Friday, May 19, 2023

 ՀԵՏՀԱՇՎԱՐԿ

Ոմանք, ակնհայտորեն ահաբեկված, հարցնում են, թե ինչով է պայմանավորված հետհաշվարկի օրերի քանակը, որը ամեն օր թարմացնում եմ իմ էջում։ Շատերն էլ ընդհանրապես ահաբեկված են հետհաշվարկով։ Ասեմ, որ շատ լավ է, որ ահաբեկված են։ Հետհաշվարկի նպատակը հենց դա է՝  ահաբեկել ու քնից հանել նրանց, ովքեր չեն պատկերացնում, թե ինչ ահավոր իրավիճակի մեջ են։ Եթե ոչինչ չանենք, ու թողնենք, որ այսպես շարունակվի, ապա շատ շուտով, արդեն 976 օր հետո կռիվներ են գնալու Երևանի մատույցներում։ 

Հետհաշվարկի միտքը ծագեց Դեկտեմբերի 9-ին, և հազար օր քանակով։ Հաջորդ օրը որոշեցի ամեն օր փակցնել էջիս մնացած օրերի քանակը, որպես հիշեցում բոլորին։ Եթե խորը մտածեք, ապա  անպայման կհամաձայնեք։ Ամեն ինչ արտառոց է թվում ձեզ, որովհետև դուք ապրում եք ոչ թե իրատեսությամբ, այլ ձեր բաղձանքներով։

Դուք շատ եք լսում հեռուստացույցով ելույթ ունեցող վերլուծաբաններին, որոնց միակ մտահոգությունը խելոք երևալն է, հանգիստ տուն հասնելն ու քնելը։ Դրանք բոլորը երկրից փախչողների առաջին շարքերում են լինելու։

Պատմությունից դասեր չեք քաղում։ Դեռ ոչինչ, որ հին անցյալի պատմությունից դասեր չեք քաղում։ Դա հասկանալի է, քանի որ անցայլի պատմությունը չգիտեք։ Չգիտեք նաև ոչ շատ հեռու անցյալի ձեր պատմությունը։ Բայց ձեր աչքերի առաջ կատարված շատ մոտ անցյալի դեպքերի պատմությունը իրավունք չունեք մոռանալ։ Ձեր «մոռացկոտությունն» է պատճառը, որ ոչ մի դաս չեք քաղել։

Դեռ ոչինչ, որ չեք հիշում Մեծ Եղեռնը։ Շատերիդ պատմող չի եղել էդ մասին։ Պատմող չի եղել, որովհետև ձեր տատերն ու պապերը գենոցիդ չեն տեսել, ընդհանրապես տեղյակ չեն եղել Առաջին Համաշխարհային պատերազմից, սարդարապատի ճակատամարտից, նաև՝ 1920 թվականի թուրքական հարձակումից, Կարսի ամրոցի անկումից և այլն։

