Wednesday, April 12, 2017

ԳԵՐՈՑԻ

ԳԵՐՈՑԻ

Երկար
ժամանակ միմյանց հետ շփվելուց հետո, մարդիկ այնքան խորը հետքեր են թողնում միմյանց բիոդաշտերի վրա, որ երբեմն չեն կարողանում պատկերացնել կյանքն առանց միմյանց։

Ասվածը վերաբերում է և՛ դրական, և՛ բացասական ազդե-ցություններին։ Դրական ազդեցության դեպքն ինքնին հասկանալի է։ Բացասական ազդեցության դեպքում, երբ կողակիցդ կեղեքել, հոշոտել է բիոդաշտիդ հսկա հատված-ներ, երբեմն էլ համարյա ոչնչացրել ողջ բիոդաշտդ, դարձյալ դժվար է պատկերացնել կյանքն առանց նրա։ Բանն այն է, որ վնասելով, ավելի ճիշտ՝ ոչնչացնելով բիոդաշտիդ որոշ հատվածներ, կողակիցդ ներխուժել ու գրավել է «ազատագրված» տարածքները, միաժամանակ զրկելով քեզ լիարժեքորեն ու վստահորեն ապրելու ու գոր-ծելու կարողությունից։ Վերականգնման ճանապարհը դըժ-վարին է, երբեմն էլ անհնար՝ առանց մեկ ուրիշի օժանդա-կության։

Հաճախ ինքնուրույն անհնար է վերականգնել սեփական բիոդաշտի վնասված հատվածները մանավանդ, երբ դեռ առկա է վնասողի մշտական ներկայությունը։ Նույնիսկ նը-րան հեռացնելուց, կամ նրանից հեռանալուց հետո, դեռ երկար ժամանակ կպահանջվի... Վերականգնման ճանա-պարհը երկար է, իսկ երբեմն անհնարին առանց հոգեհա-րազատ էակի օժանդակության։ Հաճախ միայն հոգեհարա-զատ էակը կարող է իր համահունչ վիբրացիաներով ապաքինել բոլոր վերքերդ ու վերականգնել բիոդաշտիդ բոլոր վնասվածքներն ու բացակայող հատվածները։ Մի-այն սեփական բիոդաշտը վերականգնելով է հնարավոր վերականգնել սեփական առողջությունը։ Չէ՞ որ անմիջա-կան ու սերտ կապ կա հոգևորի ու ֆիզիկականի միջև։ Ավելի ճիշտ՝ հոգևորն ու ֆիզիկականը միևույն էությանը տված տարբեր բառեր են միայն։

Չնայած՝ հոգևոր ասվածը միայն ֆիզիկականի դրսևորումն է, կամ ավելի ճիշտ ասած՝ ֆիզիկականի ճառագած բիո-դաշտը, սակայն նրա միջոցով հնարավոր է անմիջապես ազդել ֆիզիկականի վրա, և՛ դրական, և՛ ցավոք բացասա-կան իմաստով։

©Դավիթ Միրզոյան. 09 Ապրիլ, 2017 թ.

No comments:

Post a Comment