Monday, January 28, 2019

ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ

ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ

Մեր հայրենիքն առաջ ձգվում էր Ատլանտյան օվկիանո-սից մինչև Խաղաղ օվկիանոս (արիական քաղաքակրթու-թյան հետքեր կան բրիտանական կղզիներից մինչև ճապո-նական կղզիներ)։ Մեր անհեռատեության հետևանքով հա-լածվեցինք, բնաջնջվեցինք ու վռնդվեցինք դեպի մեր բնօր-րանը՝ Հայկական բարձրավանդակը։ Բայց սա դեռ վերջը չէր։ Ծովից ծով Հայաստանը ևս չափազանց մեծ էր մեր սահմանափակ մտքի համար։ Ներկայումս մեր վաղեմի բնօրրանից միայն հոշոտված, բզկտված ու կեղեքված պա-տառիկ է մնացել։ Բայց ամենացավալին այն է, որ մեր ավելի սահմանափակ միտքը հենց այս պատառիկն է Հա-յաստան համարում, անտեսում Արցախն ու ազատագրված տարածքները, միաժամանակ կոչ անելով սփյուռքահայե-րին «վերադառնալ հայրենիք»։ Ցավոք, հենց այս սահմա-նափակ միտքն է, որ պատրաստ է հանձնել ազատագրված տարածքները։

Հետաքրքիր
է, որ սփյուռքահայերին կոչ անելով վերա-դառնալ հայրենիք, ամենևին չենք պատկերացնում նրանց բնակությունը Երևանից դուրս՝ ՀՀ այլ վայրերում, հատկա-պես՝ գյուղերում, այն էլ՝ սահմանամերձ։ Կարծես միայն Երևանն է Հայաստանը։ Մեր, արագացող տեմպերով սահ-մանափակվող միտքը, շատ շուտով Երևանից բացի հայրե-նիք չի պատկերացնի։ Հնդիկ-մնդիկներին Հայաստանում ապաստան կամ աշխատանք տրամադրելու ժամանակ ևս միայն Երևանն ենք պատկերացնում որպես Հայաստանի Հանրապետություն։

Դառնալով սփյուռքահայերի բնակեցումը միայն Երևանի տարածքում պատկերացնելու խնդրին, չգիտես ինչու ան-սահման վիրավորական ենք համարում այլ կարծիք՝ հատ-կապես նրանց, մայրաքաղաքից դուրս բնակություն թույլա-տրելու տարբերակը։ Ինչպիսի՜ վիրավորանք։ Ինչպիսի՜ անպատվություն։ Ինչպե՞ս կարելի է Հայաստանում բնա-կություն փնտրող սփյուռքահայերին, օրինակ, առաջարկել բնակվել Ղափանում, կամ Սիսիանում, Ղարաբաղում կամ, հատկապես, ազատագրված տարածքներում։ Ո՞վ կասի՝ ո՞րն է այս ֆենոմենի պատճառը։

Ուրիշ հարց է, որ չկան մարդու բնակության վայրը սահ-մանափակող օրենքներ։ Սակայն մտքներովս անգամ չի անցնում, որ սփյուռքահայերը կարող էին հաստատվել մայրաքաղաքից դուրս, օրինակ։ Գուցե պատճառն այն է, որ նրանց քաղաքաբնակ ենք համարում, ովքեր միանգա-մայն անտեղյակ են բնության գրկում ապրելու հմտություն-ներին ու չենք ուզում ավելորդ սթրեսի մատնել նրանց։ Իսկ գուցե պարզապես իրավական լծակներ չկա՞ն նրանց ուղղորդելու համար։ Կամ գուցե նրանց դրամական ներ-դրումների կարի՞քն ունեք։ Պատճառներ շատ կան։

Ամեն դեպքում պետք է հասկանալ, որ մայրաքաղաքի բնակիչ լինելը առաքելություն է ու պարտականություն, որ մայրաքաղաքում պիտի ապրի միայն նա, ով հասկանում է ու կամավոր կերպով ստանձնել է իր ուսերին կրել այդ առաքելության ու պարտականության ողջ բեռն ու ծանրու-թյունը։ Պետք է գոնե հասկանանք, որ մայրաքաղաքում պիտի բնակվեն նրանք, ովքեր գոնե սատարում են իրենց առաքելությունն ու պարտավորությունները կատարողնե-րին։ Պետք է հասկանանք, որ մայրաքաղաքը երկրի կա-ռավարման կենտրոնն է, ոչ թե զվարճանքի ու խրախճան-քի, էլ չեմ ասում՝ այլասերվածության ու պոռնկության վայր։ Մայրաքաղաքը հիմնականում երկրի ընտրանու՝ եր-կըրի մտավորականության՝ ազգի ճակատագրով մտահոգ մարդկանց, բնակավայրն է, այն մարդկանց, ովքեր ոչ միայն կերտում են ազգի ուսմունքն ու մշակույթը, կառա-վարում երկիրը, այլ նաև աչալուրջ կերպով հետևում են երկրի կառավարիչների գործունեությանն ու ամեն րոպե պատրաստ են դուրս գալ ու կասեցնել երկրի համար վը-տանգավոր որևէ իշխանական քայլ, կամ կանխել որևէ նման մտադրություն։

Մայրաքաղաքը միայն մեծությամբ կամ արդյունաբերական պոտենցիալով չի որոշվում, էլ չեմ ասում՝ հյուրանոցների ու ռեստորան-մեստորանների մեծաքանակությամբ ու ճո-խությամբ։ Միացյալ նահանգների մայրաքաղաքն, օրինակ, իր մեծությամբ միջինից փոքր քաղաք է։

Ինչևէ
, մայրաքաղաքի բնակիչ լինելը արտոնություն կամ առավելություն չէ, այլ առաքելություն ու պարտականու-թյուն։ Մայրաքաղաքում ապրելուն պետք է արժանանալ։ Ամեն գրող-մրող, կամ ամեն արվեստագետ-մարվեստագետ դեռ արժանի չէ ապրելու մայրաքաղաքում, էլ չեմ ասում փողոցային կատակերգուների ու այլանդակություն, երբեմն էլ այլասերվածություն տարածող դերասան-մերասանների կամ առևտրական-մառևտրականների մասին։

Մայրաքաղաքն, ամեն դեպքում, չի կարող լինել հանցա-գործների կամ հանցամիտ տարրերի բնակավայր։ Հանցա-գործն, ինչպես ասում են, ազգություն չունի։ Ազգություն չունեցողը երբեք չի կարող ազգանպաստ գործունեություն ունենալ։ Այն նույնիսկ խանգարում ու խաթարում է որևէ ազգանվեր միտք ու շարժում։ Համատիեզերական օրենք կա՝ եթե չի օգնում, ուրեմն խանգարում է։ Մայրաքաղաքի բնակչի առաքելությունը ազգապահպանությունն է՝ ազգա-յին ուսմունքի, գիտության, արվեստի միջոցով նաև քաղա-քական աչալրջությամբ ու ակտիվությամբ։

Ովքեր միայն պատվախնդրության մղումներով են բնակու-թյուն հաստատել մայրաքաղաքում, ապա մեծ վնաս են հասցրել մեր մշակույթին ու ազգին։ Իսկ ովքեր մայրաքա-ղաք են եկել համեմատաբար աննկատ կերպով այլասեր-վածությամբ ու պոռնկությամբ զբաղվելու նպատակով, ապա ավելի մեծ հարված են հասցրել, քան մեր բոլոր թշնամիները միասին վերցրած։

©Դավիթ Միրզոյան (ԴՍ). 28 Հունվար, 2019 թ.

No comments:

Post a Comment