Friday, March 29, 2019

ԻՇԽԱՆԱԿՌԻՎ

ԻՇԽԱՆԱԿՌԻՎ

Ներկա իշխանություններին փոխարինելու են մղվում բոլոր կուսակցություններն ու քաղաքական ուժերը, ազգայնական ցաք ու ցրիվ խմբերն ու անհատները։ Քանի որ նախկին իշխանավորներն ու նրանց ընդդիմադիրները վարկաբեկել են իրենց, ապա թող հույս չունենան, թե որևէ հաջողութ-յան կհասնեն։ Միայն ազգայնական ուժերը կարող են իշ-խանության գալու որոշ հույս ունենալ, այն էլ՝ եթե դրսի ուժերը թույլ տան, իհարկե։

Ներկա իշխանությունները, ունենալով դրսի սատարումը, հեշտ ու հանգիստ չեն հանձնի իշխանությունը, հատկա-պես՝ ազգայնական ուժերին։ Ամեն դեպքում՝ ազգային ցաք ու ցրիվ, անկազմակերպ խմբերը չեն կարող իշխա-նության հասնել։ Իշխանության հասնելու համար հարկա-վոր է ուժ դառնալ։ Ուժ դարնալու համար հարկավոր է միաբանվել։ Միաբանվում են միայն մեկ գաղափարի կամ ծրագրի շուրջը։ Միմյանցից տարբեր, երբեմն էլ իրարա-մերժ ծրագրերի ու անհատների շուրջն անհնար է միա-բանվել։

Ներկայումս լայն տարածված են Նժդեհի ազգայնական գաղափարները։ Սակայն, ցավոք, միաբանություն չկա հենց նույն ազգայնական ուժերի շրջանում։ Ցավոք, միայն նժդեհական գաղափարներով անհնար է շահել ժողովրդի վստահությունն ու իշխանության գալ։ Ժողովուրդը Նժդեհի գաղափարների մեջ պետականաստեղծ հիմնաքար չի տես-նում։ Ազգի գենետիկ կոդի բացառիկության գաղափարը կարող է միայն ազգային հպարտություն կամ սնափառու-թյուն առաջ բերել, լավագույն դեպքում՝ ազգային արժա-նապատվություն ձևավորել ու գուցե ազատել ոմանց անլի-արժեքության բարդույթից, սակայն ազգային պետականու-թյան հիմնաքար չի կարող հանդիսանալ. ազգի գենետիկ կոդի բացառիկության գաղափարից ամենևին էլ չի բխում նրա պետական կառույցի բնույթն ու էությունը։

Ազգի պետական կառույցի բնույթի մասին պատկերացում կազմելու համար հարկավոր է իմանալ ազգի ուսմունքի բուն էությունը։ Մեր ազգային ուսմունքի բուն էությունը եղբայրությունն է։ Եղբայրությունից բխում է ազգայնաց-ված տնտեսավարում և նահապետական կառավարում։ Կամ այլ կերպ ասած՝ միապետական կառավարում ու ազ-գայնացված տնտեսավարում։ Մյուս բոլոր տարբերակները մեր ազգայինը չեն, օտար են ու երկիրը տանելու են կործանման։

Հայաստանի
թագավորության ազգային սահմանադրութ-յունը հիմնված է մեր ազգային ուսմունքի վրա ու իրենից ներկայացնում է ժողովրդին անելիքների հակիրճ շարա-դրանքը։

©Դավիթ Միրզոյան. 28 Մարտ, 2019 թ.

No comments:

Post a Comment