Saturday, March 23, 2019

ԿԶԱՆՍՏԱՆ

ԿԶԱՆՍՏԱՆ
Մեր ազգը կզելու մեծ հակում ունի։ Կզել է պարսիկ-մար-սիկի առաջ, կզել է թուրք-մուրքի առաջ, կզել է ռուս-մուսի առաջ, կզել է բոլշևիկ-մոլշևիկի առաջ, կզել է նախագահ կոչված վերջին երեք տականքների առաջ։ Հիմա էլ մտա-դիր է կզած ապրել ջհուդամասոն թրաշամանուկնեի առաջ։
Նկատենք մի շատ կարևոր հանգամանք, որ մեր ազգի նորագույն պատմության ընթացքում այս կամ այն լծից մեր որևէ «ազատագրում» մեր ջանքերով չի եղել։ Պար-սիկից ու թուրքից մեզ ազատագրեց ռուսը, ռուսից՝ բոլ-շևիկը, բոլշևիկից՝ համաշխարհային ջհուդամասոնական օլիգարխիան (չմոռանանք, որ ղարաբաղյան շարժումը հենց նրանք էին կազմակերպել ԽՍՀՄ-ը փլուզելու նպա-տակով, ու մենք մեր անկախությունը զոռով ստացանք), որից հետո իշխանությունն անցավ իհարկե նրանց ու սկսվեց մեր երկրի կողոպուտն ու արդյունաբերության ոչնչացումը։ Հետո իշխանությունը դարձյալ խլեցին ռուս-ները, որն ի վերջո չկարողացան պահել ու զիջեցին դարձ-յալ ջհուդամասոնական օլիգարխիային, որն էլ ներկայումս շարունակում է առաջին նախագահի կիսատ թողած գործը։
Ցավալիորեն՝ մեր ժողովրդին, հատկապես իրեն մտավո-րական համարող հատվածին, թվում է, թե հեղափոխութ-յուն է եղել, ու որ հենց իրենք էլ արել են այդ հեղափո-խությունը։
Եթե իրոք հեղափոխություն է եղել, ապա ինչո՞ւ են դեռ ազատության մեջ երկիրը կողոպտած տականքները՝ «լտպ»-ից սկսած մինչև «սս»։ Կամ եթե իսկապես հեղա-փոխությունը ժողովուրդն է արել, կամ՝ իրեն մտավորա-կան համարող հատվածը, ապա ինչո՞ւ հենց նույն այդ հատվածը չի կարողանում նման մի ալիք բարձրացնել ու պարտադրել ներկա իշխանություններին չեղարկել կամ կասեցնել ազգի համար վնասակար օրենքներ, հետ փոխել սահմանադրությունը, օրինակ, կամ որևէ միջոց ձեռնարկել կասեցնելու, օրինակ, Քարահունջի հանդեպ շարունակա-կան վանդալիզմը, լուծել Ամուլսարի խնդիրը և այլն, այլ ընդամենը մի «հուժկու» նամակ-դիմում է հղում «ռուսաց թագավորին», խնդրելով նրան ուշադրություն դարձնել այս կամ այն մտահոգիչ երևույթի վրա։
Հայաստնաում ոչ մի շարժում կամ հեղափոխություն ինք-նաբուխ չի եղել։ Բոլոր «հեղափոխությունները» կամ «ազատագրումները» կազմակերպված են եղել դրսից ու առաջ են տարվել դրսի ծրագրերով, դրսի ուժերով ու ֆի-նանսավորմամբ։ Մենք անկազմակերպ, անմիաբան ու մի-անգամայն անկարող ազգ ենք, լուծելու մեր անկախության ու ինքնիշխանության խնդիրները։ Գերադասում ենք կզած գոյատևել, քան ոտքի կանգնել մեր ու մեր սերունդների ապագայի համար։ Օտարի մահակի տակ կզած ապրելն ու միմյանց բզկտելը մեր ազգային նկարագիրն է։ Մեզ ավելի շատ հաճույք է պատճառում մեր ազգակիցների կզած վի-ճակը, քան տհաճություն՝ անձնապես մերը։ Ամեն ինչ անում ենք չնկատելու անձնապես մեր կզած վիճակը, փո-խարենը լիաթոք հրճվում ենք մեր ազգակիցների նման վիճակի վրա ու մեծագույն բերկրանք ապրում դրանից։
