Friday, April 14, 2017

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ



ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

«Ազատություն» գաղափարի մասին շատ տարբեր մեկնա-բանություններ կան։ Ոմանք, ազատություն ասելով, հաս-կանում են ամենաթողություն, անպատժելիություն, ոմանք հասկանում են անարգել գործելու, մտքեր արտահայտելու, նույնիսկ մտածելու, երազելու հնարավորություն և այլն։ Բայց «ազատություն» գաղափարն ավելի նուրբ ու խորն է։

Ազատ չի կարող լինել նա, ով պարուրված է կասկածի ու անվստահության շղթաներով։ Կասկածի ու անվստահու-թյան շղթաներն են, որ անազատության մեջ են պահում մարդուն։

Կասկածի ու անվստահության բացակայություն հնարավոր է միայն միմյանց անկեղծորեն սիրող ու նվիրված էակնե-րի միջև։ Պարադոքսալ է թվում անսահման նվիրվածու-թյան ու ազատության սերտ կապը, բայց ոչ մի պարա-դոքս չկա։ Միայն անսահման նվիրվածությունն է ազա-տում սիրելիին կասկածի շղթաներից։ Միայն կասկածի շղթաներից ձերբազատված սիրելին կարող է լիարժեքորեն ազատ լինել։ Իրեն ազատ զգացող սիրելին միայն կարող է նույնչափ նվիրվածությամբ պատասխանել ու ազատա-գրել իրեն անսահմանորեն նվիրված սիրելիին։

Լիակատար ազատության կարելի է հասնել միայն անսահ-ման փոխնվիրվածությամբ։ Փոխնվիրվածության կարելի է հասնել միայն անսահման փոխվստահությամբ։ Փոխվստա-հության կարող են հասնել միայն հասուն՝ իմաստուն, հո-գիները։ Միայն իմաստուն հոգիները կարող են հասկանալ միմյանց ու վստահել։ Վստահելուց հետո նվիրվել ու իս-կական ազատություն պարգևել իմիմյանց։

Իսկական սեր կարող է ծագել միայն հասուն՝ իմաստուն, հոգիների միջև։

Չկա ավելի բերկրալի իրավիճակ, երբ անսահմանորեն վստահում ես, երբ քեզ անսահմանորեն վստահում են։ Մեծ ցավ է, երբ չեն վստահում և սկսում են հեռանալ ու օտարանալ։ Անվստահության պայմաններում չի կարող լինել նվիրվածություն, հետևաբար նաև ազատություն ու սեր։

Սիրեք, վստահեք, նվիրվեք ու ազատագրեք միմյանց կասկածի կապանքներից։ Դա է իսկական ազատությունը։ Ամենաիմաստունը նա է, ով առաջինն է վստահում ու նվիրվում անսահմանորեն։

Ցավոք, շատերը սիրո մեջ ազատությունը նույնացնում են գործելու ազատություն ունենալու և սիրելիին նման ազա-տություն տալու հետ։ Չկա ու չի կարող լինել նման «Ազա-տություն»։ Սիրող սրտերից ոչ մեկը չի կարող գործելու ազատություն ունենալ։ Չի կարող ու չի ուզենա իր սիրե-լիից թաքուն որևէ բան անել, այնպիսի բան, որ ամենևին դուր չի գա իր սիրելիին։ Սիրո մեջ գործելու ազատություն չկա։ Փոխարենը կա իսկական ազատություն, ազատու-թյուն կասկածի կապանքներից։

Գործելու ազատությունը նշանակում է սիրո բացակայու-թյուն, քանի որ այն ի սկզբանե հաշվի չի առնում սիրե-լիին, արհամարհում է նրա զգացմունքները։ Արհամար-հանքն ու սերը անհամատեղելի բաներ են, միմյանց՝ ան-տագոնիստ։ Եթե կա գործելու ազատություն, ուրեմն չկա սեր։

Սերն, այո՛, շղթայում է մարդու գործելու ազատությունը, բայց փոխարենը ազատագրում է մարդուն։

©Դավիթ Միրզոյան (ԴՍ). 14 Ապրիլ, 2017 թ.

No comments:

Post a Comment