Saturday, January 26, 2019

ԾՆԿԱՉՈՔ ՄԵՌՆԵ՞Լ, ԹԵ՞...

ԾՆԿԱՉՈՔ ՄԵՌՆԵ՞Լ, ԹԵ՞...
Ներկա վարչակազմը վաղուց է վարկաբեկել ինքն իրեն։ Այն ի վերջո կործանվելու է, սակայն՝ իր սև գործն անե-լուց հետո միայն։ Քարը գցելու է ջրհորն ու հեռանա, իսկ մենք ստիպված ենք լինելու այդ քարը հանելու մասին մը-տահոգվել։ Նախորդ բոլոր իշխանությունները յուրաքանչ-յուրը մեկ, նունիսկ մի քանի քար արդեն նետել են ջըր-հորը։ Սրանք կարծես գերազանցելու են նախորդներին։ Ժողովրդից թաքուն ուղիղ բանակցություններ են վարում թշնամու հետ, որն ինքնին արդեն դավաճանություն է։

Ինչպե՞ս կարելի է բանակցություններ վարել այն թշնամու հետ, որը չի դադարում սպառնալիքներ տեղալ։ Բանակցու-թյուններ վարում են միայն այն դեպքում երբ «ոչ ոքի» իրավիճակ է։ Ներկա փուլում մեր երկիրը կարծես հայտ-նըվել է խնդրողի դերում, ընկճված ու խեղճացած։ Եթե նույնիսկ իրականում ռազմական հզորությամբ զիջում ես ախոյանիդ, միևնուն է, չի կարելի վիզը ծուռ նստել բա-նակցությունների։ Տվյալ դեպքում կարծում եմ առկա է մեր երկրի վարչապետի վրա իր դրսի տերերի ճնշումը։ Նրանց ձեռնտու է տարածաշրջանում համեմատաբար կայուն խա-ղաղություն ապահովել ամեն գնով։ Մեր հաշվին, իհարկե։ Նիկոլի դրսի տերերը մեզ որպես ազգ բնաջնջելու ծրագիր են որդեգրել դեռ անհիշելի ժամանակներից։ Մեծ եղեռնով հուժկու հարված հասցրեցին մեզ ու դեռ շարունակում են։

Դրանք չեն հանգստանա մինչև մեզ իսպառ չբնաջնջեն կամ չցրեն աշխարհով մեկ։ Ի դեպ՝ նրանք չեն վախենում, որ մենք կարող ենք ի վերջո ընթանալ նույն ճանապար-հով, ինչպես իրենք՝ աստիճանաբար հզորանալով ու մեր ազդեցության տակ առնելով աշխարհի հզորագույն երկըր-ներին։ Չեն վախենում, որովհետև շատ լավ գիտեն, որ մենք, ի տարբերություն իրենց, անուսմունք ազգ ենք, հե-տևաբար անպայմանորեն ուծանալու ենք, ուր էլ որ հայտ-նըվենք։ Մենք ուծանում ենք նույնիսկ մեր սեփական երկ-րում։ Օտարամոլ ազգը ինքնաոչնչացման է դատապարտ-ված, որտեղ էլ որ լինի։

Անուսմունք ազգը ոչ միայն օտարամոլ է, այլ առաջին հերթին տգետ, իր տգիտությունը քողարկելու համար նաև՝ գոռոզ ու իհարկե, ընդհանրապես՝ հանցամիտ ու փչացած։ Փչացածությունը ներառում է նաև այլասերվածությունը, որն էլ ազգերի համահավասարեցման գլխավոր միջոցն է։ Աշխարհի ազգերին այլասերելով է հնարավոր զրկել ազ-գային դիմագծից, ուղեղազրկել, փսորել, ջլատել, թուլաց-նել ու կառավարել՝ շահագործել, մզել ու դեն նետել, ան-հընարին դարձնել շահագործվողների որևէ համախմբված ընդվզում։ Ու այս ամենը՝ միայն հարստության ու իշխա-նության համար։ Իշխանություն՝ հարստություն դիզելու համար և հարստություն՝ իշխանություն ունենալու համար։ Ահա աշխարհի կառավարիչների ողջ փիլիսոփայությունը։ Նրանք սեփականացնում ու թաքցնում են աշխարհի տար-բեր գիտնականների ու նորարարների գյուտերն ու օգտա-կար մշակումները։ Մարդկանց իշխելու համար հարկավոր է նրանց աղքատ պահել, իշխանություններից՝ կախվածու-թյան մեջ։ Չի կարելի թույլ տալ, որ մարդիկ իշխանութ-յուններից անկախ էներգիայի աղբյուր ունենան, օրինակ, ինքնաբավ տնտեսություն, եկամտի աղբյուր և այլն։ Սա ուղղակի ստրկատիրություն է աշխարհի բոլոր ժողովուրդ-ների հանդեպ։

Հայաստանի թագավորությունում միանգամայն այլ իրավի-ճակ է լինելու։ Համայն հայոց արքան գիտական բացա-հայտումների, գյուտերի և օգտակար մշակումների ոչ մի-այն հովանավորն է լինելու, այլ նաև այդ ամենն ի նպաստ ժողովրդի ներդնելու երաշխավորը։ Գիտությունների ակա-դեմիան, գյուտարարների խմբերն ու գյուտարար անհատ-ները խրախուսվելու են ազգային գանձարանից։ Նրանց բոլոր գիտական բացահայտումներից ու գյուտերից իրա-վունք են ունենալու օգտվել բոլոր քաղաքացիները։ Երկիրն արագորեն ծաղկելու է ու հզորանա։ Բոլոր ընտանիքներն ու գերդաստանները լինելու են ինքնաբավ համակարգեր։ Ինքնաբավ են լինելու նաև բոլոր համայնքները, մարզերն ու, իհասրկե՝ ողջ երկիրը։

Միայն ինքնաբավ երկիրը կարող է հզոր լինել ու դիմա-կայել թշնամիների ոտնձգություններին ու շրջափակում-ներին։ Հայաստանի թագավորությունը անկապտելի, ինքն-իշխան, ինքնաբավ ու ծաղկուն համակարգ է լինելու, հզոր ու անպարտելի։ Մեր երկրի օրինակով ի վերջո բարեփոխ-վելու են բոլոր երկրները։

©Դավիթ Միրզոյան (ԴՍ). 26 Հունվար, 2019 թ.

No comments:

Post a Comment