Sunday, January 6, 2019

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Ազգային ժողովի օրինաստեղծ գործունեությունը հիմնա-կանում արձագանք է հանցագործությունների նորանոր տեսակների ի հայտ գալուն։ Եթե երկրում նվազի բնակչու-թյան հանցամտությունն ու հանցագործությունը, ապա նո-րանոր օրենքներ ստեղծելու կամ գործող օրենքների խըս-տությունը բարձրացնելու կարիք ընդհանրապես չի լինի։ Հետևաբար՝ ԱԺ ունենալու կարիք ևս չի լինի։
Ներքին ու արտաքին քաղաքականությունը, ավելի ճիշտ ռազմավարությունն ու մարտավարությունը, երկրի գերա-գույն հրամանատարի պատասխանատվությունն է։ Չի կա-րելի թույլ տալ, որ կարևորագույն ռազմավարական ու մարտավարական հարցերը լուծվեն քվեարկության միջո-ցով։ Քվեարկության մեջ կորում, անհետանում է քվեար-կությանը մասնակցած պատգամավորների պատասխանա-տվությունը։ Քվեարկությունից հետո ոչ ոք անձնապես ոչ մի պատասխանատվություն չի կրում՝ ո՛չ օրենքների նա-խագծեր կազմողները, ո՛չ կողմ, ո՛չ էլ դեմ քվեարկողները։
Որպեսզի որևէ մեկը վերջապես պատասխանատվություն կրի երկրի համար կարևոր օրենքների, ներքին ու արտա-քին ռազմավարության ու մարտավարության ձախողումնե-րի համար, ապա պետք է անցնել միապետության։ Ինչպես նավի նավապետն է կրում ողջ պատասխանատվությունը, այնպես էլ երկրում պետք է լինի մեկը, ով իր վրա կրի երկրի համար ընդունած որոշումների ողջ պատասխանա-տվությունը։
Բայց նկատենք, որ նավապետն իր վրա է կրում նավի ճակատագրի ողջ պատասխանատվությունը միայն, որով-հետև նավաստիներն անվերապահորեն ու առանց քննար-կելու կատարում են նրա բոլոր հրամանները։ Նմանապես, երկրի միապետն իր վրա կվերցնի ողջ պատասխանա-տվությունը միայն այն դեպքում, եթե իր բոլոր ստորա-դասներն անվերապահորեն կատարեն նրա բոլոր հրա-մանները։
Երկիր ղեկավարելու ողջ բարդությունն այն է, որ մարդիկ հրաժարվում են անվերապահորեն ու արագորեն կատարել միապետի հրամանները, դրանով ստիպելով նրան ավե-լորդ ջանք ու եռանդ վատնել, նաև՝ ժամանակ և ուշադրու-թյուն, հատկապես՝ օրինապահ մարմիններ պահել հետև-վելու, որ կատարվեն իր հրամանները։ Միապետը հաճախ կարող է շատ ավելի խիստ հրամաններ արձակել, այն ակնկալիքով, որ իր հրամանի թեկուզ ոչ լիարժեք կատա-րումը ևս բավարար կլինի հասնելու ցանկալի արդյունքին։
Եթե նավաստիները չկատարեն, կամ կիսով չափ կատա-րեն նավապետի հրամանները, ապա նավն անպայման որևէ աղետի կենթարկվի։
Երկիրն իհարկե նավ չէ, ու նրա աղետի մատնվելը հա-ճախ այնքան էլ նկատելի չէ շատ շատերի համար, մանա-վանդ երբ այդ աղետները շարունակական են ու աստի-ճանաբար են սաստկանում։ Մարդիկ երբեմն չեն էլ նկա-տում աղետի մոտենալը, քանի որ երբեմն սակավաթիվ հերոսներ իրենց ուսերին են վերցնում երկրի առջև ծառա-ցած արհավիրքի խնդիրը լուծելու ողջ ծանրությունը։

Բայց երբ փոքրաթիվ հերոսներ իրենց ուսերին են վերց-նում երկրի դեմ ծառացած խնդիրների ողջ ծանրությունը, անհավասարակշռություն ու անարդարություն է առաջա-նում ազգի ներսում։ Ազգն ավելի է պառակտվում, երբ հերոսները բոլորի խնդիրները լուծելուց հետո մատնվում են անուշադրության, իսկ նրանց ընտանիքները՝ անարդար վերաբերմունքի։
Հետևաբար հարկավոր է վերացնել անպատասխանատվու-թյուն ծնող դեմոկրատական կառավարումն ու տնտեսավա-րումը։ Երկիրը պիտի ունենա մեկ նավապետ և նրա հրա-մանները պիտի կատարվեն արագ ու առանց վերա-պահումների։
©Դավիթ Միրզոյան. 06 Հունվար, 2019 թ.

No comments:

Post a Comment