Բայց ինչպե՞ս կարելի է մոռանալ սովետական տարիներին Նախիջևանի հայաթափումը, մանավանդ 1988-ի շարժումը։ Կամ լավ՝ մի՞թե մոռացել եք 1990-ականների պատերազմը, մութը, ցուրտը, սովը և այլն։ Կամ մի՞թե չեք հիշում 2016-ի քառօրյան։ Եթե անգամ դա էլ եք մոռացել, ապա գոնե 2020-ի 44 օրյան պիտի դեռ թարմ լինի ձեր հիշողության մեջ։ Եթե դա ևս մոռացել եք, որովհետև ոչ մի զոհ չունեք ձեր տներում, ապա գոնե հիմա՝ արցախի ընթացիկ շրջափակումը ձեզ ոչինչ չի ասո՞ւմ։ Ինչ պիտի ասե՞ր։ Այն, որ ապահով չեք։ Սա դեռ մեղմ է ասված։ Վտանգի տակ եք, մահացու վտանգի։ Շուտով արցախահայությունը կսկսի արտագաղթել։ Այո, որքան էլ արցախցիք ծախսեր անեն ու տեսահոլովակներ նկարեն, թե չեն լքելու, թե մնալու են պայքարեն, միևնույն է արտագաղթելու են։ Ի դեպ, այդ տեսահոլովակների նպատակը կեղծ ապահովության զգացում առաջ բերելն է ամբողջ հայության մոտ։ Ինչո՞ւ կհարցնեք։ Որպեսզի չանհանգստանաք ու չպատրաստվեք պատերազմի, որ անակնկալի գաք ու խուճապի մատնվեք, որ խուճապի մատնվեք ու չկարողանաք կռվել ու պաշտպանվել, որ չկարողանաք պաշտպանվել ու կոտորվեք։ Հասկացա՞ք։ Ինքներդ ձեզ հարցեր չէք տալի՞ս, թե ովքեր են նկարում այդ տեսահոլովակները այդքան բարձր պռոֆեսիոնալիզմով։ Դրանք գումարներ են, չէ՞։ Իսկ ո՞ւմ մոտ են գումարները։ Կոնկրետ անուններ չտամ։ Չեմ սիրում անուններ տալ։ 

Արցախցիք արտագաղթելու են, որովհետև հիմա անտեր 90-ականները չեն, այսինքն կռիվը միայն վախկոտ ադրբեջանցու դեմ չէ։ Հիմա կռիվը նաև ռուսի դեմ է, նաև արևմուտքի, ի դեմս համաշխարհային ջհուդամասոնական օլիգարխիայի, որի գործիքներն են թուրքն ու ամերիկացին, անգլիայի ու իսրայելի անմիջական ղեկավարությամբ։ Դրանց բոլորի նպատակը իրենց նավթամուղ-գազամուղ խողովակաշարը ապահով պահելն է, մեր ոսկու հանքերին տիրանալը և ընդհանրապես մեզ ոչնչացնելը։ Դեռ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակներից դրանց նպատակն է եղել բնաջնջել մեզ։ Այն ժամանակ կիսատ են թողել գործը։ Այսինքն, ի՞նչ եմ ասում...  դուք ոչինչ չեք հիշում։ Լավ, գոնե հիմա չեք տեսնո՞ւմ, որ կիլոմետրերով առաջ են գալիս, դեռ չգրաված ոսկու հանքերը վաճառում արևմուտքին։ Էսքանից հետո ինչպե՞ս կարելի է ակնկալել արևմուտքի օգնությունը։ Ռուսը ևս արևմոտքի գործիքն է և ամեն ինչ անում է նրա թելադրանքով։ Վերջապես՝ ԲԹՋ խողովակաշարի բաժնետերերից է։ Այսքանը տեսնելուց հետո, մի՞թե կարելի է դեռ հույս դնել աշխարհում որևե մեկի վրա։

Դուք պարզապես առաջնորդվում եք ձեր անհիմն երազանքներով ու բաղձանքներով։ Չեք ուզում պատկերացնել, թե ինչ կլինի եթե ռուսական խաղաղապահները լքեն տարածքը։ Իսկ որ լքելու են, դա արդեն ասում են իրենց կոտրած բերանով։ Հենց հիմա արցախահայությանը ուղիղ տեքստով հասկացնում են, որ հեռանան, որ Արցախը ադբեջանական հող է, որ իրենք չեն կարող պաշտպանել նրանց, որ շուտով հեռանալու են ևայլն։

