Sunday, April 16, 2017

ՄԻՏՔ

ՄԻՏՔ

Մարդու
միտքը, հատկապես կնոջ միտքն ու վիբրացիանե-րը, անչափ հզոր են։ Կարող են իրենց շուրջն աշխարհներ կերտել, եթե իմաստուն են ու խոհեմ։ Կարող են և կոր-ծանել ամեն ինչ, եթե զգացմունքային են ու անխոհեմ։

Կնոջ մտքերն ու վիբրացիաները մեծապես ազդում են տղամարդու վրա։ Իր անմնացորդ վստահությամբ ու ան-սահման նվիրումով կինը տղամարդուն կարող է ամբողջո-վին դեպի իր կողմը գրավել, միաժամանակ կերտելով այն բաղձալի էակին՝ մաքուր ու աստվածակերպ, որին ձգտում է։ Տղամարդու համար չկա ավելի գրավիչ բան, քան կնոջ անմնացորդ վստահությունն ու նվիրվածությունը։ Միայն կնոջ անսահման վստահությունն ու նվիրվածությունն են տղամարդուն դարձնում առաջնորդ, արքա իմաստուն, այր ամենակարող՝ ուժ ու եռանդ հաղորդելով նրան։ Միայն կնոջ անսահման վստահությունն ու նվիրվածությունն են տղամարդուն մղում արարելու, ստեղծագործելու և շատ ու շատ աներևակայելի սխրանքների։ Առանց կնոջ վստահու-թյան ու նվիրվածության տղամարդը ոչինչ չի կարող անել։ Չի ուզենա... Տղամարդն իմաստ չի տեսնում որևէ բան անել, եթե իր սիրելին չի նկատելու, չի հասկանալու ու չի գնահատելու։ Տղամարդու առաքելությունն, այո, աշխարհը բարեփոխելն է, տղամարդն, այո, կարող է բարեփոխել աշխարհը, բայց միայն երբ սիրող, գնահատող, վստահող ու նվիրված կին ունի իր կողքին։ Այլապես անիմաստ է համարում որևէ ջանք ու եռանդ։

Անիմաստ է բարեփոխել աշխարհը, չունենալով կողքիդ հոգեհարազատ ու իմաստուն կին ու զինակից։

Բայց զուր է սպասել կամ ակնկալել դիմացինից պատ-րաստի կատարելություն։ Հարկավոր է կերտել այն։ Կինն՝ իր անսահման վստահությամբ ու նվիրվածությամբ, իսկ տղամարդն իր կնոջը երկրպագելով ու սիրելով։

Երկուստեք հսկայական ջանք ու ներդրում է պահանջվում, այն էլ՝ անընդհատ, համբերատար ու հավատով լեցուն։ Ցանկացած շտապողականություն կամ զգացմունքայնութ-յուն կարող է մղել անխոհեմ քայլերի ու ավերել ամեն ձեռքբերում։ Համբերատար կերպով ու սիրով կառուցած տունը քանդելը մեծ ցավ է ու ավեր։ Երբեմն երկար ժա-մանակ, ճիգ ու ջանք կարող է պահանջվել նախկին փայլն ու հմայքը վերականգնելու համար։ Բայց հաճախ ավերի հիշողության ստվերները դեռ շատ երկար ժամանակ կա-րող են պահպանվել, նույնիսկ ամեն ինչ լիովին վերա-կանգնելուց հետո։

Երկուստեք համբերատար փոխըմբռնում ու կարեկից մո-տեցում է պահանջվում։ Համբերատար փոխըմբռնում ու կարեկից մոտեցում կարող են ունենալ իմաստուն հոգինե-րը։ Միայն իմաստուն հոգիները կարող են զանազանել սիրելիի անկատարությունը, նկատել ու վեր հանել նրա մոտ առկա արժանիքներն ու բազմապատկել դրանք, սիրո ջերմությամբ այրել ամեն անցանկալի նստվածք։

Ցանկացած համակարգ քանդվելու ու քաոսի վերածվելու միտում ունի։ Քանդելու ու քաոսի վերածելու համար կա-րիք չկա որևե բան անել։ Առանց խնամքի ու հոգատա-րության մեն ինչ քանդվելու է ու վերանա։ Որևէ բան ստեղծելու, պահպանելու ու բազմապատկելու համար մըշ-տական ճիգ ու ջանք է պահանջվում։

Հատկապես մարդկանց միջև հարաբերությունները մշտա-պես հոգատար խնամքի կարիք ունեն, երկու կողմից՝ հա-վասարապես։ Միակողմանի ջանքերը, որպես կանոն, մի-այն դիսբալանսի են բերում ու կառուցելու փոխարեն ավե-րում ամեն ինչ։ Իմաստուն հոգիները թույլ չեն տա որևէ միակողմանի ներդրում։ Անմիջապես ու առանց երկմտելու կարձագանքեն համաչափ ու համահունչ ճիգ ու ջանքով։

Համահունչ, համաչափ ու փոխհամաձայնեցված կարող են գործել միայն հասուն՝ իմաստուն հոգիները։

Զույգի փոխհամաձայնեցված գործելու աստիճանը ցուցա-դրող հինավուրց ծես կար՝ հարսանիքի ժամանակ նորա-պսակներին առաջարկում էին բաժակ բարձրացնել, մեկն այդ բաժակը բռնած իր աջ ձեռքով, մյուսն՝ իր ձախ ու մոտեցնել նախ մեկի շուրթերին ըմպելու, հետո՝ մյուսի։

Երկու սիրող սրտերի միջև փոխհարաբերությունների կա-ռուցման գործը հավասարապես երկուսի պատասխանա-տվությունն է ու առաքելությունը, նաև բերկրանքն ու պատիվը։

©
Դավիթ Միրզոյան (ԴՍ). 16 Ապրիլ, 2017 թ.

No comments:

Post a Comment