Wednesday, April 12, 2017

ԿԱՐՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԿԱՐՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարդու
բիոդաշտը, հետևաբար նաև առողջությունն իհար-կե, մշտապես ռմբակոծության տակ են սկսած նրա դեռ չծնված՝ սաղմնային ժամանակներից։ Նույնիսկ՝ դրանից առաջ...

Ընդհանրապես մարդու կյանքը սկսվում է այն պահից, երբ ձևավորվում է նրա գենետիկ կոդը՝ երբ միաձուլվում են նրա ծնողների գենետիկ կոդերի համապատասխան հատ-վածները։ Բայց չէ՞ որ նրա ծնողների գենետիկ կոդերը ևս ռմբակոծությունների են ենթարկվել նախկինում։ Հետևա-բար՝ մարդու գենետիկ կոդն իր վրա է կրում բոլոր նախ-կին ու ընթացիկ ռմբակոծությունների ողջ ազդեցությունը։

Մարդ ինքն իր թշնամին չի։ Ոչ ոք չի ուզում վատառողջ ու դժբախտ լինել։ Մարդուն վատառողջ ու դժբախտ դարձ-նում է միայն նրա անմիջական միջավյրը՝ նրանք, ում հետ մարդ անմիջական ու մշտական շփում ունի։ Միայն մար-դու հետ սերտորեն առնչվողները կարող են այս կամ այն կերպ ազդել նրա բիոդաշտի, հետևաբար նաև նրա առող-ջության վրա։ Մարդու առողջության ու երջանկութան վրա ազդում է նաև նրա ոչ անմիջական շրջապատը, հեռահար կապերի ու փոխկապվածությունների միջոցով (հեռուստա-տեսություն-մեռուստատեսություն և այլն)։

Հաճախ ասում են՝ «բախտիցդ փախչես, ինքդ քեզնից չես փախչի»։ Սրանով ակնարկում, կամ ավելի ճիշտ պնդում են լիակատար համոզմունքով լեցուն, թե մարդու երջան-կությունը կախված է միայն իրենից։ Սա շատ սխալ հա-մոզմունք է։ Եթե մարդու երջանկությունը կախված լիներ միայն իրենից, ապա մարդ միայն երջանիկ կլիներ։ Եր-ջանկության մղումն ու երջանիկ լինելու իմաստնությունը կա ամեն մարդու մեջ ի սկզբանե։

Պարզապես ամենատարբեր ու շարունակական ռմբակո-ծությունները խեղել ու շարունակում են խեղել երջանիկ ապրելու մարդու իմաստնությունն ու ունակությունը։ Հա-սարակությունը չի սիրում երջանիկ մարդկանց։ Ամեն ինչ անում է նրանց թևերը կտրելու, ցած բերելու և միևնույն համատարած դժբախտության ճահճուտում թաղելու հա-մար։ Մարդիկ չեն սիրում իրենցից տաղանդավոր, հաջո-ղակ, խելացի ու լավ մարդկանց. մանավանդ՝ երջանիկնե-րին։ Միայն նախանձում ու վնասում են նրանց։

Իսկ երջանիկները երբեմն կամավոր, կամ ավելի ճիշտ՝ ստիպված՝ փորձում են կամ ցույց չտալ, որ երջանիկ են, կամ իրոք խուսափում են երջանիկ լինելուց։ Այո, խուսա-փում, որովհետև երջանկությունը համապատասխան պա-տասխանատվություն ու խնդիրներ է ենթադրում։ Պատաս-խանատվությունից, խնդիրներից ու հատկապես շրջապա-տի ճնշումից, աչք ու մաչքից խուսափելու համար, մարդիկ ստիպված խուսափում են երջանկությունից, փորձում են մնալ միևույն կոտրած տաշտակի առջև. միայն թե չհայտ-նըվեն նորանոր խնդիրների տարափի տակ, մանավանդ երբ հայտնի չէ, թե ի՞նչ խնդիրներ են ծագելու, ի՞նչ բնույթի են լինելու ու ի՞նչ ծանրության։

Երջանկությունն ամենամեծ ու պայծառ իրավիճակն է տիեզերքում։ Տիեզերքը երջանկության ու բերկրանքի է ձգտում։ Նախանյութը նյութականացել է երջանկություն ու բերկրանք ապրելու համար։ Երջանկության ու բերկրանքի մղումը խեղդելով, մենք դեմ ենք գնում ու կասեցնում նա-խանյութի մղումը։ Նախանյութը մեզ չի ների դրա համար։ Մեզ անպայման կմատնի ավելի ու ավելի ծանր իրավի-ճակների ու տառապանքների։

©Դավիթ Միրզոյան. 10 Ապրիլ, 2017 թ.

No comments:

Post a Comment