Monday, March 4, 2019

ՍՈՎՈՐԵՆՔ ՍՈՎՈՐԵԼ

ՍՈՎՈՐԵՆՔ ՍՈՎՈՐԵԼ
Դժբախտության թեկուզ կարճատև զգացողությունը, ասում են, ավեի շատ բան է սովորեցնում, քան երջանիկ կյանքի մի քանի տարին։ Սխալ, համենայն դեպս՝ մակերեսային, դիտարկում է։
Եթե երջանկությունը ոչինչ չի սովորեցրել, ապա դժբախ-տությունը ևս ոչինչ չի սովորեցնի։
Դժբախտության զգացումը պարզապես սեփական ակնկա-լիքների ու սպասումների ձախողումից ծնված տխրության զգացումն է։
Իսկ եթե տխրել ես, ապա նշանակում է ոչինչ էլ չես սովորել, քանի որ չես ուզում մտածել, որ գուցե սեփական ակնկալիքներդ ու սպասումներդ ճիշտ չէին։ Ասենք, օրի-նակ, ինչպե՞ս կարելի է կոպտել, չհարգել, թաքցնել, ստել, խաբել ու միևույն ժամանակ դիմացինից վստահություն, սեր ու հավատարմություն ակնկալել։
Եթե մարդ չի ուզում սովորել, քանի որ գոռոզ է ու եսա-սեր, ապա ոչ մի դեպքում ոչինչ էլ չի սովորի։ Իսկ եթե ուզում է, ապա կսովորի նույնիսկ երջանիկ ժամանակ։
Երջանկությունն ավելի շատ բան կարող է սովորեցնել քան դժբախտությունը։ Երջանիկ կարող է լինել միայն սիրող ու սիրված սիրտը։ Իսկ դա միակ բանն է, որ պետք է սովորել։
Դժբախտությունը չի կարող սիրել ու հարգել սովորեցնել։ Դժբախտությունը կարող է լավագույն դեպքում կոտրել մարդու գոռոզությունը։ Դժբախտության զգացումը կարող է նաև հիշեցնել, որ մարդիկ եսապաշտ ու դաժան են, որկրամոլ ու ամբարտավան, գոռոզ ու անկիրթ, սեռամոլ ու ստոր, կարող է հիշեցնել նաև, որ զգուշությամբ է պետք շփվել դիմացինի հետ մինչև չհամոզվես, որ կարելի է սիրտդ բացել ու իսկապես երջանիկ լինել։
Մարդիկ շատ հաճախ, անտեսելով ծաղրի արժանանալու ու շահագործվելու վտանգը, անմիջապես իրենց սիրտն են բացում դիմացինի առաջ, որովհետև երջանկության ան-հագ ծարավ ու մղում ունեն։ Չէ՞ որ անհնար է երջանիկ լինել, եթե սիրտդ լիովին չես բացել հոգեհարազատ ու գնահատող էակի առաջ։
Մարդ իրականում ամեն ինչ գիտի իր ծնված օրվանից։ Հետո են «կրթում» նրան՝ շեղում, ճնշում, ճզմում ու, գոռոզության օրինակներ ցույց տալով, փչացնում։
Որքան մեծանում ես, այնքան ինքնավստահ ես դառնում, բայց միևույն ժամանակ սկսում ես չվստահել ուրիշներին։
Ուրիշները ինքնավստահությունդ գոռոզություն են համա-րում ու ամեն ինչ անում քեզ ճզմելու համար։
Ինքնավստահությունը մարդուն ավելի բարձր է դասում նրանցից, ովքեր չունեն այդ ինքնավստահությունն ու գո-ռոզացել են դրա բացակայությունը քողարկելու համար։ Գոռոզությունը սեփական անինքնավստահությունը քողար-կելու միջոց է։ Գոռոզությունը դիմացինին նվաստացնելու, սեփական անձը նրանից բարձր դասելու մղումն է։
©Դավիթ Միրզոյան. 04 Մարտ, 2019 թ.

No comments:

Post a Comment