Saturday, January 5, 2019

ՀԱՂԹԱՆԱԿ կամ ՄԱՀ

ՀԱՂԹԱՆԱԿ կամ ՄԱՀ
Եթե ոչ վաղ անցյալում ռազմական հաղթանակներ ենք ունեցել, այնուամենայնիվ դեռ վերջնական հանգուցալուծ-ման չենք հասել։ Հանգուցալուծում կլիներ, եթե այլևս ոչ մի բանակցություններ չընթանային Ղարաբաղի շուրջ։
Մենք ազգովի տանուլ ենք տալիս մեր դեմ սանձազերծած բոլոր պատերազմները՝ տեղեկատվական, մշակութային, գաղափարական, հոգեբանական, արժեհամակարգային, քաղաքական-մաղաքական և այլն։
Մեզ մեծապես խանգարում է նաև մեր գավառական սահ-մանափակվածությունը։ Պատմական անցքերի ու փաստե-րի որոշ բացահայտումներ կարող ենք այնքան կարևոր համարել, որ կաթվածահար լինելու աստիճան անդամա-լույծ կերպով չնկատենք, որ ապագա Հայաստանի հիմնա-քարը ոչ թե պատմական փաստերն են, այլ ազգային ար-ժեհամակարգն ու ազգային ուսմունքը։
Ցավոք, շատերը ուսմունք ասելով համարյա ոչինչ չեն հասկանում։ Ուսմունք ասվածը միանգամայն դատարկ տա-րածություն է նրանց համար։ Գարեգին Նժդեհի շնորհիվ գոնե գաղափարախոսություն եզրույթը որոշ նշանակութ-յուն ձեռք բերեց, բարեբախտաբար։ Սակայն դրանից ևս շատերը ոչինչ չեն հասկանում։
Դժբախտաբար, մեր ազգի շատ երևելի մտածողներ դեռ օտարի հորինած դեմոկրատական սկզբունքների գերին են։ Նրանց առաջարկած կառավարման բարեփոխումների ծրագրերը անպայմանորեն դեմոկրատական կառավարման սկզբունքներ են պարունակում։
Բազմիցս եմ ներկայացրել, թե որքան վտանգավոր է դե-մոկրատիան։ Տգետ մեծամասնության իշխանությունը լինե-լով, այն իրականում բռնություն է իմաստուն փոքրամաս-նության վրա։ Հետևաբար, անհրաժեշտ է հրաժարվել որևէ դեմոկրատական սկզբունքից ու անցնել ազնվապետական կառավարմանը՝ միապետությանը։
Պատերազմական իրավիճակում գտնվող մեր երկրի հա-մար միապետական կառավարումը միակ արդյունավետ կառավարման ձևն է։ Բանակում ամեն ստորաբաժանում, ջոկատից մինչև դիվիզիա, մեկ հրամանատար ունի։ Ողջ բանակն ունի միայն մեկ գերագույն հրամանատար։
Ինչպե՞ս կարող է ընտանիքը ունենալ մի քանի հայր, կամ հինգ-տաս տարին մեկ՝ նորը։ Ինչպե՞ս կարող է գերդաս-տանը՝ մի քանի նահապետ ունենալ։ Նմանապես էլ ազգը պիտի ունենա միայն մեկ գերագույն նահապետ՝ համայն հայոց արքա։
Միապետությունից բացի մյուս բոլոր կառավարման ձևերը անհարիր են մեր ազգային նկարագրին ու մեր ազգային նահապետական ուսմունքին։ Ովքեր համոզված են, որ նա-հապետական՝ միապետական, կառավարումը մեր ազգայի-նըն է, ապա պարտավոր են սերմանել այդ գաղափարն ու համոզել մյուսներին։ Այլապես՝ միայն լսելով ու նստելով՝ ոչինչ չանելով, ոչինչ չենք փոխի։ Ամեն ինչ կմնա նույնը ու դեռ կշարունակի վատանալ։ Ընդհանրապես, որևե ճըշ-մարիտ գիտելիք բացահայտած անհատ այդ գիտելիքը տա-րածելու պարտավորություն ունի։ Ինչպես սեր չճառագե-լով, մարդ իր մեջ սպանում է այն ու աշխարհը մատնում դժնդակ մթության, այնպես էլ գիտելիք չճառագելով, մարդ տգիտության ու դժբախտության է մատնում իր բոլոր ազ-գակիցներին։
Տգիտությունը ծնում է գոռոզություն, իսկ գոռոզությունն ավելի է տգիտացնում մարդուն։ Գոռոզ ու տգետ մարդիկ երբեք չեն համախմբվի ու ի վերջո տանուլ կտան իրենց երկիրն ու կվերանան։ Գոռոզությունն է եղել բոլոր ազգե-րի կործանման պատճառը։ Մենք չենք կարող բացառու-թյուն լինել։ Համատիեզերական օրենքները ֆավորիտներ չունեն։ Որքան էլ կատարյալ են մեր գեները, միևույն է անզոր են համատիեզերական օրենքների ու օրինաչափու-թյունների դիմաց։ Եվ վերջապես, ում շատ է տված, նրա-նից շատ էլ պահանջվում է։ Մեզ ամեն ինչ է տված, հե-տևաբար, մեզնից պահանջվում է անսահմանորեն շատ։
Չգիտակցելով ու չկատարելով մեր առաքելությունը, մենք ինքներս մեզ մատնում ենք շարունակական եղեռնի։ Մեծ եղեռնով ո՛չ սկսվել է, ո՛չ էլ ավարտվել մեր թշնամիների ձեռքով մեր ազգի դեմ տիեզերքի պատիժը։ Մեր գոռո-զությունը, տգիտությունը, գավառական անձնապաշտութ-յունն ու օտարամոլությունը մեզ միայն դեպի նոր եղեռն են տանում։
Մենք արդեն անդունդի հատակում ենք՝ մեր պատմական տարածքներց զրկված, կուտակված մի փոքր քարակույտի վրա, օտարի ուսմունքը մեր արյան մեջ, օտարի դրածոնե-րը գլխներիս, թշնամու գործակալները մեջներս... Ուրիշ ինչպե՞ս պիտի գար նոր եղեռնը։ Այն իր ընթացքի մեջ է, իսկ մենք չենք նկատում։ Ովքեր էլ որ նկատում են, միայ-նակ ոչինչ անել չեն կարող։ Մի՞թե սա վերջն է։
Չեմ կարող հավատալ։ Վերջ չկա։ Կա միայն մի որակից մեկ այլ որակի աստիճանական փոփոխություն։ Ցավոք աշ-խարհի պատմությունը բարոյական հետաճի պատմություն է։ Դեգրադացիան ցավոք անխուսափելի է։
Բայց մի՞թե համաշխարհային քրեաօլիգարխիկ ուժերին մարտահրավեր նետելը արժանապատիվ չէ։ Մի՞թե դրանց ենթարկվելն ու փչանալն ավելի գերադասելի է։
©Դավիթ Միրզոյան. 06 Հունվար, 2019 թ.

No comments:

Post a Comment