Friday, July 31, 2020

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈ՞ՒՆ

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈ՞ՒՆ

Ինչպես բազմիցս եմ գրել նախկինում, մենք միահամուռ ու համախմբված կերպով ոտքի ենք կանգնում ու հանդես գալիս պատասխանատվություն, հատկապես ինքնազոհա-բերություններ չպահանջող առիթներով, օրինակ՝ ազգային սուգ, թաղում, լաց ու կոծ և այլն, այսինքն՝ երբ անդառ-նալի կորուստ ենք ունեցել, կամ երբ վնաս է հասցվել մեր ազգի ընդհանուր շահին, բայց չկա կոնկրետ որևէ մեղա-վոր, կամ այդ մեղավորը արտաքին թշնամին է, որին «ձեռքներս չի հասնում», մեր ընդհանուր սեփականությունն է վնասվել, բայց չկա հանցագործը, կամ չենք ուզում գըտ-նել նրան, որպեսզի պատասխանատվության չստանձնենք՝ պատժե՞լ, թե՞ չպատժել, երբ արհավիրք է տեղի ունեցել, բայց չկա որևէ դիտարկում, բացահայտում ու եզրահան-գում անելու կարիք, կամ չենք ուզում բացահայտել խնդիրը, որ հանկարծ չկանգնենք այն լուծելու պատաս-խանատվության առջև և այլն։ Մի խոսքով, ոտքի ենք կանգնում ու համախմբվում, կամ գոնե ակտիվանում մի-այն այն ժամանակ, երբ պատասխանատվություն և ինք-նազոհաբերություններ չեն պահանջվում։ Ֆեյսբուքի ապա-հով միջավայրում թաքնված կարող ենք մեծ հաճուիյքով տաք-տաք վիճաբանել, խելոք-խելոք մեկնաբանել, հայրե-նասիրական-մայրենասիրական կոչեր անել ու հոխորտալ, երբեմն էլ «մարգարեանալ» և ընդհանրապես զբաղվել մեր խելքը չհասնող թեմաներով։

Թուրքիայի
և Ադրբեջանի չգիտես ինչ-ինչ պատճառներով իբր թե վտանգված ապագան վերջերս հայտնվել է համայն հայության ուշադրության կիզակետում։ Քնում զարթնում ենք ու դրա մասին երազում՝ համաշխարհային ջհուդամա-սոնական օլիգարխիան ծրագրել է քանդել այդ երկրները ու... Ու ի՞նչ։ Ուրիշները քանդելու են ու մեզ էլ բաժին հանե՞ն։ Խելքի եկեք։ Մի՞թե ազգովի այսքան միամիտ ենք, եթե չասեմ ախմախ։ Ուրիշները տորթը թխեն, հետո սկսեն կիսել ու մեզ էլ բաժին հանե՞ն։ Որտե՞ղ եք նման բան տեսել։ Ինչևէ... մեր ախմախության հասնող միամտու-թյունը թողնենք մի կողմ։ Սա շատ հին հիվանդություն է։ Հին է նաև պատասխանատվությունից խուսափելու համար դիտավորյալ կերպով խնդիրը չնկատելու հիվանդությունը։ Չկա խնդիր՝ չկա և այն լուծելու պատասխանատվություն, հատկապես՝ ինքնազոհաբերությունների անհրաժեշտութ-յուն։ Նորն այն է, որ մերօրյա հիվանդները տեղները խե-լոք նստելու և անհասկացող ձևանալու փոխարեն, սկսել են աղմուկ աղաղակ բարձրացնել ու «մարգարեանալ», հե-տևորդներ հավաքել ու, խմբակային հիպնոզի տակ ընկած, զոմբիանալ մեր թշնամի երկրների մոտալուտ կործանման և մեր կորցրած տարածքների վերադարձի թեմաների շուրջ։ Բաղձանքն իրականության տեղ մատուցելը աշխար-հում տարածված հնարք է պատասխանատվությունից ու ինքնազոհաբերություններից խուսափելու համար։ Սակայն նման ճոխություն անվնաս կերպով իրենց կարող են թույլ տալ միայն թշնամի չունեցող ազգերը։ Ի հակադրություն, մենք՝ արնախում թշնամիներով շրջապատված լինելով, իրավունք չունենք ընկնելու անգամ բաղձանքների գիրկը։ Երկրի ներքին խնդիրները՝ համատարած հանցամտութ-յունը, հանցագործությունը, կողոպուտն ու կաշառակերութ-յունը, կոռուպցիան ու կամայականությունները, վերջապես երկրի արտաքին հսկա պատքը թողած, սեփական միտքը զբաղեցնել դրսի՝ կորցրած տարածքները վերադարձնելու, կամ թշնամական երկրների իբր մոտալուտ կործանման հեքիաթներով, առնվազն անմտություն է։ Սակայն խնդիրն ավելի ահավոր է։ Մենք պարզապես վախկոտ ենք և խուսափում ենք մեր սեփական տունը կարգի բերելու մեր պատասխանատվությունից։ Շատ ավելի հեշտ է հայրենա-սեր ձևանալ ու կոկորդ պատռել մեր կրոցրած տարածքնե-րի վերադարձի ու մեր թշնամի երկրների մոտալուտ կոր-ծանման մասին։ Ո՞վ կարող է կասկածի տակ դնել նման մեկի հայրենասիրությունը, կամ հանդգնել որևէ դիտար-կում անել, հատկապես՝ որևէ եզրահանգում։

