Wednesday, April 12, 2017

ՀԱՄԱՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐ



ՀԱՄԱՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիեզերքում
կան օրենքներ, հետևաբար նաև՝ օրիանաչա-փություններ։ Ամեն ազգ ու անհատ ապրում ու զարգանում է այդ օրենքներով։ Ամեն կտրուկ փոփոխության նախոր-դում է երկար կուտակման ու հասունացման գործընթացը շատ հաճախ, ցավոք, տառապանքով լի ու տանջալի։ Բայց որքան երկար ու տառապանքով լի է նախորդ շրջանը, ապա այնքան կտրուկ է լինելու փոփոխությունը, այնքան բերկրալի է լինելու ազատագրումն ու երջանկության աս-տիճանը։

Տիեզերքում փոփոխություններն անխուսափելի են։ Կտրուկ ու ցավոտ շրջադարձերից խուսափելու համար հարկավոր է հնարավորինս շուտ նկատել զարգացումների ընթացքն ու գործի անցնել։ Դրանից է կախված ազգի կամ անհատի ճակատագիրը։

Սեփական արատներն ու մեղքերը թաքցնող ազգը կամ անհատը միայն դեպի կործանում կարող է գնալ։ Գոռո-զությունն ու վեհանձնությունը ազգին ու անհատին միայն դեպի հետ կարող են տանել, դեպի դեգրադացիա։ Սեփա-կան չեղած արժանիքներով հրճվելն ու պարծենկոտութ-յունը և՛ ազգի, և՛ անհատի հանդեպ միայն հակակրանք կարող են առաջ բերել։ Ուրիշ ազգերի ու անհատների արժանիքներն անտեսելը չի կարող անհետևանք մնալ։ Ուրիշների արժանիքներն անտեսելը հավասարազոր է նը-րանց ստորացնելուն։ Միայն ստորակարգ արարածներն են ջանում ստորացնել դիմացինին սեփական անձն արժե-վորելու և ստվերից դուրս բերելու նպատակով։ Ստորա-կարգ արարածները որքան էլ ստորակարգ, բայց նկատում են դիմացինի մեծությունն ու իրենց անարժանությունը։ Ամենաճղճիմ ու ստորակարգ արարածները ստորացնում են իրենցից թույլերին, սնվում հիմնականում նրանց հաշվին։

Ամենամեծ սրիկայությունը թուլին ու անպաշտպանին ստորացնելն է, նրան ավելի ու ավելի մեծ կախվածության մեջ գցելը, նրան ճնշելը և ուղղորդելը։ Ստորակարգ արա-րածները զուրկ են ներուժի սեփական աղբյուրից, անտա-ղանդ են ու ապաշնորհ, անկարող որևէ արժեքավոր բան արարել։ Նրանք հիմնականում շահագործում են արարող-ների ներուժն ու աշխատանքը, անողոքաբար քամում վեր-ջին կաթիլն ու դեն նետում, երբ այլևս ոչինչ չկա քամելու։

Զարմանալու
ոչինչ չկա, որ ներկայումս ստորակարգ արա-րածներն են ամենուր՝ իշխանական ու տնտեսական լծակ-ների մոտ։ Ստորակարգ արարածները չունեն արժեքներ, հետևաբար նաև՝ սրբություններ։ Կարող են դավաճանել ու վաճառել։ Հետո հրճվել անպատիժ մնալու հաճույքից ու հրավառություններ անել, տոնելու հերթական հաղթանա-կը, այն դեպքում, օրինակ, երբ հարկավոր էր լռելյայն մը-տորել հարյուրավոր անմեղ երիտասարդների խամրած արևի տարելիցի օրերին։

Սրբություններ չհարգող ազգը կամ անհատը պատրաստ է հետագա սրբապղծությունների։ Ամեն հաջորդ սրբապղծու-թյան հետ ավելի է խորանում ազգի, նաև անհատի կոր-ծանումն ու դառնում անդառնալի։

Հուսանք միայն, որ ապրում ենք դառնությունների կու-տակման ու բարենպաստ կտրուկ փոփոխությանը նախոր-դող մի շրջան։

©Դավիթ Միրզոյան. 03 Ապրիլ, 2017 թ.

No comments:

Post a Comment