Wednesday, April 12, 2017

ՓՈԽՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

ՓՈԽՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Տիեզերքում
անընդհատ շարժում կա։ Ոչինչ նույնը չի մնում։ Ամեն ինչ փոխվում է ու փոփոխվում, առաջադիմում ու կատարելագործվում։ Մարդկանց զգացմունքներն ան-ընդհատ բարեփոխվում ու բարձրանում են նորանոր աս-տիճանների՝ ավելի լուրջ, ավելի խորն ու ավելի միաձուլ-ված։

Տիեզերքում երկու հոգեհարազատ էակների բիոդաշտերի միաձուլումն ամենաբերկրալին է՝ երբ մեկը չի կարող առանց մյուսի, երբ մեկի բիոդաշտի ցանկացած խաթա-րում ցավ է պատճառում մյուսին, իսկ ուշադրության որևէ միտումնավոր շեղում կարող է մյուսի հոգևոր մահվան պատճառ դառնալ։

Ցավալիորեն, նախկինում համոզված էի, թե տղամարդու ուշադրությունը կարող է տարածվել ու ընդգրկել մեկից ավելի կանանց, որ տղամարդն իրավունք չունի մերժել իրեն սիրող ու նվիրված որևէ կնոջ, որ նույնիսկ սրբա-պղծություն է արհամարհել նրանց սերն ու նվիրվածութ-յունը։ Փաստորեն, բազմակնությունը դիտում էի որպես միանգամայն ընդունելի ու բնական, լիովին համապատաս-խանող համատիեզերական օրենքներին և այլն։ Իրակա-նում դատողություններս ելնում էին տղամարդու տեսան-կյունից, հիմնականում անտեսում էի կին էության զգաց-մունքները։ Հատկապես՝ գաղափար չունեի ու անտեսում էի երկու հոգեհարազատ էակների բիոդաշտերի միաձուլ-ման, նրանց անսահման փոխկապվածության ու փոխնվիր-վածության հնարավորությունն ու այդ ամենից բխող բերկ-րանքն ու երջանկությունը։

Ս
ակայն՝ տիեզերքում քարացած ոչինչ չկա։ Ամեն ինչ բարեփոխվում է, առաջադիմում ու կատարելագործվում, հատկապես՝ մարդու համոզմունքները։ Տիեզերքն անսահ-մանորեն շահագրգռված է մարդու մտքերի ու զգացմունք-ների բարեփոխմամբ, առաջադիմությամբ ու կատարելա-գործմամբ և համառորեն իր ուղղումներն է մտցնում, հա-ճախ մատնելով մարդուն անտանելի տառապանքների, իսկ երբեմն հակառակը՝ պարուրելով նրան սիրով ու երջան-կությամբ։

Երկուսն էլ անչափ ուսուցանող կարող են լինել։ Բայց եթե տառապանքների ուղին կարող է ուսուցանելու հետ մեկ-տեղ անդառնալի ծանր հոգևոր ու հետևաբար առողջական խնդիրների պատճառ դառնալ, ապա սիրո ու բերկրանքի ուղին միայն ապաքինում կարող է բերել։ Եթե տառա-պանքների ուղին որևե բան ուսուցանելու համար, մարդուն կարող է մատնել երկար տարիների դեգերումների, ապա սիրո ու երջանկության, փոխնվիրվածության ու փոխկա-պակցվածության ուղին իմաստնացնում է միանգամից ու առանց ցավի, ավելին՝ զուգահեռաբար բերկրանքով պա-րուրելով մարդուն ու ապաքինելով նրան։ Եթե տառապան-քների ուղին կարող է շատ հաճախ ոչինչ էլ չուսուցանել, ապա սիրո ու անսահման փոխնվիրվածության ուղին ան-խուսափելիորեն բացում է մարդու աչքերն ու նրա առաջ փռում տիեզերքի բոլոր գաղտնիքները։ Վերջապես՝ սիրո ու փոխնվիրվածության ուղին հենց ինքը նպատակն է։

©Դավիթ Միրզոյան. 02 Ապրիլ, 2017 թ.

No comments:

Post a Comment