Ես հայտարարում եմ, որ ներազգային խնդիրները թողած, մեր պատմական տարածքների վերադարձի, կամ մեր թշնամական երկրների մոտալուտ կործանման թեմաների շուրջ աղաղակող, «մարգարեացող», անգամ մտածող ան-հատները սովորական մոլորյալ հայրենասերներ չեն, այլ սեփական երկրի ներազգային խնդիրներից խուսափող վախկոտներ, կամ գլուխ պահող «աֆերիստ»-ներ։

Շատ անգամ եմ բարձրաձայնել, որ ներքին խնդիրներն անլուծելի թողած, չի կարելի երազել կորցրած տարածքնե-րի վերադարձի մասին։ Տարիներ առաջ իմ «Վերածնունդ» վեպում ևս գրել եմ այդ մասին, հատկապես որ միայն մեր ներքին խնդիրները՝ համատարած հանցագործությունն ու հանցամտությունը, վերացնելուց հետո տիեզերքը, կամ Արարիչը, կամ Աստված, ինչպես կուզեք, թույլ կտա ազա-տագրել մեր կորցրած տարածքները, գուցեև նվիրի մեզ ոսկե սկուտեղի վրա։ Սա այն դասն է, որ դեռ չենք սո-վորել։ Ու դեռ շարունակում ենք համառորեն չսովորել։ Դեռ չենք հասկանում, թե ինչու կորցրեցինք համարյա ամեն ինչ ու ենթարկվեցինք ցեղասպանության։ Մինչև չհասկանանք ու չընդունենք, ապա մեր կորցրածը վերա-դարձնելու մասին չի կարելի մտածել։ Դա ոչ միայն անօ-գուտ է, այլև վնասակար։ Վնասակար, քանի որ մեր ուշա-դրությունը շեղում է մեր հիմնական գործից, ներսում կարգ ու կանոն հաստատելուց և երկիրը օրինակելի երկիր դարձնելուց։

Մեկ անգամ ևս՝ ցեղասպանությունը պայթեց մեր գլխին, որովհետև չէինք անում այն, ինչ բխում էր մեր գենետիկ կոդից՝ իրար միս էինք ուտում ու բզկտում։ Նույնը անում ենք հիմա։ Եթե ուշքի չգանք, ապա այս վերջին պատառը ևս կկորցնենք։ Արդեն կորցնում ենք։ Երկրիրը դատարկ-վում է ահագնացող տեմպերով, թշնամիները բուն են դրել երկրում, իշխանական լծակների մոտ են հայտնվել տգետ գեղոները, որոնք փողից բացի ուրիշ ոչինչ չեն հասկա-նում, հիմա էլ արդեն համաշխարհային ֆինանսավարկա-յին օլիգարխիայի դրածոներն են բերվել իշխանության և ժողովրդին փչացնելով երկիրը տանում են ոչնչացման։

Սեփական երկրի ոչնչացումը անտեսելով, թշնամական երկրների քայքայման ծրագրերի մասին երազելն ու հատ-կապես բարբաջելը դավաճանություն է ու թշնամություն։

Ամենաամոթալի բանը վախկոտությունն է, իսկ ամենա-ստոր վախկոտությունը պատասխանատվությունից խուսա-փելը։


©Դավիթ Միրզոյան. 31, Հուլիս, 2020 թ.

No comments:

Post a Comment