Thursday, April 13, 2017

ԵՐԱԶԱՆՔ



ԵՐԱԶԱՆՔ
Մարդն իր բնույթով անհամբեր է։ Մշտապես եռանդուն փորձեր է անում փոխելու, բարեփոխելու ամեն ինչ իր շուրջը։ Եթե նույնիսկ չի փորձում, ապա շատ հեռահար ծրագրեր ու աներևակայելի երազանքներ ունի։

Բայց կյանքի գետը հոսում է շատ դանդալ, և ցանկալի փոփոխություններն անմիջապես չեն ստացվում։ Երբեմն ընդհանրապես չեն ստացվում։ Նույնիսկ եթե ստացվում են, ապա շատ ուշ, երբ արդեն իմաստազրկվել է «ուշ լի-նի՝ նուշ լինի» արտահայտությունը։ Բայց ինչու՞։ Ինչո՞ւ են մարդու նվիրական երազանքները ուշանում։ Ինչո՞ւ հաճախ ընդհանրապես չեն կատարվում։ Չէ՞ որ տիեզերքը պիտի կատարեր մարդու ցանկացած երազանք, հատկապես նվի-րական երազանք։ Տիեզերքը հաճախ չի կատարում մեր նվիրական երազանքները, որովհետև այդ երեզանքների ու մղումների հետ մեկտեղ մենք տիեզերք ենք ուղարկում նաև մեր մտավախություններն ու դրանով խանգարում գործին։

Ցավալիորեն, սկայն պատճառը միայն մեր մտավախութ-յունները չեն։ Պատճառն ավելի խորն է։ Ավելի ճիշտ՝ մեր մտավախություններն իրենց պատճառն ունեն։ Այդ խորքա-յին պատճառն այն է, որ մարդը միայնակ չի աշխարհում, որ նրան մշտապես շրջապատում է հակառակը մտածողնե-րի մի հսկա զանգված, սկսած նրա մտերիմներից, բարե-կամներից ու հարազատներից։

Առաջին հերթին մարդու հարազատներն են կախվում նրա ձեռքերից, ոտքերից ու քաշում ներքև, կտրում նրա թևերը, այրում ու մոխրացնում նրա բոլոր հույսերն ու ձգտումնե-րը, իղձերն ու երազանքները։ Հետևաբար, մարդու մտա-վախությունները անհիմն չեն, դրանք իրենց պատճառն ունեն։ Ու այդ պատճառը շատ իրական է ու հսկայածա-վալ, ազդեցությունն էլ՝ մշտական։ Նման պայմաններում մարդ ինչպե՞ս կարող է մտավախություններ չունենալ։ Մարդու մտավախությունները ուղիղ համեմատական են խանգարողների զանգվածի ճնշմանը։

Այդ ճնշման թեկուզ կարճաժամկետ վերացումը մեծագույն բերկրանք ու երջանկություն կարող է պարգևել։ Դա է պատճառը, որ մարդ իրեն թեթև, լավ ու երջանիկ է զգում բնության գրկում. միայնակ։ Այո՛, բնության գրկում լավ է, որովհետև այնտել մարդ չկա։

Այսպիսով, մարդու երազանքների իրականացման ճանա-պարհի խոչընդոտը միայն մարդու մտավախություններն ու վախերը չեն։ Հիմնական ու ամենամեծ խոչընդոտը հակա-ռակը մտածողների, հատկապես մշտապես ու եռանդուն կերպով խանգարողների հսկա բանակն է։

Մեծագույն նվաճում է հաղթահարել այդ բանակի ճնշումն ու դրա պատճառով առկա մտավախություններն ու վախե-րը։ Շատ հաճախ միայնակ անհնար է որևե առաջընթաց։ Համարյա միշտ երկրորդ բախտակցի առկայությունն ու աջակցությունն է անհրաժեշտ։ Միայնակ ոչ ոք ոչինչ չի կարող անել։ Երկու բախտակից սակայն դառնում են հազարապատիկ զորեղ։ Նրանց համար ամեն ինչ հնարա-վոր է, այն էլ՝ միանգամից։ Ոչինչ չի կարող համեմատվել երկու փոխմիաձուլված էակների զորության հետ։ Երկուսի միասնական ուժը կրկնակի լինելու փոխարեն անսահմա-նորեն մեծ է։ Երկու հոգեհարազատ էակի համար ամեն ինչ հնարավոր է։ Նրանց համար ամեն ինչ արդեն կա-տարվել է։ Միմյանց գտնելու ու միաձուլվելու իրողությունն արդեն ամեն ինչ է, ու արդեն լուծել է բոլոր խնդիրները։

Գտեք զմիմյանց ու միաձուլվեք։ Չկա ավելի բերկրալի ու բաղձալի իրողություն։ Երկու հակառակ սեռի էությունների միաձուլումն է համատիեզերական նախանյութի նպատա-կը։ Միայն դա է բերկրանք ու երջանկություն պարգևում։ Գտեք զմիմյանց ու միաձուլվեք։

©Դավիթ Միրզոյան (ԴՍ). 14 Ապրիլ, 2017 թ.

No comments:

Post a Comment