Ի դեպ՝ ռուսական խաղաղապահների ժամկետը լրանում է հենց 2025 թվականի Նոյեմբերի 9-ին։ Հասկացա՞ք, թե ինչով է պայմանավորված հետհաշվարկիս օրերի թիվը։ Երբ միտք ծագեց հազար օր ժամանակ ունենալու մասին, մինչև երկրի իսպառ վերացումը, մտքումս չկար խաղաղապահների հեռանալու օրը։ Իրականում իմ հետհաշվարկը մի փոքր ավելի վաղ է լրանում։ Ամեն ինչ կարող է և ավելի վաղ ավարտվել՝ նախքան խաղաղապահների հեռանալը։ Չնչին ռուսական զորախումբը ոչինչ չի փոխում, մանավանդ որ կրեմլը չի էլ ուզում պաշտպանել Արցախը։ Կրեմլը մշտապես հայտարարել է, որ Արցախը, բոլոր ազատագրված տաարածքների հետ միասին, ադրբեջանական հող է։ Մենք ենք խուլ եղել։ Այսինքն դարձյալ առաջնորդվել ենք մեր բաղձանքներով։

Էլի եմ կրկնում՝ 2023-ի ընթացքում արտագաղթելու է արցախահայությունը, 2024-ին՝ Սյունիքի հայությունը, 2025-ին թուրքերը մոտենալու են Երևանին։ Այդ ընթացքում երկիր են հորդելու ջհուդական և թուրքական կապիտալն ու անհայտ ծագման օտարազգիներ։ Արդեն լցվում են։ Հայերեն վարժ խոսող թուրք տաքսիստներ կան արդեն։ Այլ ազգ են ներկայանում, բայց կամ թուրք են, կամ ջհուդ։ Եկել են որպես լրտես, ուսումնասիրելու մեզ ու մեր տրամադրությունները։

Անգամ մինչև 2025-ի Նոյեմբերը մենք կարող ենք կորցնել մեր պետականությունը։ Կա՛մ մեզ կուլ կտա ռուսաստան կոչվող ջհուդամասոնական ճամբարը, կա՛մ երկիրը այն աստիճան կհայաթափվի, որ կդժվարանանք այն երկիր կոչել։ Էլ ինչ Հայաստան եթե հայ չկա, կամ շատ քիչ է, փոքրամասնությունը։ Չեմ ահաբեկում։ Պարզապես դուք եք ահաբեկվում, երբ ձեզ ճշմարտությունն են ասում։ Դուք սիրում եք երազանքներով ապրել։ Ռուսը կփրկի, ծովից-ծով երկիր կունենանք, Աստված չի թողնի, որ վերանանք։ Լավ էլ կթողնի։ Էդ ի՞նչ եք արել, որ չթողնի։  Ամեն ինչ իրա ասածով եք արե՞լ, թե՞ արտոնյալ խավ եք՝ ձեր վրա չեն տարածվում համատիեզերական օրենքները։ Ո՞ր օրենքները։ Շատ կան։ Թեկուզ հենց այն, որ գոռոզն ու տգետը, ստորն ու կեղծավորը պատժվելու են, եթե չապաշխարեն։ Դուք ապաշխարության բոլոր կայարանները բաց եք թողել։

Ժամանակ չունեք արդեն։ Ազատ անկումի մեջ էք։ Իսկ ներքևում, անդունդի հատակում անհուն ճահիճ է։ Եթե ընկաք մեջը, այլևս չեք կարողանալու դուրս գալ։

Լավ մտածեք։ Միապետությունը իմ անձնական շահի համար չեմ ասում։ Դա ձեզ է պետք։ Բայց դե դուք կմեռնեք, միայն թե ձեր ազգակիցներից ոչ մեկը հանկարծ ձեր գլխին կառավարիչ չլինի, ձեզ չառաջնորդի։ Օտարին կարելի է, իսկ սեփական ազգակցին՝ ոչ։ Ու այդպես էլ կոտորվելու եք։

Բայց եթե մի քիչ մտածեք, ապա կհասկանաք, որ ավելի լավ է միապետ ունենաք ձեր գլխին, քան ձեր գլուխները հայտնվեն ցցերի վրա, կամ ֆուտբոլի գնդակ դառնան թշնամու զինվորների ոտքերի տակ։

Լավ մտածեք։

©Դավիթ Միրզոյան. 02 Հունվար, 2023 թ.

No comments:

Post a Comment