ անել սերունդ տալու, բազմանալու և ապահովե-լու իր սերնդի բարեկեցիկ հարատևումն ու հետագա բազ-մացումը։ Սեփական սերնդի հարատևումն ապահովելու մը-ղումը պայմանավորող գենետիկ կոդի հատվածը մենք ժա-ռանգել ենք մեր ամենավաղեմի նախնիներից։ Վատ բան չկա, իհարկե, երբ մարդ երեխա է ունենում ու մտահոգ-վում նրա բարեկեցության մասին։ Այլ բան է, երբ մարդ դրա համար զոհաբերում է իր սեփական երջանկությունը։

Չմոռանանք, որ մեր երեխաները նույն գենետիկ կոդն են ժառանգել և նույն ինքնազոհաբերություններն են անելու իրենց սերնդի հարատևումն ապահովելու համար՝ զոհաբե-րելու են իրենց երջանկությունը։ Հետո նաև՝ նրանց երե-խաները և այդպես շարունակ։ Փաստորեն սեփական սե-րընդի հարատևման, հատկապես՝ բարեկեցիկ հարատև-ման համար սեփական երջանկությունը զոհաբերելու ընտ-րությունը սկիզբ է դնում դժբախտությունների մի անվերջ շարանի։ Էլ չասենք, որ ծնողների չափից դուրս հոգատա-րությունը կարող է դառնալ երեխաների ապաշնորհության պատճառը։

Ամեն դեպքում՝ սեփական երջանկությունը որևե այլ բանի համար զոհաբերելը կործանարար է, ու առաջին հերթին՝ համատիեզերական օրենքների կոպիտ խախտում, որի պատճառով դժբախտանում է ոչ միայն զոհաբերողը, այլ նաև նրա բոլոր սերունդները։ Ցանկացած օրինակ, հատ-կապես վատ օրինակը, վարակիչ է։ Սեփական երջանկու-թյան զոհաբերությունը դժբախտացնում է ոչ միայն իրեն՝ զոհաբերվողին, այլ նաև սև քար է դնում նրա սերունդնե-րի ճակատագրերի վրա։

Ի հակադրություն՝ եթե մարդ մտահոգվի առաջին հերթին ու գլխավորապես սեփական երջանկությամբ, ապա ոչ մի-այն ինքը կազատագրվի դժբախտության ճիրաններից, այլ նաև կազատագրի մյուսներին, իր լավ օրինակով քաջալե-րելով նրանց նույնպես ազատագրվել ու ապրել երջանիկ։ Մեկ անհատի խոհեմ ու անվախ քայլը կարող է ապահո-վել սեփական սերունդների հարատև երջանկությունը։

©Դավիթ Միրզոյան. 12 Հունվար, 2017 թ.

No comments:

Post a Comment