Monday, March 11, 2019

ՀԻՎԱՆԴ ՈՒ ՓՉԱԾԱԾ ԱԶԳ

ՀԻՎԱՆԴ ՈՒ ՓՉԱԾԱԾ ԱԶԳ

Ամեն ազգ իր արժեհամակարգն ունի ու դրանով է տար-բերվում մյուսներից։ Մեզանում շատերը, անգամ իրենց մտավորական համարող որոշ տարրեր, ազգին լավագույնն են համարում։

Նկատենք, որ երբ որևէ մեկն իրեն լավագույնն է համա-րում, նրան միանգամից անսահման գոռոզ ենք անվանում։ Իսկ երբ ողջ ազգն է իրեն լավագույնը համարում, այս դեպքում ի՞նչ անուն տանք։ Միայն ոչ՝ գոռոզ, իհարկե, այնպես չէ՞։

Բայց մեր ի՞նչն է լավագույն։ Ո՛չ կերպարվեստ ունենք, ո՛չ պոեզիա, ո՛չ էլ նորմալ արձակ։ Երաժշտությունը, որ... Էլ չխոսենք... Կլկլոց, կլանչոց ու մլավոցից բացի ուրիշ ոչինչ չկա ներկայումս։ Որքա՞ն կարելի է անցյալի ժառանգութ-յամբ հպարտանալ։ Գիտություն ընդհանրապես չկա։ Ոչինչ չկա։ Քաղաքական միտքը որ տհասության գագաթնակետն է։ Ազգային ուսմունքից ոչ ոք գաղափար չունի։ Լավագույն դեպքում ծեսեր-մեսերն են համարում ազգային ուսմունք։ Մի բնագավառ չկա, որ կարողանանք հպարտանալ, թե ուրիշներից առավել ենք։ Վա՜յ, չէ, մոռացա՝ բոքսը։ Մարդ ծեծելու, ջախջախելու, նրան ոչնչացնելու անգերազանցելի «շնորք» ենք։

Դիմացինին նվաստացնելը, տապալելը, տրորելն ու մրո-տելը մեր ազգային զբաղմունքն է։ Չկա մեկը, հասարակ բնակչից մինչև երկրի «էլիտան», որ տոգորված չլինի մյուսներին տրորելու և մրոտելու, նվաստացնելու և ոչըն-չացնելու մոլուցքով։ Ամեն քայլափոխի միմյանց ոտք ենք տրորում և ուրախանում, երբ կարողանում ենք ավելի շատ մարդու ոտք տրորել քան ինքներս ենք տուժել նման հար-ձակումներից։

Անսահման գոռոզ ու տգետ ազգ ենք։ Ինքասիրահարված, ստոր ու թայֆաբազ։ Դեռ Թումանյանն է նկատել այս ամենը։ Իսկ Թումանյանն իրավունք ունի և' նկատելու, և՛ բարձրաձայնելու։ Ազգի ճակատագրով մտահոգ մտավորա-կանն իրավունք ունի։ Մյուսները չունեն։ Ազգի մասին ճըշ-մարտությունը բարձրաձայնելը վարկաբեկել կամ պիտա-կավորել չի։ Ճշմարտությունը կարող է նկատել ու բարձ-րաձայնել միայն ազգի մտավորականը։ Ով չի նկատում ուրեմն մտավորական չէ։ Ով նկատում է, բայց փորձում է կոծկել, ուրեմն թշնամի է։

Ինչպես ընտանիքի հայրն իրավունք ունի ու պարտավոր է նկատել և բարձրաձայնել ընտանիքի խնդիրները, այնպես էլ ազգի մտավորականն իրավունք ունի ու պարտավոր է նկատել ու բարձրաձայնել իր ազգի արատներն ու խնդիր-ները, հատկապես՝ նրա ողբալի իրավիճակը։ Այլապես անհնար է շտկել որևէ բան։ Ինչպե՞ս կարելի է բուժել հի-վանդին, եթե ո՛չ հիվանդն է ընդունում, որ ինքը հիվանդ է, ո՛չ էլ բժիշկն է որևէ հիվանդություն նկատում, հետն էլ դեռ վատաբանում նկատողին։

Քանի դեռ միմյանց միս ենք ուտում ու բզկտում իրար, ապա երբեք չենք տիրանա մեր պատմական տարածքնե-րին. նույնիսկ կկորցնենք այն, ինչ դեռ ունենք։

©Դավիթ Միրզոյան. 11 Մարտ, 2019 թ.

No comments:

Post a Comment