Մենք ինքնաբուխ հեղափոխության ընդունակ ազգ չենք։ Երբեք չենք սատարի սեփական ազգի ծոցից ելած որևէ առաջնորդի։ Չէ՞ որ նա, երկրի ղեկավար դառնալով, դուրս կգա օտարի մահակի տակից ու իր մահակը կդնի մեր վզին։ Մենք բոլորս կշարունակենք մնալ մահակի տակ կզած, իսկ նա՝ ոչ։ Մեծագույն դժբախտությո՜ւն ամեն հայի համար... Ինչպե՞ս կարելի է թույլ տալ որևէ հայի դուրս պրծնել մեծ մահակի տակից։ Բոլորը պիտի կզած ապրեն, ինչպես՝ մենք ու դեռ՝ ավելի վատ։ Սա է պատճառը, որ թույնով ենք վերաբերվում արտագաղթած ու փոքրիշատե ազատություն վայելող մեր ազգակիցների հանդեպ նրանց է՛լ դավաճան, է՛լ սրիկա, է՛լ չգիտես ինչ անվանելով։
Ամեն ջանք գործադրում ենք նրանց խաբելու ու Հայաս-տան հետ վերադարձնելու համար։ Սիրտներս չի տանում, որ արտագաղթածները դրսում ազատ ու երջանիկ կյանք են վայելում, իսկ մենք դեռ շարունակում ենք ապրել կզած ու անարգված։ Մեր անարգված վիճակը գոնե մի փոքր թեթևացնելու, մեր սև սիրտը գոնե մի չնչին չափով փա-րատելու համար պատրաստ ենք մեր դրսի ազգակիցներին վնասել, հատկապես՝ ֆինանսապես։ Ամեն դեպքում նրանց կողմն են ուղղված մեր ծանր ու չկամ, նախանձոտ ու թըշ-նամական հայացքները։
Մեր արտագաղթած ազգակիցներին պարտքի տակ ենք համարում հայրենիքի, իրականում՝ մեր հանդեպ։ Աչքներս նրանց ունեցվածքի կողմն է՝ «Բա, պարտավոր են գան ու ինչ ունեն-չունեն թողնեն այստեղ՝ անձնապես մեզ, ու հետ գնան։ Կամ՝ ավելի լավ է առանց գալու ուղարկեն։ Իրենք թող չգան։ Հայրենիքը դավաճանների տեղ չի։ Թող միայն պարբերաբար ու առանց տրտնջալու ուղարկեն։ Մենք հո այսստեղ իրենց փոխարեն երկիր չե՞նք պահելու»։
Ներքին մի այնպիսի հոխորտանք կա մեջներս արտագաղ-թածների հանդեպ, որ անտեղյակ մարդուն իրոք կթվա, թե իսկապես մե՛նք ենք երկիրը պահողը. մենք, որ ամեն քայլափոխ պատրաստ ենք տրորել դիմացինի ոտքը, մեջ-քից դանակ խփել, նվաստացնել ու գոռոզ կեցվածքով հը-պարտանալ, որ ավելի շատ ոտք են տրորել քան տուժել նման ոտնձգություններից։ Երբեք թույլ չենք տա մտքնե-րովս անցնի, որ արտագաղթը հենց մե՛ր պատճառով է, ոչ միայն՝ իշխանություններիու երկրի անմխիթար վիճակի, Մտքներովս երբեք չի անցնի, որ օտար ուժերի իշխանութ-յունը հենց մեր ներազգային գզվռտոցի պատճառով է ու դեռ երկար կշարունակվի քանի դեռ չենք դադարել միմ-յանց ատելուց և օտարի մահակը հանդուրժելուց, միայն թե այն դրված լինի նաև մեր ազգակցի վզին։ Մտքներովս երբեք չի անցնի, որ եթե ամեն քայլափոխի միմյանց չբըզ-կըտենք, ապա գուցե անհնար լինի օտարի իշխանությունը մեր երկրում, գոնե՝ ավելի տանելի։
Փոխարենը՝ օտարի չարաբաստիկ մահակի տակից փոքը-րիշատե դուրս պրծնելու, միաժամանակ մյուս բոլորին կը-զած պահելու մոլուցքով մղվում ենք ծառայել օտարի ուժե-րին ու ղեկավար դիրք գրավել երկրում։ Մեր կարյերայի ճանապարհին էլ փութաջանորեն խանգարում ենք մյուս առաջ մղվողներին, կարևոր չէ՝ ավելի արժանավոր են նրանք, թե՞ ոչ։
Նույնիսկ եթե հասկանում ենք, որ կա մեկը, ով իր գա-ղափարի, գիտելիքի, ազնվության, անձնազոհության շնոր-հիվ արժանի է առաջնորդել ազգին և ի զորու է երկիրը դուրս բերել ներկա ճգնաժամային վիճակից, միևնույն է, կխանգարենք։ Հենց թեկուզ մեր գոռոզությունից թուլ չենք տա մեկ ուրիշին ավելի բարձր աստիճանի բարձրանալ, կխանգարենք, թեկուզ երկիրը կործանվի, մենք էլ՝ հետը։
©Դավիթ Միրզոյան. 23 Մարտ, 2019 թ.

No comments:

Post a Comment