Friday, March 22, 2019

ՄԵՐ ՓՉԱՆԱԼՈՒ ՀԱԿԻՐՃ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ՄԵՐ ՓՉԱՆԱԼՈՒ ՀԱԿԻՐՃ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

301-ին ոչնչացվեցին մեր ազգային ուսմունքը պարունակող բոլոր մատյանները (ընդհուպ մինչև այբուբենը), ուսուցիչ-ներն ու աշակերտները։ Մեր ազգային ուսմունքի հիման վրա առաջացած մշակույթը (մշակույթը ֆոլկլորը չի այլ այն մենտալիտետը, չգրված օրենքների տեսքով, որը պայ-մանավորում է միջանձնային հարաբերությունները) պահ-պանվել էր մեր ժողովրդի մեջ, Արևելյան Հայաստանում մինչև Ռուսական Կայսրության կազմի մեջ մտնելը, իսկ Արևմտյան Հայաստանում մինչև Մեծ Եղենը։ Ռուսական կայսրության հետ միասին Հայաստան մտավ արևմուտքն իր կապիտալիզմով ու համապատասխան օրենսդրությամբ և սկսեց խաթարել մեր ավանդական մշակույթը։ Մրցակ-ցության հետ միասին հակամարտություն մտավ մարդ-կանց մեջ ու թշնամանք։ Կապիտալիզմի տարածմանը զու-գընթաց խորացավ ներազգային գզվռտոցն ու քայքայվեց մեր ազգային մշակույթը։ Բոլշևիկների գալուց առաջ ազգն արդեն իսպառ կորցրել էր իր մարդկային նկարագիրը։ Բոլշևիկները վերացրին կապիտալիզմը, բայց փոխարենը սկսեցին սերմանել ինտերնացիոնալիզմ, ֆեմինիզմ ու չա-փավոր լիբերալիզմ, այդպիսով ավելի քայքայելով մեր ավանդական մշակույթը։ Եղեռնից հետո հայրենադարձնե-րի առաջին ալիքը որոշ չափով վերականգնեց մեր ազգա-յին մշակույթը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սակայն հայրենադարձների երկրորդ ալիքը հակա-ռակ ազդեցությունն ունեցավ։ Մի ամբողջ սերունդ օտարի գրկում ապրած հայրենադարձներն իրենց հետ օտար հո-սանքներ բերեցին Հայաստան։ Հայաստանում սկսվեց օտարամոլությունը՝ օտարի նիստ ու կացը, կապիտալիս-տական փոխհարաբերությունները, փողամոլությունը, պըճ-նամոլությունը, երբեմն էլ այլասերվածությունը և այլն։ Կրակին յուղ էր լցվում նաև արտասահմանյան ֆիլմերով ու հագուստ-մագուստով։ Անկախացումից հետո լայն բաց-վեցին դռները օտար ու թշնամի դրամաշնորհների ու օտարների անմիջական ներկայության համար։ Մեր աղ-քատ ու անուսմունք ժողովուրդն էլ դեռ շարունակում է ագահորեն ներծծել օտարի մշակույթն ու փչանալ։

©Դավիթ Միրզոյան. 20 Մարտ, 2019 թ.

No comments:

Post a Comment