Monday, January 9, 2017

ԽԱՆԴ - ԿՈՐՍՏԻ ՑԱՎ


ԽԱՆԴ - ԿՈՐՍՏԻ ՑԱՎ
Խանդն իրականում կողմերից մեկի զայրույթն է մյուսի դավաճանության կամ կարծեցյալ դավաճանության պատճառով։

Բայց կա նաև մեկ այլ զգացում, որը մարդիկ նույնացնում են խանդի հետ ու երկուսը միասին համարում հոգեկան խանգարում. բայց ամենաքիչը՝ սեփականատիրոջ վրդովմունք։

Երկրորդ զգացումը ամենևին էլ խանդ չի. ոչ էլ սեփականատիրոջ զգացում։ Դա կորստի ցավ է։ Երբ երկու հակառակ սեռի էակներ սիրում են իրար, ու արդեն փոխմիաձուլվել են նրանց բիոդաշտերը, ապա երրորդի կամ երրորդների հայտնվելը խաթարում է այդ երկուսի բիոդաշտերի միջև ձևավորված անտեսանելի կապերի համակարգը, կտրվում են որոշ թելեր, որի հետևանքով կողմերից մեկը էներգիայի կորուստ է ունենում։ Էներգիայի կորուստ է լինում նույնիսկ այն դեպքում, երբ զուգընկերներից մեկը թեկուզ ակամա հայտնվել է մի խումբ օտարների մեջ, կարևոր չէ թե ինչ միջոցառման։ Ամեն անհատ իր բիոդաշտն ունի ու անընդհատ մյուսների հետ փոխազդեցություն է պահպանում։ Ամեն փոխազդեցություն էներգիայի հոսք է։ Հետևաբար հեռվում հայտնված զուգընկերը արդարացիորեն ցավ է ապրում, երբ մյուսը, թեկուզ ակամա, հայտնվել է օտար բիոդաշտերի փոխազդեցության գոտում ու անխուսափելիորեն էներգետիկ փոխանակման մեջ է նրանց հետ։ Ամեն էներգետիկ փոխանակություն խզում կամ սպառնում է խզել զուգընկերների միջև էներգետիկ կապը։ Ինչն էլ ցավ է պատճառում հեռվում գտնվողին։ Այսքանը))

Բացի էներգիայի կորստից... երբ կողմերից մեկն իր ուշադրությունը դիտավորյալ կերպով շեղում է երրորդի կամ մանավանդ երրորդների կողմը, ապա մյուսի համար դա անչափ վիրավորական է, որովհետև դա նշանակում է, որ զուգընկերը փոխարինող է փնտրում։

Ինչպե՞ս տարբերել խանդը կորստի ցավից։ Խանդը զայրույթ է զուգընկերոջ վրա։ Իսկ կորստի ցավը ցավ է ընդհանրապես։ Եթե վրդովմունքը ուղղված է զուգընկերոջ կողմը, ուրեմն գործ ունենք խանդի հետ։ Իսկ եթե վրդովմունքը ուղղված չէ զուգընկերոջ կողմը, ապա գործ ունենք կորստի ցավի հետ։

©Դավիթ Միրզոյան
9 Հունվար 2017

No comments:

Post a Comment