Saturday, January 19, 2019

ՈՒՇԱԴԻՐ ԼԻՆԵՆՔ

ՈՒՇԱԴԻՐ ԼԻՆԵՆՔ

Արտաքին միջավայրի մասին մտահոգվելով, ուրիշների մասին մտածելով ու նրանցից որևե բան ակնկալելով, մարդ ակամա իր ուշադրությունն ուղղում է դուրս, ան-տեսում իր անձնական կարիքներն ու, ինքն իրեն անուշա-դրության մատնելով, հիվանդանում։ Հիվանդությունից մար-դուն կարող է փրկել միայն նրա հանդեպ այդ ուրիշների փոխադարձ ուշադրությունը։

Ամուսինների միջև, օրինակ, անհրաժեշտ է փոխադարձ ուշադրություն ու նվիրվածություն՝ սեր։ Երբ նրանցից մե-կըն իր ուշադրության թեկուզ մի փոքր մասն ուղղում է ուրիշ կողմ, ապա խախտում է փոխադարձության սկզբուն-քըն ու վնասում իր զուգընկերոջը։ Զուգընկերը, զգալով իրեն պատճառված վնասը, կորստի ցավ է ապրում ու հի-վանդանում։ Մեզանում շատ տարածված, այսպես կոչված՝ խանդի տեսարաններն, իրականում արձագանք են կորստի ցավին, կամ փորձ են վերականգնելու սիրո՝ ուշադրության ու նվիրվածության, փոխադարձությունը։

Դավաճանություն է խախտել սիրո՝ ուշադրության ու նվիր-վածության, փոխադարձության սկզբունքը։ Դավաճանութ-յունը միայն մեկ ուրիշի հետ սեռական հարաբերությունը, սիրախաղը կամ զրույցը չէ։ Ուշադրության ցանկացած շե-ղում դավաճանություն է, հատկապես նրա հանդեպ, ով անսահման ուշադրություն ու նվիրում ունի դեպի քեզ։

Ուշադրության ու նվիրվածության փոխադարձության սկըզ-բունքը առկա է նաև մարդ-հասարակություն փոխհարաբե-րություններում։ Եթե որևե մեկի ողջ ուշադրությունն ուղ-ղված է իր հայրենակիցների կողմը, եթե նա միայն իր հայրենիքի մասին է մտհոգված ու անսահմանորեն նվիր-ված նրան, ապա համապատասխան ուշադրություն ու նվի-րում է ակնկալում իր հայրենիքից՝ իր հայրենակիցներից։ Հակառակ դեպքում կխախտվի սիրո՝ ուշադրության ու նվիրվածության, փոխադարձության սկզբունքը, որը կո-րըստի մեծ ցավ կպատճառի, կհյուծի ու կհիվանդացնի ազգի նվիրյալին։

Մենք ազգովի դեռևս անկարող ենք նկատել միջանձնային փոխհարաբերությունների ողջ պատկերը։ Մեր տգիտութ-յան պատճառով անասելի վնաս ենք հասցնում միմյանց ու մեր ընդհանուր գործին։

Ուշադիր
լինենք։ Հիշենք, որ ոչինչ հավերժ չէ այս աշխար-հում։ Ոչ ոք անսահման ներուժ չունի։ Մի գեղեցիկ օր ցանկացած նվիրյալ կարող է թողնել ու հեռանալ։

©Դավիթ Միրզոյան (ԴՍ). 19 Հունվար, 2019 թ.

No comments:

Post a Comment