Monday, January 9, 2017

ԴԱՏԱՎՈՐ

ԴԱՏԱՎՈՐ

Ուրիշներին
դատել ու դատապարտել կարող է միայն նա, ով անցել է բոլոր հնարավոր ու ամենաանտանելի տառա-պանքների միջով։ Մարդ չի ընդունի մեկ ուրիշի մխիթա-րանքի խոսքերն անգամ, եթե այդ մեկն անձամբ նույն դժբախտությունն ու տառապանքը չի ապրել նախկինում։

Քրիստոսն իրավունք ունի դատելու, որովհետև անձամբ անցել է մարդկային շատ տառապանքների միջով։ Նրան դավաճանել են իր ամենամոտիկները, հալածել են թշնա-միները, չեն գնահատել սեփական ազգակիցները, մտերիմ-ները, սեփական համայնքի, նույնիսկ սեփական ընտանի-քի անդամները, օգտագործել ու անտարբերության են մատնել նրանք, ում նա բուժել է և այլն։ Ամենաարդար դատավոր կարող է լինել միայն նա։

Ստորակարգ արարածներին վերացնելու առաջարկս նախ ամենևին էլ իմ հայտնագործությունը չէ։ Դա մեր Արարչա-կան ուսմունքի ամենկարևոր դրույթներից է, որը բարե-բախտաբար պահպանվել է հնդարիական ուսմունքում։ Հնդարիական ուսմունքում այդ դրույթը այնքան է շեշտ-ված, որ անհնար է չնկատել։ Ողջ «Մահաբհարատտա» էպոսը սկզբից մինչև վերջ խոսում է չարի հանդեպ ան-հանդուրժողականության անհրաժեշտության, անգամ՝ չա-րին անողոքաբար կոտորելու մասին։ Չի կարելի հանդուր-ժել չարի որևէ դրսևորում։ Մեր կողմից չարին չպատժելը, նրան հանդուրժելը, մանավանդ խրախուսելը բերեցին նը-րան, որ ստորակարգ արարածները շատ արագ բազմա-ցան, ոհմակներ կազմեցին ու անցան իշխանության։

Քրիստոնեություն ուսմունքը մեզ շատ աղավաղված է հա-սել։ Մենք շատ քիչ բան գիտենք Քրիստոսի ու նրա սեր-մանած ուսմունքի մասին։ Հնարավոր է, որ նա հենց մեր Արարչական ուսմունքն է սերմանել, որի բաղկացուցիչ մա-սը հենց չարին բացահայտելն ու վերացնելն է։ Չէ՞ որ ինքն՝ անձամբ, հենց դա էր անում՝ մերկացնում էր փարիսեցիների կեղծավոր էությունն ու պախարակում նը-րանց, ճիպոտը ձեռքին մտնում էր տաճարի հրապարակ ու ծեծելով հալածում վաշխառուներին տաճարի հրապարա-կից, ջարդ ու փշուր անելով նրանց սեղանները։

Ցավալիորեն սկայն, ճշմարիտ ուսմունքի փոխարեն մեզ են մատուցել մի ուսմունք, Քրիստոնեություն անվան տակ, անսահման հնազանդության, խոնարհության, չարի ու ամ-բարիշտի հանդեպ հանդուրժողականության, իշխանավոր-ներին անվերապահորեն ենթարկվելու, տերերի դեմ չըմ-բոստանալու, անարդար հարկահանությանը չընդդիմանա-լու, վերջին շապիկն էլ հանելու, նույնիսկ մյուս այտը մա-տուցելու մասին և այլն։

©Դավիթ Միրզոյան. 09 Հունվար 2017 թ.

No comments:

Post a Comment