Monday, July 10, 2023

ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՑ ԱՐՔԱՆ

 Ոմանք ուշադիր հետևում են հրապարակումներիս, սակայն գաղափարներս անիրագործելի են համարում՝ իբր «մարդիկ չեն ընդունի»։

Որևէ գաղափարի իրագործելիության աստիճանն իրականում կախված է ոչ թե ուրիշների պատրաստ լինելուց կամ չլինելուց, այլ առաջին հերթին հենց մեր պատրաստ լինելուց կամ չլինելուց։
Շատերը չեն ընդունում միապետության անցնելու առաջարկս, որովհետև իրավամբ գտնում են, որ ինձնից բացի ուրիշ ոչ ոք չի կարող լինել Համայն Հայոց Արքան (ոչ միայն որովհետև ես եմ միապետության գաղափարի հեղինակը, նաև Արարչական օրենքների ու Հայասատանի թագավորության ազգային սահմանադրության հեղինակը, այլ նաև այդ ամենը ներկայացնող «Վերածնունդ» վեպի հեղինակը երկու հատորով) ու հետևաբար իրենք ստորադաս դիրք են ունենալու ապագա Հայաստանի թագավորությունում։
Փաստորեն սեփական ամբիցիաների ու գոռոզության պատճառով, շատերը պատրաստ են լռության մատնել առաջարկներս, անգամ խլացնել ձայնս ու խանգարել, փակուղի մտցնելով ողջ գործընթացը, միայն թե ինչ-որ մեկը իրենցից բարձր դիրք չունենա երկրում, կարևոր չէ՝ երկիրը կկործանվի՞, թե՞ ոչ։
Ոմանք էլ արքայական տոհմ են փնտրում կամ գոնե ազնվական՝ արիստոկրատ, անհատ՝ նրան առաջարկելու հայոց գահը։ Առնվազն զարմանալ կարելի է։ Բայց նախ՝ շատ կուզեի իմանալ թե, օրինակ, ինչպե՞ս, ի՞նչ չափորոշիչներով են մտադիր որոշել մարդն արքայական, կամ ազնվական՝ արիստոկրատ, պատկանելություն ունի, թե՞ ոչ։ Գրավո՞ր, կամ մանավանդ բանավո՞ր վկայությամբ, թե՞ մեկ այլ չափորոշիչ կա։
Բայց մի՞թե արքայական տոհմին պատկանելության որևէ փաստաթուղթ կամ արիստոկրատ էության որևէ «ապացույց» բավարար են ազգի ապագան այդ անձնավորությանն ու նրա սերունդներին վստահելու համար։
Մի՞թե այդ անձնավորության կողմից ազգային ուսմունքի իմացությունն, օրիակ, չափորոշիչ չէ, եթե չասենք ամենակարևոր չափորոշիչը։ Մի՞թե չափորոշիչ չէ ազգային ուսմունքի բուն էությունը բացահայտելու մարդու կարողությունն ու հատկապես նրա առաջնայնությունը (չէ՞ որ բացահայտեուց հետո շատերը կարող են հանդես գալ ազգային ուսմունքի իրենց «իմացությամբ», միևույն ժամանակ անտեսելով սակայն, որ հրապարակված նյութերից բացի դեռ շատ դրութներ կան որ չեն հրապարակվել)։ Մի՞թե չափորոշիչ չէ ազգային պետության բուն էության բացահայտումն ու ազգային սահմանադրության՝ ազգի հիմնական օրենքների, բացահայտումն ու հրապարակումը, նաև ազգի մշակույթում արմատացած սխալ ու ապակողմնորոշող համոզմունքների պարզաբանումն ու ճշգրտումը և այլն։
Մի՞թե այս բոլոր չափորոշիչների, արքայի անձնական որակների ու իմաստնության գործոնները պակաս կարևոր են, քան որևէ արքայական տոհմի պատկանելության որևէ փաստաթուղթ կամ արիտոկրատության որևէ «ապացույց»։
Ներկայումս չկան արքայական տոհմեր, անգամ՝ իշխանական տոհմեր։ Հազար տարվա ընթացքում ո՛չ արքայական տոհմ է մնացել իր մաքուր անապական վիճակով, ո՛չ էլ որևէ իշխանական տոհմ, կամ՝ արիստոկրատ ընտանիք։
Ի դեպ՝ արքայական տոհմ փնտրող անձիք երբևէ մտածե՞լ են՝ ինչպե՞ս է առաջացել առաջին արքայական տոհմը, ինչպե՞ս է ճանաչվել այն, եթե ոչ, դարձյալ, վերը թվարկածս չափորոշիչներով, ու ինչո՞ւ չի կարելի կրկին անգամ ճանաչել արքայական՝ արիստոկրատ, գենետիկ կոդը միևնույն՝ վերը թվարկածս, չափորոշիչներով։ Մի՞թե փաստաթուղթը կամ արիստոկրատ ընտանիքի պատկանելության «ապացույցն» ավելի կարևոր են, քան արքայի արժանիքներն ու նրա գենետիկ կոդի էությունը ներկայացնող չափորոշիչներն ու նրա ծավալած գործունեությունը։
Ովքեր հետաքրքրվում են, ապա արքայի որակների ու նրա գենետիկ կոդի էությունը ներկայացնող չափորոշիչների մասին կարող են տեղեկանալ՝ կազմածս Արարչական օրենքներին ու Ազգային սահմանադրությանը ծանոթանալով։
Հարգանքներս...
5 Հուլիս, 2019
Դավիթ Միրզոյան

No comments:

Post a Comment