Monday, January 7, 2019

ՆՈՐ 88

ՆՈՐ «88»
Անկախացում ստանալուց ի վեր մեր երկրի ղեկավարների հանցավոր գործունեության հետևանքով, մեր երկիրը ոչ միայն կորցրել է իր արդյունաբերական պոտենցիալն ու վերածվել օտար զբոսաշրջիկների որկրամոլությունը, սե-ռաքաղցն ու տարբեր հետաքրքրասիրությունները բավա-րարող ռեստորան-մեստորանների, հյուրանոց-մյուրանոց-ների, սրճարան-մրճարանների, սաունա-մաունաների ու էլ չգիտեմինչերի երկրի, այլ նաև մեծապես կորցրել է իր վարկը, թեկուզ հենց ԱՊՀ երկրների շրջանում։
Առաջին նախագահից սկսած, բոլոր ղեկավարներն ու նրանց թիմակիցները հանրային գույքի թերագնահատման ու հանցավոր այլ ձևերով սեփականացրել են համազգային սեփականություն հանդիսացող գործարաններ, բանկեր, հանքեր և այլն ու դեռ շարունակում են շահագործել դը-րանք, կամ վաճառել են օտարերկրացիներին ու գրպանել ահռելի գումարներ։
ՀՀ ղեկավարների հանցավոր գործունեության հետևանքով երկիրը հայտնվել է արտաքին պարտքի ահագնացող մամ-լիչի տակ ու դեռ շարունակում է անխնա ճզմվել, ստիպ-ված լինելով, «գույք պարտքի դիմաց» տխրահռչակ բանա-ձևով, օտարերկրյա պարտապաններին զիջել երկրի հա-մար ռազմավարական կարևորագույն նշանակության ձեռ-նարկություններ, գուցե նաև՝ տարածքներ։
Հանցավոր ճանապարհով հարստացած խուլիգանները, միմյանց միջև բաժանելով բոլոր տնտեսական ոլորտները միանգամից մոնոպոլացրին տնտեսությունն ու կաթվածա-հար արեցին մեր ազգին։
Հասունացել է պահը կուլակաթափ անել սրիկաներին ու ազգային գանձարան վերադարձնել ողջ կողոպուտը, ազ-գայնացնել տնտեսությունը, օտարերկրյա սեփականատե-րերից հետ վերցնել ապօրինի ճանապարհով օտարված մեր ազգային հարստությունը, ձերբակալել ու դատել և՛ մեր կոռումպացված ղեկավարներին, և՛ օտարերկրյա սեփականատերերին։
Չի կարելի երկիր կառուցել անարդարության պատվանդա-նի վրա։
Եթե ազգայնացվեն բանկերը, հանքերն ու դեռ սովետա-կան տարիներին կառուցված ու գործող կամ գործարկման հնարավորություն ունեցող գործարանները, ապա ազգային գանձարանը բավարար եկամուտ կունենա գոնե կրկնակի բարձրացնելու կենսաթոշակները, բժիշկների ու պետական բոլոր ծառայությունների աշխատողների աշխատավարձե-րը, իսկ ամենակարևորը՝ առողջապահությունը երկրում դարձնել լիովին անվճար բոլոր խավերի համար։
Այս ամենին չենք հասնի ներկայիս իշխանությունների օրոք։ Մեզ մի նոր «88» է պետք իսկապես ազգանվեր իշխանություններ ունենալու համար։
©Դավիթ Միրզոյան.
07 Հունվար, 2019 թ.

No comments:

Post a Comment